Օրվա լրահոսը
Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը ՀՀ նախագահներին
Համոզված ենք, որ ԵՄ-ը, Ֆրանսիան և Գերմանիան օժտված են մեծ հնարավորություններով Հայաստանին և Ադրբեջանին պարտադրել արժանապատիվ խաղաղություն։
Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի և տնտեսվարի կողմից կոռուպցիոն չարաշահումների դեպքի նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական անփութություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և իրեն վստահված գույքը հափշտակելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը, 2014թ.-ից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, իր ծառայողական պարտականությունների կատարման
«Ամարասի վանքն օկուպացված է․ Ադրբեջանը պարտավոր է պահպանել օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության միջազգային դրույթները»
Ամարասի վանքը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտակայքում։ 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի արդյունքում հայ-ադրբեջանական շփման գիծը կանգ էր առել Ամարասից 800-1000 մետր հեռավորության վրա, և ուխտավորներն այստեղ այցելում էին խաղաղապահների ուղեկցությամբ։ Կարևոր է արձանագրել, որ Ադրբեջանի կողմից Ամարասի բռնազավթման փորձերը երբեք չէին դադարել։ Հիշեցնենք, որ ուղիղ 2 տարի առաջ՝ 2021
Արցախի անձեռակերտ բերդը․ Կաչաղակաբերդ
Ստեփանակերտից Գանձասար տանող ճանապարհին վեր է խոյանում Կաչաղակաբերդը, որը հայտնի է նաև Խաչենի ամրոց անունով: Լերկ, սպիտակավուն ապառաժը ասես հսկա քար է՝ մխրճված անտառի մեջ։ Համատարած կանաչի միջից բարձրացող և երկնքի կապույտի մեջ ճերմակին տվող անձեռակերտ բերդը գտնվում է Պտրեցիկ և Քոլատակ գյուղերի միջև: Լեռնագագաթը բոլոր կողմերից շրջապատված է ուղղաձիգ ժայռերով, միայն հարավային կողմից է
«Թշնամին ո՞վ է, որ ազդի մեր արվեստի վրա իր չարանենգ, հակամարդկային երեւույթներով». Խաչիկ Հարությունյան
Ոգու սով չի լինելու՝ զինվորը պետք է կռվի, հացթուխը հաց թխի, արվեստագետն էլ ստեղծագործի
Ստեփանակերտում կկայանա Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա Ստեփանակերտում մոտակա ժամերին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի խորհրդարանի իր աղբյուրը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողից Արցախի դեմ սանձազերծված հարձակումից հետո Բաքվի ու Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև առաջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին Եվլախում, երկրորդը՝ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում, երրորդը՝ սեպտեմբերին 29-ին՝ դարձյալ Եվլախում։
Ինչո՞ւ կամ աշխարհի ամենախորհրդավոր քարտեզը. Հայկ Դեմոյան
Քո ձեռքում է լինելու այդ բոլոր զարկերակները անընդհատ կտրելու հնարավորությունը, որը լրջագույն, բայց մինչ օրս չօգտագործված հաղթաթուղթ է Բաքվի կառավարիչները ոգևորությունը մարելու ու նույնիսկ նրանց կառավարելի ու հնազանդ դարձնելու համար։
ԼՂ-ից բռնի տեղահանվածները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է քարտային հաշիվներ բացեն. քննարկվել են աջակցության ծրագրերն ու հետագա քայլերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերն ու հետագա քայլերը: Քննարկումներն ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, մենք քննարկեցինք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու ընթացքը, կատարված աշխատանքը և հետագա անելիքները: Ես նախ ուզում
Կունենա՞նք խիզախություն՝ խոստովանելու սեփական սխալը և արիություն՝ այդ սխալը շտկելու. Արմեն Աշոտյան
Մեղավորը միայն մենք ենք, որ եթե հիմա տեր չլինենք արդեն Հայաստանի Հանրապետությանը, կկորցնենք նաև այն:
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Կութի հատվածում հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
