Օրվա լրահոսը

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ. ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն

Հրետակոծովում են մայրաքաղաք Ստեփանակերտը, այլ քաղաքներն ու գյուղերը։

Իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է։ ՀՀ ՊՆ  

Չեխիայի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա Կրուտակովայի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Չեխ խորհրդարանականները ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը եղել

«Կես ժամ է՝ կրակում են: Գնդակոծում են: Կապ չկա». Մետաքսե Հակոբյան

Երեխեքին կորցրել ենք, ավտոմեքենաներ չկան, որ գնանք վերցնենք դպրոցից

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 19-ին, 23-24-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-15մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 21-ին, 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան 2-4

Ստեփանակերտի մատույցներում հրետակոծություն է, միացել է տագնապ, բնակիչներն իջնում են թաքստոցներ

Իրականում Ադրբեջանն է եւ Արցախում, եւ ՀՀ հետ շփման գծում պարբերաբար սադրանքների դիմում։

ԸԸՀ-ներում առկա է վերահաշվարկի մեկ դիմում

Երևանի բոլոր տաս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1․1․ կետի պահանջով, այսօր ժամը 11։00-ին արտահերթ նիստ են գումարել և վիճակահանությամբ որոշել  իրենց սպասարկման տարածքի այն երեք տեղամասերը, որոնցում պետք է վերահաշվարկ իրականացնեն։ ՀՀ ԸՕ վերը նշված դրույթը սահմանում է․ «Քվեարկությունից հետո երկրորդ օրը՝ ժամը 11:00-ին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի

Ադրբեջանը տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ կրակ է բացել. Տիգրան Աբրահամյան

Առաջնահերթ թիրախներ են ընտրվել, որոնք այս պահին կրակի տակ են:

Ստացվող տեղեկությունների համաձայն` Ադրբեջանը հրետակոծում է Արցախի տարբեր քաղաքներ. Տաթևիկ Հայրապետյան

8 ամսից ավել մարդկանց սովի մատնելուց հետո, հիմա էլ սկսել են կրակել…

Արյունոտ աթոռ՝ Հանրապետության հրապարակի կենտրոնում. Ադրբեջանագետը միայնակ ցույց արեց

Ոստիկաններից մեկը կրկին ընդհատեց նրան եւ ասաց, որ չի կարող նշված տեղում բողոքի ցույց կամ իրազեկման գործողություններ անել։ Միայնակ ցուցարարը պահանջեց հիմնավորել: Նրան ասացին, որ գորգը մեր երկրի խորհրդանիշն է: «Որ համերգներ են անցկացվում, դա սիմվոլի խախտում չի՞»,-հարցրեց Գառնիկ Դավթյանը: Ի վերջո, նրան ուժով հեռացրին Հանրապետության հրապարակից՝ չներկայացնելով դրա համար համապատասխան իրավական հիմքը:

«Ստեփանակերտից ականանետի հարվածների ձայներ են լսվում: Քաղաքում միացել է օդային տագնապի ազդանշանը»

Ըստ սոցցանցերում շրջանառվող լուրերի՝ Ադրբեջանը հրետանակոծում է Ստեփանակերտը։

«Ի՞նչ է լինելու Նիկոլից հետո» հարցի պատասխանը մեծապես կախված է նաև «ո՞վ ենք մենք» անալիզի ճշգրիտ ախտորոշումից. Արմեն Աշոտյանի հոդվածը կալանավայրից

Սկիզբը՝ այստեղ: Կար-չկար մի Աստված. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը կալանավայրից POSTNIKOL. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս ութերորդ) Մարդուն բնորոշելիս բժիշկները սիրում են ասել, որ մարդն այն է, ինչ ուզում է: Գրքասերները պնդում են, որ մարդն այն է, ինչ կարդում է: Նիցշեն գրում էր, որ մարդն այն է, ինչ խոստանում է: Այս ալգորիթմի տրամաբանությամբ փորձենք

Ադրբեջանական կողմը նշված ուղղությամբ ինքն է խախտել հրադադարը․ ՊԲ

Ադրբեջանական կողմը նշված ուղղությամբ ինքն է խախտել հրադադարը, կիրառելով բացի հրաձգային զինատեսակներից նաև ականանետ։

«Թող մյուս կուսակցությունները որոշեն՝ Հայկոյին են ընտրում, թե թողնում՝ Տիկոն դառնա քաղաքապետ»․ Հայկ Մարությանի ընտրողները՝ նրա թիմի որոշման մասին

«Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի ավագանու անդամի թեկնածու Գրիգոր Երիցյանի գրառումը ևս միանշանակ չընդունվեց։ Օգտատերերը գրառման ներքո արտահայտել են իրենց «կողմ» և «դեմ» կարծիքները։

«Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենից բռնագանձել 3 անշարժ գույք և շուրջ 161 մլն դրամ»

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի օգոստոսի 25-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող

Նորվեգիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների ակտիվացման առնչությամբ՝ վկայակոչելով Նորվեգիայի նախարարի՝ 2022թ. աշնանը Երևան կատարած այցը: Նախարար Միրզոյանն արժևորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ուղղված Նորվեգիայի կառավարության աջակցությունը,

Արցախից 7 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 7 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ

