Օրվա լրահոսը

Ամբողջական բնակելի վայրեր կտրված են իրարից, մարդկանց ճակատագրերն անհայտ են. «Թաթոյան» հիմնադրամ

Արցախում կան հազարավոր կորած մարդիկ։ Կապի բացակայության պատճառով նրանց գտնելը կամ պարզելը զոհվա՞ծ են, թե՞ ոչ, չափազանց բարդ է։ Բազմաթիվ ընտանիքների անդամներ չեն կարողանում գտնել իրար՝ ծնողը երեխային կամ երեխան ծնողին, քույրը եղբորը և այդպես շարունակ։ Ամբողջական բնակելի վայրեր կտրված են իրարից, մարդկանց ճակատագրերն անհայտ են։ Այս ամենին ավելանում է սննդի, կապի, էլեկտրաէներգիայի, գազի, դեղորայքի

Զանգահարել եմ Իլհամ Ալիևին, որ Ադրբեջանը ցուցաբերի ապահով և արժանապատիվ վերաբերմունք Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Շառլ Միշել

ԵԽ ղեկավար Շառլ Միշելի գրառումն X-ում Առավոտյան զանգահարել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ ապահովվի ամբողջական հրադադար, և որ Ադրբեջանը ցուցաբերի ապահով և արժանապատիվ վերաբերմունք Ղարաբաղի հայերի նկատմամբ։ Նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է հուսալիորեն երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական օգնության հասանելիություն:

Մակրոնը կոչ է արել Բաքվին անվտանգության երաշխիքներ տրամադրել Ղարաբաղի հայերին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել նրան անվտանգության երաշխիքներ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Մակրոնը դատապարտել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման որոշումը, որը վտանգել է արդար և կայուն խաղաղության հասնելու շարունակական ջանքերը։

Զախարովան հույս է հայտնել, որ «անշնորհակալ վերաբերմունքը» չի ստվերի խաղաղապահների սխրանքը

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ցավակցություն է հայտնել ռուս խաղաղապահների զոհվելու կապակցությամբ: «Հավերժ հիշատակ զոհված ռուս խաղաղապահներին, ովքեր, ինչպես միշտ, հարվածն իրենց վրա վերցրեցին հանուն տարածաշրջանի խաղաղության։ Այն սեւ անշնորհակալ վերաբերմունքը, որով անբարեխիղճները փորձեցին կասկածի տակ դնել նրանց գործունեությունը, չի ստվերի նրանց սխրանքը, այլ հավերժական ամոթով կընկնի զրպարտիչների վրա»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում:

Snoop Dog-ի Հայաստանում սեպտեմբերի 23-ին սպասվող համերգը հետաձգվեց

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեզ է փոխանցել իր որոշումը՝ հետաձգել Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը:

Արցախում ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ կա և ավելի քան 400 վիրավոր

Արցախում ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ կա և ավելի քան 400 վիրավոր։ Սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն` քաղբնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխա են։ Արցախի ներկայացուցչությունը ՀՀ-ում

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:   ՀՀ պաշտպանության նախարարություն

ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ Հանրապետության հրապարակում հավաք իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքի շրջանակներում: Բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն և պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները։  Պաշտպանն ընդգծում է նաև, որ պետական

Բախումներ ու ծեծկռտուք հրապարակում. Ոստիկանների ուղղությամբ ցուցարարները նետում են շշեր, կառավարության շենքի վրա՝ քարեր ու ձվեր

Ոստիկանները սկսեցին մահակներով հարվածել վահաններին, հետո անցան բռունցքներին ու հարվածներին:

Ադրբեջանի ՊՆ-ն «խորը ցավակցություն» է հայտնել ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ

Ադրբեջանի ՊՆ-ն խորը ցավակցություն է հայտնել ռուս խաղաղապահների զոհվելու կապակցությամբ: «Խորը ցավակցություն ենք հայտնում ՌԴ Պաշտպանության նախարարությանը, ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին և խնդրում ենք համբերություն ցուցաբերել»,- ասվում է ադրբեջանական գերատեսչության հաղորդագրության մեջ: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

2023թ. սեպտեմբերի 20-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց անցկացվող զանգվածային հավաքի ընթացքում, հավաքի մասնակիցների շրջանում հրապարակայնորեն հնչեցված՝ անկարգություններ իրականացնելու հրապարակային կոչերից հետո՝ ժամը 21։30-ի սահմաններում, հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով մոտեցել են ՀՀ կառավարության շենքի մուտքին և, չենթարկվելով հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ ոստիկանների կողմից ներկայացված օրինական պահանջին՝ սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող

Կրեմլում Ղարաբաղի հայերի էթնիկ զտման հիմքեր չեն տեսնում. Պեսկով

Կրեմլում հայտարարել են, որ Ղարաբաղում հայերի էթնիկ զտման հիմքեր չեն տեսնում: «Առայժմ հիմքեր չկան խոսելու էթնիկ զտումների մասին: Եվ դրա համար կան ուղղակի շփումներ, որոնց ընթացքում մենք մեր հնարավոր մտահոգությունն ենք հայտնում»,- ասել է Պեսկովը Առաջին ալիքի հետ զրույցում: Ըստ Պեսկովի՝ իրենք լսել են Բաքվի հայտարարությունն այն մասին, որ «իրենց թիրախը միայն ռազմական օբյեկտներն են,

Այս հոդվածը որպես «զապաս» են պահել՝ լարված վիճակում օգտագործելու ու իշխանության քննադատներին մեկուսացնելու համար․ Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Մալյանի հոդվածը՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ… քաղաքական … հայացքներով … պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք … քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը»։ Հոդված 329: Սահմանված պատիժը՝ 1-4 տարի։ Դեռ անցյալ տարի ես զգուշացնում էի, որ այս հոդվածը որպես «զապաս» են պահել՝ լարված վիճակում օգտագործելու ու իշխանության քննադատներին մեկուսացնելու

Մերձպուտինյան ո՞ր կլանն է ազդում Կրեմլի արցախյան քաղաքականության վրա

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում կատարվող ցեղասպանությանը ու Ռուսաստանի Դաշնության կրավորական կեցվածքին, կարծիք հայտնեց, թե այս ամենից հետո չի պատկերացնում՝ ինչպես է Ռուսաստանի Դաշնությունը պահպանելու իր վերահսկողությունը Հարավային Կովկասում և ինչպես է պահպանելու իր ռազմաբազան ՀՀ-ում։ Եվ առհասարակ ի՞նչ են անելու ռուս խաղաղապահներն Արցախում, ո՞րն է լինելու նրանց այնտեղ մնալու իմաստը։ «Նիկոլ

Եվրամիությունը պետք է գործի հիմա՝ սանկցիաներ ընդունելով Բաքվի դեմ․ Եվրախորհրդարանի պատգամավոր

Ֆաբիո Մասսիմո Կաստալդոյի (Եվրախորհրդարանի պատգամավոր (Հինգ Աստղ) ելույթը Իտալիայի Սենատում (19.09.2023) Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռմբակոծությունների ցնցող պատկերները հայտարարված ագրեսիայի լուրն են։ Ամիսներ շարունակ ես դատապարտում եմ Լաչինի հանցավոր շրջափակումը և ադրբեջանական նոր էսկալացիայի ռիսկերը՝ ուղղված տարածաշրջանի տեղաբնիկ հայ բնակչության էթնիկ զտմանը։ Այսօրվա ողբերգական փաստերը ապացուցում են Բաքվի բռնարար և էսքպանսիոնիստական մտադրությունները։ Ավելի քան 120,000 էթնիկ

«Ժամանակն է Ադրբեջանը պատժամիջոցների ենթարկվի․ Ճիշտ չէ Ալիեւին վստահելի կամ ռազմավարական գործընկեր անվանել․ Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտում է իրականացնում»․ ԵԽ-ում քննարկել են ԼՂ-ի դեմ ռազմական ագրեսիան

Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովու քննարկվել է Արցախի վրա ադրբեջանական ռազմական ագրեսիան, Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Եկեք փորձենք գլխավոր դերակատարներ լինել մի բանում, որը ակնհայտորեն դառնալու է միջազգային բնույթի խնդիր՝ ներառելով ողջ քաղաքակիրթ աշխարհը․ Ռոբերտո Մենիա

Ռոբերտո Մենիայի (Fratelli d’Italia-ի սենատոր) ելույթը Իտալիայի Սենատում (19.09.2023) Նրանք, ովքեր գիտեն խնդրո առարկա իրադարձությունների պատմությունը, գիտեն, որ Լեռնային Ղարաբաղը 1980-ականների վերջից ապրում է սողացող քաղաքացիական պատերազմ։ Մենք հիշում ենք, թե որքան խորհրդանշական էր 1989 թվականը՝ Բեռլինի պատի անկումը և կոմունիզմի անկումը ողջ Եվրոպայի համար։ Այս պատմությունը նույնպես ծագել է Խորհրդային Միության ավերակներից։ Լեռնային Ղարաբաղը

«Չլինի Նիկոլը, չեն լինի պայմանավորվածություններ»․ Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյանն ասաց, որ վաղը՝ ժամը 18։00-ին, երբ հավաքվեն Հանրապետության հրապարակում, կասի կոմիտեի կազմը և թե ինչ գործունեությամբ է այն զբաղվելու։

