Օրվա լրահոսը

Ռուբեն Մելքոնյան. «Ազատ անկման մեջ գտնվող մեր պետականության և ազգի համար խիստ կանխատեսելի են հաջորդ սպառնալիքները»

Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզ համար ողբերգական և հակահայկական սիմվոլիկայի հաղթարշավի գագաթնակետը ուրվագծվեց այսօր և կարող է արձանագրվել վաղը՝ սեպտեմբերի 21-ին անկախության խորհրդի և արցախյան շարժման ճիշտ հակառակ տրամաբանությամբ: Հայաստանն ու հայությունը զրկվում են պետականությունը խորհրդանշող գրեթե բոլոր սիմվոլներից, իսկ առանց պետականության սիմվոլների, նպատակների ազգերը պետականություն չեն ունենում, այլ ունենում են, պայմանական

Անհրաժեշտ են հատկապես ծանրակշիռ պատճառներ՝ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին նման միջամտությունն իրավաչափ դիտարկելու համար. ՄԻՊ

ՄԻՊ-ի հայտարարությունն իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ հանցանքների կատարման մեջ կասկածվող անձանց անձնական տվյալների հրապարակման առնչությամբ

Կարևոր է, որ տարածաշրջանում ավարտվեն զինված ռազմական գործողությունները. Դունյա Միյատովիչ

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ես ցավում եմ Ղարաբաղի շրջանի շուրջ ռազմական էսկալացիայի  և խաղաղ բնակչության, հատկապես ամենախոցելի խավերի վրա դրա ազդեցության պատճառով: Վերջին տարիների ընթացքում, ինչպես նշված է իմ 2021թ. հուշագրում, տեղի բնակչությունը տառապում է տարածաշրջանում զինված ռազմական գործողությունների մարդասիրական և մարդու իրավունքների հետ կապված հետևանքներից:

Սամվել Շահրամանյանն այցելել է վիրավորված և բուժում ստացող քաղաքացիներին

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին՝ ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, այցելել է վիրավորում ստացած և Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում» բուժում ստացող քաղաքացիներին, հետաքրքրվել նրանց վիճակով ու անհանգստացնող խնդիրներով: Երկրի ղեկավարը նշել է, որ վիրավորների բուժումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար պետք է գործադրել բոլոր ջանքերը, իսկ ծայրահեղ ծանր դեպքերում հնարավոր է հիվանդների հետագա

Բրյուսելն ի գիտություն է ընդունել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը ԼՂ-ում. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». «Եվրամիությունն ի գիտություն է ընդունում Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը և ուշի ուշով հետևում է իրավիճակի զարգացմանը», – այսօր Բրյուսելում կայացած մամլո ասուլիսին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն։ Նրա խոսքով՝ Բրյուսելում ակնկալում են, որ Ադրբեջանը կդադարեցնի ռազմական գործողությունները։ Պիտեր Ստանոն շեշտում է. «Կարևոր է նաև, որ Բաքուն ռազմական

ՀԱՍԿ-ը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Հայաստանի աշխատավորական-սոցիալիստական կուսակցությունը (ՀԱՍԿ), վերլուծելով ներկա պահին Հայաստանի հանրապետությունում եւ Արցախի հանրապետությունում ստեղծված իրավիճակը, գտնում է, որ ՀՀ ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետք է մինչեւ սույն թվականի սեպտեմբերի վերջը հայտարարի իր հրաժարականի մասին՝ այն հաշվարկով, որպեսզի մինչեւ 2023 թվականի վերջը, Հայաստանում տեղի ունենանն ԱԺ արտահերթ ընտրություններ: Իր հետագա անելիքների մասին ՀԱՍԿ-ը հանդես կգա պարզաբանումներով: Հայաստանի

Սեպտեմբերի 19-ին կատարված իրադարձություններով պայմանավորված՝ 4 անձ ձերբակալվել է սահմանադրական կարգը տապալելու կոչերի կամ ապօրինի կերպով սառը զենք կրելու կասկածանքով

2023թ․սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կատարելու, այդպիսի կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ  ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված և քննվող քրեական վարույթից բացի, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է համացանցում, սոցիալական ցանցերի օգտագործմամբ հրապարակայնորեն բռնության

Ես, իհարկե, չեմ կարող ասել, թե չմիջամտելը չի հանգեցնելու պատերազմի և որ ինչ որ փուլում մենք այդ պատերազմին չենք բախվելու. փորձագետ

Ես, իհարկե, չեմ կարող ասել, թե չմիջամտելը չի հանգեցնելու պատերազմի և որ ինչ որ փուլում մենք այդ պատերազմին չենք բախվելու, քանի որ զուգահեռաբար մենք տեսնում ենք Թուրքիայից և Ադրբեջանից շատ ակտիվացած քարոզարշավի՝ Զանգեզուրի միջանցքի ծրագրի իրականացման վերաբերյալ, դա էլ հո ՀՀ տարածքում է, չենք կարող խուսափել պատերազմից:

