Օրվա լրահոսը
Այսպես կոչված` «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ. «Վերջին հարյուրամյակում արևմտյան ադրբեջանցիներն իբրև 4 անգամ արտաքսվել են Հայաստանից»
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարությունը հանդիպել է Ադրբեջանում գտնվող Թուրքիայի Ազգային մեծ ժողովի գլխավոր քարտուղար Թալիփ Ուզունի գլխավորած պատվիրակության հետ։ Համայնքի նախագահ, Ադրբեջանի միլլի մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին խոսել է վերջին 200 տարիների ընթացքում ադրբեջանական ժողովրդի առջև ծառացած խնդիրների մասին և ասել, որ վերջին հարյուրամյակում արևմտյան ադրբեջանցիներն իբրև 4 անգամ արտաքսվել են Հայաստանից և
Միջադեպի ու մարզադպրոցի շուրջ ծավալված կրքերի մասին․ Ախուրյանի համայնքապետի պարզաբանումը
Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի Ախուրյան համայնքում լարված իրավիճակ է ստեղծվել Ախուրյանի համալիր մարզադպրոցը, գրադարանը և « Ֆերմատա» արվեստի դպրոցը լուծարելու և «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին ավագանու՝ օգոստոսի 29-ին կայացրած որոշումից հետո։ Ախուրյանի համալիր մարզադպրոցի անձնակազմը, դեմ լինելով այս որոշմանը, գրություններ է հղել թե՛ Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանին, թե՛ վարչապետ
Էրիկ Դե Մույնքը հայտնել է Բելգիայի Թագավորության պատրաստակամության մասին՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց
ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին
«Արցախից բռնագաղթած անձինք օգտվում են պետական պատվերի ամենալայն շրջանակից»․ Անահիտ Ավանեսյան
Անդրադառնալով Ստեփանակերտի պայթյունի հետեւանքով բուժօգնություն ստացող արցախցիներին՝ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ պայթյունի հետեւանքները եղել են մեծ։
Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն
Հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է՝ 1․3 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 1․6 անգամ
Քննարկվեցին ապաստանի ոլորտում հնարավոր աջակցության հարցեր. Արմեն Ղազարյանը ՄԱԿ-ի Փախստականների հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավիճակը ՀՀ-ում
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Ֆիլիպ Լեքլերքին, Բյուրոյի իրավական հարցերով պատասխանատու Նաբիլ Բենբեխթիին, ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Կավիտա Բելանիին: Ա. Ղազարյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավիճակը Հայաստանում, արագ արձագանքման մեխանիզմները, իրավունքների գործող փաթեթը, դրանց իրացման համար ստեղծված հնարավորությունները, վիճակագրական տվյալներ
Պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը
Սույն թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Աղասու Մելքոնյանը։ Աշոտ Մելքոնյանը ծնվել է 1961 թվականին՝ Ախալքալաք քաղաքում։ 1977-1982 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1982-1985 թվականներին եղել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ: 1989 թվականին պաշտպանել է թեկնածուական,
«ՍՇՎ-ներից բացի գրանցվել են ԿՈՎԻԴԻ եւ կարմրուկի դեպքեր»․ Անահիտ Ավանեսյան
Նրա խոսքով՝ երկուշաբթի օրվանից իրազեկման արշավի շրջանակներում սկսելու են գրիպի դեմ պատվաստման գործընթացը։
Լեռնային Ղարաբաղը չի դադարում գոյություն ունենալ. ԼՂ-ում Ղարաբաղում կառավարումն է դադարում գոյություն ունենալ. Տիգրան Մկրտչյանը՝ CNN Greece-ին
Հունաստան-Հայաստան հարաբերությունները կարող են և կավելանան, և մենք հույս ունենք, որ ինչ-որ պահի մենք կհասնենք ռազմավարական գործընկերության: Սա մի բան է, որին մենք ձգտում ենք:
Կառավարությունը նոր ծառայողական էլեկտրոմոբիլներ գնելու մրցույթ է կազմակերպել
Կառավարությունը պետք է ունենա լիազորություն սահմանել պաշտոնատար անձանց ծառայողական մեքենաների հատկացման եւ շահագործման կարգը, վառելիքի փոխհատուցման կարգը, սահմանաքանակը, ձեռք բերվող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները:
Տիգրան Խաչատրյանը և Դունյա Միյատովիչը անդրադարձել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի
Հոկտեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությանը: Շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար՝ փոխվարչապետը ներկայացրել է ԼՂ բնակչության բռնի տեղահանման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ մանրամասն անդրադարձ կատարելով տեղահանված բնակչության հիմնական կարիքներին և դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Մասնավորապես՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
