Օրվա լրահոսը
ՀՀ զինված ուժերը ներգրավված չեն ռազմական գործողություններում․ ՀՀ ԱԳՆ-ն ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ին
ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Հայաստանին և Ադրբեջանին ուղղված՝ «ռազմական գործողությունները դադարեցնելու և դիվանագիտական կարգավորման վերադառնալու կոչի»՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ներգրավված չեն ռազմական գործողություններում: ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել առկա բոլոր հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը՝ համապատասխան առաջարկներով:
Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտականությունները․ ՍԴՀԿ
Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտականությունները ՝ ըստ 2020 թ․ նոյեմբերի 9-ի պայմանագրի կատարում և դատապարտում Ռուսաստանի դավաճանական քայլը ՝ ընդդեմ հայ ժողովրդի և Արցախի Ինքնավար Հանրապետության։ ՀՀ կառավարությունից պահանջում ենք դադարեցնել անվտանգային ոլորտում թվացող «դավաճան, ոխերիմ բարեկամ» Ռուսաստանի հետ համագործակցությունը, որը դարձել է վտանգ Հայաստանի և Արցախի Հանրապետության համար։ Պահանջում ենք՝ անկախ քաղաքական
Զախարովան հերքել է, որ իրենք նախապես են իմացել Ադրբեջանի գործողությունների մասին
Տեղեկությունը ռուսական զորակազմին փոխանցվել է ռազմական գործողություններից մի քանի րոպե առաջ»,- գրել է Զախարովան:
Իսկ ի՞նչ անենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի հայտարարության հետ. Զախարովան հեգնել է
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հեգնել է, թե Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո Հայաստանը կոչ է անում ՄԱԿ ԱԽ-ին և ռուս խաղաղապահներին զսպել Ադրբեջանի գործողությունները: «Հայաստանի ԱԳՆ-ն կոչ է անում ՄԱԿ ԱԽ-ին և ՌԴ խաղաղապահներին միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: Իսկ ի՞նչ անենք պաշտոնական Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու
«Հայաստանը պետք է պաշտպանի Արցախը, չպետք է ձեռքներս ծալած նստենք». քաղաքագետ
Պետք է ցույց տանք, որ թույլ չենք տա մեր հայրենակիցների ցեղասպանությունն Արցախում
Կոչերով անհնար է զսպել: Պահանջում ենք, որ միջազգային հանրությունը գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու. Սերգեյ Ղազարյան
Այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանը իր ցեղասպան քաղաքականության իրականացման գործում անցնում խաղաղ բնակչության ֆիզիկական բնաջնջմանը և քաղաքացիական օբյեկտները ոչնչացնելու գործողություններին:
Ո՛չ միայն դատապարտել Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից իրականացվող հրեշավոր գործողությունը, այլև՛ հստակ քայլեր ձեռնարկել՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը․ հայտարարություն
2023 թ․-ի սեպտեմբերի 19-ին, ժամը 13։22-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց Լեռնային Ղարաբաղում այսպես կոչված հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին։ Այս պահին Շուշի քաղաքից ռմբակոծվում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից խաղաղ բնակչության ահաբեկչական գործողությունը տրամաբանական շարունակությունն է 2022 դեկտեմբերից Լաչինի միջանցքի բլոկադայի, որը նպատակ ունի էթնիկ զտման ենթարկել ԼՂ-ն, որը միջազգային բոլոր
Ելնում ենք նրանից, որ մեր խաղաղապահների անվտանգությունն անվերապահորեն կապահովվի․ Զախարովա
Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գտնվում է մշտական կապի հետ Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների հետ՝ կրակը դադարեցնելու և բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերադառնալու համար»,- ասել է Զախարովան:
Միջազգային կառույցներին կոչ ենք անում զսպել Ադրբեջանի իշխանություններին. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» իրականացման կեղծ պատճառաբանություններով ռազմական լայնածավալ գորժողություններ է սկսել Արցախի նկատմամբ
Ստեփանակերտի մանկական հիվանդանոց են տեղափոխվել 6-7 երեխաներ․ «ՍիվիլՆեթ»
«ՍիվիլՆեթ» – Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցից հաստատեցին, որ իրենց մոտ են տեղափոխվել 6-7 երեխաներ։ Նրանց վիճակի վերաբերյալ մանրամասներ հիվանդանոցից չհայտնեցին։ Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի հրետակոծության հետևանքով երեխաներ են վիրավորվել, որոնք տեղափոխվել են Ստեփանակերտ։
