Օրվա լրահոսը

Գյումրու «Շիրակ» գերեզմանատանից գողացել են հարազատների նկարներով շիրմաքարը

Այս ամենը կանխելու նպատակով՝ Գյումրու համայնքապետարանը մտադիր է տեսախցիկներ տեղադրել։

Ինչ վտանգներ է բերում Հայաստանին Հռոմի ստատուտը. Արամ Օրբելյան. «Հրապարակ»

Միջազգային իրավական գործիքներին միանալը` առանց մնացած գործիքակազմի, արդյունավետություն չունի, նվազեցնում է ՀՀ ինքնիշխանության մակարդակը

Դադարեցնե՛լ Էրդողան-Ալիեւ տանդեմի հետ շփումները

Նրանք սկսել են Հայաստանի «լուծարման» գործընթացը Դեռեւս մինչեւ Արցախում սեպտեմբերի 19-20-ի օպերացիայի իրագործումը շատերն էին կարծիք հնչեցնում, որ Արցախը Հայաստանի դարպասներն են, այն կորցնելու դեպքում, հաջորդ հարվածը Հայաստանին է հասցվելու: Արցախի անկումից հետո ովքեր «թեթեւացած» շունչ են քաշել, նրանց համար վատ նորություններ կան: Թուրք-ադրբեջանական տանդեմն առաջ է շարժվում արդեն Հայաստանի ուղղությամբ: Հոկտեմբերի 2-ին Հայաստանի ՊՆ-ն

ՌԴ-ն պետք է օպերատիվ աշխատանք տանի Բաքվի բանտերում գտնվող արցախցիների արագ վերադարձի ուղղությամբ. դրա հնարավորությունն ունի և խաղատախտակին նաև նրանց հեղինակության հարցն է դրված. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախի գործող, նախկին տարբեր պաշտոնյաների ձերբակալությունների և Բաքու տեղափոխելու մասին տեղեկատվությանը զուգահեռ արտաքին աշխարհը հիմնականում արձագանքում է հումանիտար օգնության կամ խաղաղության կեղծ կոչերի տրամաբանության ներքո: ԱՄՆ պետդեպարտամենտը, ով ամիսներ առաջ անտեսում էր Ալիևի` ուժի կիրառման սպառնալիքները և խրախուսական կոչեր անում Արցախում «համաներում» տալու

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ԼՂ առաջնորդների ձերբակալությունները. ՀՀ ԱԳՆ

Չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, Ադրբեջանի իրավապահ մարմինները շարունակում են կամայական ձերբակալությունները:

Վլադիմիր Վարդանյան․ «Որեւէ ճանաչում չի կարող հիմք հանդիսանալ միջազգային հանցագործություն անելու համար»․ «Հրապարակ»

Զրուցել ենք ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ։ – Պարոն Վարդանյան, Դուք՝ որպես ՔՊ–ական իշխանության ներկայացուցիչ, մեղավորություն կամ մեղքի զգացում չունե՞ք՝ Արցախից հայերի բռնի տեղահանման, Արցախը կորցնելու համար։ – Ես պետք է ասեմ, որ յուրաքանչյուր հայ խորքային ցավ է զգում այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ 21-րդ դարում։ Որեւէ քաղաքակիրթ

Պահանջ չեն դրել՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու: Խոսքը Ֆրանսիայի կողմից ՀՀ պաշտպանական կարողություններին աջակցելու մասին է. Արարատ Միրզոյան

Հոկտեմբերի 3-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Հայաստանում այցով գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով. ստորև՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը մամուլի համար և պատասխանը լրագրողի հարցին: «Բարև Ձեզ: Հարգելի՛ տիկին նախարար, Սիրելի՛ գործընկեր, Ողջունում եմ մեր բարեկամ

«Ադրբեջանի դասագրքի քարտեզում այդ երկրի տարածքը ներառում է Հայաստանն ու Արցախը, Իրանի հյուսիսը»

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանի միջնակարգ դպրոցների Ադրբեջանի պատմություն առարկայի դասագրքի շապիկն է. նախատեսված 5-րդ դասարանի համար: Քարտեզում ներկայացված է Ադրբեջանի տարածքը, որը ներառում է Հայաստանն ու Արցախի հանրապետությունները, Իրանի հյուսիսը:

