Օրվա լրահոսը

«Սերը կգտնի քեզ», եթե փնտրես կամ…

«Բոլորը շրջվեցին ու բարձրացան անտառ։ Իրենց հայրենիքն էր, բայց շատ անծանոթ, կարելի էր կարծել, թե ուրիշ երկրից էին եկել և ոչ թե մայրաքաղաքից։ Մեր հայրենիքը մերն է ու մերը չէ, սիրում ենք ու չենք սիրում, գիտենք ու չգիտենք»,- Օֆելի Դալաքյանի «Օձունում» պատմվածքում դեպքերն այսպես են զարգանում` մատնահետք թողնելով կյանքի մյուս փուլերի վրա։ Արձակագրի երրորդ` «Սերը

Փախուստի փորձ իրականացրած կալանավորված անձը հայտնաբերվել է

«Արմենիա» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստացող, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մ․Խ․-ն հոկտեմբերի 22-ին՝ ժամը 03։40-ի սահմաններում, հիշյալ կենտրոնից դիմել է փախուստի։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից Մ․Խ․-ի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ ձեռնարկվել են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ։ Արդյունքում՝ նույն

«Եթե թուրքը մտնի Գորիս, Երեւան չի գնա՞․ վախվխելով ապրում ենք, ղեկավարները ոչ մի բան չեն անում»․ կյանքը սահմանամերձ դարձած Հարթաշենում

«Ո՞ւր եթանք, ի՞նչ անենք։ Եթե արցախցները Հայաստան ունեին, եկան այստեղ, բա մենք ո՞ւր եթանք»,- հարցադրում են անում հարթաշենցիները։

Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում տեղի կունենա․ Սերգեյ Լավրովի մասնակցությունը ևս հաստատվել է

Ռուսաստանը հաստատում է հոկտեմբերի 23-ին Թեհրանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախատեսած բանակցությունները: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հաստատում ենք Լավրովի երկուշաբթի Թեհրանում նախատեսված բանակցությունները», – ասել է նա: Ավելի վաղ IRNA գործակալությունը հայտնել էր, որ Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում «3+3»

Գրականագետ Սաթենիկ Ավետիսյանը նոր դասախոսությամբ է հանդես եկել

Հայ ժողովրդի ազգային էպոսը` «Սասնա ծռերը» շատ է ուսումնասիրվել։ Մասնագետները փորձել են պեղել և գտնել պատումների գանձերը։ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրեն, բ. գ. թ., դոցենտ Սաթենիկ Ավետիսյանը, գրականագետի իր խորաթափանց ձեռագրին ու մտքին վայել, կարևոր ուսումնասիրություն է կատարել, որը օրերս ներկայացրել է Գրականության ինստիտուտում։ «Միհրի աստվածային ինքնության դրսևորումները «Սասնա ծռեր» էպոսում»

«Թող զոհված տղերքի արյունն իրենց քթից գա՝ թե՛ ոստիկանության, թե՛ օրվա իշխանությանը ծառայողների». հերոսի այրին՝ ոստիկանության փոխգնդապետին Ավինյանի շնորհած մեդալի մասին

Ով ծառայում է Նիկոլին, արժանանում է ոսկե մեդալների, իսկ զոհվածների հարազատներին վարչական տույժի են ենթարկում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին հնարավոր է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 25-27-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, 25-27-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ

Այս ապացույցները հիմնավորում են, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմով․ Արման Թաթոյան

Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Ապացույցներով քարտեզների վրա հստակ ցույց ենք տվել Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների, զինված առաջխաղացումների, Արցախի հայերի բռնի տեղահանումների ուղղությունները: Այս ապացույցները հիմնավորում են, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմով` Արցախում քաոս ու խուճապ առաջացնելու համար: Սա նաև

Հայրենազրկման իր ցավի մեջ արցախցին ներկայացել է բոլորիս որպես հույսի ու կամքի բացարձակ արժեք․ «Հայացք Երևանից»

