Օրվա լրահոսը

Պապոյանը և Գրոսե-Բրյոմերը քննարկել են ՀՀ-ում գերմանական կողմի ներդրումային հետաքրքրությունները

Գևորգ Պապոյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միխաել Գրոսե-Բրյոմերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, պղնձի հանքաքարի վերամշակման, միկրոչիպերի դիզայնի և այլ ոլորտներում Հայաստանի ներդրումային միջավայրին վերաբերող հարցերը և գերմանական կողմի ներդրումային հետաքրքրությունները: ՀՀ ազգային ժողով

Ալեքսանդր Պետրակով. «Լատվիայի հետ խաղի արդյունքից են կախված լինելու մեր հետագա ծրագրերը»

Մենք յուրաքանչյուր խաղի վրա կենտրոնանում ենք առանձին-առանձին: Երբ եկա եւ գլխավորեցի հավաքականը, ասացի, որ մեր նպատակը Եվրո 2024-ի եզրափակիչ մտնելն է, սակայն մենք խաղում ենք խաղից-խաղ:

Արմավիրի մարզում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի 5-րդ զավակը

Արմավիրի մարզում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի 5-րդ զավակը Արմավիրի մարզի Էջմիածնի ծննդատանը լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված չորրորդ երեխան՝ 3040 գրամ քաշով, 50 սանտիմետր հասակով։ Աղջիկ երեխային անվանակոչել են Արփինե։ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանն այսօր այցելել է ծննդատուն՝ տեսակցելու և մարզպետի ու մարզպետի աշխատակազմի անունից շնորհավորելու մայրիկին:

«Ունե՞ք պատասխանատվության որևէ զգացում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ սեպտեմբերին իրականացված էթնիկ զտումների համար»․ Արմեն Գևորգյանը՝ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահին

Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, Նախարարների կոմիտեի նախագահ Կրիշյանիս Կարինշը պատասխանեց՝ սա այն դեպքը չէ, որ միայն մեկն է ճիշտ, մյուսը՝ սխալ։

Կառավարությունը տարբեր ծրագրերով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին այս պահի դրությամբ հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար

Վարձակալությամբ բնակարաններ տվող մեր հայրենակիցներին ասում ենք՝ բոլորդ պետք է գաք օրինական դաշտ, որովհետև թափանցիկության այդ քաղաքականությունը, որն ակնկալվում է կառավարությունից, պետք է ակնկալվի բոլորից

Վեցերորդ տուրը ԱՄՆ առաջնության մրցաշարային աղյուսակում էական փոփոխություններ չարձանագրեց

Հայ շախմատիստները հանդես են գալիս Սենթ-Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնությունում: Վեցերորդ տուրը առանձնապես նշանակալի ոչինչ չփոխեց նրանց զբաղեցրած դիրքերում: Տղամարդկանց առաջնությունում Լեւոն Արոնյանը եւ Սամուել Սեւյանը միավորը բաժանեցին, համապատասխանաբար, Ուեսլի Սոի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ ու պահպանեցին իրենց դիրքերը. Սեւյանը՝ 6-րդ հորիզոնականում, Արոնյանը՝ 8-րդում: Միավորը բաժանեց նաեւ կանանց միջազգային գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը

Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային խնդիրներին

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային խնդիրներին և կայունության պահպանմանն առնչվող հարցերին: Կողմերը քննարկել են Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները: ՀՀ Անվտանգության խորհուրդ

Ծառայության ընթացքում առողջական խնդիրներ ձեռքբերած նախկին զինծառայողի վիճակը սրընթաց վատանում է․ ՀՀ-ն չի կարարում իր պարտավորությունները. ՀՔԱՎ

Զինվորական պարտականությունները կատարելիս հիվանդություն ձեռք բերած անձանց նկատմամբ պետությունը պետք է դրսևորի առանձնահատուկ վերաբերմունք

«Ադրբեջանը պետք է դուրս բերի իր ողջ ռազմական եւ իրավապահ ուժերը ԼՂ քաղաքացիական բնակավայրերից». ՄԱԿ-ի դատարանում ներկայացրեցին հայկական կողմի պահանջները

Լինոս Ալեքսանդր Սիսիլիանոսը նշեց, որ ԼՂ-ի գործիչները Բաքվի կողմից ազատազրկված են ու ադրբեջանցիները նախատեսում են կրկին հայերի ձերբակալել, շուրջ 300 մարդու ձերբակալության ցուցակ ունեն, ուստի պահանջեց, որ Ադրբեջանը հրաժարվի ձերբակալված պաշտոնյաների նկատմամբ պատժիչ միջոցներից։

