Օրվա լրահոսը

Շիրակի մարզում կացարանով ապահովված է Արցախից բռնի տեղահանված 3291 անձ. մարզպետ

Այս պահին Արցախից բռնի տեղահանված 3291 արցախցու կեցավայրի խնդիր է լուծվել Շիրակի մարզում: Գյումրիում կացարանով ապահովված է 2020 անձ` 515 ընտանիք։ Հյուրատներում այս պահին բնակվում է 454 անձ, վարձակալությամբ բնակվում է 1138–ը։ Անհատույց հյուրընկալվել է 428 մարդ։

Խաթրավանք. Արցախի միջնադարյան պատմության քարեղեն վկան

Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից արևմուտք, Թարթառի ափին, թրաձև լեռնաբազուկի վերջավորության վրա է սփռված Խաթրավանքի համալիրը։ Խաթրավանքը եղել է ճարտարապետական նշանավոր համալիր իր մեջ պահելով խաչքարերի արժեքավոր հավաքածու։ Վանքի անունը արձանագրություններում և հին աղբյուրներում հիշատակվում է երկու ձևով (Խադարի կամ Խադայի վանք), բայց գրվել է նաև Խաթրա վանք և Խթրա վանք, որը ժողովրդական արտասանության հետևանք է:

Դեսպան Գալագերը Գորիսում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված անձանց հետ

Հոկտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության (ՄԹ) դեսպան Ջոն Գալագերն այցելել է Գորիս՝ տեղում ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից տեղահանված խոցելի բնակչությանն առնչվող իրավիճակին։ Նա հանդիպումներ է ունեցել ներկայումս Գորիսում գտնվող տեղահանված անձանց հետ՝ անմիջապես նրանցից տեղեկանալու իրենց կարիքների մասին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և «Մարդը կարիքի մեջ»

Անդրանիկ Շիրինյանը Վարշավայում ներկայացրել է մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում և ԼՂ-ում ադրբեջանական հարձակումներից հետո

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստանում Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը Վարշավայում ելույթով է հանդես եկել ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումներից հետո և հանդես եկել առաջարկություններով ուղղված Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի բարելավմանը։ Վերոնշյալ համաժողովը նվիրված է ԵԱՀԿ

«Գմբեթները հանված են, տեսքն՝ աղավաղված». «Ֆրանս պրես»-ը լուսանկարներ է հրապարակել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուց

«Ֆրանս պրես» գործակալությունը լուսանկարներ է հրապարակել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուց։ Հայկական եկեղեցու գմբեթները հանված են, պատմաճարտարապետական տեսքն՝ աղավաղված։ Regionmonitor

Ինչպես զինվորականներն են պատերազմի եւ խաղաղության ժամանակ զբաղվում իրենց գործով, այնպես էլ արվեստագետները. Սաթէ Խաչատրյան

Վանաձորի դրամատիկական թատրոնում հայ-ֆրանսիական համատեղ ներկայացման պրեմիերա է

Արցախի 097 կոդով հեռախոսահամարները կսպասարկի Team Telecom Armenia-ն

4 հոկտեմբերի, 2023, Երևան․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարեց «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի հայտը շարժական կապի տարածաշրջանային 097 կոդով «Ղարաբաղ տելեկոմի» առկա հեռախոսահամարների սպասարկումը Team Telecom Armenia-ին տրամադրելու մասին։ Այսպիսով, «Ղարաբաղ Տելեկոմի» բոլոր բաժանորդները կկարողանան օգտվել շարժական կապի բոլոր ծառայություններից`պահպանելով իրենց հեռախոսահամարները։ «Հաշվի առնելով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար կապ ունենալու կենսական անհրաժեշտությունը`մենք, «Ղարաբաղ Տելեկոմի»

Բերման ենթարկեցին՝ ՄԱԿ–ի գրասենյակի առջեւ «Մեր տունն այրողների» դեմ ցասման արտահայտություն խորհրդանշող փայտե արկղ այրելու համար

«Բացում» նախաձեռնություն. «Ալիեւը եւ նրա հանցակիցները ցեղասպան են եւ նրանց պետք է պատժի ամբողջ աշխարհը»

Զախարովան՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետների և «Զանգեզուրի միջանցքի» մասին

«Նախագծի իրականացման մեջ տեսնում ենք զգալի ներուժ՝ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացի համար: Ամեն ինչ կախված է երկրների քաղաքական կամքից և կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու պատրաստակամությունից»,-եզրափակել է Զախարովան։

ՊԵԿ-ը ներկայացնում է սեպտեմբերի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է սեպտեմբերի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 32 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 8.531.382 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի

Հայերի նկատմամբ ատելության խոսքեր են հնչեցվում բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Ադրբեջանի պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից. Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմայի գլխավորած պատվիրակությանն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Պատվիրակության կազմում է եղել նաև Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպական հարցերով բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ պարոն Իկեգամի Մասակիին: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ օրերս է այցելել Լեռանային

Մոսկվան Բաքվում ձերբակալված ԼՂ նախկին ղեկավարության հարցով որևէ դիմում չի ստացել․ Զախարովա

