Օրվա լրահոսը
«Մի խոսիր աշխարհ, սկսիր գործել, մի եղիր կույր ». Արտակ Բեգլարյանը տեսաուղերձ է հղել միջազգային հանրությանը
Վերջ դրեք հայերի նորօրյա ցեղասպանությանը
Միրզոյանը` ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ զրույցում ընդգծել է ԵԱՀԿ կողմից համապատասխան գործիքակազմի անհապաղ կիրառման անհրաժեշտությունը
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ
«ԼՂ-ի վրա Ադրբեջանի իրականացրած լկտի հարձակումը հերթական ապացույցն է այն բանի, որ Իլհամ Ալիևը ցանկանում է բնաջնջել տեղի հայ բնակչությանը»․ միջազգային արձագանքը
Տարբեր երկրների ԱԳ նախարարների տարածած հայտարարություններով դատապարտվում են Ադրբեջանի գործողությունները։
Սոցիալական ցանցի իր օգտահաշվի միջոցով ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ հնչեցնելու կասկածանքով ձերբակալվել է Խաչիկ Հակոբյանը
Տեղեկացվել է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Խաչիկ Հակոբյան» անվամբ հանդես եկող օգտատիրոջ անձնական էջում տեղադրվել և հրապարակվել է գրառում հետևյալ բովանդակությամբ. «Եթե էսօրվա ընթացքում մարտերը նույն ձև գնան ու Լաչինը ճեղքելու հրաման չեղավ, պիտի հեռացնել էս դավաճան վիժվածքներին ռազմական հեղաշրջումով»։ Այդ կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալները հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ
Հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ
«Հանրապետություն» կուսակցությունը ներքին հանդուրժողականության և համախմբման կոչ է անում
«Հանրապետություն» կուսակցությունը ներքին հանդուրժողականության և համախմբման կոչ է անում մեր հանրությանը։ Մեր հակադրություններից միանշանակ օգտվելու են Հայաստանի Հանրապետության թշնամիները՝ փորձելով պատերազմը տեղափոխել մեր տարածք, նպատակ ունենալով ուժային ճանապարհով բացել Նախիջևանին կապող միջանցքը և զրկել Հայաստանը ինքնիշխանությունից, վերածելով ՌԴ նահանգի։ ՀՀ բոլոր քաղաքացիներին, քաղաքական կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին կոչ ենք անում զերծ մնալ հավաքներ կազմակերպելուց և
ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ: Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։ «Ցավոք արձանագրվել է մահվան 5 դեպք։ Տեղեկացնում ենք, որ բժիշկների կողմից
Հայաստանը, որպես Արցախի քաղաքացիների անվտանգության և իրավունքների պահպանման թիվ մեկ պատասխանատու, իրեն հասանելի բոլոր միջոցներով պարտավոր է պաշտպանել Արցախի մեր հայրենակիցներին
Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և իրավունքների պահպանման թիվ մեկ պատասխանատուն, պարտավոր է իրեն հասանելի բոլոր միջոցներով պաշտպանել Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներին՝ պատասխանատվությունից խուսափող հայտարարություններից անցնելով գործուն քայլերի։ Պետք է արձանագրել, որ մինչ այս պահը Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությունը չի գործել և չի
«Դուք հանգիստ կնստեք ձեր օկուպացրած աթոռին եւ կլսե՛ք». Կրպեյանը հունից դուրս եկավ ու ՔՊ-ականներին հորդորեց՝ «Հեռացե՛ք, որ կարողանանք փրկել»
Այստեղ խոսում են ինքնիշխանությունից եւ պետականությունից մարդիկ, ովքեր զոհել են պետականությունը, ինքնիշխանությունը, ովքեր իրենց ստորագրությամբ ՀՀ տարածքում եւ Արցախում տեղակայել են երրորդ ուժի զինված խմբավորումների: Եվ իրենք այդքան համարձակություն ու երես ունեն՝ խոսում են ինքնիշխանությունից»: ՔՊ-ականները փորձեցին միջամտել՝ ասելով, որ ելույթը ավարտի: Կրպեյանը պատասխանեց. «Ես կավարտեմ այն ժամանակ, երբ կավարտեմ, իսկ դուք հանգիստ կնստեք ձեր օկուպացրած աթոռին եւ կլսե՛ք:
Արարատ Միրզոյանը` Յուրի Քիմին. «Ադրբեջանի այս և նախորդ գործողություններն անթաքույց նպատակ են հետապնդում ԼՂ-ն ենթարկել էթնիկ զտումների»
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի հետ Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հետ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի
Եվրախորհրդից մտահոգություն են հայտնել Արցախում ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Լենդերթ Վերբեկը հանդես է եկել հայտարարությամբ` մտահոգություն հայտելով Արցախի զարգացումների վերաբերյալ: «Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներով, որոնք կարող են լուրջ հումանիտար հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար։ Դրանք, ի թիվս այլ բաների, կարող են հանգեցնել դեպի հայկական տեղական համայնքներ, հատկապես՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ համայնքներ փախստականների
Կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2023թ. սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց, ժամը 18։00-ի սահմաններում, տեղի ունեցած հավաքի կազմակերպիչների կողմից զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելուց հետո, նրանց կազմակերպմամբ, հավաքի մասնակիցները մոտեցել են Կառավարական տուն 1 հասցեում գտնվող ՀՀ կառավարության շենքի մուտքին և,