Կիպրոսցի խորհրդարանականները նշել են, որ համերաշխության նշանաբանով են առաջնորդվում Հայաստանի հանդեպ եւ պատրաստ են հնարավորինս աջակցել
Իսրայելից 2 բժիշկ է ժամանել ՀՀ՝ Արցախում պայթյունից տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու
ՀՀ-ում Իսրայելի դեսպան Ժոել Լիոնը X-ի իր միկրոբլոգում գրել է. Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայցով Իսրայելի Պետության առողջապահության նախարարությունը երկու բժիշկ է ուղարկել Երևան՝ շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու սեպտեմբերի 25–ին Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին։
«Այս վիճակը կարող է փոխվել, երբ ՀՀ-ում նոր իշխանություն, նոր կառավարություն լինի. ի վերջո դա տեղի է ունենալու, իշխանությունները հավերժ չեն»
Ըստ «Ex Oriente» Հայաստանի արեւելագետների միության խորհրդի հիմնադիր անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին հարցերով նախկին խորհրդական Արսեն Գասպարյանի՝ 1988-ի եւ ներկայիս ցույցերի տարբերությունն այն է, որ 1988-ի շարժման ղեկավարների ելույթները քաղաքական միտք էին ձեւավորում, քաղաքական տեքստեր արտասանում»։ «Ex Oriente» Հայաստանի արեւելագետների միությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ամրագրված է. «Մեր հաստատուն համոզմունքով՝ ներկայիս աննախադեպ իրավիճակը հաղթահարելու
ԼՂ-ից Հայաստան տեղափոխված փախստականների թվում կա 29 հազար երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ
Այսօր Հայաստան կժամանեն նոր պաշարներ, որոնք ՅՈՒՆԻՍԵՖ-ը կբաշխի տեղահանված երեխաներին և ընտանիքներին։
«Բոլոր հայ հոգեւորականները դուրս են եկել Արցախից». Արցախի թեմ
Հայկական սրբավայրերը անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 119, զոհվել՝ 11 մարդ. փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը
Տուժել է 119-ը
Արթուր Դավթյանը դարձավ Փարիզում Հայաստանի օլիմպիական հավաքականի 7-րդ անդամը
Արթուր Դավթյանից առաջ 2024 թվականի օլիմպիական վարկանիշ նվաճել էին հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը եւ Արթուր Ալեքսանյանը:
«Վաղ թե ուշ Ադրբեջանը պատասխան է տալու։ Մենք պետք է պատրաստվենք, որ այդ պատժիչ սուրը մերը լինի, այդ դեպքում գործոն կդառնանք»
«Առավոտի» զրուցակիցն է հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը – Պարոն Սահակյան, նախ կուզեմ ներկայացնեք ձեր տեսակետը Արցախում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ։ Արցախի Հանրապետությունը լուծարվում է, մարդիկ բռնի տեղահանվում են։ Փաստացի Արցախում հերթական հարձակման միջոցով կապիտուլյացիա պարտադրվեց, այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահները չկանխեցին արյունալի զարգացումները, միջազգային հանրությունը որեւէ քայլ չարեց, Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ չեն միջամտելու։ Ի՞նչ է
Վագիֆ Խաչատրյանի գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է 2023թ․ հուլիսի 29-ին Լաչինում ապօրինաբար տեղադրված անցակետում, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Հոկտեմբերի 2-ի կեսօրից հետո, 3-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ին շրջանների զգալի մասում, 5-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև
Գրիգոր Մինասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր Պրոբացիայի ծառայության աշխատակազմին և մարզային մարմինների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ ղեկավար՝ Արամ Նիկոյանին: Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Գևորգ Սիմոնյանին կատարված աշխատանքի՝ մասնավորապես տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման գործընթացում ցուցաբերած ջանքերի համար: Նախարարը նշել է, որ քայլեր պետք է ձեռնարկվեն Պրոբացիայի ծառայության կարգավիճակի հստակեցման, տնային կալանք և
Ցեղասպանություն և բռնի տեղահանություն․ Լեռնային Ղարաբաղ․ Genocide Watch