«Չեք շփոթե՞լ հարցի հասցեատիրոջը․․․ եթե ցանկանում եք հարցնել, թե ինչ է անում  Հայաստանը, պաշտոնական Երևանը՝ իր քաղաքացիներին օգնելու համար, ապա հարցը պետք է ուղել Հայաստանի պատկան մարմիններին»։

Ռուսաստանը գա՞զը պետք է կտրի, թող անջատի, մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի․ Գուրգեն Մելքոնյան. Tert

Tert. Ռուսաստանն ինչո՞վ է մեզ վախեցնում․ գա՞զը պետք է կտրի, թող անջատի, մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կոնկրետ կարձագանքենք կոնկրետ քայլերին․ Զախարովան՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին

Բոլոր դեպքերում մենք ելնում ենք թղթի վրա արձանագրված մեր պայմանավորվածություններից։

Ալիևին և նրա հանցակիցներին միջազգային իրավունքի համաձայն պատժի ենթարկել. «Բացում»-ի դիմում-պահանջը  ՄԱԿ Գլխավոր քարտուղարին

 ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ԲԱՑՈՒՄ քաղաքացիական նախաձեռնությունից Ն․Գ․ Անտոնիո Գուտերեշ, ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնությունը, մոտ երկու ամիս շարունակ Հայաստանյան գրասենյակի առջեւ հավաքագրելով Ադրբեջանի հանցագործ կառավարության վարած հայատյաց քաղաքականության պատճառով շրջափակման պայմաններում գոյատեւող Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) բնակչության համար առաջնային կարեւորության հումանիտար բեռներ, իրականացնելով Բերձորի միջանցքը ՄԱԿ Միջազգային դատարանի՝ 2023թ․ փետրվարի 22-ին ընդունած եւ իրավապարտադիր վճռով

«Հայաստանին պաշտպանելը Իրանի տարածքային ամբողջականության պաշտպանությունն է»

Պանթուրքիզմի և նրա կողմնակիցների ընչաքաղցություններին դիմակայելու համար, Հայաստանին պաշտպանելը Իրանի տարածքային ամբողջականության պաշտպանության անհրաժեշտությունն է։ Իրանցի փորձագետ և համալսարանի ասիստենտ, մշակութային և աշխարհաքաղաքական գիտաշխատող Միր Մեհրդադ Միրսանջրին irdiplomacy.ir կայքում գրել է. «Ներկայում Արաքսից այն կողմ 30 կիլոմետր խորությամբ բուֆերային գոտու ստեղծումը, հատկապես Ղարաբաղում, Սյունիքում և Նախիջևանում, Իրանի բնական իրավունքն է, որպեսզի կարողանա կանխել ագրեսորների ցանկացած

Հայաստանում ռուսական հեռուստաալիքների փակումը հարված կլինի ժողովրդավարությանը․ Զախարովա

Զախարովան հիշեցրել է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները եկել են խոսքի ազատության մասին կարգախոսով՝ որպես ժողովրդավարության հիմնարար սկզբունք, մնացյալ ամեն ինչը երկրորդական էր։ «Դա միակողմանի չի աշխատում, երբ խոսել կարող են միայն իրենք, խոսել կարող են բոլորը, ինչը հեռարձակել ևս պետք է, քանի որ դա տեղեկատվության այլընտրանքային աղբյուր է․․․ արգելափակման մասին հայտարարությունները որքանո՞վ են արտացոլում պաշտոնական Երևանի դիրքորոշումը, պետք է նրանց հարցնել»,-ասել է նա։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել էր հայտը և «Քոչարի»-ն՝ «Յայլի» անվանմամբ, ճանաչել Նախիջևանի բնիկների պար, Ադրբեջանի հրատապ պահպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգություն»

Հայկական կողմի արդարացի բողոքի արդյունքում, ՅՈՒՆԵՍԿՕ-ն հեռացրեց գրառումները՝ ապացուցելով, որ «Քոչարի» պարը հայկական է և ոչ մի անվանափոխություն և մանիպուլյացիա չի կարող այն խլել հայ ժողովրդից։

Հայ Դատի գրասենյակները դատարան չեն, իսկ Մարիա Կարապետյանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սիրախաղերի ջատագովն է. Դաշնակցականները՝ ՔՊ-ականի մասին

Մարիա Կարապետյանը միշտ հանդես է եկել հայկական արյան մոռացման գնով Թուրքիայի հետ բարեկամության օգտին

Արևմուտքը, ՌԴ-ի հետ հավասար, Ալիևին վերածել է վտանգավոր բռնապետի, որն անում է՝ ինչ ուզում է և մնում անպատիժ. Տաթևիկ Հայրապետյան

Փաստացի, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն այնքան են տարվել «խաղաղության պայմանագրով», որ չեն էլ ուզում խոստովանել, որ ձախողել են, տապալել այն՝ տուրք տալով բռնապետի ագրեսիվ քայլերին:

Փորձում են ներկայացնել, թե Իրանն աջակցում է ՀՀ-ին, սուտ է. մեր շահերն ու ազգային անվտանգությունն ենք պաշտպանում. Ջալիլ Բաբազադե

