Օրվա լրահոսը

«Անհանգստություններ կա՞ն, որ Սահմանադրությունում մահապատժի հարցով կարող է փոփոխություն լինել»․ Ագնեսա Խամոյանի հարցը փոխնախարարին

Փոխնախարարը ներկայացրեց, որ արձանագրությունն ամրագրում է, որ մահապատիժը վերացվում է, եւ ոչ ոք չի կարող դատապարտվել ու ենթարկվել մահապատժի։

Դեսպան Սոբհանին ընդգծել է մաքսային ծառայության արդյունավետ աշխատանքի ավանդը երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճի համատեքստում

Նախօրեին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ կարևորելով հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, հատկապես երկու երկրների մաքսային և հարկային մարմինների միջև։ Հանդիպման ընթացքում նորանշանակ դեսպանն ընդգծել է մաքսային ծառայության արդյունավետ

Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմական նշանակության արտադրանքի արտադրության ոլորտում

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության եւ Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Իրանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին` համառոտ

Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ տարածաշրջանի սահմանների ցանկացած փոփոխություն կարմիր գիծ է իրենց երկրի համար։

«Մենք նոր մարդիկ ենք, մեր ընտրվելուց Երևանը կշահի. Նատալյա Ռոտենբերգ

«Առավոտի» թղթակիցը երեկ ականատես դարձավ, թե Երեւանի կենտրոնում ինչպես էին քարոզարշավ անում Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգը։ Նրանք փողոցներով սլանում էին սպիտակ «Բենթլիով», եւ պրն Արզաքանցյանը վարելու ընթացքում բարձրախոսով ինչ որ բաներ էր ասում իրենց մասնակցության մասին, եւ որ ոչինչ չեն խոստանում՝ գործով են ապացուցելու։

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու Փաշինյանը չի շնորհավորել Սամվել Շահրամանյանին՝ ընտրվելու կապակցությամբ. Բենիամին Մաթևոսյան

Թուրքիան հավանություն չի տալիս ընտրությունների անցկացման փաստին, ինչի պատճառով պաշտոնական Երևանը լռում է

«Սա լուրջ խնդիր է». ամերիկացի դերասանն արձագանքել է Քիմ Քարդաշյանի՝ Արցախին սատարելու կոչին

Ամերիկացի դերասան, պրոդյուսեր Մարկ Ռուֆալոն X սոցցանցի իր միկրոբլոգում կիսվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված Քիմ Քարդաշյանի կոչով՝ կանգնեցնելու հայոց երկրորդ ցեղասպանությունը: «Սա լուրջ խնդիր է, որին լրատվամիջոցները չեն անդրադառնում», – միկրոբլոգում գրել է Ռուֆալոն:    

Երրորդ կարգի հաշմանդամություն ունեցողների համար եւս դեղորայքի 100 տոկոս փոխհատուցում կսահմանվի

Երրորդ խմբի հաշմանդամների թիվը ընդհանուր հաշմանդամություն ունեցող անձանց թվի մեջ մոտ 60 տոկոս է կազմում։

Գողացել են ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի ավտոմեքենայի վրացական համարանիշները, թողնելով «Տելեգրամ»-ի հասցե․Shamshyan.com

Դիմապակուն փակցված է Տելեգրամ ալիքի հասցե՝ իր հետ կապ հաստատելու համար, որպեսզի համարանիշները գումարի դիմաց փոխանցեն իրեն։

«Որքան էլ զարմանալի է, պաշտոնական Երեւանից որեւէ շնորհավորական ուղերձ չի հղվել Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին»․ Գեղամ Մանուկյան

«Արցախում ընտրվեց նախագահ, որից հայ ժողովուրդն ակնկալում է վճռականություն, որոշում կայացնելու ունակություն»։

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը՝ համագործակցելու ԻԻՀ հետ գլոբալ բնապահպանական օրակարգի առաջմղման գործում

Անդրադարձ է կատարվել Արաքս գետի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրներին։

«Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի՝ Անդրանիկ Թեւանյանին խորհրդարանում կփոխարինի Մհեր Մելքոնյանը

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը վայր է դրել մանդատը՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով։

Արցախի նոր նախագահի ընտրութիւնը պիտի մարմնաւորէ վերազարթնումը, պիտի նշէ նոր մեկնարկ մը. «Հայրենիք»

Վստահ ենք, ու համա՛յն հայութեան սպասումն է, որ Արցախի ղեկավարութիւնը միակամ պիտի գործէ՝ լրջօրէն քննարկելով ստեղծուած դժնդակ կացութիւնը, առանց Հայաստանի ներկայ իշխանաւորներուն հլու կամակատարն ու խամաճիկը դառնալու։

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին` ժամը 01:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Կարմիր խալեր․ արդյո՞ք դրանք անհանգստանալու առիթ են

