Օրվա լրահոսը
Հանս Կլյուգեն վստահեցրել է, որ իր այցը արտացոլում է ԱՀԿ հանձնառությունը «Առողջություն բոլորի համար» սկզբունքին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին: «Վերջին տասը ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված ակնկալում էինք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հստակ գնահատականը` հավատալով որ «Առողջություն բոլորի համար» սկզբունքը` որպես համամարդկային արժեք, վերաբերում է բոլորին, առանց որևէ բացառության, ինչպես տարածաշրջանի ցանկացած այլ կետի, այնպես էլ
Հայ և ֆրանսիացի գործընկերները ԵԹԿՊԻ-ում քննարկում են ունեցել
«Հայ ֆեստ» 21-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնի շրջանակներում այսօր ԵԹԿՊԻ-ում կայացել է «Փառատոները որպես զբոսաշրջության զարգացման հիմնական բաղադրիչներ» կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը մասնակցում էին ինչպես բուհի, այնպես էլ Ֆրանսիայից ժամանած «Ավինյոն» փառատոնի ներկայացուցիչները, Ավինյոնի քաղաքապետարանի և կոնսերվատորիայի ներկայացուցիչները։ Բուհում հյուրերին ողջունել է ռեկտոր Սառա Նալբանդյանը: Երկուստեք նաև քննարկումներ են ծավալվել հետագա համագործակցության շուրջ: Ձեռք է բերվել
«Ամեն ինչ անելու ենք, որ մեր մարզում բնակեցված յուրաքանչյուր անձի համար մարզը դառնա մշտական կեցավայր»․ Արմավիրի մարզետն այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի քանի ընտանիքներին
Արմավիրի մարզետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի քանի ընտանիքներին: Մարզպետին ուղեկցում էին համայնքի ղեկավարները, մարզպետի աշխատակազմի աշխատակիցներ և այլոք: Մարզպետը նախ այցելելց Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում հյուրընկալ մի ընտանիք, որտեղ ժամանակավոր բնակվում էին Մարատ Սարգսյանի բազմանդամ ընտանիքը՝ հայրը, մայրը, կինն ու 4 զավակները, ովքեր տեղահանվել էին Ստեփանակերտ քաղաքից: Սասուն Մարգարյանի հայրը
Առաջիկա օրերին արցախցի երեխաներն ամբողջությամբ կընդգրկվեն ՀՀ կրթական համակարգ․ Ժաննա Անդրեասյանը մանրամասներ ներկայացրեց
«Կներկայացնենք կրթաթոշակային աջակցության ծրագիր, որը հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր ուսանողներին շարունակել իրենց կրթությունը Հայաստանում»։
Մենք պատրաստ ենք և հանձնառու ենք կառուցել խաղաղություն Հարավային Կովկասում, կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխաններն Ազգային ժողովի պատգամավորների հարցերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հարց (Մարինա Ղազարյան). Պարո´ն Միրզոյան, մեջբերում եմ ձեր խոսքերը. «Երկարատև խաղաղության համար առանցքային է խնդիրները քաղաքական երկխոսության ճանապարհով լուծելու փոխադարձ պատրաստակամությունը:» Կողմերից մեկը պատրաստ չէ: Հունիսին Ալիևը հետաձգել է նշանակված հանդիպումը, ինչո՞ւ: Որ Լաչինի միջանցքի փակման համար միջազգային գնահատականներ չլսվե՞ն: Հիմա
Գյումրիում գողացել են բանկի կառավարիչի աղավնիները
Գյումրիում բանկերից մեկի կառավարիչը դիմել է ոստիկանության Կումայրի բաժին՝ տեղեկացնելով, որ գողացել են իր 17 աղավնիները։ Ըստ նրա, տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ կոտրել են իր տան դիմաց տեղադրված աղավնիներ պահելու համար նախատեսված տնակի պատուհանի ճաղավանդակը։ Կառավարիչը նաև հայտնել է, գողությունը կատարվել է հոկտեմբերի 2-ի՝ ժամը 23.30-ից մինչև հոկտեմբերի 3-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում և իրեն պատճառվել
Ի՞նչ էր նախատեսվում ստորագրել Գրանադայում․ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց
«Խաղաղություն ասելով՝ Ադրբեջանը նկատի ունի իրենց որոշակի նկրտումները Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացնելուց հետո»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Հիստերիկ կրիզի նոպաներ եք ցույց տալիս… Եկեք ձեզ տանեմ հեսա կասեի, հա՜… մի հատ դուք հանգստացեք». Փաշինյանի ու Աննա Գրիգորյանի վեճը
