Օրվա լրահոսը
Մենք պատրաստ պիտի լինենք մեր ձեռքերի ափերը դարձնելու տետրեր, մատները՝ գրիչներ, մեր ուսացանելիքը՝ հասանելի, որ չտուժի կյանքի մաքառումների խառնարանում հայտնված սերունդը․ «Հայացք Երևանից»
1. Առաքյալները Հաճախ էի լսում՝ Արցախում դասեր լինելո՞ւ են… Մեր պատմությունն եմ հիշում, երբ ցեղասպանվող, Դեր-Զորի անապատ քշված հայ մայրը ավազի վրա էր հայերեն տառերը սովորեցնում իր զավակին, երբ հայրենիքի համար կյանքը նվիրաբերող հայը վերջին շնչում իր արյամբ է հայերեն տառեր գրել՝ հավերժ հայեցի ապրելու պատգամը հղելով եկող սերունդներին։ Դժվար է, որ կողքից լսում եմ
2009-ի Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ շաբաթն իսկական ժամանակն էր, որ երևանցիներն արդեն կասկածներ չունենային, թե քաղաքական ուժերից ով ով է. «Ա1+»-ը բացել է արխիվը
«Ա1+»-ն այս շաբաթ կրկին առաջարկում է վերհիշել երևանյան ընտրությունների նախկին քարոզարշավները։ 2009-ի Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ շաբաթն իսկական ժամանակն էր, որ երևանցիներն արդեն կասկածներ չունենային, թե քաղաքական ուժերից ով ով է։ Քաղաքական ուժերն էին հասկացել, թե ով ով է։ ԲՀԿ-ում, օրինակ, հասկացել են՝ իշխանության մեջ հիվանդներ են, ուստի առաջարկում են քաղաքապետի պաշտոնում ապավինել բժշկի՝ հանձին
Դատարանը որոշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հօգուտ «168 ԺԱՄ»-ի 30.000-ական ՀՀ դրամ բռնագանձել․ փաստաբան
Փաստաբան Արամազդ Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Աղասի Դարբինյանի, 08.09.2023 թվականին կայացված որոշումներով մերժել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թվով երկու հայցերն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 40.1 հոդվածով նախատեսված կարգով «168 Ժամ» ՍՊԸ-ին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին: Նշված գործերով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝
Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթաակ անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Սարգիս Հովհաննիսյանին ազատել պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից: 2. Պետական պահպանության ծառայության պետի պարտականությունների կատարումը վերապահել պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Արթուր Գասպարյանին»,- նշված է որոշման
Խոչընդոտվում է տեղեկատվության ազատության իրավունքը
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ իրականացվող երկարաժամկետ դիտորդության ընթացքում Անկախ դիտորդ դաշինքը՝ ի դեմս Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հարցումներ է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին, ՀՀ Ներքին գործերի նախարարությանը, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Երևանի քաղաքապետարանին և թաղապետարաններին։ Հարցումների առանցքային նպատակն է ընտրությունների վարչարարության գնահատումը և վարչական ռեսուրսի չարաշահման բացահայտումն ու բացառումը։ Ընտրությունների վարչարարության գնահատման նպատակով իրականացված
Մեր ազգային, գիտամշակութային արմատ ձևավորող մանկավարժները օրվա իշխանության ձեռքում դարձել են անպաշտպան խամաճիկներ․ հայտարարություն
Համացանցում լայն տարածում ստացավ Արթուր Չախոյանի ՖԲ էջում տեղադրված Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող, իշխող ՔՊ-ի կողմից Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկում անցկացվող քարոզարշավի տեսանյութը, որից ակնհայտ երևում է, մեղմ ասած, վարչական ռեսուրսի չարաշահում: Տեսանյութից պարզ երևում է, որ Տիգրան Ավինյանի անցկացվող քարոզարշավին մասնակցում են դպրոցների, մանկապարտեզների, ինչպես նաև որոշ մասնավոր սեկտորների աշխատակիցները, որոնք հավանաբար իրազեկված
Նիկոլ Փաշինյանն ինքն իր համար կեղծ ալիբի ապահովելու ծրագրի շրջանակում այս ու այն կողմ է զանգում եւ տեղեկացնում, որ պատրաստ է բանակցությունների․ Անդրանիկ Թեւանյան
Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ Հայաստանը թշնամացնի մեր բնական ու ռազմավարական դաշնակիցների՝ Իրանի ու Ռուսաստանի հետ՝ Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպմանը նշեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։ «Ամբողջ աշխարհում խոսում են, որ պատերազմ է սպասվում։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանն՝ ինքն իր համար կեղծ ալիբի ապահովելու ծրագրի շրջանակում, այս ու այն կողմ է
Ակնայի ճանապարհով Ռուսաստանի կողմից Արցախ բեռներ տանելու հանգամանքը մեծ հարված է Ադրբեջանի այն քարոզչությանը, իբր իրենք արդեն լուծել են Արցախի հարցը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի տելեգրամյան գրառումը Ակնայով ռուսական օգնությունն ընդունել/չընդունելու մասին։ Նայում եմ իշխանական քարոզիչների գրառումները՝ փորձում են համոզել, իբր Արայիկ Հարությունյանը նույն բանն էր ուզում անել ու հավասարության նշան դնում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։ Հենց սկզբից ուզում եմ նշել՝ Ակնայի ճանապարհի շահագործումն ինձ համար էլ է խնդրահարույց և մտահոգիչ։ Բայց կան հանգամանքներ, որոնք որոշ չափով
Այսօր անասելի պատասխանատու, դժվար ու նաեւ պարտավորեցնող է Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելը. «Հայաստան» խմբակցություն
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ պարոն Սամվել Շահրամանյանին Մեծարգո պարոն Շահրամանյան, շնորհավորում ենք Արցախի Հանրապետության համար այս ճակատագրական փուլում ԱՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այսօր անասելի պատասխանատու, դժվար ու նաեւ պարտավորեցնող է իր ինքնորոշման, պետականության կայացման եւ արտաքին թշնամուն դիմագրավելու ու ներքին մարտահրավերները պատվով լուծելու հրամայականի պայմաններում Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելը։ Մաղթում ենք Ձեզ վճռականություն, կամք, իմաստնություն,
ՀՀ-ն Իրանի գլխավոր հակառակորդին բերում, տեղավորում է անմիջապես սահմանակից երկրում․ Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Իմիջիայլոց, ՀՀ-ում ԱՄՆ հետ զորավարժությունների անցկացումը թեև առաջին հայացքից խիստ զայրացրել է Ռուսաստանին (ինչը միանգամայն բնական է), բայց կա ևս մեկ կողմ, ում համար ՀՀ-ում ԱՄՆ թեկուզ փոքրաթիվ և մեր պաշտպանության համար որևէ բան չնշանակող զորախումբը էական սպառնալիք է։ Դա Իրանն է, ում գլխավոր հակառակորդին ՀՀ-ն բերում, տեղավորում է
Ադրբեջանի ՊՆ-ն հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9-ին` ժամը 17:25-ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, բացարձակ կեղծիք է։ Ադրբեջանի ՊՆ-ն իրականության հետ որևէ առնչություն չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար։ ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Լաչինի միջանցքը պետք է հիմա վերաբացվի. Բորել
Լաչինի միջանցքը պետք է հիմա վերաբացվի, մյուս ճանապարհներն, ինչպես օրինակ, Աղդամինը, կարող են բացվել որպես լուծման մի մաս, բայց ոչ որպես այլընտրանք, Ադրբեջանի արտգործնախարարի հետ զրույցից հետո հայտարարել է Եվրամիության արտգործնախարար Ժոզեֆ Բորելը։
Ռուսական Կարմիր խաչի միջոցով կենսական նշանակության ապրանքներ են ուղարկվել Արցախ
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով մեր հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով: Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից,
Ղարաբաղում «նախագահական ընտրությունների» արդյունքներն առոչինչ են․ Ուկրաինայի ԱԳՆ
Ղարաբաղում, այսպես կոչված, «նախագահական ընտրությունների» անցկացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, և դրանց արդյունքներն առոչինչ են։ Ուկրաինան ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում և հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորման օգտին։ ՈւԿՐԱԻՆԱՅԻ ԱԳՆ
Արցախի Հանրապետության հինգերորդ նախագահը
2023թ. սեպտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը հատուկ նիստում 22 կողմ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրել է Արցախի Հանրապետության հինգերորդ նախագահին՝ Սամվել Շահրամանյանին: Շնորհավորելով նորընտիր նախագահին՝ ցանկանում եմ, որ նա առնվազն կարողանա լիարժեքորեն և ամբողջական ծավալով կատարել Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ հանրապետության նախագահին վերապահված լիազորություններն ու գործառույթները: Արցախի Հանրապետության արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն իր հրաժարականի