Ադրբեջանն իրագործում է ցեղասպան քաղաքականություն. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը՝ ամփոփելով մարդու իրավունքների վիճակի առնչությամբ աշխատակազմի իրականացրած մշտադիտարկման արդյունքները, արձանագրում է. Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածքների թիրախավորման պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է հումանիտար աղետ: Մասնավորապես՝ 🔘 կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում (ներառյալ երեխաներ) 🔘 բազմաթիվ մարդկանց ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ չկան, նրանց թվում են՝ կանայք, երեխաներն ու

Հանրապետության հրապարակում վնասվածքներ ստացած ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը վիրահատվել է

Երեկ Հանրապետության հրապարակում կայացած բողոքի ցույցի ժամանակ, ոստիկանների գործողությունների հետևանքով քթի շրջանում կոտրվածքներ ստացած ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը վիրահատվել է, վիրահատությունը նորմալ է անցել: Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է, վաղը կտեղափոխեն հիվանդասենյակ:

Կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի: ՀՀ կառավարություն

«Առանց ցնցում իշխանափոխությունն այլընտրանք չունի»․ Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանն ասաց, որ պատրաստ է հայտնվել զոհասեղանին, բայց ապահովել արդյունք։

Միջգերատեսչական քննարկումներ են տեղի ունենում ԼՂ-ի մեր հայրենակիցների Հայաստան հնարավոր մուտքը կազմակերպելու շուրջ

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ միջգերատեսչական քննարկումներ են տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների Հայաստան հնարավոր մուտքը կազմակերպելու շուրջ:   Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

«Մենք մշակել ենք գործողությունների ծրագիր, խորհրդարանական ընդդիմությունը օգնելու է ԱԺ-ում իմպիչմենտ սկսելու գործընթացով». Իշխան Սաղաթելյան

Ժողովրդական շարժումը, պայքարը գլխավորելու ու առաջնորդելու համար անհրաժեշտ է ստեղծել մարմին, որը պատասխանատվություն կկրի այս ամեն ինչի համար, պայքարը կհասցնի ավարտին, այն կկոչվի Ազգային կոմիտե:

«Ամեն օր զինվորականները, ոստիկանները, ԱԱԾ ծառայողները պետք է միանան մեր շարքերին, այստեղ լուծվում է մեր երկրի ապագայի հարցը». Չալաբյան

Ինչ ՌԴ-ն խառնվել է ուկրաինական պատերազմի մեջ, նա սկսել է այս տարածաշրջանում նահանջ ապրել: Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Արցախում, Ռուսաստանի համար մեծագույն խայտառակություն էր, որովհետեւ ՌԴ-ն հանդիսանում էր Արցախի մեր ժողովրդի առնվազն երաշխավորներից մեկը, չկատարեց որպես երաշխավոր իր պարտականությունը, ձեռքերը լվաց Արցախից:

Հանրապետության հրապարակում հավաքի հերթական մասնակցի մոտ ապօրինի կերպով պահվող սառը զենք է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է

Սեպտեմբերի 20-ին Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց, անցկացվող զանգվածային հավաքի մասնակիցներից մեկի՝ 1956թ.  ծնված, բազմաթիվ գողություններ կատարելու համար նախկինում դատապարտված անձի մոտ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել են սառը զենքեր՝ թվով 2 դանակ։ Վերջինս, ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել է։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում

«Մենք շարժումը չենք մարել, դա դեմագոգիկ կեղծ հայտարարություն է». Անդրանիկ Թեւանյան

«Մենք պետք է ժողովրդի հետ լինենք, միացել ենք այդ պրոցեսին, մեր ժողովուրդը ինքը կգնահատի»

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց կաթոլիկ ուխտավորներին

Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Ռուսաստանի Դաշնությունից ժամանած կաթոլիկ ուխտավորների՝ առաջնորդությամբ Մոսկվայի Տիրամոր թեմի արքեպիսկոպոս միտրոպոլիտ Պաոլո Պեցցիի։ Հանդիպմանը Հայոց Հայրապետը, իր օրհնությունը բերելով ուխտավորներին, ներկայացրեց Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը, որի նպատակն է հայաթափել Արցախը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նմանօրինակ ցեղասպան

«Դե ուրեմն գնացեք հանգստացողներին հարցրեք եւ ոչ թե ինձ». Իշխան Սաղաթելյանը բարկացավ լրագրողների քննադատություններից

Լրագրողները հիշեցրին՝ ժամանակին ասում էիք՝ կանխել եք Արցախի հանձնումը, այսօր մենք Արցախ չունենք, ի՞նչ էիք անում դուք 3 տարի շարունակ՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Եթե այն, ինչ արել ենք, արած չլինեինք, վաղուց տրված կլիներ, ուժերը չեն բավարարել, հիմա եկել հասել ենք այս օրվան: Մենք ինչ կարողացել ենք՝ արել ենք»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031