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի թալանը ապացուցեցինք, հիմնավորեցինք, դուք ձեզ փառավորվա՞ծ եք զգում, որ էդ կոպեկների հետեւից եկել հայտնվել եք էս դահլիճում ու հիստերիկ կրիզի նոպաներ եք ցույց տալիս»: Տեղից Աննա Գրիգորյանը սկսեց բղավել, պատասխանել, Փաշինյանը հունից դուրս եկավ. «Եկեք ձեզ տանեմ հեսա կասեի, հա…մի հատ դուք հանգստացեք, մյուս անգամ էդ բառապաշարով չկրկնեք»:
Հանրային քրեական հետապնդում է հարուցել Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վ.Ղ.-ի, նրա որդու և եղբոր նկատմամբ
1999-2012 թվականներին Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար հանդիսացած Վ.Ղ.-ն, տեղյակ լինելով օրենսդրական արգելքի մասին (պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը՝ զբոսայգիները, ընդհանուր օգտագործման ճանապարհներն ու այլ տարածքները չեն կարող սեփականության իրավունքով փոխանցվել քաղաքացիներին և իրավաբանական անձանց), նույն համայնքի ղեկավարի տեղակալ Գ.Մ.-ի, քաղաքաշինության բաժնի պետեր Հ.Կ.-ի և Ռ.Հ.-ի օժանդակությամբ, ապօրինի օտարել է 24 անուն անշարժ գույք: Անշարժ
«Ատոմակայանը մինչեւ 2026 թվականը աշխատելու լիցենզիա ունի, աշխատանք է տարվում ժամկետը մինչեւ 2036 թ․ երկարացնելու համար»․ Գնել Սանոսյան
Ըստ Սանոսյանի՝ ատոմակայանում հին գրեթե ոչինչ չի մնացել, բազմաթիվ սարքավորումներ ու համակարգեր փոխվել են։
«Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է եւ չափազանց քիչ»․ Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյանն անդրադարձավ ՄԱԿ-ի առաքելության՝ Արցախ կատարած այցին եւ արձանագրումներին։
Վիտալի Բալասանյանը չի փորձել անցնել ադրբեջանական անցակետը
Համացանցում քիչ առաջ տեսանյութ է տարածվել, որտեղ ներկայացվում է, թե Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն իբր Հակարիի կամրջի մոտ գտնվող ադրբեջանական անցակետը փորձել է անցնել, սակայն ադրբեջանական կողմը նրան դա թույլ չի տվել՝ պատճառաբանելով, թե Վիտալի Բալասանյանը ահաբեկիչ է։ Aravot.am-ին հաջողվեց ճշտել, որ Վիտալի Բալասանյանը չի փորձել հատել ադրբեջանական անցակետը: Նա գերեվարված չէ: Մեր աղբյուրը տեսանյութը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները
Հոկտեմբերի 4-ին Երևանում կայացել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վոյչեխ Գերվելի հետ: Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղից 100.000-ից ավելի բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների գնահատումը և դրանց հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն է իջեցրել Արցախի կարգավիճակի հարցով նշաձողը․ «Մենք ցածրացրինք, Լեռնային Ղարաբաղը բարձրացրեց»
Ընդդիմադիր պատգամավորներն իրենց ելույթներում ասացին, որ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր Արցախի այսօրվա կարգավիճակի համար։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կողմից Պաշտպանին ներկայացված խնդիրները մեծամասամբ հասցեագրվել ու լուծում են ստացել
Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման վիճակը տեղում դիտարկելու նպատակով սեպտեմբերի 24-ից սկսած՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը և Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են այցեր Կոռնիձորում, Վայքում և Գորիսում տեղակայված հաշվառման կենտրոններ։ Ընդհանուր առմամբ, Պաշտպանը և Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել շուրջ 350 բռնի տեղահանվածների հետ: Կոռնիձորում, ապա Գորիսում և Վայքում փաստահավաք աշխատանքների ընթացքում
«Պրահայի պայմանավորվածություններից եւ Ալմա-Աթայի գործընթացից հրաժարվելը նշանակում է հրաժարվել Հայաստանի անկախությունից»․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ Արցախի հարցին՝ նշելով․ «Լեռնային Ղարաբաղը երբեք ոչ մեկ չի ճանաչել Ադրբեջանի կազմից դուրս, այդ թվում՝ Հայաստանը»։
