Օրվա լրահոսը
Արա Պապյան․ «Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանը նաեւ գաղափարական մակարդակով իր համար լինի անվնաս, օրինակ, ուշացած դասագրքերի բովանդակությունը»
ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը «Դեբատ» բանավեճի ակումբում անդրադառնալով Թուրքիայի աջակցությամբ Հայաստանից Ադրբեջանի օրեցօր աճող պահանջներին, ասաց․ «Արդեն տարբեր լուրեր, փաստաթղթեր են պտտվում, չեմ կարող ասել, թե ինչքանով են դրանք հավաստի, բայց այդ փաստաթղթերի մեջ Հայաստանից միայն տարածքային ու նյութական զիջումներ չեն ակնկալվում։ Խոսքը նաեւ կրթական ծրագրի փոփոխության մասին է, որի մեջ պիտի լինի որոշակի
Ի՞նչ չեն կիսել Տիգրան Հակոբյանն ու Արսեն Բաբայանը
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ՀՌՀ-ի մոտ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» ներկայացուցիչների բողոքի ցույցի մասին, առիթ դարձավ փաստաբան Արսեն Բաբայանի հետ «հաշիվներ մաքրելու»: Փաստաբան Արսեն Բաբայանը հրապարակեց իր եւ Տիգրան Հակոբյանի անձնական զրույցից հատված, որտեղ Տիգրան Հակոբյանը վիրավորում է Արսեն Բաբայանին: Aravot.am-ի հետ զրույցում Արսեն Բաբայանը մանրամասնեց. «Այդ գրառման տակ հարց էի տվել՝
Նախարարության նմանօրինակ գործելաոճն ունի 1 պատճառ` կոծկել առարկայական հանձնաժողովի ամբողջական կազմը․ փորձագետ
ԿԳՄՍ նախարարությունը փորձում է կոծկել այն առարկայական հանձնաժողովի կազմը, որը հաղթող է ճանաչել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի այս պահին միակ դասագիրքը։ Ս/թ հոկտեմբերի 6-ին Սահմանադրությամբ ինձ վերապահված իրավանորմերի շրջանակներում հարցում էի ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին։ Հիշեցնեմ նաև, որ ավելի վաղ համապատասխան մասնագիտական հրապարակումներով դիմում էի ուղարկել ԿԳՄՍ նախարարին՝ առաջարկելով խոտանման ենթարկել
Արա Պապյան․ «Հստակ է, որ զիջումները անվերջ են, որ չկա մի եզր, որ մինչեւ այդտեղ զիջես եւ Ադրբեջանը բավարարված լինի»
«Դեբատ» բանավեճի ակումբում ԱԺԲ խորհրդի անդամ, «Մոդուս Վիվենդի» ՀԿ ղեկավար, նախկին դեսպան Արա Պապյանը ասաց․ «Միանշանակ է, որ Հայաստանը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջեւ, անցել է նախորդող բավականին ծանր շաբաթների միջով, բայց սա, ցավոք, դեռեւս զարգացող գործընթաց է, որը մեզ համար կարող է լինել եւ վատ, եւ լավ։ Ամեն ինչ կախում կունենա ՀՀ իշխանության գործունեությունից,
Սեռական բնույթի հայհոյանքներով սպառնացել է կապանցի կնոջը․ ահազանգ ոստիկանությանը
Սպառնացողին դեռ չեն գտել
«Ես Բաքու էլ կգնամ, Աֆրիկա էլ». Սամվել Բաբայանը՝ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին
Սամվել Բաբայանը հայկական լրատվամիջոցներին մեղադրեց՝ «դիվերսանտ աշխատելու» մեջ
Եվրոպացի մասնագետները վերապատրաստում են սյունեցի բուժաշխատողներին (ֆոտոշարք)
Կապանի հիվանդանոցին նվիրեցին ավտոմեքենա եւ սարքավորումներ
Ադրբեջանի հետ բանակցելու իրավունք Սամվել Բաբայանին Արայիկ Հարությունյա՞նն էր տվել
Եթե Արցախին հատուկ կարգավիճակ չտրվի՝ ինքնավար մարզի կարգավիճակ, արցախցիները հետ չեն գնա եւ չեն վերաբնակեցվի Արցախում. Սամվել Բաբայան
Արցախի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւը եւ հանձնարարականները վերաբերում են ծանր հումանիտար հետեւանքներին եւ մարդու իրավունքներին. ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանի գրառումն X-ում Արցախի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւը եւ հանձնարարականները վերաբերում են ծանր հումանիտար հետեւանքներին եւ մարդու իրավունքներին՝ կապված արցախահայերի բռնի տեղահանման հետ եւ լուսաբանում են Ադրբեջանի կողմից իր կանոնադրական պարտավորությունների եւ անդամակցության պարտավորությունների լուրջ խախտումներին արձագանքելու մեխանիզմները։
