Օրվա լրահոսը
Վաղն առավոտյան ժամը 8-11-ն անցկացնել անհնազանդության բողոքի ցույցեր. Իշխան Սաղաթելյան
Կենտրոնում. վաղը պիտի հավաքվենք՝ կրկեսի դիմաց, Երիտասարդական մետրոյի մոտ, Բրյուսովի անվան համալսարանի դիմաց, Հանրապետության հրապարակ։ Այս 4 տեղերում հավաքվում եք, այդ տեղերում լինելու են մեր ներկայացուցիչները, կազմակերպիչները և ձեզ հետ սկսելու են անհնազանդության բողոքի ակցիաներ։
«Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը չի նշանակում, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր այլևս չկա». Մարիա Կարապետյանը` Սերգեյ Լավրովին
«Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարը ասում է․ «Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը Եվրոպական Միության հովանու ներքո ստորագրել են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991թ. սահմաններով ճանաչելու փաստաթուղթ, ինչը նշանակում է, որ Ղարաբաղը պարզապես Ադրբեջան է, վերջ։ Իմիջիայլոց նրանք ստորագրել են այդ փաստաթուղթը Եվրոպական Միության հովանու ներքո և մոռացել են այնտեղ գրել, որ իհարկե անհրաժեշտ է ապահովել ղարաբաղցիների իրավունքները
Ի՞նչ է կատարվել համազգային դասադուլի օրը Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում․ միջադեպի հետքերով
Երկու օր է՝ համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում նկարահանված մի տեսանյութ, որտեղ դասադուլ հայտարարելու ու հանրահավաքին միանալու կոչ անող իրազեկման ցույցի մասնակից Նաիրա Գրիգորյանի ու ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի միջև լեզվակռիվ է ծագում։ Համացանցում մասնավորապես քննարկվում է այն հարցը, որ 2018 թվականին՝ հեղափոխության օրերին ուսանողներին դասադուլի
Խորհրդարանական դիվանագիտական աշխատանքը՝ միջազգային տարբեր հարթակներում
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները գործուն խորհրդարանական դիվանագիտական աշխատանք են ծավալել, ակտիվ կապի մեջ են եղել տարբեր երկրների գործընկերների հետ՝ ներկայացնելով վերջին ինն ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիան: Մանրամասները՝ տեսանյութում: ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Բայց ի՞նչ նպատակ են հետապնդում ցույցերի կազմակերպիչներն ու ի՞նչ աղերս ունի դա մեր բոլորիս անհանգստությունների հետ. Սոնա Ղազարյան
«Սիրելի ժողովուրդ, Վերջերս հաճախ եմ նկատում, որ որոշ մարդիկ զուգահեռներ են անցկացնում այսօր փողոցում (և ոչ միայն) տեղի ունեցողն 2018թ. Թավշյա ոչ բռնի հեղափոխության հետ: Այս համեմատությունն ոչ միայն անտեղին է, այլ աղերս չունի իրականության հետ: Նախևառաջ 2018թ. հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց, քանի որ տասնամյակներ ԶՐԿՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՁԵՒԱՎՈՐԵԼՈՒ ԻՐԵՆՑ
Նիկոլը 100 տոկոսով գնալու է. Վազգեն Մանուկյան
Միայն համերաշխությամբ կարելի է լուծել հարցը, համերաշխ պետք է լինենք, որ միասնական ջարդենք այս դևին, որ գնա..․ ախր դև էլ չի, էհ, տարական՝ մի հատ, մի հատ մարդ մի երկիր կործանեց ու կանգնած խոսում է անկախության մասին: Մենք ղեկավարել ենք անկախության շարժումը, ու ինքը հիմա մե՞զ է ասում, ի՞նչ է հասկանում ինքը անկախությունից:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂ-ից ՀՀ բռնի տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության միջոցառումներն իրականացնել նախարարության հետ համագործակցությամբ
«ԼՂ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հանդիպում եմ ունեցել Հայաստանում գործունեություն իրականացնող շուրջ 3 տասնյակ միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք ԼՂ–ից բռնի տեղահանվող քաղաքացիների սոցիալական կարիքներին, նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին, միջազգային գործընկերների հետ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂ-ից ՀՀ բռնի տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության միջոցառումներն իրականացնել
