Օրվա լրահոսը

Այս ամենը պատահական չէ եւ չի կարող լինել. սա մեր՝ բոլորիս, առաքելությունն է. Ալեն Սիմոնյան

Սարսափելի հարվածների միջով ենք անցնում վերջին տարիներին, եւ մեր ժողովուրդը եւ պետականությունը կանգուն պահում: Վճարում անմարդկային բարձր գին

Եվլախում հանդիպմանը արցախյան կողմի ներկայացուցիչը Դավիթ Մելքումյանն է

Եվլախում հանդիպմանը արցախյան կողմի ներկայացուցիչն Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանն է։

Արթուր Ալեքսանյանն արձագանքել է Արցախում ստեղծված իրավիճակին

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը սոցիալական ցանցի իր էջերում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական լայնամասշտաբ գործողություններին և տեղադրել լուսանկարներ:

Մենենդես. ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկի Ալիևին և անհապաղ աջակցություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հայերին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է. «Նախորդ գիշեր իմ մտահոգությունների մասին կիսվեցի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ անդրադառնալով սահմանին Ադրբեջանի զորքերի դիրքավորումներին և նրանց կողմից շարունակվող ագրեսիային, որի մասին նախազգուշացրել էի նախորդ շաբաթվա լսումների ժամանակ։ Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևին և անհապաղ աջակցություն ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղի

Ջոն Քըրբի. Ուժի կիրառումն անընդունելի է: Այն հակասում է տարածաշրջանում խաղաղության համար պայմաններ ստեղծելու ջանքերին

Կազլյարիչի կարծիքով՝ Եվլախում, թե այլուր առաջնային քննարկվող օրակարգային հարց պետք է դառնա Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության խնդիրը: «Ռուսական խաղաղապահ ուժերը չեն կարող դա ապահովել։ Հանդիսանալով հրադադարի համաձայնագրի միջնորդներ՝ նրանք, սակայն, ի վիճակի չեն պարտադրել հրադադարը, ու կարծում եմ՝ երբեք էլ կարող չեն եղել»,- պնդում է Կազլյարիչը:

«Ձեր նման ոչնչությունների ասելով՝ ես հրաժարական չեմ տալու»․ Հովիկ Աղազարյան

Միջադեպից հետո լրագրողների հարցերին ի պատասխան՝ Աղազարյանն ասաց․ «Փոխեք իշխանությունը»։

Անհապաղ միջամտել. Քիմ Քարդաշյանը ԱՄՆ կառավարությանն ու միջազգային հանրությանը ԼՂ-ում ցեղասպանությունը կանխելու կոչ է արել

Ցավալի է, որ Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանության հնարավորությունն ավելի է մեծացել հիմա՝ քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումների հետևանքով, ամիսներ տևած շրջափակումից և սովի մատնվելուց հետո

«Փրկել Արցախը». Վաշինգտոնի հայերը Սպիտակ տան դիմաց բողոքի ցույց են իրականացրել

«Ամերիկայի ձայն». «Փրկել Արցախը», «Դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան», «Ամոթ Ալիևին» վանկարկումներով ու պաստառներով մի խումբ հայեր այսօր Սպիտակ տան դիմաց էին՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի:

«Հավեսներդ չունեմ, դուք բոլորդ պետությունից շատ հեռու եք, դուք իշխանությունն ու պետությունն իրարից չեք տարբերում»․ Հակոբ Ասլանյանը՝ լրագրողներին

Հակոբ Ասլանյանն ասաց․«Ես հայրենիքի համար երեք անգամ կյանքս դրել եմ։ Դուք գնացեք նայեք, թե ով ինչ ճանապարհ է անցել»։

Ինչպե՞ս ապրել առանց հպարտության

Արեւելյան բռնապետությունները սիրում են խորհրդանշական տարեթվեր: Այդ առումով պատահական չեմ համարում, որ Թուրքիան եւ Ադրբեջանն ընտրել են սեպտեմբերի 21-ը՝ որպես վերջնական կապիտուլյացիայի օր: Այն Հանրապետությունը, որն ուղիղ 32 տարի առաջ ստեղծվել էր Արցախյան շարժման ազդեցության տակ եւ էականորեն՝ նաեւ արցախյան օրակարգով, 2023 թվականին նույն օրը հրաժեշտ է տալիս Արցախին: Զուտ ձևականորեն երկրորդ կապիտուլյացիոն փաստաթղթի տակ

