Օրվա լրահոսը

Դաժանաբար սպանվել են Ստաս Նամինի որդին և զոքանչը

Մարդասպանը Ստաս Նամինի խորթ որդին է՝ 39-ամյա Ռոման Միկոյանը, որին զայրացրել է այն փաստը, որ իր տատը՝ Պոլինա Տկաչենկոն և կրտսեր եղբայրը՝ Արտյոմ Միկոյանը պարբերաբար քննադատել են իրեն,  խնդրել դադարեցնել թմրանյութերի օգտագործումը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ արցախցի երեխաների առաջնային կարիքների ապահովման նպատակով

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց «Տարվա եղանակները և բլյուզ» համերգային ծրագիրը։ Հնչեցին Ալեքսանդր Սպենդիարյանի «Օրորոցայինը» սիմֆոնիկ նվագախմբի համար և Էտյուդը հրեական թեմաներով‚ Ալեքսանդր Գլազունովի «Տարվա եղանակները» բալետային երաժշտությունը և Ջորջ Գերշվինի «Ռապսոդիա բլյուզի ոճով» ստեղծագործությունը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը։ Ջորջ Գերշվինի «Ռապսոդիա բլյուզի ոճով» ստեղծագործությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ

Բացվել է Ֆասթ Բանկի «Սևան» մասնաճյուղը

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի 168 շենքում իր դռներն է բացել Ֆասթ Բանկի նոր՝ 31-րդ մասնաճյուղը։ «Սևան» մասնաճյուղն ունի տարբերվող ինտերիեր, որը հաճախորդներին թույլ կտա առավելագույնս հարմարավետ՝ խիստ բանկային միջավայրից դուրս զգալ։ Տեխնիկապես հագեցած, ժամանակակից, լուսավոր և հարմարավետ սպասարկման սրահում հաճախորդները կկարողանան օգտվել Ֆասթ Բանկի կողմից առաջարկվող հիմնական բոլոր ծառայություններից, որոնք մատուցվում են մյուս

«44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքները, որոնք ծնողները հրաժարվում են վերցնել, կառավարությունը պատրաստվում է հուղարկավորել». Անահիտ Ավանեսյան. «Հրապարակ»

Կան մարմիններ, որոնց նույնականացումը հաստատվել է մի քանի անգամ, ընդ որում՝ ոչ միայն ՀՀ դատաբժշկական կենտրոնում, այլեւ այլ երկրներում իրականացված անկախ փորձագիտական եզրակացություններով

Դատախազությունը միայն ընդդիմադիր հայացքներ ունեցողների գույքն է ուսումնասիրում, բայց ոչ որեւէ գործող պաշտոնյայի կամ իշխող ՔՊ-ականի. «Ժողովուրդ»

Դատախազությունը ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքը կիրառում է միայն Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ

Փաշինյանն իրականում ոչ միայն կամ ոչ այնքան բռնապետ է, որքան դռնապետ, հանուն իշխանության պահպանման արդեն իսկ բացել է Արցախի դռները և պատրաստ է բացել ՀՀ դռները. «168 ժամ»

Նիկոլ Փաշինյանը, որպես Հայաստանի մեծագույն ձեռքբերում՝ ներկայացնում է ժողովրդավարությունը: Ծափահարողներն ու հիացողները, իհարկե, թքած ունեն, որ այն, ինչ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում ներկայացնում է՝ որպես ժողովրդավարություն, որևէ աղերս չունի իրական դեմոկրատիայի հետ, որովհետև իրական ժողովրդավարություններում շինծու քրեական գործերով քաղբանտարկյալներ չեն լինում, Սահմանադրական դատարանը հակաօրինական միջոցներով  չեն բռնազավթում ու նույնիսկ ՏԻՄ ընտրված ղեկավարներին չեն ազատազրկում: Ժողովրդավարությամբ, այն

Հետաքրքիր է՝ ինչպես է ամուսինը միաժամանակ ե՛ւ Գյումրիում աշխատանքի գնում, ե՛ւ Երեւանի Բաղրամյան 19 հասցեից կնոջը տուն տանում, առանց մրսելու․ «Ժողովուրդ»