Առկա է ԼՂ-ում ավելի երկարաժամկետ, անկախ միջազգային դիտորդական առաքելություն ունենալու անհրաժեշտություն. ԱՄՆ պետքարտուղարություն

Ռուսական ռազմական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մտահոգիչ լինել. Վեդանթ Փաթել

Երևանում տեղի ունեցավ Fastex Meetup-ը, առաջիկայում կանցկացվի Գյումրիում և Վանաձորում

Երեկ Երևանի Մարիոթ հյուրանոցում և Fastexverse մետատիրույթում ընթացավ Fastex Meetup-ը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր՝ տեխնոլոգիական վերջին միտումները, թվային աշխարհի նորություններն ու Web3-ի հնարավորությունները: Ասել, որ հանդիպումը հաջողված է՝ նշանակում է չասել ոչինչ. մի պահ բանախոսների և մասնակիցների հարցուպատասխան ֆորմատային քննարկումը կարծես թե դարձել էր դասախոսություն Web3 էկոհամակարգի, Fastex-ի նոր սերնդի բլոկչեյն լուծումների՝ Բահամութի,

Սամվել Շահրամանյանը գերեվարված չէ

Aravot.am-ի աղբյուրին քիչ առաջ հաջողվել է կապ հաստատել Սամվել Շահրամանյանի հետ. վերջինս հերքել է իր գերեվարության մասին լուրերը եւ հայտարարել, որ դեռ Արցախում է:

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը

Կրեմլի ավտոկրատիայի համար աշխարհը փոքրանում է

Գյումրիում կհնչեն կրակոցներ․ հորդորում են խուճապի չմատնվել

Aravot.am-ն այս մասին տեղեկացավ «Մուշի» ոստիկանությունից, որին դիմել է ռազմաբազայի հրամանատարությունը՝ խնդրելով նախազգուշացնել, որպեսզի բնակիչները խոււճապի չմատնվեն։

Տուժելու ենք մենք, ոչ թե Փաշինյանը

Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո ընդդիմության որոշ ներկայացուցիչներ եւ կողմնակիցներ կարծես թե մի փոքր ուրախացան՝ «դե, հիմա Նիկոլը քաշվավ»: Նրանք սխալվում են՝ «քաշվողը» մենք ենք: Մեր իշխանությունների անհեռատես քաղաքականության պատճառով Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել Արցախի եւ Հայաստանի դեմ, որի հետեւանքով տուժել են տասնյակ հազարավոր հայեր, բայց՝ ոչ Հայաստանի իշխանությունները: Հռոմի ստատուտի, ռուսական հեռուստաալիքներն անջատելու, ՀԱՊԿ-ից դուրս

Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ

Հիշեցնենք, որ Գրիգորյանը ՄԻՊ-ի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել 2023 թ. հունվարի 23-ին:

Երբ հազը դառնում է «մշտական ուղեկից»

Հազի քրոնիկական դառնալու պատճառները մի քանիսն են․ դրանք կարող են լինել ինչպես պարզ՝ բացատրվելով ալերգիայի կամ ձգձգվող վարակի առկայությամբ, այնպես էլ բարդ՝ հուշելով առողջական լուրջ խնդիրների մասին։ Ահա թե ինչու է կարևոր մշտական հազի պատճառների ախտորոշումն ու ժամանակին միջոցների ձեռնարկումը։ Իսկ քրոնիկական է համարվում 8 շաբաթ և ավելի ձգվող հազը։ Քրոնիկական հազի պատճառները Հետքթային հոսք

Պատուհասները

Իր անպատասխանատվությամբ, իր չհաշվարկված քայլերով, իր չմտածված հայտարարություններով ու գործողություններով նա մեզ ոչ միայն այս աղետին հանգեցրեց, այլ նախկին մեղավորներին սեփական մեղքից ու սեփական պատասխանատվությունից ձերբազատվելու, արդարանալու հնարավորություն ընձեռեց։ Իր նախորդների համար դարձավ փրկօղակ։

