Օրվա լրահոսը
Պատմում է՝ ինչպես են իրենց՝ դիրքերում ամուր կանգնած, պարտադրել զինաթափվել. «Հրապարակ»
Մարտունիում շրջափակման մեջ էինք, անհնար էր դուրս գալ։ Ռուսը եկավ, մեզ հանեց շրջափակումից։ Զինաթափեցին բոլոր պոստերը, բոլորիս հավաքեցին իրար գլուխ ու դուրս բերեցին
Բաքվում մեկնարկել է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը
Բաքուն Վագիֆ Խաչատրյանին վերագրում է մի շարք ծանր հանցանքներ, գործով տուժող է ճանաչվել 59 անձ։
Բաքվի գլխավոր ռաբբին երկրորդ կոչն է անում Հայաստանում հրեական համայնքին. «Ազգ»
ՀՀ-ում քրդերը շարունակում են ապրել նաեւ 1915-ին Հայոց ցեղասպանության մեջ իրենց հանցավոր մասնակցությունից հետո էլ, կրոնափոխ չեն եղել, դպրոց, թերթ, ռադիոժամ ունեն: Ինչո՞ւ տարբեր հարթակներից չենք խոսում սրա՛ մասին
«Շնորհակալություն» Դաշնակցությանը, որն այդ ամենի մեղավորն է, եւ որը մենք բոլորս մեր աչքով տեսանք. Ռոմիկ Մխիթարյան. «Հրապարակ»
Եվ ընդամենը տասն օրում հանձնեցին Արցախը
Արևային էներգիան Վիվա-ՄՏՍ-ի բջջային կայաններում. թթվածնի ու միջոցների խնայում
Արդիականացումը Վիվա-ՄՏՍ-ում շարունակական գործընթաց է: Շարունակում են զարգանալ Հայաստանում միակ 5G, ինչպես նաև՝ 4G և 3G ցանցերը: Միաժամանակ, ցանցի արդիականացումը 21-րդ դարում պահանջում է բնապահպանական ու էներգախնայող լուծումների կիրառում: Որո՞նք են Վիվա-ՄՏՍ-ի նվաճումներն արևային էներգիայի կիրառման ոլորտում: Այսպես՝ ընդհանուր առմամբ՝ արևային էներգիայի կիրառման շնորհիվ, մինչև 2023թ.-ի ավարտը գործառնական ծախսերի տնտեսումը կկազմի այնքան գումար, որքան կպահանջվեր
Քանի դեռ Բաքվի բանտում կա գեթ մեկ հայ, այդ աշխատանքը դադարացնելու իրավունք չունենք։ Ես պատրաստ եմ օգնել միջազգային լավագույն իրավաբաններին ներգրավելու հարցում. Գագիկ Ծառուկյան. «Ժողովուրդ»
Բաքվի բանտերում են Արցախի համար իրենց կյանքը դրած մարդիկ: Սա մեզ համար ազգային արժանապատվության խնդիր է, սա այն հարցն է, որի վրա գիշեր-ցերեկ պետք է գրագետ աշխատել։
Ոչ թե «Հանրապետություն» կուսակցության և ՔՊ-ի հուշագիրն է մտահոգիչ, այլ այն, որ դա տեղի ունեցավ «Հանրային ձայն»-ի օգնությամբ ու միջոցով. Նորիկ Եղիազարյան. «Հրապարակ»
«Հանրապետություն» կուսակցության հնաբնակներից մեկը` Նորիկ Եղիազարյանը, հոկտեմբերի 10-ին Երեւան քաղաքի ավագանու նիստից ժամեր առաջ հայտարարեց, որ դադարեցնում է անդամակցությունը կուսակցությանը, որի երկարամյա անդամն էր նա: -Գովելի՞ է, որ ՔՊ-ն «Հանրապետություն» կուսակցության ձայների հաշվին քաղաքապետ ընտրեց: – Գովելի է, թե ոչ, դա հստակ ընտրության արդյունք է: Չես կարող դրանից խուսափել, չնայած ես ուզում էի, որ իշխող
100 հազար հայերը պետք է մնային Արցախո՞ւմ
«Այսպես կոչված ռեժիմն է խուճապ առաջացրել Ղարաբաղի բնակչության շրջանում և ստիպել տեղափոխվել Հայաստան», – վերջերս ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Պետք է պարզել՝ ում էր պետք պանիկա տարածել, որ Արցախի 100 000 քաղաքացիները սրընթաց արտագաղթեն», – Ալիեւին երկրորդում է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Ստացվում է, որ անգամ սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումից, բազմաթիվ զոհերից եւ