Բլինքեն. Շարունակելու ենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը

«Ազատություն». ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ: «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներն եմ հղում Հայաստանի ժողովրդին ձեր Անկախության օրվա առթիվ», – ասված է Էնթոնի Բլինքենի ուղերձում: «Մենք շարունակելու ենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը: Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը և հավատարիմ է

Արցախի քաղպաշտպանության շտաբը ադրբեջանական ԶՈՒ-ի վերահսկողության տակ անցած համայնքներից տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում

Արցախի Հանրապետության քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքներից մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ: Առաջնային օգնություն է ցուցաբերվում առավել խոցելի խմբերին և Ստեփանակերտում հանգրվանելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին: Հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք մոտենալ կառավարության շենք կամ զանգահարել (047) 96 19

Ձերբակալել են այն բանի համար, որ փորձել է փրկել անչափահաս տղայի, որին դաժանորեն ծեծում էին 5-6 ոստիկան․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը՝ գիշերը ձերբակալվածների մասին․Դիկտատուրան Հայաստանում աննախադեպ չափերի է հասել

Արցախի ոստիկանության ծառայողները Ստեփանակերտի փողոցներում ուժեղացված ծառայություն են իրականացնում՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական ու ծայրամասային փողոցներում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Հորդորում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություններ ստեղծող գրառումներին և ցուցաբերել զգոնություն։ ԱՀ ՆԳՆ

Իրանի նախագահը Բաքվին ու Երևանին երկխոսության կոչ է արել

Մենք խոսել ենք երկու կողմերի հետ էլ: ԱԳՆ ղեկավարը հաղորդագրություն և առաջարկ է ուղարկել և մենք շարունակում ենք հավատալ, որ նրանց համար լուծումը երկխոսությունն է»,- ասել է Ռայիսին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսում:

Ինչի՞ համար էին հայ-ամերիկյան զորավարժությունները, եթե դրանց իրականացման պահին անգամ թշնամին հարձակվում է հայկական հողի վրա. «Հրապարակ»

Ինչո՞ւ էին ԵՄ դիտորդներ գալիս տարածաշրջան, որ Հայաստանը տարանջատեն Արցախից եւ հանգիստ դիտեն, թե ինչպես է Արցախը հանձնվո՞ւմ։

Վշտի հաղթահարման փուլերը․ հոգեբանորեն ինչպես օգնել հարազատ կորցրած մարդուն․ հոգեբան Լիլիթ Խաչատրյանի մեկնաբանությունը

Այն, ինչ կատարվում է այսօր Արցախում և Հայաստանում, մեծ ցավ, անհանգստություն ու տագնապ է պատճառում մեզանից շատերին, իսկ շատ-շատերն էլ բախվում են հարազատի կորուստը սգալու մեծագույն տառապանքին։ «Փսիլայֆ» կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ մեր նախորդ հարցազրույցից առանձնացրել ենք այն դրույթները, որոնք վերաբերում են վշտի հաղթահարման փուլերին և յուրաքանչյուր փուլում հարազատ կորցրած մարդուն գրագետ հոգեբանական

Դեսպան Մակունցը և սենատոր Գարի Փիթերսը անդրադարձել են ԼՂ-ում իրավիճակի կայունացման հարցում ԱՄՆ դերին և ներգրավմանը

Դեսպանը սենատորին է ներկայացրել ՀՀ և Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա անվտանգային իրավիճակը։

Զոհվածների ծնողները թույլ չտվեցին Հովիկ Աղազարյանին եւ Հակոբ Ասլանյանին մտնել Եռաբլուր

Քաշքշոց, հրմշտոց զոհվածների ծնողների եւ ՔՊ-ական պատգամավորների միջեւ

Իգնասիո Կասիսի հետ հանդիպմանը Միրզոյանն ընդգծել է՝ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ: Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել է սեպտեմբերի 19-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում

Ադրբեջանցիները դիրքավորվել են Ստեփանակերտի մատույցներում, բլոկ-պոստեր տեղակայել քաղաք եկող ճանապարհին. Տիգրան Աբրահամյան

Գլխավոր հարցերից մեկը` ի՞նչ է սպասվում Արցախին ու այնտեղ ապրող մեր հայրենակիցներին:

Այս պահին հաստատված տվյալով՝ զոհերից 10-ը խաղաղ բնակիչ է, որոնցից 5-ը երեխաներ են. ԱՀ ՄԻՊ

Զոհերի թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան՝ 400:

ՊԵԿ-ը Արամ Նիկոլյանին պատկանող «Նիկոլյան» ՍՊԸ-ի մասով արձանագրություն է կազմել եւ որոշում կայացրել․ «Ժողովուրդ»

Արամ Նիկոլյանի ներկայացուցիչը չցանկացավ խոսել, թե ինչ արձանագրության մասին է խոսքը, որի հետ Արամ Նիկոլյանը չի համաձայնել եւ դիմել է դատարան:

Նախարար Միրզոյանը զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ շեշտելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիան դադարեցնելու համար միջազգային միջամտության անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Ժողովրդավարության արդյունքները» համաժողովին։ Վերջինս համակարգում էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը։ Մինչև համաժողովի մեկնարկը նախարար Միրզոյանը զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ շեշտելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը դադարեցնելու համար

Սեպտեմբերի 21-ը՝ Եռաբլուրում. զոհվածների ծնողներն այնտեղ են, որ թույլ չտան Նիկոլ Փաշինյանի մուտքը պանթեոն

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի օրը, վաղ առավոտից, Եռաբլուր պանթեոնում են հավաքվել 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները, քաղաքական-հասարակական գործիչներ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին, կեսօրին, Ադրբեջանը «հատուկ օպերացիայի» անվան տակ կրկին հարձակվեց Արցախի վրա: Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում 200 զոհ կա, վիրավորների թիվը հասնում է 400-ի: Երեկ ռուս խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ կրակը

«Ինքը զոհված, երկու խոխան էլ մհենգ զոհվին…»

21-րդ դար, 2023 թվական, սեպտեմբերի 19-20…

Ադրբեջանի գործողությունները մեծացնում են տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների հավանականությունը․ «Ամերիկայի ձայն»

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինուժի նոր գործողությունները մեծացնում են տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների հավանականությունը: Թեև ռուսական խաղաղապահ ուժերը կոչված էին կանխել ռազմական սրացումը Լեռնային Ղարաբաղում, սակայն նրանց ներկայությունը որևէ կերպ չխոչընդոտեց նոր պատերազմի բռնկումը՝ շատերն այսպես են մտածում Երևանում: Հայաստանում բազմաթիվ մարդիկ մեղադրում են ռուսական զորքերին անգործության մեջ՝ չկարողացան կանխել ռազմական հարձակումը և վերջ տալ Ադրբեջանի կողմից

Գևորգ Մելիքյան. Ադրբեջանի խնդիրն Արցախը չէ, Հայաստանի կապիտուլյացիան է. «Ա1+»

«Ա1+» – «Այս սպանդի համար կա երեք պատասխանատու՝ Հայաստանի իշխանությունները և նրանց վարած քաղաքականությունը, երկրորդը՝ Ռուսաստանի իշխանություններն ու նրանց վարած քաղաքականությունը և Ադրբեջանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ազգային դիմակայության հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանը՝ անդրադառնալով անցած մեկ օրում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին։ Նա գտնում է, որ Ադրբեջանի համար արցախյան

Երեխաներից մեկը հիվանդանոցի ճանապարհին է զոհվել, իսկ երկուսի մարմինները նույնիսկ ծնողները չեն գտնում. Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը «Սառնաղբյուրում ադրբեջանական ռմբակոծության հետևանքով վիրավորված յոթամյա Ռուզան Հայրապետյանն է։ Տուժած երեխաներից մի քանիսի հետ իմ զրույցներում նոր դեպքեր են բացահայտվել։ Առնվազն 5 երեխա զոհվել է, 13-ը՝ վիրավորվել։ Երեխաներից մեկը հիվանդանոցի ճանապարհին է զոհվել, իսկ երկուսի մարմինները նույնիսկ ծնողները չեն գտնում»։

Իլհամ Ալիեւ․ «Ադրբեջանը մինչեւ վերջ կգնար, եթե Ղարաբաղում վայր չդնեին զենքերը․Ադրբեջանը վերականգնել է իր ինքնիշխանությունը»

Ալիեւը նաեւ ասել է Հայաստանի ղեկավարությունը ստեղծված իրավիճակում ցուցաբերել է քաղաքական կոմպետենտություն․«Հավատում եմ, որ այսօր եւ երեկ տեղի ունեցած իրադարձությունները դրական կազդեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացի վրա։ Հայաստանի այսօրվա եւ երեկվա դիրքորոշումը  խոստումնալից է»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031