Հավաստիության պատրանքից մինչեւ ճանաչողական պատերազմ
Կամ ինչպես է հատուկ մշակված մատրիցան «ներմուծվում» հասարակական գիտակցության մեջ՝ որպես «կամավոր» պարտվողական վարքագծի հնարավոր ձեւ
Անունով հրապարակները կդառնան իսկական հրապարակներ՝ եվրոպական քաղաքների պես, Երեւանի կենտրոնը կվերածվի բուլվար այգու. Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց մեգանախագծերը
Քննարկման մասնակիցներից մեկը հետաքրքրվեց՝ Օպերայի հատվածի կանգառները գնում են դեպի ստորգետնյա՞՝ Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Չէ, բնական է, եթե թունելային հատված է այդտեղ լինում, օպերայի կանգառները արդեն տեղափոխվում են հարակից հատվածներ, ընդ որում, թունելային հատվածները բավականին փոքր են լինում՝ ընդամենը երեւի մոտ 50 մետրի չափով՝ Մաշտոցի պողոտայից»:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարզաբանումը նախընտրական շտաբում ցուցակների առկայության և մանկապարտեզներից հանրահավաքին մարդ բերելու մասին
Սիրելի երևանցիներ, ուզում ենք անդրադառնալ վերջին օրերին համացանցում որոշ ուժերի կողմից տարածվող 2 թեզի. 1. «ՔՊ նախընտրական շտաբում եղել են ցուցակներ»։ Այո, եղել են։ Դրանք ԿԸՀ-ի կողմից հրապարակված ընտրողների ցուցակներն են, որոնք տպված են police. am կայքից և հասանելի են բոլորին։ Այդ ցուցակները հրապարակվում են հենց նրա համար, որ ընտրողները և քաղաքական ուժերը ստուգեն ու
«Համատիրությունները վերացվելու են», պատժվելու են «անբարեխիղճ սեփականատերերը»․ «Առերեսում»
Ոչ պակաս ուշագրավ էր Տիգրան Խզմալյանի մեկ այլ առաջարկ, որը հնչեցրեց, երբ քննարկվում էր մայրաքաղաքի կանաչապատման թեման․ «Բավական հեշտ լուծում է ու շատ անսպասելի։ Երեւանն ունի բազմաթիվ գերեզմանատներ։ Այդ գերեզմանոցները հիմա անապատ են։ Ես կարծում եմ, եթե այնտեղ քաղաքապետարանի հաշվին ոռոգման ջուր ապահովենք՝ կարող ենք շատ արագ, 3-5 տարվա ընթացքում այդ անապատը վերածել այգիների։ Մենք կունենանք անտառ, այգի՝ այսօր ամայի անապատ հանդիսացող գերեզմանատներում»։
Չսպասել իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակին և Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից․ Պահպանողական կուսակցություն
Մտահոգվելով վերջին օրերին ՀՀ սահմանների մոտ և Արցախում ադրբեջանական զինուժի զորաշարժերի, Ադրբեջանի և նրա դաշնակից ՌԴ-ի ագրեսիվ հռետորաբանության ու ՀՀ-ում հեղաշրջում նախապատրաստելու մասին ռուսական ակնարկների կապակցությամբ, Համաձայնելով, որ իշխանության վարած սխալ ռազմավարության հետևանքով է 2020-ի 44-օրյա պատերազմի, 2021-ի մայիսի 12-ի, 2022 թվականի սեպտեմբերի 13-ի-14-ի Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ ժողովուրդը կրել մեծ կորուստներ, որոնք կարող են չկրկնվել,
«Մենք Թամանյանի դիմագիծը վերադարձնելու ենք Երեւանին». «Ապրելու երկիրը» ներկայացրեց 2 նոր մեգանախագիծ՝ Երեւանը դարձնելու քաղաք-այգի
Թանդիլյանն ասաց, որ ծրագիրը իրատեսական է, որը նաեւ ստեղծելու է աշխատատեղ. «Կառուցման ընթացքում, մենք հաշվարկել ենք, որ մինչեւ 1000 աշխատատեղ է ստեղծվելու, հետագայում պահպանման համար 100-ից ավելի աշխատատեղ»:
ՀՀ իշխանությունները անվտանգային հարցերում շարունակում են մնալ քաղաքական արկածախնդրության օրակարգում․ Գոռ Գևորգյան
«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը «Խաղաղության թղթե շերեփով» և արտաքին քաղաքական «պատրանքային իրատեսությամբ» անվտանգություն չեն ապահովում: Անտեսելով պարզագույն աշխարհաքաղաքական իրողությունները, չհասկանալով Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ռազմավարական շահերն ու հակասությունները Հարավային Կովկասում և ոչ միայն՝ ՀՀ իշխանությունները անվտանգային հարցերում շարունակում են մնալ քաղաքական արկածախնդրության օրակարգում: Մեզ արժանապատիվ
Գյումրիում 10-ամյա տղան փորձել է իրեն կտուրից ցած նետել