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հռոմի կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ավոն՝ գործարարի կերպարում, ում սիրելին նրա դեմ գործ է հարուցում
«Սիրուց հետո» հեռուստասերիալի նկարահանման աշխատանքները շարունակվում են ԱՄՆ-ում Երգիչ, դերասան եւ շոումեն Ավո Ադամյանը շարունակում է մնալ ամենապահանջված արտիստներից մեկը: Հեռուստադիտողը հիշում է նրա հրաշալի խաղը ռեժիսոր Վարշամ Սաֆրազյանի «Սերը թակարդում» հեռուստասերիալում: Վերջինիս ավարտին Ավո Ադամյանը ներկայացրել էր իր նոր երգը՝ «Տիեզերքի մատը խառն ա», որի երաժշտության հեղինակը Վարդան Գալստյանն է: «Սերը թակարդում»-ից հետո Ավո
Ինչպե՞ս չեղարկել Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին հրամանագիրը
Ի լրումն Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին Արցախի նախագահի հրամանագրի վերաբերյալ իմ 28.09.2023թ. հրապարակման: Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը 2023թ. սեպտեմբերի 28-ին ստորագրել է Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին հրամանագիր: Տվյալ հրամանագրի տեքստը չի հրապարակվել, այն առկա չէ նաև Արցախի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական՝ arlexis.am կայքում: Արցախի նախագահի
Երևանը ոչ միայն երևանցիների սիրելի քաղաքն է, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր Երևանն իրենց մի մասնիկն են համարում. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղերձը՝ Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ Սիրելի երևանցիներ, Շնորհավորում եմ բոլորիս Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։ Ինչո՞ւ բոլորիս, որովհետև Երևանը ոչ միայն երևանցիների սիրելի քաղաքն է, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր Երևանն իրենց մի մասնիկն են համարում։ Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք՝ կանաչ այգիներով, բարեկարգ բակերով, հարմար և հասանելի։ Եվ որպես
Նախիջևանի նյութական ժառանգությունը
Օրերս Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Նախիջևանի նյութական ժառանգությունը. հուշարձաններ» խորագրով բանախոսությունը, որը վարեց պատմաբան, հայագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը։ Բանախոսը ներկայացրեց Նախիջևանի ժառանգությունը` մ .թ. ա 3-րդ հազարամյակից մինչև 20-րդ դարի հուշարձանների պատմական ընթացքի մասին ։ Արգամ Այվազյանը 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։ Նա նշեց , որ հրատարակվել է 350-ից ավելի գիտական,
«Այն ամենից, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, շահում է միայն Ռուսաստանը»
«Եթե արտաքին քաղաքական վեկտոր չես փոխում, եթե ռազմաբազայի հարց չես բարձրացնում, ապա ինչի՞ համար ես Միշելի, Մակրոնի եւ մյուսների մոտ հակառուսական բաներ խոսում». «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: – Իննամսյա շրջափակման ընթացքում Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում ողջ պատասխանատվությունը դրեց ՌԴ-ի եւ խաղաղապահ զորախմբի վրա, ինքն էլ արեւմտյան հարթակներում հարցի լուծման փաստաթղթեր ստորագրեց` Արցախը հայտարարելով Ադրբեջանի մաս։ Հիմա, Հայաստանում գերիշխում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին, 18-ի երեկոյան ժամերից, 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 16-ին, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում նաև ամպրոպ։
Սա «միակողմանի» կամ «չհրահրված» հարձակում չէ