Պալյանը մինչև 2022 թվականին Երևանում ձեռք բերված բնակարանը, 2021 թվականից բնակարանի վարձակալության համար ԱԺ-ից ամեն ամիս 100 հազար դրամ տան վարձավճար է ստացել:

Հայաստանում ադրբեջանցի ռազմագերի չկա. «Հրապարակ»

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան վերջերս Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել էր․ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել գերիներին: Այս պահին Ադրբեջանում դեռեւս 2020-ի պատերազմից մնացած գերիներ կան, տարբեր հաշվարկներով՝ մոտ 80 անձ, իսկ այս սեպտեմբերի 19-ից հետո գերեվարվեցին Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար՝ գեներալ Լյովա Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին

Վահան Կոստանյանի տարեկան եկամուտները աճել են՝ 276 հազարից դառնալով տարեկան 7 մլն 739 հազար դրամ․ «Ժողովուրդ»

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հունվարի 26-ին, սակայն 2023 թվականին ներկայացրած հայտարարագրում պաշտոնի հատվածում նշված է «Արտաքին գործերի նախարարի խորհրդական»։ Երբ Կոստանյանն ակտիվ հեղափոխական էր եւ պայքարում էր պարտադիր զինծառայության դեմ, չէր էլ կարող մտածել, որ մի օր իր տարեկան եկամուտները կաճեն՝ 276 հազարից դառնալով տարեկան 7 մլն

Մեծատառով Քաղաքի վերջը

Համաշխարհային գրականության մեջ հատկապես հետաքրքիր եւ, իմ կարծիքով, արժեքավոր են այն նմուշները, որոնք նկարագրում են դարաշրջանների բեկումը: Մեծ գրողները կարողանում են հրաշալիորեն զգալ այդ բեկման բնորոշ դրսեւորումները, եւ իրենց կերպարների, կյանքի առօրյա մանրամասների միջոցով փոխանցել այդ ամենն ընթերցողներին: Դասական օրինակ է, իհարկե, Ուիլյամ Ֆոլքները, որը վարպետորեն նկարագրել է ամերիկյան ավանդական «Հարավի» վախճանը: Գրողի ամբողջ համակրանքն,

10 առասպել կրծքագեղձի քաղցկեղի մասին

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է, հենց այս փաստն էլ հաշվի առնելով` «Առողջ առավոտի» մի քանի հրապարակումներն այս ամիս նվիրված կլինեն կրծքագեղձի առողջությանը վերաբերող թեմաներին։  Սույն հրապարակումը նվիրված է կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված այն մոլորություններին, պատկերավոր ասած՝ առասպելներին, որոնք առավել տարածված են բնակչության շրջանում։ 1․ Վնասվածքը կարող է կրծքագեղձի քաղցկեղ առաջացնել Իրականում վնասվածքը ոչ թե

Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի առջև Փաշինյանի ելույթը լիովին հակասում է արտաքին քաղաքականության «և-և»-ի մոտեցմանը․ «Փաստ»

Խնդիրն այն է, որ նա եվրոպական այդ հարթակում հրապարակայնորեն բողոքեց կամ բամբասեց Ռուսաստանից։

Նիկոլը՝ Ստրասբուրգում. «Белые розы»՝ ողբերգության ֆոնին

168.am. Փաշինյանի ստրասբուրգյան ելույթն իր նպատակներին հասնելու համար փայլուն էր. դժվար էր ավելի շռնդալից կերպով տրորել սեփական ժողովրդի շահերը, անցնել զոհերի շիրիմների վրայով, գեոպոլիտիկ վտանգավոր շպագատներ նստել և արյուն տենչող ժամանակակից քաոսում զոհասեղանին կրկին դնել հայի կյանքն ու պատիվը: Նիկոլն այս ամենն արեց բարձր վարպետությամբ, և սա ասում եմ առանց հեգնանքի. արտիստիզմ, էմոցիաներ, ներկա հանդիսատեսի