Մեսրոպ Առաքելյան․ «Ոչ միայն գերիների, այլ նաեւ բազմաթիվ այլ հարցերով միջազգային ատյանների որոշումները Ադրբեջանի վրա էական ազդեցություն չեն ունենում»․ «Ժողովուրդ»
«Ադրբեջանի, ինչպես նաեւ մյուս երկրների օրենսդրությամբ՝ միայն պետության կողմից տրամադրված, գրանցված փաստաբանները կարող են պաշտպանությամբ զբաղվել. այլ փաստաբաններ չեն կարող ներգրավվել»,-հավելեց Առաքելյանը:
Քովիդ-19-ը մեծացնում է աուտոիմունային հիվանդությունների վտանգը․ նոր հետազոտություն
Հարավային Կորեայում անցկացված նոր հետազոտության համաձայն՝ Քովիդ-19-ով վարակվելուց հետո մեծանում է շարակցական հյուսվածքի աուտոիմունային և աուտոբորբոքային հիվանդությունների վտանգը, ինչպիսիք են ալոպեցիան (մազաթափություն), Կրոնի հիվանդությունը, փսորիազն ու վիտիլիգոն։ Հետազոտողներն ուսումնասիրել են 2020 թ․-ի հոկտեմբերից 2021 թ․-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Քովիդ-19-ով հիվանդացած ավելի քան 350 000 պացիենտների տվյալներ։ Նրանք նաև օգտագործել են 6,1 միլիոնից ավելի մարդուց կազմված
Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Ադրբեջանցիների հրետակոծությունից երկու ձեռքերը կորցրած Մերին բոլոր արցախցիներին մաղթում է իր նման բնակարանամուտ տոնեն
Բնակարանի համար 12 մլն դրամ տրամադրել է ԶՊՄԿ–ն
«Եթե Ալիևի ռեժիմն այսպես է վերաբերվում իր քաղաքացիներին, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կանի հայ բնակչության հետ»․ Փոլ Գավանը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին
ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի խոսնակ Քրիստոֆ Շոփն էլ Լեռնային Ղարաբաղում կատարվածի հետևում տեսնում է ՌԴ-ին։
Հայաստանում անցկացվեց «HOPE-2023» լայնածավալ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքի գործնական փուլը
Հայաստանում ընթանում է «HOPE-2023» որոնողափրկարարական դաշտային ուսումնավարժանքը, որի գործնական փուլը սկսվեց հոկտեմբերի 10-ին: Պատահական չէ, որ ուսումնավարժանքի թեման երկրաշարժն է: Ըստ սցենարի՝ վաղ առավոտյան Հայաստանը ցնցվել էր ավերիչ երկրաշարժից։ Երկրաշարժի օջախը Գառնիից 8 կիլոմետր հյուսիս-արևելք էր, ցնցման ալիքը` 8-9 բալ ուժգնությամբ, հիպոկենտրոնը` մակերևույթից 10 կիլոմետր խորության վրա: Առավելապես մեծ ավերածություններ են առաջացրել Կոտայքի մարզում։ ՆԳՆ
Քանի դեռ Ադրբեջանն ունի հնարավորություններ, կշարունակի գործել ուժի դիրքերից, բայց դա անսպառ ռեսուրս չէ. Սիրանուշ Սահակյան
Կարծես թե, պետությունները բացարձակ ուժի դիրքերից են հանդես գալիս, սակայն համակարգեր կան, որոնք չեն կորցրել իրենց կենսունակությունը. Սիրանուշ Սահակյան
Իսրայելում տուժածների շրջանում հայեր չկան. դեսպանությունն իրականացնում է ՀՀ վերադառնալ ցանկացողների գրանցում
Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում իրականացվում է Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների կամավոր գրանցում՝ ըստ իրավիճակի զարգացման անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել: Նախարարությունից հայտնում են, որ Իսրայելում ՀՀ դեսպանությունում 24 ժամյա ռեժիմով շարունակում է գործել թեժ գիծ՝ +972 50 6670345 (ուղիղ հեռախոսակապ), իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարության թեժ գիծը՝ +374
Fastex-ը կրկին Digitec-ում է՝ այս անգամ որպես web3 հովանավոր