«Չպետք է բացառենք, որ սա կարող է նաեւ Հայաստանի համար նախապատրաստված թակարդ է, բոլորով չգնանք ընկնենք». Գուրգեն Արսենյան
Ըստ Արսենյանի, այն հայտարարությունը, որը հնչեց ՌԴ ԱԳՆ խոսնակը, որ ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ են անում մարտական գործողությունները դադարեցնել, հնարավոր է, որ ՌԴ իշխանություններին տրված ապատեղեկատվության արդյունք են, ապատեղեկացրել են, թե Հայաստանը մասնակցում է այդ գործողություններին:
Եվրախորհրդարանը կոչ է արել քննարկել Ադրբեջանի իշխանությունների դեմ ԼՂ-ում ռազմական գործողությունների համար պատժամիջոցներ սահմանելու հարցը
Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին քննարկել Ադրբեջանի իշխանությունների դեմ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար պատժամիջոցներ սահմանելու հարցը։
Իլհամ Ալիևը Հայոց ցեղասպանության նոր փուլն է սկսել. Արմեն Գևորգյան
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի ելույթը սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի 19.09.2023թ. նիստում Հարգելի’ գործընկերներ, Այսօր ուզում եմ պնդել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը մեր հանձնաժողովի մտահոգության առարկան դառնա։ 9-ամսյա պաշարումից հետո, որն ամբողջությամբ տակնուվրա է արել քաղաքացիական կյանքը և 1991 թվականից ի վեր ստեղծված ժողովրդավարական կառավարման համակարգը,Ադրբեջանը, ունենալով Թուրքիայի անմիջական
Ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա
Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ Ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
«Տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու ցանկացած փորձ անօրինական է և անընդունելի». Freedom House
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր թվիթերյան էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումներին: Հայտարարության տեքստում մասնավորապես նշվում է՝ Մենք խստորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կառավարության կատաղի հարձակումները, որոնք մեծացնում են տարածաշրջանի հայ բնակչության էթնիկ զտումների վտանգը։ Տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու ցանկացած փորձ անօրինական է և անընդունելի: Մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը,
«Տեղյա՞կ եք, թե իրավիճակը սադրելու մեջ ՌԴ ԱԳՆ խոսնակն ում է մեղադրում եւ ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսքը». Ջուլհակյանն՝ փոխարտգործնախարարին
Ռուստամյանը հարցրեց՝ դեսպանների հետ որ հանդիպել եք, նպատակը ի՞նչն է եղել, որ դատապարտե՞ն Ադրբեջանի գործողությունները, թե՞ փրկեն ցեղասպանությունից, ի՞նչ մոտեցում եք ունեցել, ի՞նչ քայլերով պիտի փրկենք հայ բնակչությանը: Փոխնախարարը պատասխանեց, որ ներկայացվել է տեղեկատվություն: Ռուստամյանն ասաց, որ աշխարհում օրինակներ կան, երբ ճանաչել են պետությունը՝ հանուն փրկության, երբ ժողովրդին փրկելու հարց է եղել, այդ սկզբունքը ընդհանրապես ԱԳՆ-ում քննարկման առարկա՞ է, թե՞ ոչ:
ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին համացանցով հրապարակային կոչ հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է երկրորդ քրեական վարույթը
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Խաչիկ Հակոբյան» անվամբ հանդես եկող օգտատիրոջ անձնական էջում տեղադրվել և հրապարակվել է տեքստ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Եթե էսօրվա ընթացքում մարտերը նույն ձև գնան ու Լաչինը ճեղքելու հրաման չեղավ, պիտի հեռացնել էս դավաճան վիժվածքներին ռազմական հեղաշրջումով»։ Նկատի ունենալով, որ հրապարակումն իր մեջ առերևութ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում,
Անդրանիկ Թեւանյանը իշխանափոխություն է խոստանում, եթե մարդիկ դուրս գան հրապարակ
Քիչ առաջ Հանրապետության հրապարակ եկավ եւ ի պաշտպանություն Արցախի ցույցին միացավ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։ Իր ելույթում Անդրանիկ Թեւանյանը ՀՀ քաղաքացիներին հորդորեց դուրս գալ հրապարակ եւ միանալ ցուցարարներին. «Երեք ժամվա ընթացքում Հանրապետության հրապարակում ես խոստանում եմ հստակ ճանապարհային քարտեզով խնդիրը լուծել եւ հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին»։ Անդրանիկ Թեւանյանը նաեւ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Ադրբեջանի հարձակումից հետո ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում հրատապ նիստ է նախաձեռնում
ՆԳՆ-ն հորդորում է ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից
Այս պահին Հանրապետության հրապարակում ընթանում է զանգվածային ակցիա, ինչի կապակցությամբ դիմում ենք քաղաքացիներին։ Հարգելի՛ քաղաքացիներ Կոչ ենք անում զանգվածային ակցիայի ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների: Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից: ՆԳՆ ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն
ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերևույթ հրապարակային կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանն իր «ֆեյսբուք» սոցիալական կայքում, www.youtube.com կայքի «Тигран Уриханян» վերնագրով և «Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցություն» գրառմամբ տիտղոսային պատկերով օգտահաշիվներով հրապարակել է «Կոչ եմ անում դուրս գալ փողոց» վերտառությամբ տեսագրությունը, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանում պարունակվում են իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր: Վերոգրյալի հիման
Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրել
Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղի հարցով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն: «Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ անցկացնել: Այն խորհրդակցություններ է անցկացնում ԱՄՆ-ի և եվրոպացի իր գործընկերների հետ, որպեսզի պատասխան տրվի՝ տարածաշրջանի անվտանգության ռիսկերին համապատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև կոչ է արել Բաքվին անհապաղ
Խաղաղապահների անվտանգությունը կարևորագույն առաջնահերթություն է. Պեսկով
Կրմելի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իրենք աշխատում են ԼՂ-ում իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ և նշել, որ իրենց համար կարևորագույն առաջնահերթություն է խաղաղապահների անվտանգությունը: «Մեր զինվորականները անմիջական կապի մեջ են կողմերի հետ: Բոլոր շփումները հիմնականում ընթանում են զինվորականների խողովակով: Առայժմ մենք չենք տիրապետում որևէ տեղեկության այն մասին, որ մեր խաղաղապահների կյանքին սպառնացող ինչ-որ բան է
Ցուցարարները ջրի շշեր եւ քարեր նետեցին կառավարության շենքի կողմ. Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ
Կառավարության շենքի մոտ այս պահին լարված իրավիճակ է։ Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքշոց տեղի ունեցավ։ Ցուցարարները պահանջում են, որպեսզի կառավարության շենքը հսկող ոստիկանները բացեն ճանապարհը եւ իրենց հնարավորություն տան անարգել մտնել կառավարության շենք։ Ոստիկանները մի քանի շարքով պատ կազմած հսկում են կառավարության շենքը։ Լեզվակռվից հետո ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքշուկ սկսվեց, ցուցարարները ջրի շշեր եւ
Վանաձորում զինված միջադեպի առնչությամբ 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
2023 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 16:15-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել՝ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում կրակոցների վերաբերյալ: Նույն օրը՝ ժամը 16:51-ին, հաղորդում է ստացվել նաև «Վանաձոր բժշկական կենտրոն»-ից այն մասին, որ «Ձախ ազդրի պատռված վերք, օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 29-ամյա բնակիչ Արթուր Ալ.-ն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու
Ապօրինի ճանաչել ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայությունը. Պահպանողական կուսակցությունը՝ ՀՀ կառավարությանը
Արցախում այսօր վերսկսված ադրբեջանական լայնածավալ ագրեսիան և Արցախում ռուսական զորախմբի ցուցադրական և հանցավոր անգործությունը հրատապ են դարձնում տարիներ վարվող անվտանգային սխալ ռազմավարության փոփոխությունը։ Այդու՝ Պահպանողական կուսակցությունը ՀՀ կառավարությանը հորդորում է անհապաղ ապօրինի ճանաչել ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայությունը։ Այս երկար սպասված քայլը ոչ միայն Ֆրանսիայի հրավերով գումարվող ՄԱԿ ԱԽ անհապաղ նիստում ռուսական վետոյի հիմնավորումը չեզոքացնելու, ադրբեջանական
Այսպես կոչված «հումանիտար միջանցքը» արցախահայության համար ծուղակ է․ Արման Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանի ՊՆ հայտարարած, այսպես կոչված, «հումանիտար միջանցքը» արցախահայության համար ծուղակ է, միջազգային հանրությանն ուղղված կեղծիք: Այդ միջանցքը օգտագործվելու է մարդկանց առևանգելու համար: Ապացույց են քաղաքացիական անձանց վերջին առևանգումները Հակարի կամրջից: Ադրբեջանն ինտենսիվ ռմբակոծում է խաղաղ բնակչությանը, մարդկանց ստիպում են լքել բնակավայրերը` անունը դնելով «հումանիտար
Ադրբեջանական գործողությունների հետևանքով այս պահին Արցախում դիրքային լուրջ խնդիրներ կան. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը փորձում է տարբեր կարևոր հանգույցների նկատմամբ վերահսկողության հասնել, ինչը ըստ առկա տեղեկությունների, որոշ հատվածներում հաջողվել է:


















