Տուլայի հայ համայնքը դրամական օգնություն է տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված և Տավուշի մարզում վերաբնակեցված բազմանդամ ու բազմազավակ ընտանիքներին

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Տուլայի հայ համայնքի ներկայացուցիչներին` համայնքի ղեկավարի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանին, համայնքի ղեկավարի որդի Գառնիկ Պապյանին և համայնքի ներկայացուցիչ՝ ծագումով Իջևանից Արմեն Հարությունյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ու Տավուշի մարզում վերաբնակեցված անձանց կարիքները հոգալու և աջակցություն ցուցաբերելու հետ կապված մի շարք հարցեր: Այնուհետև պատվիրակությունը Տուլայի հայ

Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հոկտեմբերի 18-ի նիստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի իրավիճակին և հայտարարություն ընդունվել Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԵՄ արտաքին ծառայության մամուլի բաժնից։ Հայտարարության մեջ նշված է, որ Եվրամիությունը շարունակում է մտահոգությամբ հետևել սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունների և Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակման հետևանքով Ղարաբաղի հայերի զանգվածային

Կուզեք սա համարեք հուսահատություն, Նիկոլ Փաշինյանն ամենաարդար բանն էր, որ տեղի ունեցավ մեր տիպի հասարակության, մեզ հետ. Նաիրա Զոհրաբյան

Ես չեմ հիշում որեւէ դեպք, որ հարյուրին հասնող երկրների ղեկավարներից որեւէ մեկը գա իր ողջ ընտանեկան կազմով. Զոհրաբյան

Անահիտ Մանասյանին և Դունյա Միյատովիչին անձինք ներկայացրել են իրենց կրած զրկանքները և բռնի տեղահանման արդյունքում առաջացած խնդիրները

Շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի համատեղ այցերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններ։ Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Անահիտ Մանասյանն ու Դունյա Միյատովիչը հանդիպել են Կոտայքի մարզում ժամանակավոր բնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ: Ծաղկաձոր խոշորացված համայնքի հանգստյան տներից մեկում այս պահին բնակվում է բռնի տեղահանված 105

Արման Եղոյանն արժեւորել է Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցությունը

Արման Եղոյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի ԽՎ փոխնախագահ Ամելիա Լակրաֆի հետ

Իրականում այս օրենքի նախագծի շրջանառությունն է հենց սկսել ոմանց բիզնես շահերը պաշտպանելու նպատակով. Ա․ Թորոսյան

ԱԺ պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի գրառումը․ Քանի որ այսօր ԱԺ առողջապահության հանձնաժողովում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում» իրականացվող մի փոփոխության քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև իմ առաջարկություններին և դրանցից մեկը որակվեց որպես «վերացական», իսկ ես բացակայում էի նիստից, քանի որ երկրում չեմ, հարկ եմ համարում ամբողջ առաջարկությունս տեղադրել այստեղ, որպեսզի ոլորտի

ԱԳ նախարարն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին

Հոկտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թըրներին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ նախարար Միրզոյանը վստահություն է հայտնել, որ որպես Հայաստանում Կանադայի առաջին ռեզիտենտ դեսպան, նա իր գործունեությամբ նշանակալի լիցք կհաղորդի արդեն իսկ լավ հիմքերի վրա կառուցվող հայ-կանադական բարեկամական հարաբերություններին, դրանց առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Դատախազը պնդեց, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց նա պետք է մնա կալանավորված․ փաստաբան

Քննիչն ու դատախազը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություն են ներկայացրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Միջնորդության ներկայացման ընթացքում Դատախազը պնդեց, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց պետք է մնա կալանավորված: Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 11-ը

Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Adobe ընկերության նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհի խոշորագույն և ծրագրային ապահովման առավել դիվերսիֆիկացված ընկերություններից մեկի՝ Adobe-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայեյին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին: Վարչապետը նշել է, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու որոշումը բարձր գնահատանքն է պարոն Նարայեյի նվաճումներին և նշել, որ նրա փորձը

