Օրվա լրահոսը

Ադրբեջանական գործողությունների հետևանքով այս պահին Արցախում դիրքային լուրջ խնդիրներ կան. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը փորձում է տարբեր կարևոր հանգույցների նկատմամբ վերահսկողության հասնել, ինչը ըստ առկա տեղեկությունների, որոշ հատվածներում հաջողվել է:

ԵՄ դիրքորոշումը միայն խրախուսում է Ադրբեջանի բռնատիրական վարչակարգին. Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նամակը Շառլ Միշելին

Թարգմանաբար ներկայացնում ենք ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի բաց նամակը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ սովն ու առաջին անհրաժեշտության ապրանքներից զրկելն ինը ամիս որպես էթնիկ զտումների գործիք օգտագործելուց հետո, Ադրբեջանն այժմ սկսել է ահաբեկել և ռմբակոծել 120.000 մարդու, այդ թվում՝ 30.000 երեխաների: Այսօր առավոտից Ադրբեջանը ծանր հրետանիով

Ընդգծվել է դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը: ՀՀ կառավարություն  

Ստեփանակերտ. բնակելի թաղամաս

Արցախի Հանրային Հեռուստատեսություն

Կրակի ինտենսիվությունն էականորեն նվազել է․ ԱՀ ՊՆ

Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Հայաստանը պետք է «դուրս բերի» Արցախը «Ադրբեջանի կազմից»․ դա հնարավոր է միայն Արցախի անկախությունը ճանաչելով․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի տելեգրամյան գրառումը Շատ կարևոր է, որ Հայաստանը հնարավորինս շուտ ճանաչի Արցախի անկախությունը։ Ոչ ոք պետք է չկարողանա ասել, թե այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, Ադրբեջանի ներքին հարցն է։ Ցավոք, այս պահի դրությամբ բոլոր մեկնաբանություններն ու «արդարացումները» այդ երանգավորումն ունեն։ Սա քաղաքական խնդիր է։ Հայաստանը պետք է «դուրս բերի» Արցախը «Ադրբեջանի կազմից»։

Մենք կարծում ենք, որ առաջինը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն և երկրորդը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ժողովրդին Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր ժամը 13:00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը սկսել են Լեռնային Ղարաբաղի, ըստ էության, ամբողջ տարածքի հրետակոծությունը: Եվ որոշ ժամանակ անց սկսել են նաև գործողություն Լեռնային Ղարաբաղի շփման գիծը խախտելու և Լեռնային Ղարաբաղում դիրքեր և որոշ տեղեկությունների համաձայն՝ նաև բնակավայրեր վերահսկողության տակ առնելու ուղղությամբ: Լեռնային

«Իր այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արցախը միայնակ է, այսինքն՝ թուրքերին քսի է տալիս 120 000 հայերի վրա»․ Արթուր Խաչատրյան

«Ադրբեջանը Հայաստանին վաղուց է ներքաշել պատերազմի մեջ։ Ադրբեջանական օկուպացիոն զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում»։

Կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է. ԱՀ ՊՆ

Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

«Արցախից հետո հաջորդ հարձակումը կլինի Սեւանի ավազանի, Զանգեզուրի ուղղությամբ, ոմանք թող չուրախանան, թե սրանով վերջանալու է»․ Գրիգորի Այվազյան

Ադրբեջանագետի խոսքով՝ Բաքուն չի թաքցնում իր նպատակները, այս փուլում նպատակ է դրել ոչնչացնել Արցախի Պաշտպանության բանակը։

Քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ, 26 վիրավոր․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձանզերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր ու վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց, և՛ զինվորական անձնակազմի շրջանում։ Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ (մեկ երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։ Քաղաքացիական բնակչության թիրախավորման, քաղաքացիական օբյեկտների վնասման կամ ոչնչացման դեպքեր

Փաշինյան․ «Այս գործողության առանցքային թիրախը, նպատակը ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է․ չպետք է հնարավորություն տանք, որ որոշ արտաքին եւ ներքին ուժեր ՀՀ պետականությունը դնեն հարվածի տակ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց՝ արդեն տարբեր տեղերից հնչում են ընդհուպ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու կոչեր․ Հայաստանի պետությունն ու պետականությունն այս պայմաններում պետք է արձագանքի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով

Գուշակեք՝ ինչ ճակատագիր է նրան սպասվում. Մեդվեդևը վերլուծել է Փաշինյանի գործողությունները

Հետո նա պարտվեց պատերազմը, բայց տարօրինակ կերպով մնաց տեղում: Հետո նա որոշեց իր անտաղանդ պարտության մեղքը բարդել Ռուսաստանի վրա: Հետո նա հրաժարվեց իր երկրի տարածքների մի մասից: Հետո որոշեց խաղեր տալ ՆԱՏՕ-ի հետ, իսկ նրա կինը ցուցադրաբար թխվածքբլիթները ձեռքին վազեց մեր թշնամու մոտ:

Հանրապետության հրապարակի բոլոր մուտքերը փակ են. ցուցարարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Կառավարության շենքի մոտ ցույց անող քաղաքացիները այս պահին փակել են դեպի Հանրապետության հրապարակ բոլոր մուտքերը։ Ցուցարարներից Արեգա Հովսեփյանը նստացույց է հայտարարել Հանրապետության հրապարակում։ Հասարակական գործիչ Արմեն Խաչիկյանը կոչ արեց քաղաքացիներին միանալ Հանրապետության հրապարակում ի պաշտպանություն Արցախի ցույցին։ Մանրամասներն՝ տեսանյութում։ Ցուցարարները անդրադարձան նաեւ Նիկոլ Փաշինյանի քիչ առաջ արած այն հայտարարությանը, որ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում միջամտել

«Ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ անհապաղ դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ»

Ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ անհապաղ դադարեցնել կրակը և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ: Արցախի տեղեկատվական շտաբ  

Այս ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ ստիպելու ԼՂ բնակչությանն արտագաղթել. Բորել

Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ Ադրբեջանին՝ դադարեցնել ներկայիս մարտական գործողությունները։

Ամեն զոհի ու մարդկային կորստի համար ռուս խաղաղապահները պատասխանատու են․ Տաթև Հայրապետյան

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ռուսական կողմի արդարացումները (որ հղում են անում Փաշինյանի քաղաքական հայտարարությունների վրա), մեղմ ասած, անբարոյականության դրսևորում են: Բազմաթիվ հայեր վերադարձել են Արցախ՝ հավատալով ռուս խաղաղապահներին, իսկ հիմա նրանց ներկայության ու թույլտվության պարագայում ռմբակոծվում են բնակելի շենքեր, թիրախավորվում է քաղաքացիական բնակչությունը… Ամեն զոհի ու մարդկային կորուստի համար

Փաշինյան․ «Ադրբեջանը մեկնարկել է ԼՂ հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան․ ՌԴ մեր գործընկերներից որեւէ տեղեկատվություն չենք ստացել ԼՂ-ում հակահաբեկչական գործողության մասին»

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում սկսել է գործողություն բնակավայրեր վերահսկողության տակ առնելու ուղղությամբ։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, ասաց, որ Ադրբեջանն այսօր սկսել է Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքի հրետակոծությունը, սկսել է Արցախի դիրքերը վերահսկողության տակ առնելու ուղղությամբ գործողությունը։ Փաշինյանի խոսքով՝

Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. Շառլ Միշել

Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրական երկխոսություն սկսելու համար»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում:

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է պաշտոնապես հրաժարվել Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը ճանաչող հայտարարությունից. ՀՅԴ

Սիրելի՛ հայրենակիցներ Ադրբեջանն այսօր լայնածավալ հարձակում սկսելով Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով՝ ցանկանում է ավարտին հասցնել Արցախի հայաթափման ցեղասպանական ծրագիրը։ ՀՀ իշխանությունները, հայ հասարակությանը մոլորեցնելով խաղաղության կեղծ թեզերով և Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, մեր հայրենիքը ներքաշել են նոր պատերազմի մեջ։ Շարունակական զիջումները ոչ միայն չեն զսպել Ադրբեջանին, այլ նրան դարձել են ավելի սանձարձակ։ Նոր աղետը

ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգություն է հայտնել Արցախում ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ

Նա նշել է, որ այսօր ՄԱԿ ԳԱ-ում կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի  Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ և կվերահաստատի իր կոչը շարունակելու դիվանագիտական ջանքերը:

Իրենց հողում ապրող 100 հազարից ՀՀ քաղաքացիների Հայաստանի գործող իշխանությունը բախտի քմահաճույքին է մատնել

Արցախի վրա ադրբեջանական հարձակումից հետո կառավարության շենքի մոտ են հավաքվում Հայաստանում ապրող արցախցիներ, Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ՝ «խաղաղության օրակարգ» բերելու մասին խոսող կառավարությունից պատասխան պահանջելու։ Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ասաց՝ իր հողում ապրող 100 հազարից ավելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Հայաստանի գործող իշխանությունը բախտի քմահաճույքին է մատնել եւ նրանք հայտնվել

Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Հերթական անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ: Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականություն, և այն իրականացնելով, Բաքուն շահարկում

Սառնաղբյուր գյուղից վիրավոր կանայք ու երեխաներ կան

«Ապառաժ» – Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից վիրավոր կանայք ու երեխաներ կան։  

Չնայած այս դժվար իրավիճակին, մենք արժանապատիվ կանգնած ենք մեր հողի վրա. Ռուբեն Վարդանյան

«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի արցախցիներ, այս օրհասական պահին ուզում եմ ձեզ ասել, որ խոնարհվում եմ ձեր ուժի և կամքի, ձեր տոկունության առջև: Հպարտ եմ, որ գտնվում եմ այսօր այստեղ ձեզ հետ միասին։ Ու չնայած այս դժվար իրավիճակին, մենք արժանապատիվ կանգնած ենք մեր հողի

Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է կրակը շփման գծի երկայնքով, ձեռնարկում է նաև դիրքային առաջխաղացման փորձեր. ՊԲ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։

Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները

Ստեփանակերտ քաղաքում ադրբեջանական հարվածից բնակելի շենքեր, քաղաքացիական մեքենաներ են վնասվել։ Ստեփանակերտի բնակիչ Սիրանուշ Սարգսյանը հրապարակել է տեսանյութ ու լուսանկարներ, որոնցում երևում են ադրբեջանական հարվածներից վնասծված քաղաքացիական մեքենաներ և բնակարաններ։

Կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ. Գեղամ Ստեփանյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է. Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ։ Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա՝ Ադրբեջանի հարձակումների հետևանքով։ Գլխավոր լուսանկարը՝ Սիրանուշ Սարգսյանի

ՀՀ զինված ուժերը ներգրավված չեն ռազմական գործողություններում․ ՀՀ ԱԳՆ-ն ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ին

ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Հայաստանին և Ադրբեջանին ուղղված՝ «ռազմական գործողությունները դադարեցնելու և դիվանագիտական կարգավորման վերադառնալու կոչի»՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ներգրավված չեն ռազմական գործողություններում: ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել առկա բոլոր հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը՝ համապատասխան առաջարկներով:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031