Օրվա լրահոսը

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Կոռնիձոր են հասել Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները

Հարգելի՛ հայրենակիցներ, Վերջին ռազմական գործողությունների ժամանակ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են, փաստացի մնացել անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նրանք արդեն հասել են Կոռնիձոր։ Արցախի տեղեկատվական շտաբ

Հայկական կարմիր խաչի ընկերությունն աջակցում է տեղահանված անձանց ընդունման կետերի աշխատանքներին

Սեպտեմբերի 23-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ, աջակցում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի դրամատիկական թատրոնի շենքում և Կոռնիձորի մարդասիրական կայանում տեղահանված անձանց ընդունման կետերի կահավորման և կառավարման աշխատանքներին։ Կետերում ՀԿԽԸ հատուկ պատրաստվածություն անցած կամավորներն օգնում են գրանցման աշխատանքներում, տրամադրվում է

Տաթևիկ Վիրաբյանը կալանավորվել է

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ դատավոր Մանվել Շահվերդյանը կիրառեց 2 ամիս կալանք… Ակնհայտ ոչ իրավաչափ ձերբակալման պայմաններում կալանք կիրառվեց… Հիշեցնենք՝ Տաթևիկ Վիրաբյանին ներկայացվել է զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանք: Տաթևիկ Վիրաբյանը 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քույրն է։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Սեպտեմբերի 24-ի և 29-ի երեկոյան ժամերին, 25-ին, 26-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 26-ին, 29-ին առանձին շրջաններում, 25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,

Հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենաները ետ են գնում Կոռնիձորից

Դրանք մոտ երկու ամիս է՝ կայանած են Կոռնիձորում

Առաջիկայում ևս նախատեսվում է ծանր վիրավորում ստացած անձանց տեղափոխում ՀՀ բուժհաստատություններ

Հարգելի՛ հայրենակիցներ, Սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնից» ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացի: Վիրավորների տեղափոխումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հատկացված շտապօգնության մեքենաներով՝ համապատասխան բուժանձնակազմի աջակցությամբ: Առաջիկայում ևս նախատեսվում է ծանր վիրավորում ստացած անձանց տեղափոխում ՀՀ բուժհաստատություններ: ԱՀ առողջապահության

Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, հետևաբար առաջնորդում եմ անկախության պաշտպանության շարժումը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձն՝ ամբողջությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն Անկախության մասին Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, Վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ բոլորիս իրադրությունը գնահատելու, վերագնահատելու, հետևություններ անելու հրամայականի առաջ են կանգնեցրել: Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, ի՞նչ է տեղի ունենում և ի՞նչ պետք է տեղի ունենա: Սրանք են այն հարցերը, որոնց պատասխանը ռազմավարական է ապագայի համար: Վերջին տարիներին

Եվ ապա նայեք, թե ում է պետք, որպեսզի ժողովրդական շարժումը որակվի որպես պրոռուսական և տապալվի․ Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Ինքներդ ձեզ մի հարց տվեք։ Ե՞րբ եք լսել, որ հրապարակում կանգնած որևէ անձ խոսի Ռուսաստանի մաս դառնալու մասին։ Ումի՞ց եք լսել, որ որևէ մեկն ասի, թե մենք ուզում ենք ռուսներին միանալ։ Որտե՞ղ եք տեսել Ռուսաստանի դրոշ։ Որտե՞ղ եք տեսել ուղիղ կամ անուղղակի աջակցություն։ Եվ ապա նայեք, թե ում է

Արցախից տեղահանված առաջին ընտանիքները Կոռնիձորում են

Այս պահին Արցախից տեղահանված մոտ 30-40 մարդ անցել են Հակարիի կամուրջը՝ իրենց մեքենաներով եւ Կոռնիձորի հումանիտար կայանում են։ Նրանց պատմելով՝ ադրբեջանական կողմը չի ստուգել փաստաթղթերը եւ թույլատրել են անցել։ Այս պահին նրանց հաշվառում են Սյունիքի մարզպետի հանձնարարակնով ստեղծված աշխատանքային խմբի անդամները։

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ․ քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ

«Արցախցին վտանգի մեջ է, ամեն ժամ օրհասական է». Գյումրիում մեկնարկեց ավտոերթը

Հենց նոր Գյումրիում նորից սկսվեցին բողոքի ցույցերը. այն մեկնարկեց ավտոերթով։ Արցախի դրոշը պարզած, ազդանշանները միացրած` մեծ թվով մեքենաներ անցնում են քաղաքի փողոցներով։ Բարձրախոսով բնակիչներին կոչ են անում ոտքի կանգնել, քանի որ ամեն վայրկյանն օրհասական է, Արցախում մարդիկ ցեղասպանվում են, հայրենիքն ենք կորցնում։ Քիչ հետո ցույց տեղի կունենա Թատերական հրապարակում։ Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Կալանավորվել է զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հայրը՝ Արմեն Գալստյանը

Տուգանք նախատեսող հոդվածով կալանավորվել է զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հայրը՝ Արմեն Գալստյանը։ Հիշեցնենք, որ  Արմեն Գալստյանի կալանավորման պատճառը Եռաբլուր զինվորական պանթեոնում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին ապտակելն է։

Պայմանավորվածություններ են ձեռք բերել Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի և քննչական գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպք: Այսպես. Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամներ՝ Ս.Խ-ն, Կ.Դ-ն, Դ.Տ-ն,

Սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից․ Նազելի Բաղդասարյան

Կրկին տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից: ՀՀ-ն որոշումների կայացման գործում ներգրավված չի եղել: ՀՀ-ն ընդհանուր առմամբ տեղյակ է եղել, որ գործընթաց է տեղի ունենում՝ կոնկրետ ինֆորմացիա չունենալով նրբությունների մասին: Նազելի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Ալբերտ Բազեյանին մեղադրանք է ներկայացվել Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձի կազմակերպման համար

Ալբերտ Բազեյանին մեղադրանք է ներկայացվել Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձի կազմակերպման և իշխանության բռնազավթման փորձի համար, այս մասին տեղեկացնում է ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը: Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն երեկ երեկոյան 18:00-ից առանց հիմքեր ներկայացնելու խուզարկություն էր սկսել Ալբերտ Բազեյանի տանը:

Միլանում անցկացվել է նորաձևության ցուցադրություն՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին

Sputnik Արմենիա – Միլանի Պալացո Վիսկոնտիում անցկացվել է նորաձևության ցուցադրություն՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին։ «The other side» ցուցահանդեսի կազմակերպիչը նորձաևության բիզնես-խորհրդատու, գործարար Տարիել Բիշարյանն է։ Այսպիսով Իտալիայի հայ համայնքը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունը, որի հետևոնքով միայն պաշտոնական տվյալներով զոհվել է 15 երեխա։    

Զինադադարի գին հանդիսացող Արցախի Հանրապետության խորհրդի հայտարարությանը նախօրոք ծանոթ է եղել ՀՀ վարչապետը․ Դավիթ Իշխանյան

«Երկրի» հարցին ի պատասխան ԱՀ ԱԺ նախագահ ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը հետևյալ պարզաբանումն է ուղարկել. Անտեղի շահարկումներից խուսափելու համար և բանսարկություններից ու հերյուրանքներից զերծ մնալու նպատակով ցանկանում եմ տեղեկացնել, որ Ադրբեջանի կողմից իրականացված սույն թվականի սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունների առաջին իսկ պահից ՀՀ վարչապետը տեղյակ է եղել բոլոր գործընթացներից և զարգացումներից: Առավել դրան, զինադադարի

Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները կտեղափոխվեն Հայաստան

Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ կիրականացվի վերջին ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և հանրապետությունից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում ՀՀ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ: ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա. Փաշինյան

Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը  և այն դաշնակիցները, որոնց վրա մենք երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրե

Խմելու ջրից նմուշառումներ են կատարվել․ մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել

Հարգելի՛ հայրենակիցներ, Քաղաքացիներից ստացված ահազանգերից անմիջապես հետո Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն բնակչությանը մատակարարվող խմելու ջրից նմուշառումներ են կատարել և ենթարկել լաբորատոր ստուգման: Լաբորատոր ստուգումներն ընթացքում են, բայց մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել: Արցախի տեղեկատվական շտաբ

Այս քննարկումների առանցքային հարցերից մեկը ռեժիմն է, թե ինչպե՞ս են մարդիկ հասնելու ադրբեջանական անցակետ․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախում «հումանիտար միջանցքի» խնդիրը մի քանի օր է` ակտիվ քննարկումների օրակարգում է` և´ հանրային մակարդակում, և´ Ադրբեջանի հետ բանակցություններում: Ակնհայտ է, որ մարդիկ ընտրության հնարավորություն պետք է ունենան, սակայն այս քննարկումների առանցքային հարցերից մեկը ռեժիմն է, թե ինչպե՞ս են մարդիկ հասնելու ադրբեջանական անցակետ