«Զատիկ»-ում տեղի ունեցած բռնության առնչությամբ Պաշտպանի կողմից անմիջապես նախաձեռնվել է ուսումնասիրության ընթացակարգ

Պետությունը պարտավոր է երեխաների համար անվտանգ և ապահով միջավայր ապահովել՝ բացառելով բռնության ցանկացած դեպք

Պրակտիկայում ընդհանրապես ընդունված չէ, եթե նույնիսկ տանում էլ են, այդ երեխեքին ոչ մեկը չի տեսնում էլի. ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղարը՝ Փաշինյանի ու նրա երեք դուստրերի ստրասբուրգյան այցի մասին

Երեք երեխայիդ հավաքել, տարել ես, ես պատասխան չունեմ՝ ինչի համար է դա արվում, միգուցե մի օր կբացատրեն՝ ինչի համար է դա արվում

Երևանում տախտակներով բարձված բեռնատարը` արտառոց դիրքում․ shamshyan.com

shamshyan.com. Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում տախտակներով բարձված բեռնատարը Հերացի փողոցից դեպի Արմենակյան փողոց՝ լուսակիրի մոտ, տախտակների թափման հետևանքով մասամբ հայտնվել է օդում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Պարեկները տեղում ուժեղացված ծառայություն են կատարել, մինչև տախտակները տեղափոխել են, այնուհետև բեռնատարը դարձի են

Վրաստանի խորհրդարանին չհաջողվեց իմփիչմենթի ենթարկել երկրի նախագահին

Վրաստանի խորհրդարանին չհաջողվեց իմփիչմենթի միջոցով պաշտոնանկ անել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Իմփիչմենթին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ 1-ը: Ըստ Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի, եթե իմփիչմենթին կողմ չի քվեարկել խորհրդարանի ամբողջական կազմի առնվազն երկու երրորդը, տվյալ դեպքում՝ 100 պատգամավոր, ապա հարցը համարվում է հանված: Այսպիսով, Սալոմե Զուրաբիշվիլին կշարունակի զբաղեցնել երկրի նախագահի պաշտոնը: Հիշեցնենք, որ ավելի վաղ

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հեռանկարները

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը Սաուդիան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը,  Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Ադրբեջանի և  Հայաստանի միջև խաղաղության օրակարգի հեռանկարները: Հանդիպումը կայացել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստի շրջանակներում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերության երկկողմ օրակարգը, ինչպես նաև

Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու Ադրբեջանին ուղղված Նիկոլ Փաշինյանի խնդրանքի, ՀՀ շահերին դավաճանելու մասին Կարապետյանի հայտարարության առնչությամբ վարույթ չի նախաձեռնվել. «Փաստինֆո»

Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերին դավաճանելու և Հայաստանի գոյությանը սպառնացող վտանգի մասին ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արշակ Կարապետյանի հայտարարության հիման վրա առանձին քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ դատախազությունից։ Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր նաեւ, որ արժանահավատ տեղեկություններ

«Մենք էլ խոսում ենք Ադրբեջան մարդատար մեքենաներով մտնելու մասին». Խանդանյանը՝ Զանգեզուր մարդատարներով մտնելու Ալիեւի սպառնալիքի մասին

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ Ադրբեջանը սադրանքի է դիմում, արտաքին ուժերը Հայաստանում փորձում են դրածո կառավարություն ձեւավորել, ո՞ր արտաքին ուժի մասին է խոսքը՝ Խանդանյանը պատասխանեց. «Եթե ուշադիր լինեք օտարերկրյա ԶԼՄ-ներում հնչող բառապաշարին, օրինակ, ՌԴ պետական ալիքներում շատ ակտիվ գործունեություն ծավալող որոշ լրագրողների ու փորձագետների արտահայտած մտքերին, ապա կլսեք, որ ժողովրդին կոչ են անում դուրս գալ փողոց, փոխել իշխանություններին:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031