Քիչ առաջ Գյումրու սեփական տներից մեկում 10-ամյա տղան վիճաբանել է հոր հետ և բարձրանալով տան կտուր՝ սպառնացել է իրեն ցած նետել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, ինքնասպանության փորձը կանխել են դեպքի վայր ժամանած իրավապահները, բժիշկները, տղայի հարազատները, որոնք հորդորել են, համոզել նրան չդիմել այս ծայրահեղ քայլին։ Տղային շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրու Մոր և
Եվրամիությունից շեշտել են՝ չեն ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որում անցկացվել են Արցախի ընտրությունները
Եվրամիությունը հայտարարել է, որ չի ճանաչում իրավական շրջանակը, որում անցկացվել են Արցախի նախագահի ընտրությունները, սակայն Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է համախմբվեն ղեկավարության շուրջ, որը պատրաստակամ է բանակցել Ադրբեջանի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը: Եվրամիությունից շեշտել են՝ չեն ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որում անցկացվել են ընտրությունները։ «Միևնույն ժամանակ ԵՄ-ն կարծում
«Թշնամու շնչառությունը հասել է Հանրապետության հրապարակ, բուհերում եւ այլուր քաղաքական զտումով են զբաղված». Լիլիթ Գալստյան
Պետք է կրթական համակարգից արմատախիլ լինի ռեժիմին ինքնամոռաց ծառայությունը
Պետք է քայլեր ձեռնարկել պետության քունքին դրված հրազենը հեռացնելու և փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար․ Սամվել Շահրամանյան
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Սամվել Շահրամանյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում Ազգային ժողովի հարգելի նախագահ և պատգամավորներ, Արցախի Հանրապետության մայր օրենքը Արցախը հռչակել է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն և ամրագրել, որ Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված այլ եղանակներով: Սահմանադրության
«Արի, դրածդ լիֆտերին տեր կանգնի». Ավինյանը կոմունալի պետին կանչեց, որ օգտվի բարեփոխված ու վատ աշխատող վերելակից
Մեկ այլ բնակիչ դժգոհեց. «Պարո՛ն Ավինյան, էս դեմի կանգառը չի կանգնում տրանսպորտը, դիմացը կանգնում է»: Թեկնածուն ճշտեց՝ կանգառ կա՞ բայց, պարզվեց՝ չկա, իսկ բնակիչը հակադարձեց. «Մենակ 65 համարն է կանգնում, առաջ կանգնում էին: Կանգառը խաչմերուկում է»: Ավինյանն ասաց. «Ընդամենը պիտի ոտքով իջնեք, 2 մետր տեղ է, խնդի՞ր ա»:
Ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու կարգը
2023 թ․ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունների վերջնական ընտրական ցուցակները սեպտեմբերի 10-ին կհրապարակվեն police.am կայքում: Երևան համայնքի ընտրողները կարող են իրենց տվյալները ստուգել և ծանոթանալ ընտրական տեղամասերի հասցեներին։ Ցուցակներում տվյալների բացակայության կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում ընտրողները քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաև քվերակության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, կարող են դիմում ներկայացնել
«Եթե ինչ-որ մեկին կոնկրետ սպառնալիք է եղել՝ աշխատանքից կազատվի, ես անձամբ կզբաղվեմ այդ մարդով». Ավինյանը՝ հրապարակված տեսագրության մասին
Նա ասաց. «Այդ հրապարակողները մի տարի է՝ տարբեր բաներ են հրապարակում, իրանց հրապարակածների 70%-ի մեջ կա ինչ-որ կեղծիք եւ սուտ: Այդ մարդկանց հրապարակած որեւէ տեսակի ինֆորմացիայի նկատմամբ վստահություն չկա: Ես ավելի շուտ կհավատամ մանկապարտեզի տնօրենին, դաստիարակին, ով թեկուզ ինձ «անանիմնի» նամակ գրի ու ասի՝ այ էս մարդը ինձ այսպիսի բան է ասել, ես խոստանում եմ, դրա հետքերով կգնամ, բայց ես գրեթե վստահ եմ, որ ստիպողաբար նախ հնարավոր չի, երկրորդն էլ՝ չկա այդպիսի բան»:
Կիսում ենք մեր երկրում ազատ, անկախ ապրելու Սամվել Շահրամանյանի տեսլականը․ Արթուր Մոսիյան
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի ելույթը ԱԺ հատուկ նիստում Հարգելի պատգամավորներ, ներկաներ Իմ գործընկերը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը: Ես պարզապես ավելացնեմ մեկ-երկու նախադասություն: Մենք էլ ենք հանդիպել պարոն Շահրամանյանի հետ: Կիսում ենք մեր երկրում ազատ, անկախ ապրելու իր տեսլականը և գտնում ենք, որ Հանրապետության նախագահի թեկնածուն պետք է ունենա մի շարք հատկություններ: Դա որոշում կայացնելու ունակությունն


















