Էսսե Հայի մասին
Անթանաք այս պատմությունս սկիզբ է առել այն ժամանակից, երբ մեր աչքերը անթարթաբար մխրճվել են հիշողութունների մեջ։ Ես անձնավորում եմ ամեն ինչ, բայց ոչ աչքերը։ Լռությունը ամենամեծ սփոփանքն է դարձել մեր սրտի, ու կաթնագույն այս ողբերգությունը, որը առավել ևս համաձայնություն է սեփական մահապատժի հետ՝ մեզ չի թողնում գոյամարտ սկսել հանուն մեր ինքնության։ Մենք քնել ենք մեր
Ստեփանակերտում վերականգնվել է էլեկտրականությունը․ Արտակ Բեգլարյան
Ստեփանակերտը անջատվել է Հայաստանի էներգահամակարգից ու միացվել Ադրբեջանի էներգահամակարգին։
«Կոչ ենք անում երկուշաբթի օրը միանալ համազգային գործադուլին և դասադուլին». «Միասնական Վարդենիս» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ
«Միասնական Վարդենիս» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ։ Կոչ ենք անում երկուշաբթի օրը միանալ համազգային գործադուլին և դասադուլին։ Մանրամասները՝ տեսանյութում։
Սենատոր Գերի Փիթերսը ԱՄՆ դեսպան Քվինի հետ այցելել է Վայոց Ձոր և Սյունիք
Հայաստան իր այցի ընթացքում սենատոր Գերի Փիթերսը դեսպան Քվինի հետ այցելեց Վայոց Ձոր և Սյունիքի մարզեր։ Նրանք հանդիպեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, տեղի այլ պաշտոնյաների և ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի ազդեցությունը մարզում։ Սենատոր Փիթերսը մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղում տիրող խիստ ծանր հումանիտար իրավիճակի վերաբերյալ և ընդգծեց այդքան անհրաժեշտ հումանիտար
Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են Ոստիկանություն
«Մենք չենք գնում ինչ-որ մեկի հետ հանդիպենք, գնում ենք մեր բողոքն արտահայտենք ընդդեմ ոստիկանական բռնությունների»,-Հանրապետության հրապարակում հայտարարեց «Ազգային կոմիտեի» անդամ Վազգեն Մանուկյանը:
««Հանրապետություն» կուսակցության համար անկախությունը անսակարկ արժեք է»
«Հանրապետություն» կուսակցության համար անկախությունը անսակարկ արժեք է, բացարձակ անհրաժեշտություն, որի վերաբերյալ որևէ քննարկում բացառվում է: Մենք հավատարիմ ենք Վազգեն Սարգսյանի դավանանքին և պետության շահը ու պետության պաշտպանությունը մշտապես համարել ենք գերակա: «Հանրապետությունը» նաև հիշեցնում է, որ բազմաթիվ առաջարկներ է արել՝թե Արցախին, թե Հայաստանի Հանրապետությանը սպառնացող վտանգները կանխելու ու վերացնելու համար, այսօր ստեղծված իրավիճակում մենք միանշանակ
Եթե մենք հաջողության չհասնենք, էթնիկ զտման վտանգը կախվելու է Սյունիքի ու ամբողջ Հայաստանի վրա. Հայկ Մամիջանյան
Կա՞ որևէ մեկը, որ այսքան պարտություններից, զոհերից հետո, օրինակ անկլավների կամ ներկայիս անվտանգային, պաշտպանության խնդիրները շարունակի վստահել Փաշինյանին: Նա կոչ արեց հերթով զանգել ՔՊ պատգամավորներին և ասել, թե հրապարակում իրենց մասին ինչ են մտածում:
Ճանաչենք դատավորներին, որոնք կալանավորեցին արցախցի երիտասարդներին․ իրավաբան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումները Ճանաչենք՝ դատավոր Կարեն Ֆարխոյան․ երեկ կալանավորեց 18-ամյա արցախցի տղային, որը մասնակցում էր հանուն Արցախի կազմակերպված բողոքի ցույցերին: Երիտասարդը չի ցանկանում նշել անունը, քանի որ մայրը, որն այս պահին Ստեփանակերտում է, չգիտի որդու ձերբակալված լինելու մասին: Որդին չի ցանկանում առանց այն էլ ծանր վիճակում գտնվող մորը լրացուցիչ անհանգստություն պատճառել: Ճանաչենք՝ դատավոր
Կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Արցախում նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար
Սեպտեմբերի 24-ին Սուրբ Գայանե վանքում Սուրբ Պատարագի սրբազան արարողության ավարտից հետո, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար։ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր ցանկություն ունեն տեղափոխվել ՀՀ, առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը
Հարգելի՛ հայրենակիցներ, Նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և Իվանյանում ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի հարևանությամբ հանգրվանած քաղաքացիների հետ: Ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիները ցանկություն են հայտնել տեղափոխվել ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ: Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ընդունվել է որոշում, համաձայն որի հատկացվել է թվով 30 ավտոբուս՝
Թիվ մեկ մեղավորը՝ ցեղասպան, ոճրագործ Ադրբեջանն է և իր հրեշավոր պարագլուխով, որն ունի իր գործակիցները և համար մեկ գործակիցը՝ Նիկոլն է. Չալաբյան
Թիվ մեկ մեղավոր՝ ցեղասպան, ոճրագործ Ադրբեջանն է և իր հրեշավոր պարագլուխով : Բայց նա ունի իր գործակիցները և համար մեկ գործակիցը՝ Նիկոլն է : Պետք է հիշենք նաև, որ այս մեծ ցեղասպանությունը տեղի է ունեցել գերտերությունների անտարբեր աչքերի առաջ:
Ողբերգական վթարից մահացած Հելեն Դադայանին կհուղարկավորեն Երևանում
Sputnik Արմենիա – Շիրակի մարզում ողբերգական վթարի հետևանքով մահացած Հելեն Դադայանին կհուղարկավորեն Երևանի Դավիթաշենի գերեզմանատանը սեպտեմբերի 28-ին, Sputnik Արմենիային հայտնեցին Եվրասիա միջազգային համալսարանից որտեղ նա սովորել է։ Ավելի քան մեկ ամիս էր` 21-ամյա աղջկա աճյունը Գորիսի դիահերձարանում էր պահվում, քանի որ ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս տեղափոխել հայրենի Ճարտար գյուղ։
Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 377 տեղահանված քաղաքացի
Ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի։ Նրանցից 216-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 161-ի կարիքները շարունակում են նույնականացվել: 216 հաշվառվածներից 118-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 98-ը ներկայումս ապահովվում են Կառավարության հատկացրած կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
Ազգակործան պատուհասի վերջին հանգրվանն «անկախությունն» է․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում ՀՀ-ն կդառնա ծայրագավառ՝ թուրքական վիլայեթ։ Նիկոլ Փաշինյանը ՀՀ անկախության եւ ինքնիշխանության արժեքների մսխողն է։ Նա է ՀՀ ինքնիշխանությունը դարձրել աշխարհաքաղաքական խաղերի առարկա։ Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանցուն հանձնողը, 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրողը, Սեւ լճի 30 տոկոսի համար չպայքարողն ու 41 քառ. կմ ինքնիշխան տարածքը թշնամուն
Ցանկացած պարագայում իշխանափոխությունը դառնում է անվտանգության ապահովման գլխավոր նախապայման. Անդրանիկ Թևանյան
Մենք համոզված ենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը հաստատ մեր երազանքի փաստաթուղթը չէր, ամբողջությամբ կարող է գործել, եթե պաշտոնական Երևանը դավաճանաբար կամ հիմարաբար պատերազմ չհայտարարի Ռուսաստանին և դուրս գա Պրահյան գործընթացից:
Նիկոլ Փաշինյանն ազգային անվտանգության սպառնալիք է, Հայաստանի ինքնիշխանության կործանման գլխավոր հրամանատարը. Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ Փաշինյանն ազգային անվտանգության սպառնալիք է, Հայաստանի ինքնիշխանության կործանման գլխավոր հրամանատարը։ Հերթական անգամ ներքին և արտաքին թշնամիներ փնտրելով և դրանց դեմ պայքարելով՝ նա ունի մեկ նպատակ՝ դառնալ Հայաստանի Հանրապետության վերջին ղեկավարը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնության համար Հայաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունը բարձրագույն արժեք են, որոնք սակայն որևէ աղերս