Եթե Եվրամիությունը այս պահին քայլեր չձեռնարկի, դա Ադրբեջանին իր թշնամական քաղաքականությունը շարունակելու հնարավորություն կտա, այդ թվում, նաեւ՝ Հայաստանի տարածքում

Եվրոպայի խորհրդարանում «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո եւ Հայաստանին սպառնացող վտանգների պահպանումը» թեմայով քննարկմանը իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը ողբերգություն է անվանել, ինչի մասին նախազգուշացնում էին։ Նրա խոսքով, թեեւ Հայաստանը մեկ անգամ չէ, որ դիմել է  եվրոպային, վերջինը մեջքով է շրջվել, երբ Բաքուն անօրինական կերպով փակում էր Լաչինի միջանցքը։ «Նույնիսկ

«Արցախի նախկին նախագահները մինչև վերջ պետք է մնային. փոթորիկների ժամանակ նավապետները չեն լքում նավը». Շիրազ Խաչատրյան

«Չենք կարող ասել նաև, որ «բանակցությունների» ընթացքում ինչպիսի պայմաններ, «շանտաժներ» են առաջ քաշվել հայկական կողմին՝ հատկապես արցախահայության բռնի տեղահանության ժամանակահատվածում, թե ինչի՞ դիմաց՝ ի՞նչ կամ ո՞ւմ են պահանջել»

Սպիտակ տան ներկայացուցիչը` Լեռնային Ղարաբաղից հայ ազգաբնակչության տեղահանման մասին

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քըրբին այսօր Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից հայ ազգաբնակչության տեղահանմանն ու ԱՄՆ-ի արձագանքին Իր խոսքում, Քըրբին ընդգծել է, որ ԱՄՆ շարունակում է մեծ ուշադրությամբ հետևել իրավիճակին, որն, ակնհայտորեն, շարունակում է լարված մնալ: «Մենք գիտակցում ենք, որ ճնշող մեծամասնությունը կամ գրեթե

Չարեքտարի վանքն ադրբեջանական վանդալիզմի թիրախ

Սույն թվականի սեպտեմբերի 19-ից-20-ը Ադրբեջանի կողմից իրականացված զինված լայնածավալ ագրեսիայի արդյունքում Արցախի Հանրապետության մի շարք հուշարձաններ հայտնվեցին վտանգի գոտում և ոչնչացման ուղիղ սպառնալիքի տակ։ Ժառանգության հանդեպ անհանդուրժող վերաբերմունքի հերթական դրսևորումը գրանցվեց  սեպտեմբերի 27-ին,  երբ ադրբեջանցի զինվորականները Մարտակերտ-Քարվաճառ մայրուղուց ուղիղ նշանառությամբ կրակ բացեցին  Չարեքտար վանքի ուղղությամբ: Չարեքտարի վանքը Թարթառի վերնահովտի նշանավոր հոգևոր կենտրոններից մեկն էր: Հիմնական

ԱՄՆ պետքարտուղարությունը արձագանքել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը ընդունելու մասին հարցին

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարության մամլո փոխխոսնակ Վեդանթ Փաթելը այսօր ԱՄՆ պետքարտուղարությունում պատասխանել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը ընդունելու մասին հարցին: Իր խոսքում Փաթելը ընդգծել է. «Մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը և կթողենք, որ Հայաստանի կառավարությունը ինքը մեկնաբանի իր օրենսդրական գործընթացների մասին: Իհարկե, մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանին միանալու յուրաքանչյուր երկրի իրավունքը և

ԵՄ պատգամավոր․ «Եվրամիությունը տեսնում է ինչ է կատարվում ու Եվրոպան լռելու իրավունք չունի»

«Ադրբեջանը հայերի մշակութային ժառանգությունը պետք է պահպանի։ ԵՄ-ն պնդում է մարդասիրական եւ իրավապաշտպան կազմակերպությունների թափանցիկ հասանելիություն։ Մենք աջակցում ենք ԿԽՄԿ-ի գործունեությունը եւ սպասում Ղարաբաղ ԵՄ առաքելության այցին»,-Եվրախորհրդարանում «Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո եւ Հայաստանին սպառնացող վտանգները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է առողջապահության եւ պարենային անվտանգության եվրահանձնաժողովի կոմիսար Ստելլա Կիրիակիդեսը։ Եվրակոմիսարը  ընդգծել է երկխոսության վերադառնալու 