Սըր Կառլ Ջենքինսի ստեղծագործությունների կատարմամբ ամփոփվեց «Արմենիա» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնը

 Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ «Արմենիա» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնի փակման համերգը։ Ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ Ծրագրում հնչեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտոր Սըր Կառլ Ջենքինսի Երգչախմբային պասակալիան‚ որը նվիրված է արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին‚ և «Սիմֆոնիկ Ադիեմուս» ստեղծագործությունը։ Ջենքինսի «Սիմֆոնիկ Ադիեմուսն» արժանացել է 17 ոսկե և 2

Շուշիի կանաչ գեղեցկուհին

Կանաչ ժամ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին գտնվում է Արցախի բերդաքաղաք Շուշիում, սարահարթի բարձրադիր՝ արևմտյան մասում, որտեղից երևում է ամբողջ համայնապատկերը։ Եկեղեցին կառուցվել է 1818 թվականին նախկին Ղարաբաղցոց փայտյա եկեղեցու փոխարեն: Եկեղեցու գմբեթները կանաչով ներկված լինելու հետևանքով Ժամը կոչվել է Կանաչ։ Ժամը տեսանելի է քաղաքի գրեթե բոլոր բնակելի վայրերից՝ շնորհիվ ներդաշնակորեն վեր խոյացող գմբեթի և

Երևանում մթնոլորտային օդի որակը

Երևանում մթնոլորտային օդի որակը. հոկտեմբերի 5-11-ը (2023թ.) ☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հոկտեմբերի 5-ին և 6-ին, Արաբկիրում՝ հոկտեմբերի 8-ին, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 5-ին, Շենգավիթում՝ հոկտեմբերի 8-ին և 9-ին։ ☑️ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 6-11-ը, Արաբկիրում՝ հոկտեմբերի 5-8-ը և 11-ին, Շենգավիթում՝ հոկտեմբերի 7-11-ը։

Հայաստանի հինգ բռնցքամարտիկ Եվրոպայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում է

Չեռնոգորիայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի 2023 թվականի գավաթի պատկառելի մրցանակային ֆոնդ ունեցող խաղարկությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամները արդեն առնվազն հինգ բրոնզե մեդալ ապահովել են:

Սյունիքում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներում ութ երեխա է ծնվել

Սյունիքում սեպտեմբերի 24-ից մինչ օրս ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներում ութ երեխա է ծնվել․ վեց բալիկ լույս աշխարհ է եկել Գորիսի ԲԿ-ում, երկուսը՝ Սիսիանի ԲԿ-ում։ ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ        

«Արմենիա» փառատոնը Երեւան է հրավիրել մեծ ճանաչում վայելող երաժիշտների

Ես առաջին անգամ եմ համագործակցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ‚ բայց տեղեկացված եմ‚ որ նվագախումբը հաճախ է կատարել Շորի այս ստեղծագործությունը»,- նշում է Եկվոն Սունվուն՝ հույս հայտնելով‚ որ ունկնդրի համար հետաքրքիր կլինի «Ճամփորդական նոթատետրի» իր մեկնաբանությունը։

Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կրթության հարցերը

«Քաղաքական հանգամանքները մշտապես կարող են փոխվել, բայց մշակութային կոթողները, որոնք համաշխարհային նշանակություն ունեն, չեն կորցնում իրենց արժեքը»

ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է արել հետաքննել Pegasus լրտեսող ծրագրի օգտագործման դեպքերը․ ծրագիրն օգտագործվել է հայերին լրտեսելու համար

ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձևում ասվում է, որ Բաքուն Pegasus  ծրագիրն օգտագործել է հայ-ադրբեջանական հակամարտության առնչությամբ 12 մարդու, այդ թվում` Հայաստանի պետական պաշտոնյային լրտեսելու համար։

Օրակարգային հարցերի թվում էր կրթական ծրագրերի իրականացման համար սահմանված պահանջների վերանայումը՝ այդ թվում ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերապատրաստման հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ և Հայաստանի ներդրումային խորհրդի համակարգմամբ` հոկտեմբերի 11-ին կայացավ ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։ Օրակարգային հարցերի թվում էին.  կրթական ծրագրերի իրականացման համար սահմանված որոշ տեխնիկական պահանջների վերանայումը՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական կրթության և վերապատրաստման հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից: Նախագծով առաջարկվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար վերանայել