Ադրբեջանի հարձակման հետևանքով Սառնաղբյուրից կա 5 զոհ, որից 3–ը՝ երեխա. ՄԻՊ-ն անուններ է հրապարակել
Արցախի ՄԻՊ գրասենյակի թվիթերյան գրառումը Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքը մինչև սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումն ուներ 76 բնակիչ։ Նրանցից 5–ը զոհվել է, 15–ը՝ վիրավորվել, 4-ը գերեվարվել է Ադրբեջանի կողմից։ Հայտնի են սառնաղբյուրցի քաղաքացիական զոհերի անունները. Ալեքսանդր Ալեքսանյան, Գոհար Գրիգորյան, Նվեր Պողոսյան (երեխա), Միքայել Պողոսյան (երեխա), Դավիթ Ալեքսանյան (երեխա)։ Լուսանկարում՝ Նվեր Պողոսյանը
ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը
Հարգելի՛ քաղաքացիներ, ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը։ Կոռնիձորում տեղակայված Հումանիտար կայանում սոցիալական աշխատողների կողմից հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն), և
Իրականացվում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց նույնականացում և հաշվառում
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ս/թ. սեպտեմբերի 24-ից Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում իրականացնում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց նույնականացում և հաշվառում, ինչպես նաև կարիքների նախնական գնահատում՝ պատկան գերատեսչություններին այդ տեղեկատվությունը ըստ անհրաժեշտության փոխանցելու նպատակով։ Ծառայությունն այս գործընթացում համագործակցում է պետական այլ գերատեսչությունների, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ։ Նշված գործընթացի կազմակերպման նպատակով
Առերևույթ հանցագործություններ կատարելու մեղադրանքներով կալանավորվել է 26 անձ
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 19-ից Երևան քաղաքում սկսված զանգվածային հավաքների, երթերի, այլ գործողությունների ընթացքում դրանց մասնակիցների կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքների դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 49 անձի նկատմամբ։ Նրանցից 39-ի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է զանգվածային անկարգություններին մասնակցության համար, 4-ին՝ զանգվածային
ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները
ԿԸՀ-ն սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել է Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները, անցողիկ շեմը հաղթահարած եւ Երեւանի ավագանու կազմում հայտնված ուժերի ներկայացուցիչներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչեւ սեպտեմբերի 28-ը, ժամը 11։00-ն:
ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Բելգիա
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, որտեղ սեպտեմբերի 26-ին նախատեսվում է ԱԽ քարտուղարի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդականների ու Ադրբեջանի նախագահի օգնական Հ. Հաջիևի հետ՝ նախապատրաստելու հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված առաջնորդների հանդիպումը: ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
ՊՆ-ն ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան
Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնական այլ հաղորդագրություններում, շարունակում է շրջանառվել Լեռնային Ղարաբաղում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների առկայության մասին կեղծ պնդումը: Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


















