«Հայացք Երևանից» – Վստահ եմ՝ Արցախը միայն տարածք ու հող չէ։ Արցախը նաեւ արցախցին է։ Այս արհավիրքի մեջ այնպես ստացվեց, որ արցախցին եկավ, կանգնեց մեր կողքին։ Մնում է՝ ինքներս մեզ հարց տանք. իսկ մենք արցախցու կողքի՞ն ենք։ Արցախցին ինձ համար հայի ամենա-ամենաորակով տեսակն է։ Ավելին՝ ԱՐՑԱԽՆ իմ պատիվն է, իմ խիղճն է, ի վերուստ տրված

Արցախի ներկացուցչության դիմաց հավաքված և ակտիվություն/ագրեսիվություն դրսևորող անձանց ճնշող մեծամասնությունն իր քայլի վտանգավորությունը ողջ խորությամբ չէր էլ պատկերացնում․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախի ներկայացուցչության դեմ տեղին ունեցած իրադարձությունները, որոնք ակնհայտորեն հրահրված էին հայաստանյան իշխանությունների և նրանց ծառայություն մատուցող քաղաքական դիակների կողմից, մասնակցային առումով, այնուամենայնիվ, միատարր չէին և բաժանվում էին 3 հիմնական խմբերի: Առաջին խումբ․ կազմակերպված` մի քանի տասնյակ կազմող անձինք էին, որոնք համախոհությամբ ասոցացվում էին Փաշինյան-Սամվել Բաբայան

Թուրք-ադրբեջանական զույգն այդ ծրագրից երբեք հրաժարվողը չէ․ «Հայացք Երևանից»

Վերջին շրջանում «Զանգեզուրի միջանցքի» թեմայով թուրք-ադրբեջանական խոսույթում որոշ հակասական տարրեր են ի հայտ եկել: Բավական երկար ժամանակ՝ կարելի է ասել հետպատերազմյան երեք տարվա ընթացքում, թեման «տաք» պահելուց հետո Ադրբեջանն ու Թուրքիան հոկտեմբերի սկզբներին փոքր-ինչ մեղմեցին անհիմն պահանջատիրության մարտավարությունը՝ «հույսի պատուհան» բացելով հայկական կողմի համար: Առաջինը խոսեց հատուկ հանձնարարությունների գծով Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ հոկտեմբերի

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Հոկտեմբերի 21-ին, ժամը 21։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 101/3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական

Ո՞րն է մերօրյա Հայաստանի զիջումների այն սահմանը, որը կարող է հագեցնել Ադրբեջանի ու Թուրքիայի ախորժակները. «Հայացք Երևանից»

1990-ական թվականների սկզբին, երբ «Ղարաբաղ» կոմիտեն Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու կարգախոսով («Միացում») համաժողովրդական շարժման ալիքի վրա եկավ իշխանության, քաղաքական դաշտում երկու տարամետ հոսանք էր ձեւավորվել: Դրանցից մեկը հակված էր մինչեւ վերջ գնալուն եւ Արցախը Հայաստանի մաս դարձնելուն, քանզի համոզմունք ուներ, որ Խորհրդային միության փլուզումից հետո Ադրբեջանը վարելու է հայահալած քաղաքականություն, ինչն ավելի մեղմ ու զուսպ

44–օրյա պատերազմում անմահացած Լևոն Մարտիրոսյանի ծնողները զույգ աղջիկներ են ունեցել

«Ուղիղ երեք տարի առաջ այս օրը Լևոնը դուրս եկավ տանից ու այլևս չվերադարձավ․ 2023-ի նույն օրը մենք տուն ենք տանում մեր զույգ աղջիկներին»․ 44–օրյա պատերազմում անմահացած Լևոն Մարտիրոսյանի ծնողները զույգ աղջիկներ են ունեցել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցել զոհված զինծառայողների այն ծնողներին, ովքեր ցանկանում են կրկին երեխա ունենալ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի

Կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել ենք մի շարք փոփոխություններ․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի ուսուցիչներ, կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել ենք մի շարք փոփոխություններ, ըստ այդմ․ – ատեստավորումն անցած և 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար նախատեսում ենք դրույքաչափի փոփոխություն՝ հասցնելով այն 200 հազար դրամի, կտարածվի նաև նախորդ տարիներին մասնակցած և այս արդյունքն ունեցած ուսուցիչների վրա, – չատեստավորված, սակայն երկրորդ անգամ ատեստավորմանը մասնակցած