Ինչպես է արաբական մամուլը անդրադարձել Պաղեստինի ցնցող պատերազմին Aljazeera – Qatar լրատվական գործակալությունը տեղադրել է հոդված Իսրայելի «Haaretz» լրատվական գործակալությունից՝ «Observer» եւ «Washington Post»- ից. «Haaretz.». «2023 թվականի հոկտեմբերի 7-ն ամոթալի օր է Իսրայելի համար». Իսրայելին պատուհասած աղետի համար պատասխանատու է միայն Բենիամին Նեթանյահուն, եւ ինչպիսին էլ լինի նրա արձագանքը, հիմա՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝
Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տեսակով լիցենզավորվել է 33 բժշկական կազմակերպություն
Բուժօգնության այս տեսակի կարևորությունն ընդգծելու նպատակով հոկտեմբերի 14-ն աշխարհում նշվում է Պալիատիվ օգնության համաշխարհային օրը: Այս տարի այն ունի «Կարեկցող համայնքներ» խորագիրը: Յուրաքանչյուր անձ, ով ունի կյանքին վտանգ սպառնացող և անբուժելի հիվանդություն, կարող է ստանալ պալիատիվ բժշկական օգնություն, ինչը նպատակ ունի մեղմելու պացիենտի ցավը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական և այլ խնդիրները: Ծառայության հասանելիությունն
Տաթեւ Աբրահամյանը բարձրացել է հինգերորդ հորիզոնական
Սենթ-Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց առաջնություններում այսօր երկրորդ եւ վերջին հանգստյան օրն է: Երեկ կայացած ութերորդ տուրում կանանց միջազգային գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը սեւերով ոչ-ոքի է արել եւ 4,0 միավորով մրցաշարային աղյուսակում բարձրացել է 5-րդ հորիզոնական: Տղամարդկանց առաջնությունում Լեւոն Արոնյանը հերթական անգամ կես միավոր է վաստակել, իսկ Սամուել Սեւյանը կրել է երկրորդ պարտությունը: Երկու
Գործարկվել է Քննչական կոմիտեի նոր պաշտոնական կայքը
ՀՀ քննչական կոմիտեն, համակարգի ծառայողի օրվա և կառույցի ձևավորման 9-ամյակի շրջանակներում, գործարկել է իր նոր պաշտոնական կայքը։ Նոր կայքի գործարկման հիմնական նպատակն է այցելուների համար առավել դասակարգված, մատչելի և հասանելի դարձնել ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակվող տեղեկատվությունը, ինչպես նաև` առավել բարձրացնել ՀՀ քննչական կոմիտեի հանրային հաշվետվողականության, թափանցիկության մակարդակը։ Կայքի այցելուները կարող են լիարժեք և ամբողջական
ՊՆ կապիտանն ընդդեմ պաշտպանության նախարարության
2022թ. օգոստոսի 24-ին վարչական վերաքննիչ դատարան մուտքագրված բողոքի քննությունը նշանակվել էր 2024թ. ապրիլի 4-ին: Հետո նախագահող դատավոր Ա. Թովմասյանին նշանակեցին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, բնականաբար, ծագեց կազմը համալրելու խնդիր: Կազմը համալրվել էր եւ երեկ այս գործով որոշման հրապարակման օրն էր: Զինվորական թոշակառու, պահեստի կապիտան Մկրտչյանը 17.09.1992 թվականից ընդգրկված է ՀՀ պաշտպանության նախարարության բնակմակերեսի կարիքավոր
Ռիգայում Սպերցյանի եւ Թիկնիզյանի խաղին հետեւել են «Յուվենտուսի», «Լացիոյի» եւ Բունդեսլիգայի սելեկցիոներները
«СЭ»-ին հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 12-ին Ռիգայում կայացած Եվրո 2024-ի որակավորման փուլի Լատվիա-Հայաստան հանդիպման ժամանակ տրիբունաներում նստած են եղել եվրոպական առաջատար ակումբների սելեկցիոներները, որոնք հատուկ հետեւել են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ 23-ամյա Էդուարդ Սպերցյանի եւ 24-ամյա Նաիր Թիկնիզյանի խաղին: Լրատվամիջոցի տեղեկություններով կիսապաշտպան Սպերցյանի գործողությունները հետաքրքիր են եղել «Յուվենտուսի», ինչպես նաեւ Բունդեսլիգայի ակումբներից մեկի ներկայացուցիչներին,
