Օրվա լրահոսը

«Սմարթֆոններ եք բաժանում մի երկրում, որը մեր ողբերգության շնորհավորողն էր». Դավիթ Սահակյանց

Նիկոլն էլ, երբ շրջում էր մարզերում, երեխեքին այֆոններ էին բաժանում, էդ ի՞նչ պահեստ ունեն, ո՞վ է տրամադրում

Վստահեցնում եմ՝ մենք արձանագրելու ենք ձեր կատարած ընտրությունների արդյունքները՝ առանց որևէ շեղման. Մանե Թանդիլյան

Տարածաշրջանի ամենամարտունակ ֆեյքային բանակին տիրապետող իշխանությունը, ինչպես և սպասվում էր, ստի և կեղծիքի, ատելության և լկտիության աննախադեպ դրսևորմամբ իրականացնում է հակաքարոզ «Ապրելու երկիր» կուսակցության և այլ ընդդիմադիր ուժերի նկատմամբ։

Արցախի ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Արթուր Հարությունյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը ԱՀ ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի հրաժարականի դիմումի մասին հայտարարություն է տարածել ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը սույն թվականի սեպտեմբերի 11-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. ««Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Իվանի

Samsung-ը ներկայացրել է OLED հեռուստացույցների շարքը՝ հեռուստացույցների համաշխարհային շուկայում հաստատելով առաջատարի դիրքը

Samsung Electronics ընկերությունը 17 տարի շարունակ, իր մասնագիտական փորձի ու առաջատար նորարարությունների շնորհիվ, վստահորեն ցուցադրում է հեռուստացույցների արտադրությունում առաջատարությունն ու տեխնոլոգիական առավելությունը: 2023 թվականին Samsung-ը պահպանեց կոնտենտի դիտման համար նորարարական լուծումներ մշակելու ուղին և շուկա թողարկեց OLED հեռուստացույցների շարքը: Պարզ  դիզայնով այս հեռուստացույցները մարմնավորում են պատկերի տպավորիչ որակը, ծավալուն ձայնն ու արհեստական բանականության տեխնոլոգիաները: Samsung

«Ֆոտոաուրա». լուսանկարչական ալբոմ-գրքի շնորհանդես «Նարեկացի» արվեստի միությունում

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանի «Ֆոտոաուրա» լուսանկարչական ալբոմ-գրքի շնորհանդեսը և ալբոմում տեղ գտած լուսանկարների ցուցահանդեսը: Նարեկ Հարությունյանին շնորհավորելու էին եկել իր ընկերներն ու բարեկամները, որոնցից շատերի նկարները տեղ են գտել գրքում: Միջոցառման ընթացքում «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը կատարեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից Սարոյի արիան (մեներգիչ՝ Արման Առաքելյան), Արա Գևորգյանի «Արցախ» և

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` ՍՍեպտեմբերի 11-ի և 13-ի երեկոյան ժամերին, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ։ Սեպտեմբերի 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 11-ի ցերեկը, 13-14-ին, 16-ին՝ առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝

Արցախը կրկին դառնում է գործոն, որի հետ, ուզեն, թե չուզեն, հաշվի են նստելու բոլորը. Վազգեն Մանուկյան

Լիահույս եմ, որ Ձեր կառավարման ընթացքում Արցախն այս փորձություններից դուրս կգա ավելի ուժեղացած ու ամրացած:

«Մեր պլանը հստակ է՝ մեր ապրելու բանաձեւը հանձնվելն է. սա է ասում Հայաստանի կառավարությունը»

«Առավոտի» զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։ – Պարոն Նահապետյան, վերջին օրերին տեղեկատվական դաշտը ողողված է տեղեկություններով, թե Բաքուն նոր պատերազմ է նախապատրաստում Հայաստանի ու Արցախի դեմ։ Ի՞նչ են ցույց տալիս այս գործընթացները։ – Դժվար է միանշանակ ու վերջնական գնահատականներ տալ, որովհետեւ գործընթացի բավական հրապարակայնության պայմաններում ամեն ինչ ոչ այնքան հրապարակային

«Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանի կործանման, իր ծրագրերը տեսե՞լ եք, որ հայանպաստ լինեն». Գագիկ Մելքոնյան

Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Ռուսաստանը միշտ մեր տեղը որոշել է, մեր տեղը մտածել է ու մեզ ասել է, թե մենք ուր պետք է գնանք, ում հետ բարեկամություն անենք: Մինչեւ հիմա մենք մեր հույսը միշտ դրել ենք Ռուսաստանի վրա: Ռուսաստանը այնպիսի պայմաններ էր դրել, որ կա՛մ պիտի լինի Ռուսաստանը, կա՛մ էլ Թուրքիան, այսպես է դրված եղել մեր առաջ»:

Արտաքին առևտրի ոլորտում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար առավել պարզեցված պայմաններ. կստեղծվեն

Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ է տալու այս փոփոխությունը բիզնեսին, արդյոք հեշտացվելո՞ւ է սրանով տնտեսվարողների գործը:

«Այս վիճակը կարգավորման կարիք ունի»․ ՊԵԿ փոխնախագահը՝ Վրաստանից ներմուծվող ավտոմեքենաների խնդրի մասին

«Անցնում է 365 օրը, եւ այդ մեքենաները շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետությունում, հետեւաբար կառավարությունում ներկայում քննարկվում են հարցի լուծման մի շարք տարբերակներ»։

«Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններով կապահովվեն լիազորող նորմեր համալիր ծրագրերի իրականացման համար

ԱԺ քննարկմանը կներկայացվի Ընտանեկան օրենսգիրքը եւ քննարկվող օրենքի նախագիծը՝ հիմնովին փոփոխված. այն վերանվանվելու է «Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգ»

«Պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանը էսկալացիայի եւ առհասարակ ռազմական մեծ գործողությունների չհասնի». ՊՆ փոխնախարար

Հարցին, թե ռիսկը որքա՞ն է ռազմական գործողությունների վերսկսման՝ Արման Սարգսյանը պատասխանեց. «Բնականաբար, քաղաքական մակարդակով եւս հայտարարություններ հնչել են՝ Անվտանգության խորհրդի անդամների մակարդակով, մեր տարածաշրջանն այնպիսին է, որ մշտապես այդ ռիսկը առկա է»:

Չարենցի տուն-թանգարանի շենքի տանիքին կառուցված ձեղնահարկն ապամոնտաժվում է

Արամի 60 հասցեում մեկնարկել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի շենքի տանիքին կառուցված ձեղնահարկի ապամոնտաժումը: Հունիսի 4-ին Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը կազմել էր արձանագրություն, շենքը սպասարկող համատիրությունն էլ դիմել էր Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ փորձաքննությամբ տրամադրվել է եզրակացություն՝ տվյալ շինությունը կառուցված է առանց քաղաքաշինական նորմերի պահպանման ու

«Բազմամյա փորձառությամբ հանդերձ բարդ որոշում եմ կայացրել մտնել քաղաքականություն»

Զրուցակիցս «Ուժը հայրենյաց» կուսակցության կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված, իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Նելլի Հարությունյանն է: – Տիկին Հարությունյան, ձեզ հետ հարցազրույց եմ արել այն ժամանակ, երբ դուք ՄԻԵԴ դատավորի թեկնածու էիք, լինելով ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի պատասխանատու: Քչերը գիտեն ձեր անցած ճանապարհի մասին, ներկայացրեք: – Գերազանցությամբ ավարտելով

«Ռազմաքաղաքական իրավիճակը գնահատում եմ բավականին լարված, ինչը կարող է բերել անցանկալի իրադարձությունների». Տիգրան Աբրահամյան

Անընդհատ նկատվում են համալրումներ՝ զրահատանկային, հրետանային, հրթիռային, բավականին ակտիվ գործում են ԱԹՍ-ները նաեւ առաջնագծի արդեն բոլոր ուղղություններով:

Հայաստանի պաշտոնյաները Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման շուրջ անհանգստություն են հայտնել․ Իրանի ԱԳՆ խոսնակ

«Ղարաբաղն Ադրբեջանի մասն է: Այդ տարածաշրջանի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները պետք է որոշվեն հստակ մեխանիզմով: Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է:»

«Այսօր մեծ պահանջարկ է առաջացել, հանրապետության կեսն ինձանից նեղացած է, որ ֆուտբոլի տոմս չեմ կարողանում տալ»․ Կարեն Գիլոյան

Սիսակ Գաբրելյանը դիմեց Գիլոյանին․ «Եկեք մտածենք, որ օր առաջ ունենանք առնվազն 30 հազար նստատեղ ունեցող ֆուտբոլային մարզադաշտ»։

33-ամյա տղամարդն օրինականացրել է արտասահմանյան բանկերի քարտապաններից հափշտակված գումարներից շուրջ 115 մլն. դրամը. նրա մասով նախաքննությունն ավարտվել է

Միջոցներ են ձեռնարկվում` արտասահմանյան բանկերից տեխնոլոգիաների կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելն ապահովելու ուղղությամբ։

«Բերձորի միջանցքը բացելու ծրագիրը փաստացի ձախողվել է». Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց, թե ինչ նոր պայման է դրել Ադրբեջանը

Տիգրան Աբրահամյանն ընդգծեց, որ այս պահին Հայաստանի իշխանությունների կողմից դեմարշ անելը ՌԴ-ին կարող է ճակատագրական լինել եւ ծանրագույն հետեւանքներ ունենալ, որովհետեւ Թուրքիան ու Ադրբեջանը իրենց շահերն առաջ տանելու համար աշխատում են ՌԴ-ի հետ ու այս պարագայում ՌԴ-ի փոխարեն Թուրքիան է գալիս առաջին պլան:

Հրամայական է, որ անմիջապես բացվեն Լաչինի և Աղդամի ճանապարհները. Սամանթա Փաուեր

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է. Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն արագորեն վատանում է. հրամայական է, որ անմիջապես բացվեն Լաչինի և Աղդամի ճանապարհները, որպեսզի փրկարար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին:

Ավելի շատ բերք՝ ամեն կաթիլից․ Հայաստանի ջրային ռեսուրսների պահպանությունը փոփոխվող կլիմայի պայմաններում

Հայաստանը կանգնած է ջրային պաշարներին առնչվող լուրջ մարտահրավերների առաջ

Երեւանը դեռ այսքան ջազային չի՞ եղել

Անցյալ դարի 20-ական թվականներից, երբ 19-րդ դ. վերջերին աֆրիկյան ու եվրոպական երաժշտական ոճերի սինթեզի արդյունքում առաջացած ջազային երաժշտությունը հասել էր Հայաստան եւ մեր երաժիշտների ու խմբերի շնորհիվ սկսել տարածվել, արդեն պարզ էր, որ հայերս դառնալու ենք ջազ սիրող ազգ։ Ասվածի վկայությունն են այն ժամանակներում, այսօր էլ գործող բազմաթիվ խմբերն ու տաղանդավոր  ջազմենները, որոնք վերջին տասնամյակներում

Անտարբերությունը կհասցնի աղետի-2

Մենք ընդունում ենք, որ իշխանությունն առնվազն անցանկալի քայլեր է իրագործում, բայց դա թույլ չտալու փոխարեն որոշել ենք ջայլամի նման վարվել: Գինը բարձր է լինելու:

Ո՞րն է զանգերից հետո ստեղծվող իրավիճակի վտանգավորությունը. Վահե Հովհաննիսյան

Ինչ ստացվեց՝ Ալիևը ուժի սպառնալիքով ստանում է իր մաքսիմումը՝ «խաղաղության պայմանագրով», կամ ստանում է պատերազմի իրավունք։

Փոխվարչապետերի մակարդակով եռակողմ բանակցությունները չեն դադարեցվել. Օվերչուկ

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հերթական հանդիպումը տեղի կունենա այն ժամանակ, երբ դրա համար պայմաններ կհասունանան: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին: Ըստ Օվերչուկի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հերթական հանդիպումը տեղի կունենա այն ժամանակ, երբ դրա համար պայմաններ կհասունանան: «Իհարկե, ցանկացած սրացում միշտ էլ բացասաբար

«Այս արձանագրումները պետք է դառնան Ալիեւին եւ նրա վարչակազմին պատասխանատվության ենթարկելու իրական հնարավորություն»․ Արծվիկ Մինասյան

«Ի լուր աշխարհի պետք է եւս մեկ անգամ հայտարարենք, թե ինչպես է ադրբեջանական վայրագ ռեժիմը Հադրութի հրապարակում գնդակահարում մարդկանց, թե ինչպես են տարբեր վայրերում գնդակահարում գերեվարված անձանց»։

«Յուրաքանչյուր բանաստեղծություն զարմանալի եւ առեղծվածային պատկերների պայթյունի վայր է»

«Առավոտի» զրուցակիցը Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի  տնօրեն, բանաստեղծ, թարգմանիչ Կարեն Խուրշուդյանն է։ – Կարեն, վերջերս հայերեն թարգմանությամբ ընթերցողի դատին հանձնեցիք Պոլ Էլյուարի «Ցավի մայրաքաղաք, որին հաջորդում է Սեր պոեզիա» բանաստեղծական ժողովածուն։ Ինչո՞վ էր պայմանավորված ընտրությունը։ – 27 տարեկան էի, արագընթաց գնացքով գնում էի Փարիզ, լսելով Ազնավուրի «Մեռնել հանուն սիրո» երգը, իմ ճանապարհորդության մթնշաղին

«Այո, մենք պետք է օր առաջ դա անենք, որովհետեւ մենք չենք ուզում որեւիցե պարագայում լինել մի ցուցակի մեջ, որտեղ կա Ադրբեջանը»․ Վլադիմիր Վարդանյան

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ մեդիայում ձեւավորված տեսակետ կա, թե պատերազմի ժամանակ գործող օրենքների համաձայն՝ մահապատիժն ի կատար է ածվում մարտի դաշտում, բայց դա այդպես չէ։

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 76, զոհվել՝ 11 մարդ

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Սեպտեմբերի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 615 դեպք, որից 271-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 209, փլուզման, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի՝ 1-ական, դժբախտ պատահարի, դիակի հայտնաբերման՝ 2-ական, թունավորման՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 6, ինքնասպանության փորձի՝ 14, օձի նկատման՝ 25, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 48, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031