«Ալիեւը հող է նախապատրաստում «հակաահաբեկչական» գործողության համար». Նարինե Դիլբարյան

Ադրբեջանի գործիքակազմը օրինակ է ծառայում այլ հակամարտությունների լուծման համար, այն է՝ ուժի կիրառումը, անակնկալ հարձակումները, շրջափակումները։

Թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվող խումբ և թմրամիջոցների արտադրման և աճեցման լաբորատորիա է բացահայտվել. հինգ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև՝ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու, լաբորատոր պայմաններում առերևույթ թմրամիջոցներ պատրաստելու դեպք: Մասնավորապես, ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության բժշկական թմրադեղերի անօրինական շրջանառության և տարածման դեմ պայքարի

Հոկտեմբերի վերջին ոստիկանության պարեկային ծառայությունը կգործի Հայաստանի ամբողջ տարածքում. Վահե Ղազարյան

Ըստ World Population Review կազմակերպության կազմած՝ հանցավորության մակարդակն ըստ երկրների 2023 թվականի աղյուսակի՝ Հայաստանը զբաղեցրել է 9-րդ տեղը:

Կառավարության նիստում ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որի սկզբում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության աշխատանքների և ծրագրերի ընթացքին: Ստորև ներկայացվում է սղագրությունն ամբողջությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քանի որ այսօր մեր չզեկուցվող հարցերի փաթեթում կան մի շարք որոշումներ, որոնք արդեն ընդունեցինք, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղից բռնի

Արցախի համալսարանի հարցը առանձին չի քննարկվել․ Անդրեասյան

Որևէ ուսումնական հաստատության վերաբերյալ առանձին քննարկում չի գնացել, մեզ համար առաջնահերթ է ուսանողների կրթության իրավունքի վերականգնումը, որոնք ընդհատել են իրենց կրթությունը՝ Արցախից բռնի տեղահանման պատճառով։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի նախկին պետից բռնագանձել 662 մլն դրամ և 2 անշարժ գույք

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 6-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի նախկին պետ Գևորգ Հակոբյանից և նրան փոխկապակցված

Ադրբեջանական պատվիրակության անդամները «հարձակում» գործեցին Թոմաս դե Վալի նկատմամբ․ մեղադրեցին, թե աշխատում է Ռուբեն Վարդանյանի հետ

Թոմաս դե Վալը կարճ անդրադարձավ ադրբեջանական պատվիրակության անդամների մեղադրանքներին։ Նա սուտ համարեց այն պնդումները, թե իբր ինքը աշխատում է Ռուբեն Վարդանյանի հետ և նրա համար։

Արտակ Գալստյանի կինն ազատ է արձակվել. «Փաստինֆո»

Ավելի վաղ Վարդան Ղուկասյանի (Դոգ) հիմնադրած կուսակցությունը ներկա գտնվեց Երևանի ավագանու առաջին նիստին, ինչ արդյունքում էլ քվորում ապահովվեց ու իշխող ՔՊ կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձավ։

Արցախից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար ՀՀ կառավարության հատկացումները գերազանցում են 100 միլիոն դոլարը. Փաշինյան

Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքների բոլոր անդամներին, ՀՀ կառավարությունը նախատեսում է վեց ամիս տրամադրել 40-հազարական դրամ վարձավճարի համար և 10-հազարական դրամ կոմունալ վճարների համար:

Գարեգին Երկրորդը և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակն անդրադարձել են բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության խնդիրներին

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրաժեշտի հանդիպում ունեցավ Անդրկովկասում իր առաքելությունն ավարտող Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրի հետ: Վեհափառ Հայրապետը, ողջունելով առաքելական նվիրակին, իր բարձր գնահատանքը հայտնեց վերջինիս երկու Աթոռների փոխհարաբերությունների առավել սերտացմանն ուղղված ջանքերի համար և մաղթեց նորանոր ձեռքբերումներ հետագա սրբազան

Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը հասել է աննախադեպ մակարդակի․ Զախարովա

Կարելի է ասել, որ մեր հարաբերությունների պատմության մեջ, ըստ ամենայնի, այսքան անկեղծ, հարուստ, բեղմնավոր, արդյունավետ փոխգործակցություն երբեք չի եղել»,- ասել է Զախարովան։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031