«Ստեփանակերտի պայթյունից տուժած 180 անձ դեռ հիվանդանոցում է, նրանցից 32-ի վիճակը ծանր է»․ Անահիտ Ավանեսյան
«Այրվածքներից հետո վերականգնողական ընթացքը բավական երկար ու ծանր է, եւ պացիենտներն ամիսներ շարունակ դեռ պետք է գտնվեն բժիշկներին վերահսկողության տակ»։
Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Վիկտոր Կատվալյանը
Սույն թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց Վիկտոր Լիպարիտի Կատվալյանը։ Վիկտոր Կատվալյանը ծնվել է 1961 թվականին՝ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում։ 1984 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1984-1987 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրայում,
«Նիկոլ Փաշինյանին Եվրախորհրդարանում ծափ տվեցին, այս տարածաշրջանում նրանք տեսնում ենք նոր Զելենսկի»․ Արմեն Ռուստամյան
Նրա խոսքով՝ Ալիեւն Արեւմուտքում ստացավ Արցախի հայաթափումը, հիմա ստանում է այն 5 հարցերի լուծումը, որոնք մարտահրավեր են Հայաստանի համար։
Եվրամիության առաքելության հետ միասին Ջերմուկում արձանագրեցի Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի ամբողջական հատվածների շարունակական օկուպացումը. Ֆրանսիայի դեսպան
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «X»-ի իր միկրոբլոգում գրել է. Հայաստանում Եվրամիության առաքելության հետ միասին Ջերմուկում արձանագրեցի Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի ամբողջական հատվածների շարունակական օկուպացումը։
Դատարանը մերժեց միջնորդությունը․ Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը շարունակվում է դռնփակ ռեժիմով
Նախագահող դատավոր Մասիս Մելքոնյանը մերժեց նաև ինքնաբացարկի միջնորդությունը։
Դատարանի Աջափնյակի նստավայրի բակում կրակոցներ հնչելու վերաբերյալ ահազանգ է ստացվել, մեկ անձ բուժօգնության է դիմել
Կրակոցների արդյունքում դատախազ չի տուժել, դատարանի բակում կայանված պետական համարանիշներով ավտոմեքենայի վրա առկա են եղել կրակոցի հետքեր։
Արցախից բռնի տեղահանված 14848 աշակերտ Հայաստանում դպրոց է հաճախում, ՀՀ-ում ապաստան գտած ուսուցիչների թիվը 1500 է
ԿԳՄՍ նախարարությունը վիճակագրություն ներկայացրեց
Ադրբեջանը հավատարիմ է զարգացման կուրսին, որի նպատակներից է Միջին միջանցքի ամրապնդումը որպես Չինաստանից Եվրոպա ամենակարճ ճանապարհի. Շահբազով
Ադրբեջանը շարունակում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իր օրակարգն առաջ մղել ամենատարբեր հարթակներում։ Ադրբեջանի Էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը ելույթ է ունեցել Չինաստանում ընթացող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին։ 🗣️«Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստի Միջին միջանցքի դիվերսիֆիկացմանը նոր ճյուղերով» 🗣️«Ադրբեջանն առաջին իսկ օրերից ակտիվ մասնակցություն է ունեցել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության իրականացմանը և ներկայում հավատարիմ է
Քրիստինե Վարդանյան. «Ինձ թվում է, որ ձեւակերպված պահանջ կա. հանձնիր երկիրդ՝ արժանացիր ծափողջույնների եվրոպական խորհրդարանում»
Ի դեպ, Վրաստանը հիմա հետ է գալիս այն ճանապարհից, որին տարել է Սահակաշվիլին: Եվ ընդհանրապես, մենք վազում ենք մի տեղ, որտեղից երկրները վաղուց արդեն հետ են գալիս:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրենի կողմից ավելի քան 908 միլիոն դրամի հափշտակությանն օժանդակած բուժաշխատողների մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից խմբի կազմում կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու, ինչպես նաև խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելուն հանցակցելու վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը: Կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Սուրբ
«Վրաստանից գալիս էի Հայաստան, ինձ 3 հոգի հորդորեցին բեռնախցիկը բացել». Թունյանը բողոքեց մաքսավորներից
Թադեւոս Ավետիսյանը մտահոգություն հայտնեց, որ նոր նախագծով մաքսազերծում իրականացնողը կարող է իր հայեցողությամբ վարչական ձերբակալություն կիրառի, որովհետեւ անորոշ ձեւակերպումներ են. «Ով դուրը չգա մաքսային մարմնի, կարող է ենթարկվել ձերբակալման»:
Երևանը կանդամակցի ամենամեծ բնապահպանական կառույցներից մեկին. Տիգրան Ավինյանն ընդունել է ICENCA հյուրերին