Որոշակի տարիքում շատերն իրենց մաշկի վրա խալեր հիշեցնող կարմիր կետեր են նկատում, որոնց քանակը գնալով ավելանում է, և տրամաբանական հարց է առաջանում՝ դրանք ինչ-որ առողջական խնդրի նախանշա՞ն են և վտանգավո՞ր են արդյոք։ Խալանման կարմիր կետերը, որոնք կոչվում են անգիոմաներ (կոչվում են նաև ծերունական անգիոմա, մազանոթային անգիոմա, Քեմփբել դե Մորգանի բծեր և այլն), բարորակ գոյացություններ են,

Երվանդ Թարվերդյան․ «Հորդորում եմ իշխանություններին հենց վաղը կասեցնել այս քարոզարշավը եւ փորձել համախմբել ազգին, քաղաքական, հասարակական բոլոր ուժերին՝ պատերազմ սկսվելուն պատրաստվելու համար»

«Միացյալ Հայաստան» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը ավագանու ընտրություններից առաջ քարոզարշավի հերթական օրը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ իր դիտարկմամբ երեւանցիները ընտրությունների նկատմամբ բավականին անտարբեր են։ «Այսօր քաղաքացիներին մեկ այլ կարեւոր հարց ավելի շատ է հուզում։ Մասնավորապես, կանխատեսվող պատերազմը։ Վերլուծելով իրավիճակը՝ անձամբ ես հորդորում եմ իշխանություններին հենց վաղը կասեցնել այս քարոզարշավը եւ փորձել համախմբել

Էնթոնի Բլինքեն․ Կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները

«Ամերիկայի ձայն» – ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անունից: Հայտարարության մեջ Միացյալ Նահանգները մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ, ընդգծել երկխոսության անհրաժեշտությունն ու «անընդունելի» որակել տարաձայնությունները լուծելու համար ուժի կիրառումը: Բլինքենը կարևորել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղ գործընթացն ու խրախուսել երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության միջև: Հայտարարության

Մեր երկրում «հանձնվե՞լ, թե՞ պայքարել» բանավեճը պետք է արագորեն փոխակերպվի պայքարի ձևերի քննարկման օրակարգի․ Իշխան Սաղաթելյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը Հանձնվողը չի կարող օրակարգ թելադրել։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մեր ժողովրդին այսօր առաջարկվում է երկու ճանապարհ: Առաջինը գործող իշխանության զիջումների ճանապարհն է։ Զիջել մի մասը՝ մնացածը պահելու համար: Բավարարել թշնամու պահանջները՝ զիջել մինչև ինչ-որ կետ, կնքել պայմանագիր և

ՔՊ ավագանու թեկնածուն կասկած չունի, որ իրենք են հաղթելու

Երեւանի ավագանու ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակի 3-րդ համար Նուարդ  Վարդանյանը եւ երիտասարդական թիմը այսօր ժամը 18։00-ին մշակութային գործիչներին եւ երիտասարդներին հրավիրել էին Կարապի լճի տարածք՝ քննարկելու նրանց հուզող խնդիրները, լսելու առաջարկները, որին հաջորդելու էր ՔՊ կուսակցության ավագանու թեկնածու Վահագն Հայրապետյանի համերգը։   Aravot.am-ը նշված ժամին այնտեղ էր՝ ինքն էլ լսելու մշակույթի գործիչներին, սակայն

«Մեր ընտրությունն է՝ կա՛մ Հայաստան ու Արցախ, կա՛մ Նիկոլ Փաշինյանի իշխանություն ու նրա անձնական անվտանգություն»․ Անդրանիկ Թևանյան

Այսօր ոչ թե Երևանի քաղաքապետի կամ ավագանու ընտրություն է, այլ ընտրություն պատերազմի ու խաղաղության միջև՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Սասունցի Դավթի արձանի մոտ մեկնարկած հանրահավաք-երթի ժամանակ։ Նա մատնանշեց Հայաստանի սահմանին Ադրբեջանի զորքի կուտակումներն ու Հայաստանի՝ նոր կործանարար պատերազմի շեմին լինելը, որի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ «Մենք զգուշացնում էինք, որ քանի դեռ նա

Բռնազավթած ապաստարաններ

Քաղաքապետի ընտրություններ են։ Եվ կրկին, ինչպես միշտ, ներկայացվող հնարավորի և անհնարինի հավաստիացումների, իրական և երևակայական խոստումների պակաս չկա։ Շուտով կավարտվի քարոզարշավը, սակայն, բացի ավագանու թեկնածու Ամալյա Սարգսյանից, որևէ այլ թեկնածուի ծրագրում կամ ելույթներում ես չհանդիպեցի Երևանի բազում խնդիրներից թերևս ամենահրատապ լուծում պահանջող՝ ԲԱԶՄԱՀԱՐԿ ՇԵՆՔԵՐԻ ՆԿՈՒՂՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ առաջնահերթությանը: Վերահաս, հավանական պատերազմին ընդառաջ, երբ թշնամին