Ֆրանսիան 1 միլիոն եվրոյի ներդրում է կատարում՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով․ դեսպան
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գրառումն X-ում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի որոշմամբ Ֆրանսիան 1 միլիոն եվրոյի ներդրում է կատարում Պարենի համաշխարհային ծրագրում՝ Լեռնային Ղարաբաղից 100,000 հայերի բռնի գաղթից հետո Հայաստանի կարիքները հոգալու համար։
Ի՞նչ կա – չկա
«Ո՞նց ես-ո՞նց չես», «ի՞նչ կա-չկա». սովորություն դարձած պարզ ու անմեղ հարցեր, որ հանդիպելիս տալիս ենք մեկմեկու: Պատասխանն էլ հարցի պես կարճ է ու անմեղ` «Շնորհակալություն, լավ» կամ «Ողջ լինես, առանձնապես` ոչինչ չկա»: Բայց, արդյոք, դրանք բուն իմաստով հարցեր են, պատասխանի կարոտ հարցեր: Հայկական հեքիաթներն էլ ռացիոնալ մտածողությամբ չմեկնաբանվող «նախերգ» ունեն` «Լինում է – չի լինում…»,
«Արարատ 73»-ի հաղթանակը պետության, սերունդների, պրոֆեսորների, բոլորի կողմից մտածված բանաձեւի արդյունքում ստեղծված հաղթանակ էր»
Կայացավ «Արարատ 73, հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գրքի շնորհանդեսը «Կոնգրես» հյուրանոցում կայացավ «Արարատ 73» գրքի շնորհանդեսը։ Պատմական հաղթանակից 50 տարի անց նույն օրը «Newmag»-ը ներկայացնում է անվանի մարզական մեկնաբան, լրագրող Սուրեն Բաղդասարյանի հեղինակային գիրքը՝ «Արարատ 73, հայկական ֆուտբոլի ոսկեդարը»։ «Մեր հաղթանակները ոչ միայն անցյալում են եղել, այլ նաեւ մեր խորին համոզմամբ եւ հավատով՝ ապագայում էլ լինելու
Ի՞նչ կլիներ, եթե այդ պահին, առհասարակ, Արցախի իշխանությունը հրաժարվեր իրեն պարտադրված հրամանագիրը ստորագրելուց․ Տիգրան Աբրահամյան
Ինչևէ, հայտնի հրամանագիրը մի կողմից թղթի կտոր է, սակայն պետք է դիտարկել դրա չեղարկման հնարավորությունը, տարբերակներն ու այդ որոշման քաղաքական, ռազմական և մնացած գործոնները:
ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելուն միտված Հայաստանի մոտեցումներն ու տեսակետները
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչող հարցերի լայն շրջանակ
Ո՞վ կսպասեր, որ 2018-ին դռներ ու դարպասներ բացող, փողոցներում շրջող, քաղաքացիներին ընդունող այս երիտասարդները բյուրոկրատիայի եւ ոչ թափանցիկ գործելաոճի առումով կգերազանցեն բոլոր նախկին իշխանություններին․ «Հրապարակ»
Իսկ ՀՀ պատմության մեջ, կարծես, ընդամենը նման մի դեպք է եղել. 2008-ի մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանն է ընտրվել յուրայինների ներկայությամբ` առանց լայն հանրության մասնակցության:
Պաշտոնական Բաքուն ընդգծում է՝ ԵԽԽՎ-ն «պետք է դադարեցնի Ադրբեջանի դեմ ուղղված անհիմն և կանխակալ քայլերը»
«Այս կառույցը հերթական անգամ չի կարողանում անաչառ մոտեցում ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ։ ԵԽԽՎ-ն շարունակում է անհիմն խոսակցությունների և մեր տարածաշրջանի որոշ երկրների նենգ քաղաքականության վրա հիմնված մոտեցում ցուցաբերել՝ ուղղված Ադրբեջանին նսեմացնելուն», – նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Մենք, հայրենիքի ամեն կտորը հանձնելուց ու ծանր զոհեր տալուց հետո, մնում ենք ռեստորանային հասարակություն. Վահե Հովհաննիսյան
Իսկ մյուս կողմից մենք գտնվում ենք ազգային փլուզման և ազգային դեգրադացիայի չդադարող պրոցեսում։ Ու այստեղ առանց վարանելու պետք է ասել, որ Նիկոլը միակ մեղավորը չէ, որովհետև Արցախը հանձնելուց հետո պետական համակարգից չեղավ գոնե մեկ հրաժարական, նրան շարունակում են դիմել «մեծարգո»-ով, և երկրում մոլեգնում է անարժանապատվության և անտարբերության մթնոլորտը, որը խիստ էպիզոդիկ ընդմիջվում է պարտադրված սգով։


















