Հոկտեմբերի 13-15-ը Մերիդիան Էքսպո կենտրոնում տեղի կունենա տարածաշրջանի ամենամյա խոշորագույն տեխնոլոգիական իրադարձությունը՝ Digitec-ը, որն իր շուրջ է համախմբում տեխնոլոգիական առաջընթացի ձգտող շուրջ 100 մասնակից ընկերությունների ողջ աշխարհից: Միջոցառման գլխավոր աջակիցներից է Fastex-ը, որը ստանձնել է Web3 հովանավորի դերը և պատրաստ է իր նորարարական լուծումներով աջակցել նորագույն տեխնոլոգիաների առաջընթացին: Այս տարի ևս Fastex-ը կներկայանա էկոհամակարգի բոլոր
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ընդհանուր 22 դիտակետ են փակել
«Ա1+». Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ից՝ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայից ի վեր արդեն փակել են 7 դիտակետ և 15 ժամանակավոր դիտակետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: Ռուսաստանից ՊՆ-ից տեղեկացնում են, որ 24 ժամվա ընթացքում փակվել է ռուսական խաղաղապահ զորախմբի մեկ դիտակետ Շուշիի շրջանում։ Ընդհանուր առմամբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի,
Պուտինը և Ալիևը հանդիպել են. «զգայուն» թեմաները քննարկել են դեմ առ դեմ
Բիշքեկում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, հանդիպման սկզբում Պուտինը հիշեցրել է, որ ոչ այդքան վաղ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ շփվել է հեռախոսով և հավելել, որ հանդիպման առանցքային թեման Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է: «Թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, բայց
Հայաստանի ազգային հավաքականը Euro 2024-ի շրջանակներում 0։2 հաշվով պարտվեց խմբի ետնապահին
ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի դաշտում հյուրընկալվեց Լատվիային։ «D» խմբի ետնապահի հետ, որը մինչ այդ ոչ մի միավոր չէր վաստակել, մեր ընտրանին անցկացրեց որակավորման այս փուլի, թերեւս, ամենաանհաջող հանդիպումը եւ պարտություն կրեց 0։2 հաշվով անգամ այն պարագայում, երբ դաշտի տերերը գրեթե ամբողջ երկրորդ խաղակեսը անցկացրին 10 ֆուտբոլիստով
Վեհաժողովը ֆիքսում է, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման վտանգի և Ադրբեջանի կառավարության երկարամյա հայատյաց քաղաքականության պատճառով. Ռուբեն Ռուբինյան
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը գրում է. Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։ Բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։ Վեհաժողովը ֆիքսում է, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման վտանգի և Ադրբեջանի կառավարության երկարամյա
Սարգիս Խանդանյան. Կարեւոր է շարունակել երկխոսությունն այս հարթակում
Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ մարդկային չափման կոնֆերանսում ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ մարդկային չափման կոնֆերանսում: Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ-ի խորհրդարանական հարթակն իր գոյության ամբողջ ընթացքում զբաղվել է ԵԱՀԿ տարածաշրջանում հումանիտար եւ մարդու
Անահիտ Մանասյանը Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին և գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների դեպքերը, որոնք արձանագրվել են Ադրբեջանի վերջին ագրեսիայի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանման ընթացքում:
«Սա կնշանակի էթնիկ զտման արդարացում։ Ականներն ի՞նչ կապ ունեն, դուք փորձելու եք գտնել արդարացում նրանց հարձակման համա՞ր»․ Ռուբինյանը՝ ԼՂ-ում հումանիտար իրավիճակի բանաձևի հետ կապված ադրբեջանցիների առաջարկների առիթով
ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձև և խորհրդատվություն․ ադրբեջանցիները մի շարք փոփոխություններ էին առաջարկում, որոնցից մեկում նշվում էր, թե ԵԽԽՎ-ն ողջունում է ՄԱԿ-ի առաքելության այցը, մյուսով նշվում էր, թե իրավիճակը սրվեց, քանի որ ականի պայթյունից ադրբեջանցիներ զոհվեցին և այլն։
Անծանոթ անձինք հետապնդել եւ սպառնացել են Տաթեւի համայնքապետարանի աշխատակցուհուն․ ահազանգ ոստիկանությանը
Փաստաթղթերն ուղարկվել են քննչական կոմիտե
Հալիձոր գյուղում կենտրոնի բացմանը մասնակցել է նաև Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը
Տաթև համայնքում բացվել է համայնքային կենտրոնը, որը ուսուցման նոր մշակույթ ու հնարավորություններ կընձեռնի համայնքի գյուղերի բնակիչներին։ Այն կուսակցության նախընտրական կարևոր ծրագրերից է։ Հալիձոր գյուղում բացված կենտրոնը ստեղծվել եւ գործելու է՝ հիմք ընդունելով Դիլիջանի համայնքային կենտրոնի (Dilijan Community Center) հաջող մոդելն ու փորձը։ Ինչպես Դիլիջանի, այնպես էլ այս կենտրոնի իրականացումը շնորհիվ «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամի է։ Յուրահատուկ
Ավարտվել է «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության համահիմնադրի և տնօրենի կողմից ընկերությունից և բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ.Ասրյանը, հանդիսանալով «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության 50 տոկոս, այնուհետև 99.9 տոկոս բաժնեմասի բաժնետեր Գ.Ամանշիևայի ամուսինը, փաստացի մասնակցելով Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի 26/13
«Մենք պատրաստ ենք վիճարկել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը որքան հնարավոր է շուտ, այլևս չենք հանդուրժելու»․ Ֆրանկ Շվաբե
Ֆրանկ Շվաբեն հայտարարեց՝ ճանապարհը մեկն է՝ կամ երկիրը համաձայնում է և գործում մեր կազմակերպության սկզբունքների հետ մեկ գծով, կամ տվյալ երկիրը պետք է լքի այս կազմակերպությունը»։
Անահիտ Մանասյանը Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ հատուկ ներկայացուցչին է ներկայացրել բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, որոնք արձանագրվել են Պաշտպանի և Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում: Պաշտպանի կողմից
«Ամեն ինչ կանենք, որ ձեզ միայնակ չզգաք»․ աշխատանքի տոնավաճառ Գյումրիում՝ արցախցիների համար
Այսօր Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Մանթաշյանց գործարարների միության մասնաճյուղը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն ու Գյումրու հայորդաց տունը կազմակերպել էին աշխատանքի տոնավաճառ՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Տոնավաճառին մասնակցում էին մոտ 20 գործատուներ՝ առաջարկելով 100-ից ավելի թափուր աշխատեղեր։ Առաջարկվող աշխատատեղերը տարբեր էին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից ու հաշվապահությունից մինչև հյուրատներում մաքրուհիներ,


















