Xzibit-ը՝ Սնուփ Դոգի երևանյան համերգի հատուկ հյուր

Սնուփ Դոգի համերգը Հայաստանում խոստանում է աննախադեպ երաժշտական տոն պարգևել Սեպտեմբերի 23-ին Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա համաշխարհային աստղի՝ հայտնի հիփ-հոփ արտիստ Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգը։ Ինչպես հենց ինքը՝ երգիչն է խոստացել, Երևանի «Հրազդան» մարզադաշտում կազմակերպվելիք աննախադեպ ու բացառիկ համերգը լի է լինելու անակնկալներով: Օրերս այդ անակնկալներից մեկն արդեն իսկ հայտարարվեց. որպես համերգի հատուկ

Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ԼՂ մարդասիրական օգնության համաժամանակյա առաքումը պետք է լինի առաջին քայլը դեպի մարդասիրական անխոչընդոտ մուտք. Կատրին Կոլոննա

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է. Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության համաժամանակյա առաքումը պետք է լինի առաջին քայլը դեպի մարդասիրական անխոչընդոտ մուտք՝ միջազգային իրավունքի և Միջազգային դատարանի որոշման համաձայն:

Ստեփանակերտի բնակչից ձեռք է բերել առանց ակցիզային դրոշմանիշի 800 տուփ ծխախոտ և այն վաճառել խանութում տուփը` 4000 դրամով. քաղաքացին բերման է ենթարկվել

Զննությամբ վերջինիս խանութից հայտնաբերվել է 56 տուփ «Վարանդա» տեսակի առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ:

«Նրանք ցույց են տվել աշխարհին, թե ինչ է նշանակում լինել մարդասեր». հայտնի են 2024 թ. «Ավրորայի» հերոսները

2024 թ. «Ավրորա» մրցանակին են հավակնում մերօրյա հերոսներ Բահրեյնից, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից եւ Իրանից Մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի Լոս Անջելեսում 2024 թ. մայիսին Սեպտեմբերի 19, 2023 թ., Նյու Յորք. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այսօր հայտարարեց 2024 թ. «Ավրորայի» հերոսների անունները «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (CGI) ամենամյա միջոցառման ընթացքում: Այս հերոսներից մեկը կդառնա 2024 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր.

Ադրբեջանը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ

Սեպտեմբերի 19֊ ին` ժամը 11։10֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Կանգնեցնել ցեղասպանությունն Արցախում. «Washington Post»-ը և «New York Times»-ը Բայդենին ուղղված կոչ են հրապարակել. Ռուբեն Վարդանյան

Շնորհակալ եմ ընկերներիս՝ մեր շարժման այս նախաձեռնությանն աջակցելու և աշխարհին պատմելու համար, թե ինչ է այսօր Արցախում կատարվում։

Մեզ համար չափազանց կարևոր է միջազգային հանրության ուշադրությունը մեր ժողովրդի արդարացի պայքարին. Շահրամանյանը նամակ է հղել Արգենտինայի նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը շնորհակալական նամակ է հղել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին: Նամակում ասված է. «Մեծարգո՛ պարոն Նախագահ, Թույլ տվեք Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն ողջունել Ձեզ և խորին երախտագիտություն հայտնել Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայացած G20-ի գագաթնաժողովի ժամանակ Ձեր ելույթում Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանն անդրադառնալու, այս ծանր պահին մեր

Արցախ մարդասիրական բեռների միաժամանակյա մուտքը Լաչինով և Աղդամով ԱՄՆ-ն կարևոր առաջընթաց է համարում

«Ազատություն». Միացյալ Նահանգները ողջունում է մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ և դա համարում է «կարևոր առաջընթաց»։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունում։ «Այս կարևորագույն մատակարարումները կարևոր առաջընթաց են, և մենք կողմերին կոչ ենք անում ուղիղ բանակցություններ վարել և կենտրոնանալ տարածաշրջանի բնակիչներին մարդասիրական օգնությունն ավելացնելու վրա»,

Մարդիկ այլեւս ասում են` Նիկոլին չենք ուզում, բայց նաեւ փակ աչքերով որեւէ մեկի հետեւից չենք գնա. «Հրապարակ»

Ասաց` թեկնածուների մեջ ես չեմ տեսնում իրական ընդդիմադիրի, լավ առաջնորդի, արժանի մարդու, ում հանգիստ խղճով ձայնս կտամ, ինձ այլեւս հնարավոր չէ խաբել «թող Նիկոլը չլինի, ով ուզում է լինի» կարգախոսով

Քառակողմ ձեւաչափ առաջադրելով Անգարան փորձ կը կատարէ ոչ միայն համամիջնորդի դեր ստանձնելու, այլ նաեւ` գլխաւոր միջնորդի. «Ազդակ»

Թուրքիոյ նախագահը Արցախի հակամարտութեան օրակարգով նախաձեռնողականութիւն դրսեւորած է: Առաջարկած է քառակողմ ձեւաչափով` Ռուսիա, Թուրքիա, Հայաստան եւ Ազրպէյճան հանդիպում կայացնել: Կը թուի, որ Ստեփանակերտ-Պաքու հանդիպման համար պիտի աշխուժանան նաեւ այն կողմերը, որոնք միջազգային երաշխաւորման գործիքակազմի ներգրաւման անհրաժեշտութիւնը կը շեշտէին: Ռուսական գործօնի ներգրաւումը թէ՛ մարդասիրական օժանդակութիւններու Ստեփանակերտ ժամանման եւ թէ՛ Պաքու-Ստեփանակերտ հանդիպումները նախապատրաստելու ուղղութիւններով նախ անմիջական արձագանգ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031