Լիահույս եմ, որ ԵՄ-ն և անդամ պետությունները համարժեք գնահատականի կարժանացնեն Ադրբեջանի գործողությունները. Գրիգոր Մինասյանը՝ Վասիլիս Մարագոսին

Գրիգոր Մինասյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը լարվածության թուլացման և սահմանային անվտանգայնության բարձրացման տեսանկյունից:

«Ալիեւն ու Էրդողանը հայտարարել են, որ Հայաստանը պետություն ու բանակ չպետք է ունենա, Արցախն առաջին քայլն է»․ Լեւոն Հայրյան

«Արցախից հետո Հայաստանը կուլ տալը մեկ վայրկյանի հարց է։ Հայաստանում ժողովուրդը չի էլ փորձում մտածել իր վիճակի փրկության մասին»։

Աշխարհն՝ աշխարհով, ՀՀ իշխանությունն՝ իր աթոռներով

Հայաստանի իշխանությունների երեկվա թեզը սա էր՝ մեզ ուզում են ներքաշել պատերազմի մեջ, բայց մենք այնքան խելացի եւ հեռատես ենք, որ այդ խայծը կուլ չենք տա եւ թույլ կտանք, որ արցախցիները սպանվեն կամ արտաքսվեն: Վատ նորություն ունեմ այդ «իմաստունների» համար՝ մենք 1991 թվականից ի վեր պատերազմի մեջ ենք, եւ այսօր՝ Արցախի վերջնական հայաթափումից հետո այդ պատերազմը

Ուսանողները փակեցին Նալբանդյան եւ Ամիրյան փողոցները

Կառավարության շենքի մոտ ցույց անող երիտասարդները քիչ առաջ փակեցին Ամիրյան փողոցը: Նրանք նստեցին ճանապարհին՝ փակելով այն, ապա նստարաններ բերեցին եւ տեղադրեցին փողոցի կենտրոնում: Ուսանողները փակեցին նաեւ Նալբանդյան փողոցը: Հիշեցնենք, որ Արցախի իրավիճակով պայմանավորված, քաղաքացիները առավոտից հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ Հայաստանի կառավարությունից պահանջելով պաշտպանել Արցախն ու արցախցիներին։ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ Լուսանկարը՝ Արաքս Թադեւոսյանի

Հապաղելը հանցավոր անգործություն է։ Արցախը չպիտի դառնա Դեր Զոր. Դանիել Իոաննիսյան

Ադրբեջանի ու Ռուսաստանի ցեղասպան բնույթն աշխարհին ցույց տալու համար այդ երեխաներին այնտեղ մատաղ անելը հանցագործություն է։

«Արցախի կորստով հայկական պետությունը հայկական պահելու շանսերը կտրուկ նվազել են, բայց կարելի է ընթացքը հետ տալ»․ Արփի Թոփչյան

«Մենք այսօր թաղում ենք Երրորդ հանրապետությունը, այսօր պայթեց 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարով հայկական պետության տակ դրված ականը»։

Ձերբակալել են Նարեկ Մալյանին. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Քիչ առաջ ձերբակալել են Նարեկ Մալյանին։ Պատճառը չգիտեմ։ Գնում եմ՝ իմանամ։ Հ.Գ. «Իրավական» պատճառը դեռ չգիտեմ, բայց քաղաքական պատճառը պարզ է բոլորին։  

«Չկա Արցախի հարց, սա Հայաստանի դեմ պատերազմ է, եւ քանի դեռ պատերազմը շարունակվում է, մենք կարող ենք նաեւ հաղթել»․ Հրանտ Տեր-Աբրահամյան

«Հայաստանի դեմ վարվող պատերազմի վերջնական նպատակը Հայաստանի անկախությունն է»։

Դառը ճշմարտությունն ասելը հեշտ գործ չէ, բայց փորձենք. Արմինե Մարգարյան

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը Դառը ճշմարտությունն ասելը հեշտ գործ չէ, բայց փորձենք: Հրադադարի տեքստում նշվում է Արցախից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի դուրս բերման մասին, որպեսզի վաղը ՄԱԿԱԽ նիստի ընթացքում Հայաստանը կամ միջազգային դերակատարները չկարողանան այլևս Ադրբեջանին մեղադրել՝ ✔️Արցախում ռազմական գործողություններ սկսելու մեջ, ✔️Արցախում էթնիկ զտում իրականացնելու մեջ: Չկարողանան նաև նախաձեռնել՝ ✔️որևէ պատժամիջոցի