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը Կապանում հանդիպել է բռնի տեղահանված արցախցիների հետ

Իրանագետ Ժաննա Վարդանյանը տելեգրամի իր ալիքում հայտնում է. «ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին Կապանում հանդիպել է բռնի տեղահանված արցախցիների հետ, ծանոթացել նրանց կենսապայմաններին, հայտնել զորակացություն»։

Արցախի հարցում Բայդենի անգործությունը hիասթափեցնում է ամերիկահայերին

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ www.TheCaliforniaCourier.com   Բազմաթիվ արդարացի բողոքներ կան Արցախի կորստի հարցում Ռուսաստանի խայտառակ դերի և Հայաստանի սահմանները պաշտպանելու հարցում անգործության մասին։ Այնուամենայնիվ, շատ դժգոհություններ կան նաև միջազգային հանրության, այդ թվում՝ Միացյալ Նահանգների անտարբերությունից՝ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ։ 30 տարի շարունակ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որի կազմում են արցախյան հակամարտության միջնորդները՝

«ՌԴ-ի պարտավորությունն էր ապահովել քաղաքական լուծում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առկախված հարցերի համար, ինչը նա չի կատարել»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի ԱԳ նախարարը վստահեցրեց՝ ցանկացած գործողություն, որը կսպառնա ՀՀ տարածքային ամբողջականությանը, հստակ և կոշտ արձագանքի կարժանանա։

Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75-ից բարձր տարիքային խմբում գտնվող անձինք 100 000 միանվագ աջակցությունը կստանան Հայփոստի միջոցով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի ընթացքին: Ըստ Նազելի Բաղդասարյանի ներկայացրած տվյալների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 625, Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 195: Այս

Արարատ Միրզոյանը՝ ՀՀ-ին ռազմատեխնիկայի տրամադրման հարցով Ֆրանսիայի հետ պայմանագրի կնքման մասին

Լրագրողները Ֆրանսիայի ԱԳ նախարարին նաև հարցրին՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում արդյոք Ֆրանսիայի համար կարևո՞ր է, որ ՀՀ-ն դադարեցնի համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ, Ֆրանսիայի ԱԳ նախարարն այդ հարցին չպատասխանեց։ Արարատ Միրզոյանն այդ առիթով ասաց․ «Մեր գործընկերները երբևէ այդպիսի պահանջ կամ հարցադրում մեր առաջ չեն դրել»։

Եվրոպայի խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը քննադատել է Ադրբեջանին

Եվրոպայի խորհրդարանում «Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո եւ Հայաստանի նկատմամբ շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկման ժամանակ ֆրանսիացի պատգամավոր Նաթալի Լուազոն դատապարտել է Եվրոպայի «բացակայությունը» մի քանի ամիս, երբ Լեռնային Ղարաբաղի հայերը շրջափակված էին ու սովամահ էին լինում, իսկ վերջնահաշվով ենթարկվեցին Ադրբեջանի հարձակմանը։ «Իհարկե, էթնիկ զտման պատասխանատու երկիրը Ադրբեջանն է եւ նա պետք է պատասխանատվության ենթարկվի,

2900 արցախցի բնակություն է հաստատել Շիրակի մարզում․ արդեն աշխատանքի ընդունվածներ կան․ մանրամասնում է մարզպետը

Արցախից բռնի տեղահանված 708 ընտանիք՝ 2900 անձով, այս պահի դրությամբ բնակություն է հաստատել Շիրակի մարզում։ Ամենամեծ թվով ընտանիքների հյուրընկալել է Գյումրին․ այս քաղաքի հյուրատներում, նախկին հիվանդանոցների շենքերում, առանձնատներում, բնակարաններում տեղավորել են 425 ընտանիքի՝ 1710 անձի։ Գյումրիին մոտ գտնվող Ախուրյան խոշորացված համայնքն էլ հյուրընկալել է 68 ընտանիքի՝ 315 անձով։ Արթիկում տեղավորվել է 279 անձ՝ 75 ընտանիքով,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031