Հոդվածում նաև նշվում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան «ապամարդկայնացնում է» հայերին, ադրբեջանական դասագրքերում հայերը ներկայացված են որպես «չար, ագրեսիվ թշնամի»։ Բացի այդ Ադրբեջանը ջնջում է Հայաստանի հնագույն պատմությունը, համակարգված ոչնչացնում հայկական քրիստոնեական եկեղեցիները և սրբավայրերը, իսկ ադրբեջանցի պատմաբանները և պետական լրատվամիջոցները կեղծ պնդումներ են տարածում, թե իբրև Հայաստանը և Արցախը «պատմականորեն թուրքական հողեր են»։
Ձեւավորվում է Հնդկաստան-Իրան-Հայաստան-Հունաստան-Եվրոպա Արիական առանցքը
«Առավոտի» զրուցակիցն է ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը: (Սկիզբը՝ նախորդ համարում) -Հայաստանը Հնդկաստանից զենք է ստանում, խոսակցություն կա Հայաստանում հնդկական ռազմաբազա ունենալու շուրջ: Իրանը եւ այլ երկրներ ռուսներին եւ թուրքերին խիստ զգուշացնում են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը իրենք պաշտպանում են եւ իրենց համար անընդունելի է սահմանների որեւէ փոփոխություն: Ինչո՞ւ են Իրանը եւ Հնդկաստանը ակնհայտ աջակցում Հայաստանին:
Մամիկոն Ղարիբյանը եւ Մարիամ Մկրտչյանը պայքարն ավարտել են 4-րդ հորիզոնականում
Իսկ մեր երրորդ մասնակիցը՝ Ասյա Եդիգարյանը, 6,5 միավորով 36-րդն է:
«Գործ անողները` հանուն արցախցիների»
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցող բազմաթիվ նախաձեռնություններ և նախագծեր են իրականացվում: «ռեԱրմենիա» հարթակը ստանձնել է այդ նախաձեռնությունների ու նախագծերի համակարգումը մեկ վայրում՝ www.reArmenia.com կայքում: «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում կա նոր ակտիվ էջ, որտեղ ներկայացված են դրամահավաքի և համագործակցության նախագծեր, որոնք աջակցում են տեղահանված արցախցիներին: Oրերս
«Արցախի ողջ նյութական մշակութային ժառանգությունը վտանգված է». ԻԿՕՄՕՍ-Հայաստանի գործադիր տնօրեն
Կազմակերպությունը համապատասխան փաթեթ կներկայացնի «Եվրոպա Նոստրային»
Ռուբեն Վարդանյանի զավակների հայտարարությունը
Արցախում ապրելու ցանկությունն այնքան ուժեղ էր, որ թողեց ամեն ինչ և գնաց զրկանքների մեջ ապրելու` նրանց հետ կիսելով նաև շրջափակման ողջ ծանրությունը:
«Պարզվում է՝ ՍՊ ընկերությունը լուծարելն ավելի բարդ պրոցես է, քան պետություն լուծարելը». փաստաբան
2023թ. սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Համաձայն հրամանագրի՝ ստեղծված ծանր ու բարդ ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված, ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության եւ կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունն առ
Դեմ ենք տարածաշրջանի միջազգային սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Իրանի ԱԳՆ խոսնակը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Էրդողանի հայտարարության մասին. «Մենք կողմ ենք տարածաշրջանի բոլոր երկրների շահերն ապահովող հաղորդակցական ուղիների զարգացմանը: Բայց միաժամանակ ընդգծում ենք, որ դեմ ենք միջազգային սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխությանը: Այս առնչությամբ մեր դիրքորոշումը հստակ հայտնել ենք: Վստահ ենք՝ այս խնդիրը պետք է երկխոսությամբ
Շատ օգտակար առաքելություն՝ Արցախի անապատում. La Figaro-ի փոխտնօրենը քննադատել է ՄԱԿ-ի առաքելության ուշացած այցը
Ֆրանսիական La Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնն «X»-ի իր միկրոբլոգում քննադատել է ՄԱԿ-ի առաքելության ուշացած այցը Արցախ. «ՄԱԿ-ի շատ, շատ, շատ օգտակար առաքելություն՝ Արցախի անապատում, այժմ, երբ նրա գրեթե բոլոր հայ բնակիչները հալածվել են (չեն սպանվել) ադրբեջանցիների կողմից, և երբ այնտեղ ոչինչ չկա անելու կամ պաշտպանելու (բացի հորթերից, կովերից և խոզերից)»։ Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի առաքելությունը Լեռնային


















