Արցախում շրջափակման վերացման ու ցեղասպանության կանխման ձախողումն Ադրբեջանին կանաչ լույս է տվել․ ԱՀ ԱԳՆ
Միջազգային ակտորների կողմից Արցախում շրջափակման վերացման ու ցեղասպանության կանխման ձախողումը Ադրբեջանին կանաչ լույս է տվել՝ շրջափակված Արցախում 120 հազար մարդու դեմ ռազմական հարձակում սկսելու համար։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԳՆ
Ադրբեջանական զինուժը փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը՝ շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն. ԱՀ ՊՆ
Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն։
Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային իմ գործընկերներին եւ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին. Թագուհի Թովմասյան
Այսօր՝ ժամը մոտ 11։10-ից սկսած, Ադրբեջանը ե՛ւ տարբեր տրամաչափի հրթիռներով, անօդաչուներով, ե՛ւ այլ հարվածային զենքերով հարձակվել է Արցախի անպաշտպան ժողովրդի վրա: Հարվածում են Արցախի բոլոր ինքնապաշտպանական դիրքերին եւ հատուկենտ մնացած ռազմական օբյեկտներին: Կեսօրից Արցախի դպրոցականներն ու մանկապարտեզի սաներն էվակուացվել են դեպի ապաստարաններ, Արցախում կյանքը կանգ է առել: Քաղաքացիները, ովքեր 9 ամսից ավելի է, ինչ սոված
Հասանովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ
Գյուլերն ասել է. «Թուրքիան, ինչպես միշտ, այսօր էլ աջակցում է Ադրբեջանին»:
ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային գործընկերներին, այդ թվում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմին ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով
Հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել. Առաջնորդվելով անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը բացահայտորեն ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը
Տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունները: ՀՀ ԱԽ գրասենյակ
Այժմ ԱՄՆ-ի հերթն է միջոցներ կիրառելու՝ դադարեցնելու ագրեսիան և ռազմական հարձակումը․ Էդմոն Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի գրառումն X-ում Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա և ռազմական գործողություն է սկսել Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ։ Այժմ ԱՄՆ-ի հերթն է, թե ինչ միջոցներ են կիրառելու՝ դադարեցնելու ագրեսիան և ռազմական հարձակումը թակարդում գտնվող և սովամահ մարդկանց վրա։ Բնականաբար, Ադրբեջանը հերթական ռազմական հանցագործությունն է կատարում՝ ի լրումն էթնիկ զտումների՝ սպանելով խաղաղ և
«Նորմալ պետությունը հիմա պետք է մոբիլիզացիա հայտարարեր, բոլորին ոտքի հաներ, մենք աննամուս ժողովուրդ ենք»․ Մանվել Եղիազարյան
«Եթե չպատերազմենք, ոչխարի պես մորթվելու ենք, եթե պատերազմենք, տղամարդավարի կարող ենք զոհվել»,- ասաց Մանվել Եղիազարյանը։
Ինքնորոշման իրավունքը՝ գոյաբանական անհրաժեշտություն. «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը նախանշում է գործողությունների ընթացքը
«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը նախանշում է առաջիկա գործողությունների ընթացքը «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության շրջանակներում Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի և Մեծ Բրիտանիայի հայ համայնքների ղեկավարները սեպտեմբերի 15-ին առցանց հանդիպում են անցկացրել՝ քննարկելու նախաձեռնության առաջիկա անելիքները։ Մասնակիցները վերահաստատել են արցախահայությանն ու վերջինիս ինքնորոշման հիմնարար իրավունքին իրենց հաստատուն աջակցությունը, որպես գոյաբանական անհրաժեշտություն՝ Ադրբեջանի էթնիկ զտումների
Ադրբեջանի ղեկավարությունն իրեն թույլ է տալիս հենց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա մեկնարկին սկսել արցախահայության ոչնչացումը. Ռուբեն Վարդանյան
«Ողջ աշխարհին կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ»․ Ռուբեն Վարդանյան
Եթե ռազմական գործողությունները շարունակվեն, ու հայկական բանակը չմիջամտի, ուրեմն դրա ղեկավարությունը այլևս իրավունք չունի հրամաններ տալու ՄԵՐ բանակին․ Սուրեն Սահակյան