Մարուքյան. Սա հանդուրժվում է ձեր կողմից` Բայդեն, Բլինքեն, Մակրոն, Միշել, Բորել

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է. Սա Ստեփանակերտի օդանավակայանն է, որտեղ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական էթնիկ զտումների արդյունքում հավաքվում են ԼՂ գյուղերի բնակչությունը։ Սա հանդուրժվում է ձեր կողմից` Բայդեն, Բլինքեն, Մակրոն, Միշել, Բորել:  

Մի խումբ ուսանողներ միացան Հանրապետության հրապարակում ցույց անող քաղաքացիներին

Լեզվակռիվ Զարուհի Փոստանջյանի, Նաիրա Մելիքյանի եւ ոստիկանների միջեւ

ՊԲ ուժերի դեմ Ադրբեջանը զորաշարժել է մի քանի բրիգադ՝ ըստ որոշ հաշվարկների 60.000 հոգի. հարձակման հիմնական ուղղությունները. Հայկական ալիք

120.000-անոց Արցախը 24 ժամ դիմադրել և շարունակում է դիմադրել 6.5 միլիոնանոց Ադրբեջանին՝ զրկված իր անվտանգության երաշխավոր Հայաստանի, իսկ ավելի ճիշտ՝ վերջինիս դե-ֆակտո իշխանությունների կողմից որևէ աջակցությունից։

«Ամբողջ հայության համար արտակարգ դրություն պետք է հայտարարենք, պատերազմը Երեւան է հասնելու»․ «Ազատազէն»-ը հակաճգնաժամային շտաբ է ձեւավորում

«Դեռ ուշ չէ, ՀՀ-ն կարող է շարունակել ստանձնել Արցախի եւ Արցախի բնակչության անվտանգության երաշխավորությունը»։

Աբդոլահիան. «Թեհրանը Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք»

«Իրանի Իսլամական Հանրապետությունը Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք, սակայն կողմերի միջև տարաձայնությունները պետք է հանգուցալուծվեն երկխոսության միջոցով, քաղաքական ճանապարհով», – երեկ երեկոյան Նյու Յորքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո X-ի իր միկրոբլոկում (նախկին Twitter) գրել է Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։

Հերիքնազ Որսկանյանն ընտրվեց Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն

«Նպատակ ունենք իրականացնել Արցախի թեմային նվիրված հետազոտություններ»

Փաստաբանների պալատն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի հավաքների ժամանակ բերման ենթարկված անձանց

ՀՀ փաստաբանների պալատը, որպես փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող կառույց, կարևորելով ժողովրդավարական հասարակությունում հավաքների ազատությունը, մշտապես հետևում է հավաքների մասնակիցների նկատմամբ հասարակական կարգի պահպանմանն ուղղված ուժային կառույցների կողմից դրսևորած վարքագծին։ Այս առումով, անհանգստացնող են հավաքների մասնակիցների ու ոստիկանների միջև արձանագրված բախումները։ Վերոգրյալով պայմանավորված՝ Փաստաբանների պալատն իր առաքելության շրջանակներում անվճար առաջին իրավաբանական օգնություն կտրամադրի հավաքներին մասնակցող և

Դժվար է պատկերացնել հայերի կյանքը Ադրբեջանի տիրապետության ներքո. ՀՀ ԱԳՆ

Հովհաննիսյանը նշել է միջազգային մեխանիզմների անհրաժեշտությունը ԼՂ-ում հայերի անվտանգության համար։

Արցախցի ռեփեր Լյոկան հրաժարվում է ելույթ ունենալ Սնուփ Դոգի համերգի ընթացքում

Իմ ընտանիքը, բարեկամները, ընկերները այս պահին ծայրահեղ ծանր վիճակում են:

Մեսրոպ Առաքելյան. Նույնիսկ այս ողբերգական պահին Փաշինյանը չի դադարում մեղադրել արցախցիներին

Փաստորեն, մինչև 2020թ․ Քարվաճառն ու Լաչինը եղել են Հայաստանի Հանրապետության, ոչ թե Արցախի Հանրապետության տարածք։

«Դուք ո՞ւմ եք պաշտպանում, հայ ժողովրդի՞ն, թե մեկ մարդու, որը հանձնել է Հայաստանն ու Արցախը»․ բողոքի ցույց կառավարության առջեւ

«Անբարոյականությունը կլինի ամենամեղմ բառը, որ մարդ մանկավարժ լինելով իրեն թույլ կտա գնահատել այդ մոտեցումը»․ Մենուա Սողոմոնյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանը Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի հրատապությունը

Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Արարատ Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ագրեսիայի մանրամասները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում առկա զոհերի մասին տվյալներ։ Նախարար

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031