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի և ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի ներկայացուցիչները այցելել են Գյումրի

ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի ներկայացուցիչները ս.թ հոկտեմբերի 19-ին այցելեցին Գյումրի քաղաք։ Այցը կազմակերպել էին ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի Քարտուղարությունը, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը եւ Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, որը սիրահոժար տրամադրել էր իր տարածքը սեմինար-քննարկման անցկացման համար։ Առաջին այցը կատարվեց «Գյումրու առաջընթաց» ՀԿ – Քաղաքացիական հասարակության զարգացման

Կապանում ֆուտբոլային տրամադրություն էր․ մարզադաշտում աշխարհի տարբեր երկրներից ժամանած լրագրողներն էին (ֆոտոշարք)

Թեման ոչ միայն ֆուտբոլն էր, այլ համերաշխությունն ու փորձի փոխանակումը

Անհաջողությունները հետապնդում են Կարեն Խաչանովին

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել հաղթահարել Տոկիոյում մեկնարկած ATP մրցաշարի առաջին շրջանը։ Նա երկու սեթում 4։6, 2։6 հաշվով պարտվել է համաշխարհային դասակարգման ցուցակի 41-րդ համար, Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինին ու դուրս է մնացել հետագա պայքարից։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ինչո՞վ է զիջում Սամվել Բաբայանը մնացածին, ովքեր բանակաշինությունը թողած դոլարային միլիոններ են շինել․ Գարիկ Ղազարյան

Հանուն հանրապետության կուսակցության հիմնադիր անդամ և ղեկավար մարմնի նախկին անդամ Գարիկ Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը Օրեր առաջ ցուցակ էին հրապարակել Արցախի ներդրումային հիմնադրամի վարկառուների մասով, կից նկարով երևում է վարկառուների տվյալները։ Ինձ էս ցուցակների մեջ իրական շահառուների մասով ընդհանրապես չի զարմացնում Սերժ Սարգսյանի փոքր փեսայի լինելու հանգամանքը կամ ասենք Արթուր Աղաբեկյանի, որոնք միլիարդավոր փոխառություններ են վերցնում,

Հենրիխ Դանիելյանը բռնի տեղահանված արցախցիներին կոչ արեց իշխանությունների կործանարար թեզերի գործիք չդառնալ

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը «Հենարան» ակումբում անդրադառնալով Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում երեկ տեղի ունեցած միջադեպին, որի մասնակիցների զգալի մասը երիտասարդներ էին, հորդորեց Նիկոլ Փաշինյանի եւ նրա շրջանակների կողմից ձեւավորված օրակարգի՝ կործանարար սեւերի եւ սպիտակների թեզի, գործիք չդառնալ, քանի որ իրենց հայտնի է, թե որ շրջանակներն են կազմակերպել երեկվա ակցիաները։ «Մարդիկ, որ մասնակցից են եղել երեկվա

«Հաղթանակ» զբոսայգում գործող սրճարանում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ

Հոկտեմբերի 21-ին, ժամը 17:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 2/6 հասցեում գտնվող սրճարանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում տեղի է ունեցել պայթյուն՝

Այն միջավայրը, որն այսօր առկա է մեր հասարակությունում, ցավոք, այնքան էլ համերաշխ և հանդուրժող չէ․ Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է հոկտեմբերի 21-ից 22-ն անցկացվող «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական երկրորդ համաժողովին, որի նպատակն է հանրային հարթակ հանդիսանալ հանրակրթական ուսումնական հաստատություններում սոցիալական արդարության ջատագովության, սոցիալական անարդարության պատճառների և դրսևորումների քննարկման, մանկավարժական առաջավոր փորձի և կրթական լուծումների տարածման համար՝ համախմբելով կրթության տեղական ու միջազգային դերակատարներին։ Ողջունելով մասնակիցներին՝ Պաշտպանն ընդգծել է միջոցառման

Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ ադրբեջանական ցանկացած ոտնձգության դեպքում․ Թիեր Կովաքս