Բաքվի պնդումներն ուղղված են հանրությանը մոլորեցնելուն: Նշված միջանցքի էությունն իրականում տարածաշրջանի սահմանների ու աշխարհաքաղաքականության փոփոխությունն է՝ հօգուտ ՆԱՏՕ-ի ու օտարների:

Հակառակորդի կողմից կրակոցներ արձակելու, ՀՀ ԶՈւ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել

2023 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։25-ի սահմաններում, հակառակորդը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ,  դիպուկահար կրակոցներ է արձակել ՀՀ ՊՆ զորամասի պահպանության շրջանի՝ արևելյան սահմանագոտու մարտական դիրքում թիկունքային ապահովում իրականացնող «ԿԱՄԱԶ 43114» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի զինծառայող Արման Տիգրանի

USAID-ն Գորիսում համակարգում է ԼՂ-ի ճգնաժամից տուժածներին մարդասիրական օգնությունը․ դեսպան Քվին

«USAID-ն Գորիսում համակարգում է «Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից տուժածներին մարդասիրական օգնությունը»,- X-ում գրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ «ԱՄՆ-ի USAID-ի Աղետներին աջակցության արձագանքման թիմը (DART) կարևոր աշխատանք է կատարում Գորիսում, որտեղ նրանք աշխատում են հայ և միջազգային գործընկերների հետ՝ համակարգելու ԱՄՆ մարդասիրական արձագանքը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից տուժածներին»,- ասված է դեսպանի գրառման մեջ:

Մոսկվան հաստատեց՝ ռազմական վերջին գործողություններից առաջ ԱՄՆ, ԵՄ և ՌԴ ներկայացուցիչները հանդիպել են

«Մեզ դիմել են ԱՄՆ–ն և ԵՄ–ն, խնդրել են հանդիպում, ես կասեի` շփումներ անցկացնել։ Հանդիպմանը կողմերը կարծիքներ են փոխանակել իրավիճակի վերաբերյալ, ահա և վերջ։ Եթե այժմ արևմտյան լրատվամիջոցները հանդիպման պատմությունը խաղարկեն որպես սադրանք, ապա ի սկզբանե Միացյալ Նահանգների, Եվրամիության նպատակն է եղել հերթական սադրանք ստեղծել։ Գաղտնի որևէ բան չի եղել»,-ասել է նա։

ԿԲ-ն արտարժույթի շուկայում գործառնություններ կիրականացնի

«Ազատություն». Դրամի կտրուկ արժեզրկման ֆոնին, երբ թվերը ժամ առ ժամ փոխվում են, Կենտրոնական բանկը հայտարարում է՝ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով արտարժույթի շուկայում գործառնություններ են իրականացնելու՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ քայլեր են անելու։ «Ազատության» հարցմանն ի պատասխան գլխավոր դրամատունը դրամի այսչափ արագ տեմպերով արժեզրկումը արտարժույթի շուկայում առաջարկի և պահանջարկի փոփոխություններով է պայմանավորում: Ռոբերտ ԶԱՐԳԱՐՅԱՆ

Պարզվում են Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած՝ երեք մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները

2023թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնից ստացվել է հաղորդում՝ կից փաստաթղթերով, այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են երկու տրանսպորտային միջոցներ և կան տուժածներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով

Եվրամիությունը դավաճանեց Հայաստանին․ Զախարովա

Զախարովայի խոսքով՝ սկզբում նրանք հորդորեցին, հետո խոստումներ տվեցին, ապա պաշտոնական Երևանին հերթական ծուղակը գցեցին, ինչից հետո էլ դարձան լուռ վկաներն այն բանի, թե ինչպես է զարգանում իրավիճակը։

 ԵԹԿՊԻ-ում իտալական ֆիլմի ցուցադրություն է կազմակերպվել

Օրերս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Անրի Վերնոյ կինոսրահում տեղի է ունեցել իտալական «Documentario Chini» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նվիրված է նշանավոր արվեստագետ Գալիլեո Չինիի 150-ամյակին և կենտրոնացված է նրա կյանքի պատմության ու արվեստի վրա։ Ֆիլմը ստեղծվել է Ալեսանդրո Սարտոնիի, ռեժիսոր Մարչելո Զեպիի և Մոնտեկատինիի քաղաքապետ Լուկա Բարոնչինիի համատեղ ուժերով: Ֆիլմն ուսանողներին է ներկայացրել ԵԹԿՊԻ-ի

Իսրայէլ հրթիռակոծեց Տէր Զօրի շրջակայքը

«Գանձասար». Երկուշաբթի, 2 Հոկտեմբեր 2023-ի գիշերուան ժամը 23:50-ին Իսրայէլ օդային յարձակում մը գործեց Տէր Զօրի շրջակայքը գտնուող սուրիական բանակի կեդրոններուն վրայ։ Յարձակումին հետեւանքով երկու զինուոր վիրաւորուեցաւ եւ նիւթական վնասներ արձանագրուեցան։  

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031