ՊԵԿ-ը տեղեկացնում է՝ Ռուսաստանի Դաշնությունում հոկտեմբերի 1-ից որոշ իրավակարգավորումներում կատարվել են փոփոխություններ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից որոշ իրավակարգավորումներում կատարվել են փոփոխություններ (վերաբերում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի Հանրապետություններից տարբերվող երկրների ապրանքների արտահանման մաքսատուրքերին), որոնց արդյունքում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 304-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով Ռուսաստանի Դաշնությունից ցամաքային տրանսպորտով Հայաստանի Հանրապետություն այդ ապրանքները տեղափոխելու դեպքում դրանց «Մաքսային տարանցում»
«Ես կարող էի այնպիսի հայտարարություն անեի, որ եւս 300 հոգի մարդ զոհվեր, դրանից ոչ մի բան չէր փոխվելու». Փաշինյան
Ռուստամյանն արձագանքեց. «Ես չգիտեմ ի՞նչ ասեմ՝ զարմանա՞լ ասեմ, դուք ձեր պատասխանից գո՞հ եք: Այսինքն, դուք ասում եք՝ մենք չմիջամտեցինք, որ ի՞նչ լիներ, այնտեղ անհապաղ միջամտելու անհրաժեշտություն գոյություն ուներ: Հրոսակները հոշոտում էին մեր ժողովրդին, դուք ասում եք՝ խաղաղ բնակչության նկատմամբ բան չի եղել, խաղաղ բնակչություն չի՞ զոհվել: Դուք հակասում եք ԱԳՆ-ի հայտարարությանը, որ էթնիկ զտումներ են տեղի ունեցել: Դուք հիմա նորից հիմք եք տալիս հայ ժողովրդին պաշտպանվելու, այդպես ո՞նց կարելի է պաշտպանել հայ ժողովրդի շահերը:
Սևանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի 4-րդ զավակը
Սևանի բժշկական կենտրոնում հոկտեմբերի առաջին օրը լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Մովսեսյան ընտանիքի 4-րդ զավակը, ում անվանակոչել են Գրիգոր՝ իր պապի անունով։ Տղան ծնվել է միանգամայն առողջ, 3400 գրամ քաշով ու 54 սանտիմետր հասակով։ Նորածին Գրիգորն իր երեք քույրերի միակ եղբայրն է։ Գրիգորյանների ընտանիքը բնակվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Թաղուտ գյուղում։
Օտար լեզուների անվճար դասընթացներ Արցախից բռնի տեղահանված երեխաների համար
ԵՊՀ լեզուների ուսուցման և թեստավորման կենտրոնը, միանալով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օժանդակելու ԵՊՀ նախաձեռնությանը, կազմակերպում է օտար լեզուների անվճար դասընթացներ արցախցի երեխաների համար՝ այս դժվարին պահին նրանց կրթության շարունակականությանն օժանդակելու նպատակով։ Դասընթացներին գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/ourArtsakh: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ լեզուների ուսուցման և թեստավորման կենտրոն: ԵՊՀ
«Համազգային մեր կյանքից դուրս պիտի մղվեն հակազգային գաղափարները և մեր ինքնությանն ու գոյությանը հակադրվող հոսանքները». եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց հավաք, որի ընթացքին քննարկվեցին Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով Արցախի հայաթափման և Հայաստանի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերների հետ առնչված հիմնախնդիրները: Քննարկումների արդյունքում ընդունվեց հետևյալ հայտարարությունը. «Արցախում Ադրբեջանի չդադարող ցեղասպան գործողությունների հետևանքով վերջին շրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, Արցախի հայության
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ևս կարող են օգտվել. ծառայություններ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվածներին
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ևս կարող են օգտվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպությունների միջոցով մատուցվող ծառայություններից, որոնք նախատեսված են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, ինչպես նաև կանանց և աղջիկների համար։ Ըստ անհրաժեշտության, Միասնական սոցիալական ծառայությունը, գնահատված կարիքի հիման վրա, քաղաքացիներին ուղղորդում է տվյալ ծառայությունները մատուցող կազմակերպություններ։ Ըստ այդմ՝
Տեխնոլոգիական աջակցություն ֆերմերներին. «Էլեկտրական հովիվներ»՝ սահմանապահ Վահանում