Ֆրանսիան կավելացնի Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը

Հուշարձան և հուշատախտակ` նվիրված հայրենիքի համար կյանքը զոհաբերած անեցի հայորդիների հիշատակին

Մարալիկի Հաղթանակ զբոսայգում այսօր բացվել են հուշարձան և հուշատախտակ` նվիրված հայրենիքի համար կյանքը զոհաբերած անեցի հայորդիների հիշատակին։ Ներկաներին ողջունել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը` նշելով, որ առանձնակի ակնածանքով է այսօր այցելել Անի համայնք. «Այսօր մի միջոցառման ենք մասնակցում, որը հպարտության և միաժանակ տխրության զգացում է բերում մեզ։ Այժմ ևս մեկ առիթ է ոգեկոչելու, երախտիքի խոսքեր

ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովին նշվել է՝ նախկինի պես հանձառու են մնում առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործընթացը․ «Ազատություն»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը Սպիտակ տանն ընդունել է Եվրամիության առաջնորդներին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի մասին համատեղ հայտարարությունում նշված է, որ նախկինի պես հանձառու են մնում՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործընթացը՝ հիմնված միմյանց ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը

Ռումինիայում Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև է ընդունվել. Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի գրառումն X-ում Լիբերալների և դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի (ALDE) կուսակցության խորհուրդը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հոկտեմբերի 20-21-ին կայացած նիստում բանաձև է ընդունել՝ «Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքները» ձևակերպմամբ: Բանաձևում նշված է հետևյալը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամ է

Այսօրվա դրությամբ 55 000-ից ավելի անձ ուղղորդվել է կեցավայրեր, ավելի քան 25 000 անձ սեփական նախաձեռնությամբ գտել են իրենց կեցության վայրը․ Վաչե Տերտերյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերը: Նազելի Բաղդասարյանը նախ ներկայացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ևս 15207 անձի հոկտեմբերի 20-ին վճարվել է 100 հազար դրամ միանվագ աջակցությունը (նրանցից անչափահաս՝

Արցախի Հանրապետության իշխանությունները դատապարտում են հոկտեմբերի 20-ին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցածը

Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունները դատապարտում են հոկտեմբերի 20-ին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցածը, երբ բռնության ու վիրավորանքի դրսևորումներով մի խումբ անձինք, խախտելով հասարակական կարգը, ոչ կառուցողական մթնոլորտ են ստեղծել ներկայացուցչության բակում քաղաքացիների հավաքի ժամանակ՝ փորձելով հրահրել զանգվածային անկարգություններ: Նախագահ Սամվել Շահրամանյանն ի սկզբանե պատրաստ էր լսել քաղաքացիներին՝ հնարավորության սահմաններում պարզաբանումներ տալով նրանց հուզող

ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Կարեն Նազարեանը հրաժեշտի հանդիպում ունեցաւ Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին հետ․ Vatican News

Շաբաթ 21 Հոկտեմբերի առաւօտեան Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը ունեցաւ պաշտօնական շարք մը հանդիպումներ, որոնց շարքին էր նաեւ Սուրբ Աթոռի մօտ հաւատարմագրուած ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Տիար Կարեն Նազարեանի հետ հանդիպումը։ Տիար Կարեն Նազարեանի Քահանայապետին հետ հանդիպումը հրաժեշտի հանդիպում էր, տրուած ըլլալով որ այս օրերուն կը լրանայ անոր պաշտօնավարութեան ժամկէտը։ Կարեն Նազարեան Սուրբ Աթոռի մօտ Հայաստանի

65-ամյա քաղաքացուն քաշելով գցել են գետնին, քարերով, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել․ հնչել են կրակոցներ

2023 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից զեկուցագրեր են ստացվել այն մասին, որ նույն օրը Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում գտնվող «Գալուստի Ձոր» կոչվող հանգստյան գոտու տարածքում տեղի ունեցած վիճաբանության մասին ահազանգ ստանալով՝ ոստիկանության ծառայողները մեկնել են նշված վայր։ Աշտարակ քաղաքի 65-ամյա բնակչից և նրա որդուց կատարվածի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031