ՔՈ նախկին անդամ, տնտեսագետ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանը Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի իրավունքների երաշխավորն ա ոչ միայն թղթով, իրավունքով, այլև բարոյապես։ Հայաստանը ոչ միայն իրավունք ունի միջամտել Արցախում տեղի ունեցողին, այլև ՊԱՐՏԱՎՈՐ ա միջամտել։ Եթե դա չանի, ուրեմն էս Հայաստանը գոյության բարոյական իրավունք չունի։ Ով ոնց ուզում ա հասկանա։ Էդ Հայաստանի փոխարեն մենք
Ադրբեջանը խաղաղ բնակչության ուղղությամբ կիրառում է տարբեր խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի. ՀՀ ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային կազմակերպություններին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել
Պաշտպանը կոչ է անում իրավապաշտպան ամբողջ հանրությանը համախմբվել այս նպատակի իրացման շուրջ և կանխել մարդու իրավունքների ժամանակակից համակարգի ձևախեղումը։
«Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ». Արցախի ՄԻՊ
«Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել Արցախի դեմ, թիրախում են նաև քաղաքացիական համայնքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը»,- X-ում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Իսկ միջնորդները մեզ իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում»,- հավելել է Ստեփանյանը։
Ռուսաստանի ԱԳՆ-ն շփումների մեջ է ադրբեջանական կողմի հետ. Զախարովա
Ռուսաստանն այս պահին շփումների մեջ է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցով, այդ թվում՝ ադրբեջանական կողմի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ ԱԳՆ-ն հայտարարություն կանի այդ շփումների արդյունքների վերաբերյալ: «Հիմա մենք շփումներ ենք անցկացնում, այդ թվում ադրբեջանական կողմի հետ… Կարծում եմ, առաջիկայում տեղի ունեցած շփումների արդյունքներով համապատասխան հայտարարություն կարվի ԱԳՆ խողովակով»,-
ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի․ ՀՀ ՊՆ
Ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում և ԶԼՄ-ներում շարունակում է տեղ գտնել այն կեղծ պնդումը, համաձայն որի Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ: ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պահանջում ենք Հայաստանի կառավարությունից անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ռազմական աջակցություն ցուցաբերել Արցախին․ «Ապրելու երկիր»
Արդեն մի քանի ժամ է՝ ադրբեջանական զորքերը ռմբակոծում են Արցախի գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի նպատակը Արցախի ամբողջական հայաթափումն է՝ ցեղասպանության գնով։ Մենք Արցախի մեր հայրենակիցների կողքին ենք։ Պահանջում ենք Հայաստանի կառավարությունից անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ռազմական աջակցություն ցուցաբերել Արցախին։ Պահանջում ենք միջազգային հանրությունից, առաջին հերթին Ռուսաստանի
Ողբերգական տեղեկություններ ենք ստացել այսօր ականների պայթյուններից ադրբեջանցի զոհերի վերաբերյալ. Տոյվո Կլաար
Շարունակվող ռազմական գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը։
Սեփական բնօրրանում՝ Լեռնային Ղարաբաղում, հայերի էթնիկ զտման և բնաջնջման ռիսկն ակնհայտ է. Ջոն Ինյարիտու
Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտու. «Ադրբեջանը կրկին հարձակում է գործում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայ ժողովրդի դեմ։ Սեփական բնօրրանում հայերի էթնիկ զտման և բնաջնջման ռիսկն ակնհայտ է, մինչդեռ միջազգային հանրությունն այլ կողմ է նայում» Region Monitor
Այս իրավիճակում Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի Արցախը և պաշտպանի իր քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանական զինուժը հրետակոծում է Ստեփանակերտը: 120 հազար խաղաղ բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների կյանքը հենց հիմա վտանգի տակ է:
Եթե Մոսկվայի երաշխիքներն այդպես են աշխատում Արցախում, նույն կերպ կաշխատեն Հայաստանի վրա հարձակվելու դեպքում. Հայկական ալիք
Խաղաղապահների պատասխանատվության գոտում պատերազմը տեղի կունենա նրանց պասիվ հետևելու պայմաններում։ Այդ դեպքում այլևս հարկ չի լինի խոսել Մոսկվայի՝ որպես անվտանգության բացառիկ երաշխավորի դերի մասին։


















