Իրանը թույլ չի տալու տարածաշրջանի երկրների քարտեզներում որեւէ փոփոխություն (ֆոտոշարք)

Սյունիքի անվտանգությունը նաեւ Իրանի անվտանգությունն է

Երևանի մետրոպոլիտենը փակ է

Հարգելի՛ ուղևորներ, տեղեկացնում ենք, որ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի։ Երեկ արդեն իսկ տեղեկացրել էինք,որ ժամը 08:15-ի դրությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում տեղի էր ունեցել գնացքի տեխնիկական խափանում։ Դեպքի վայրում աշխատում էր ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական

Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխվում ծայրահեղ ծանր վիրավորում ստացած ԼՂ 23 քաղաքացի

Շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Լեռնային Ղարաբաղի 23 քաղաքացու։ Այժմ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ, նրանք անցան Հակարիի կամուրջը։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսին մեղադրանք է առաջադրվել, նա դա «զրպարտչական արշավ» է որակում

ԱՄՆ Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Հայաստանին և Արցախին մշտապես նեցուկ կանգնած Ռոբերտ Մենենդեսին կաշառակերության կասկածանքով դաշնային մեղադրանք է առաջադրվել, հայտնել է Հարավային Նյու Յորքի դատախազը: ԱՄՆ դատախազության խոսքով՝ նյուջերսցի տարբեր գործարարներ Մենենդեսին և նրա կնոջը, որն, ի դեպ, ազգությամբ հայ է, ընդհանուր հաշվով կես միլիոն դոլարը գերազանցող գումար են տրամադրել որոշակի ծառայությունների

Հրաժարվել ենք Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ մեր ներկայացրած բողոքից․ փաստաբանական խումբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի փաստաբանական խմբի հայտարարությունը Քիչ առաջ դիմում ենք ներկայացրել դատավոր Մասիս Մելքոնյանին, որով հրաժարվել ենք Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ մեր ներկայացրած բողոքից: Մասիս Մելքոնյանը ընդամենը 3 ամիս առաջ եղել է Հանրապետություն կուսակցութան խորհրդի անդամ և բազմիցս արել է քաղաքական հայտարարություններ, որոնք եղել են վերաբերելի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ

Հիմնախնդիրները հնարավոր չէ լուծել զուտ հայտարարություններով և ընդհանուր կոչերով․ Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին Հարգարժան պարոն նախագահ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Առաջին հերթին թույլ տվեք շնորհավորել պարոն Դենիս Ֆրենսիզին Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Ես ոչ առաջին, ոչ էլ վստահաբար վերջին բանախոսը կլինեմ այս հեղինակավոր հաստատությունում, որը կմատնանշի ժողովրդավարությանը սպառնացող գլոբալ սպառնալիքները, անվտանգային մարտահրավերները, ՄԱԿ

Ռուսական խաղաղապահ առաքելության կողմից Արցախ է հասցվել մոտ 150 տոննա հումանիտար բեռ

Հարգելի՛ հայրենակիցներ, Ռուսական խաղաղապահ առաքելության կողմից՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է հասցվել մոտ 150 տոննա հումանիտար բեռ (ալյուր, աղ, ձեթ, խմորիչ, օրապահիկ): Եվս 65 տոննա ալյուր՝ կրկին Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: ԱՐՑԱԽԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԱԲ

Մի բան պետք է անեիք` հանուն Արցախի վերջ տայիք ձեր զազրախոսությանը․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Մարդկանց թվում է, թե վերջին 3 տարում Արցախում տեղի ունեցածի մասին ինչ սուտ ու կեղծիք ասես կարող են գրել։ Ես և Մեսրոպ Առաքելյանն ի պաշտոնե, ու նաև այլ հանգամանքներից ելնելով, տիրապետում ենք բացառիկ տեղեկությունների, որոնց մասին երբեք չենք խոսել, քանի որ կար ու կա մեկ նպատակ՝ լուռ

Սուրեն Պետրոսյանն ու նրա այլ կողմնակիցները դադարեցրել են հացադուլը․ 24news

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը և նրանց այլ կողմնակիցները, որոնք երեք օր է, ինչ հացադուլ էին հայտարարել Գարեգին Նժդեհի արձանի մոտ, այսօր, հոգևոր հայրերի հորդորով, դադարեցրին այն։   Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031