Կոչ ենք անում ողջ միջազգային հանրությանը հնարավորինս խստորեն պահանջել Ադրբեջանից՝ բացել Բերձորի միջանցքը․ հայտարարություն

Կոչ ենք անում ողջ միջազգային հանրությանը հնարավորինս խստորեն պահանջել Ադրբեջանից՝ բացել Բերձորի (Լաչինի) միջանցքը և հանել ապօրինի անցակետը։ Ակնայով (Աղդամ) ցանկացած մեքենայի անցնելը կարմիր գծի խախտում է, ինքնին փաստը շատ վտանգավոր է իրադարձությունների հետագա զարգացման համար։ Այդուհանդերձ, մենք շնորհակալություն ենք հայտնում Արցախի Հանրապետության ղեկավարությանը՝ բաց լինելու, դժվար որոշումներ կայացնելու պատասխանատվություն ստանձնելու և հասարակության հետ երկխոսություն

«Իշխանության վարկանիշը բավականին ցածր է․ այն վարչական ռեսուրսը, որը նրանք օգտագործում են, որևէ արդյունք չի տալու»․ Մեսրոպ Առաքելյան

Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ իշխանության լարվածությունը ցույց է տալիս, որ հակասում են իրենք իրենց։ Ասում են՝ Երևանում այնպիսի աշխատանքներ ենք արել, որ երևանցիները մեզ են վստահելու, բայց հիմա Երևանի բոլոր պատերից կախված են Տիգրան Ավինյանի պաստառները, վարչական ռեսուրս են օգտագործում, Նիկոլ Փաշինյանն անձանբ Երևանում շրջում է։

Վրաստանի ԱԳՆ-ն չի ճանաչել Արցախի նախագահական ընտրությունները

Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է․ «Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Ղարաբաղում այսպես կոչված նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 9-ին»։ @regionmonitor

«Եթե որոշ մարդկանց համար Կարմիր մահիկը Կարմիր խաչից չի տարբերվում, մեզ համար տարբերվում է»․ Մանե Թանդիլյան

Ըստ Մանե Թանդիլյանի՝ պետք է լինենք Արցախի ժողովրդի որոշման կողքին։

ԵՄ առաքելությունը Հայաստանում ուժեղացրել է պարեկությունն առավել մտահոգիչ շրջաններում

Մենք օր ու գիշեր պարեկություն ենք անում հայ-ադրբեջանական սահմանին և առճակատման գծում` հետևելու ցանկացած ռազմական զարգացումներին, այդ թվում` զորքերի կուտակմանը, տեղաշարժին կամ փոխհրաձգություններին: ԵՄ առաքելությունը Հայաստանում ուժեղացրել է պարեկությունն առավել  մտահոգիչ շրջաններում, որպեսզի ԵՄ-ին իրազեկի իրավիճակի մասին և նպաստի լարվածության թուլացմանը։

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության խորհուրդը որոշում է կայացրել սատարել «Մայր Հայաստան» դաշինքին

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության հայտարարությունը 2018-ի չարաբաստիկ «հեղափոխություն»-ից մինչ այսօր Հայոց բանակը արժեզրկվում ու բարոյալքվում է։ 2020-ի 44-օրյա պատերազմի 1-ին օրն այն օրն էր, երբ վերջին 30 տարիների մեջ 1-ին անգամ Հայոց սահմանապահ զինվորը զգաց, որ իր թիկունքն իր հետ չէ, որ իրեն առաջնագծում մենակ են թողել, մոռացել, անտեսել, լքել։ Այդ իսկ օրվանից մինչև այսօր

«Վարչական ռեսուրսը չի աշխատելու, եթե չասեմ ի վնաս իրենց է աշխատելու»․ Մանե Թանդիլյան

Մանե Թանդիլյանը վստահ է՝ նախկին բարքերի վերադարձը, իր ձևակերպմամբ՝ ավելի թույն փաթեթավորմամբ և ավելի կրկնապատիկ ուժգնությամբ, իշխանության դեմ է աշխատելու։

Կարմիր խաչի մեքենան կանգնել է Բարդա քաղաքում և առաջ չի գնում․ Ադրբեջանը դա բացատրում է Արցախի իշխանությունների դիրքորոշմամբ․ Տաթև Հայրապետյան

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ըստ ադրբեջանական հրապարակումների՝ պայմանավորվածություն կար, որ ռուսական Կարմիր խաչի մեքենան այսօր առավոտյան պետք է անցներ Աղդամի ճանապարհով, բայց այն կանգնել է ադրբեջանական Բարդա քաղաքում և առաջ չի գնում: Իհարկե, ադրբեջանական կողմը դա բացատրում է Արցախի իշխանությունների դիրքորոշմամբ: Բայց երեկվանից ադրբեջանական քարոզչական մեդիան ու նաև պաշտոնյաները

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031