Գյուղի զարգացումը բխում է քաղաքի շահերից, նոր տեխնոլոգիաների ներդրումն էլ նպաստում է հոգսերի կրճատմանն ու մայրաքաղաք-մարզեր զարգացման տարբերությունը մեղմելուն: Դրանում համոզված են հեռավոր մարզերում ապրող, հատկապես՝ սահման պահող գյուղացիները: Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում անասնապահությամբ զբաղվելը հեշտ չէ․ գյուղի աշխարհագրական դիրքն իր կանոններն է թելադրում: Խոշոր եղջերավորներինն արոտավայր թողնելը ռիսկեր է պարունակում. պետական սահմանն անցնելու դեպքում
«Աստծո սիրուն, թողեք ապրենք, գնացե՛ք». Ընդդիմադիր պատգամավորի հորդորին Փաշինյանն արձագանքեց՝ «ես ձեզ թույլ եմ տալիս ապրել»
«Ես անկեղծ ասեմ՝ եթե ես իմանամ, որ իմ հրաժարականով կամ իմ հեռացումով բոլոր մարտահրավերները կվերահասցեագրվեն, ես կանեմ հաջորդ վայրկյանին, որովհետեւ ի հեճուկս ձեզ, ես աթոռից կախված չեմ եւ երբեք չեմ եղել, բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ դա անելու դեպքում տեղի կունենա ուղիղ հակառակը: Եվ այս է պատճառը նաեւ, որ դա տեղի չի ունենում: Դուք այդ սցենարը փորձեցիք ԼՂ-ում եւ իրագործեցիք: Ի՞նչ եղավ, դրանից ավելի լա՞վ եղավ: Իհարկե, ՀՀ-ում չեք կարող դա իրագործել, բայց ուզում եմ հետեւություններ անեք»:
Ադրբեջանն իրեն ավելի անկաշկանդ և անպատիժ է զգում․ Մարուքյանն անդրադարձել է Գրենադայում հնգակողմ հանդիպման չկայանալուն
«Արևմուտքը պետք է վերջապես հասկանա, որ եթե դուք չեք հարգում ձեր արժեքները, ձեր չափանիշները և ինքներդ ձեզ, ապա ինչու պետք է Ադրբեջանը դա անի»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Էդմոն Մարուքյանը և նշել, որ մեր արևմտյան գործընկերները պետք է դասեր քաղեն իրենց մեղմ ելույթներից և համապատասխան միջոցներ կիրառեն Ադրբեջանի դեմ՝ նրա կատարած հանցագործությունների համար։ Մարուքյանը
Քարոզչությունը գործում է առավելագույն արդյունավետությամբ
Երևույթները, որոնց ականատես ենք լինում հայ հասարակությունում, մեղմ ասած, խոսում են հասարակության հիվանդ լինելու մասին: Արցախի կորուստը չընկալվեց որպես հայկական պետականության մի հատվածի կորուստ: Ավելին, այս աղետից հետո հանրությանը հրամցվող «փորձագիտական վերլուծություններն» ի ցույց են դնում, թե հանրությունն ինչ հեշտությամբ է յուրացնում քարոզչությունը, որը թմրեցուցիչի յուրահատուկ դեր է խաղում: Դրա շնորհիվ մարդիկ կորցնում են իրականության
Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարաձգվեց
«Դատական իշխանություն» տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգեց ևս երկու ամսով։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, ժամը՝ 15։00-ին։
Փաշինյանը Իսպանիայում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա: Վարչապետը հոկտեմբերի 5-ին Գրանադա քաղաքում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Հիմա, քանի որ Գրանադայի հանդիպումը չստացվեց, օդանավակայանի ճանապարհը ոչ մեկը չի կարող փակել, տեսանք՝ ինչ եղավ». Փաշինյան
Փաշինյանն ասաց. «Եթե որեւէ փաստաթուղթ հավասարակշռված չլինի, որեւէ մեկը չի ստորագրի այն եւ ոչ մեկը չի կարող ստիպել: Այլ բան է, որ կան ուժեր, ովքեր տեսնում են, որ Հայաստանի թիկունքում կան շատ մարգինալացված, բայց, այնուամենայնիվ, խամաճիկային ուժեր եւ նրանց կարելի է օգտագործել՝ Հայաստանի շահերին ի վնաս այդ հավասարակշռությունները կորցնելու համար:
Անդրադառնալով հայրենազրկված արցախահայության ծանր կացությանը Գարեգին Երկրորդը կարևորեց համահայկական միասնական ջանքերի գործադրումը
Հոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունաստանից ժամանած հայ ուխտավորներին` ուղեկցությամբ Հունաստանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Խորեն վարդապետ Առաքելյանի։ Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով ուխտավոր հայորդիներին, վստահություն հայտնեց, որ հայրենիքից ստացած հոգևոր լիցքերով և վերանորոգված հոգով ու սրտով կվերադառնան իրենց երկիր՝ առավել


















