Երևանի քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել անդամակցելու ամենամեծ բնապահպանական կազմակերպություններից մեկին՝ Բնության պահպանության միջազգային միությանը (ԲՊՄՄ/IUCN)։ Հոկտեմբերի 17-ին Հայաստանում անցկացվող ԲՊՄՄ համայնքի (ICENCA) հանդիպման մասնակիցները ջերմ ընդունելության են արժանացել Երևանի պատմության թանգարանում, որտեղ նրանց ողջունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Բարի գալուստ Երևան, սիրելի հյուրեր։ Մենք իսկապես ուրախ ենք անդամակցելու ԲՊՄՄ-ին, մենք գիտակցում ենք արժեքը,
Առավել քան կարևոր է, որ ԼՂ փախստականները զգան՝ իրենք միայնակ և լքված չեն: Կարևոր է, որ նրանք զգան միջազգային աջակցության և համերաշխության ուժը. Վահե Գևորգյան
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Փախստականների կարիքների արձագանքման ծրագրի մեկնարկին: Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, մասնավորապես, նշել է. «Շնորհակալ եմ, որ ներկա եք Փախստականների կարիքների արձագանքման ծրագրի մեկնարկին: Հայաստանն անկախության առաջին իսկ օրերից բախվել է փախստականության խնդիրներին և ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի և
Ucom-ի պլատինե հովանավորությամբ կայացավ «Խելացի երկրի» մարտահրավերներին նվիրված Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
Հոկտեմբերի 17-ին «Յուքոմ» ընկերության պլատինե հովանավորությամբ «Խելացի երկրի» մարտահրավերներին նվիրված Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովն արդեն հինգերորդ անգամ է համախմբել ՏՀՏ ոլորտի տեղական և միջազգային բարձրակարգ փորձագետներին։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Silicon Mountains 2023 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի կազմակերպիչ՝ ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։ Պանելային քննարկումները ծավալվել են երեք հիմնական թեմաներով՝ «Խելացի երկիր»,
Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքով՝ Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց՝ հերթական անգամ ի ցույց դնելով նման իրավիճակների կանխարգելման հարցում միջազգային համակարգի մեծ բացերը. Միրզոյան
Անդրադարձել ենք նաև Բաքվում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի, ինչպես նաև Ադրբեջանի հսկողության տակ անցած՝ Լեռնային Ղարաբաղի 100-ավոր հայկական եկեղեցիների, ամրոցների պաշտպանության ապահովման ուղղությամբ մեր միջազգային գործընկերների կողմից հետևողական ջանքերի անհրաժեշտությանը
Նիդերլանդների խորհրդարանը կոչ է արել ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին․ Բաքուն քննադատել է այս որոշումը
Ռազմական օգնության մասին միջնորդության մեջ խորհրդարանը նշում է, որ Լեռնային Ղարաբաղ ներխուժելուց հետո Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի վրա հարձակվելու հետագա ծրագրերի մասին, և խնդրում է կառավարությանը, ինչպես նաև ԵՄ անդամ մյուս երկրներին դրական արձագանքել Հայաստանի հնարավոր ռազմական աջակցության խնդրանքին:
Փաշինյանը Մուշիկիվաբոյի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու միջազգային հանրության կողմից ակնկալվող աջակցությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Վարչապետը ողջունել է տիկին Մուշիկիվաբոյի այցը Հայաստան և ընդգծել ՀՀ կառավարության համար Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ փոխգործակցությունը` հատկապես վերջին տարիներին, ակտիվորեն ամրապնդվում է և վստահություն հայտնել, որ տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերը նպաստում
Համայնքապատկան շենքն օրենքի խախտմամբ օտարվել է ընկերությանը, որի 50 տոկոսի բաժնետերը գործարար Մայրապետյանն է, մյուս 50 տոկոսը պատկանում է նրա կնոջը՝ ԵՊԲՀ-ի նախկին ռեկտորին
Վարչական դատարանը վարույթ է ընդունել Դատախազության դիմումը
Նտերիթու. «Արցախահայերու վերադարձի իրաւունքը պէտք է առաջնահերթ ըլլայ»
«Ազդակ». ՄԱԿ-ի ցեղասպանութեան կանխարգիլման գծով յատուկ խորհրդական Ալիա Վայրիմու Նտերիթու հաստատած է, որ մտահոգուած է Հարաւային Կովկասի շրջանին մէջ տիրող կացութեամբ, ուր ընդամէնը մէկ շաբթուան մէջ Արցախէն Հայաստան տեղափոխուած է աւելի քան 100.600 տեղահանուած, ներառեալ 30.000 երեխայ: «Ես կոչ կ՛ուղղեմ բոլոր ջանքերը գործադրելու այս շրջանին մէջ մնացած հայ բնակչութեան, եւ անոնց իրաւունքներու եւ պաշտպանութեան ապահովման


















































