Օրվա լրահոսը
Արցախի նորընտիր նախագահին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Արցախի նախկին նախագահները
Շնորհավորական ուղերձներ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին Սամվել Շահրամանյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել ԱՀ երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: *** ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի ուղերձում ասված է. «Հարգարժան
Ուկրաինան այլ հոգս չունի, դեռ թանաքը չչորացած, այս պահին խիստ մտահոգվել և հապճեպ դատապարտում է Արցախում նախագահի ընտրությունը․ Գևորգ Դանիելյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Հարյուր հազարավոր զոհերի պարագայում պատերազմող Ուկրաինան այլ հոգս չունի, դեռ թանաքը չչորացած, այս պահին խիստ մտահոգվել և հապճեպ դատապարտում է Արցախում նախագահի ընտրությունը՝ անվանելով այն առոչինչ: Իսկ ցեղասպանության դատապարտված արցախահայությանը սովատանջ անելն իրենց ընկալմամբ բնավ մտահոգիչ չէ, ավելին՝ խրախուսելի է: Եվ այս զառանցանքը հրամցնում են իբրև միջազգային
«Համար մեկ հարցը էս երեխեքի հարցն է, ուր գնում են, լարում են». բնակիչը՝ Ավինյանին
60 տարվա ծառեր են, տեսեք՝ ինչ այգի է դառել: Դուք ջահել եք, չգիտեք՝ ինչ զիբիլանոց էր ստեղ. բնակիչը՝ քաղաքապետի թեկնածուին
Շառլ Միշելն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20 գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այս մասին Միշելը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
Ադրբեջանը լկտիացել է, քանի որ Արեւմուտքի եւ ՌԴ-ի «ատամները հաշվել» է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը Ադրբեջանը «թքում» է Արեւմուտքի եւ ՌԴ-ի երեսին, իսկ այնտեղ ձեւ են անում, թե անձրեւ է գալիս։ Ադրբեջանը լկտիացել է, քանի որ Արեւմուտքի եւ ՌԴ-ի «ատամները հաշվել» է։ Ինչո՞ւ են Արեւմուտքում եւ ՌԴ-ում զարմանում Ալիեւի լկտի պահվածքի վրա։ Չէ որ իրենք՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ ՌԴ-ն, չհարգելով
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել ու ականներ տեղադրել, մտացածին և կեղծ է․ ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել և տեղադրել են ականներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 10-ին` ժամը 13։30-ի սահմաններում ականապայթյունային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայող, ամբողջությամբ մտացածին և կեղծ է։ Ինչպես արդեն նշել ենք, վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ-ն կտրուկ մեծացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, որոշակիորեն փոխվել է նաև այդ
Ռուսաստանի հումանիտար օգնությունը դեռ չի հասել Արցախ՝ այն արգելափակված է Ադրբեջանում․ Արտակ Բեգլարյան
Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանի տելեգրամյան գրառումը Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի Կարմիր խաչի հումանիտար օգնությունը դեռ չի հասել Արցախ՝ Ադրբեջանի կողմից նախապես չհամաձայնեցված լրացուցիչ խոչընդոտների և պայմանների պատճառով։ Ռուսաստանի օգնությունը ներկայումս արգելափակված է Ադրբեջանում։ Արցախյան կողմն ընդունել է Ադրբեջանի տարածքով մարդասիրական օգնության հասանելիությունն ապահովելու Ռուսաստանի առաջարկը՝ պայմանով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ողջույնն ու Հայրապետական օրհնությունն ենք բերում Ձեզ. Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահին
Սամվել Շահրամանյանին Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ողջույնն ու Հայրապետական օրհնությունն ենք բերում Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու առիթով: Նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք ծանրագույն իրավիճակում, երբ Արցախը գտնվում է անվտանգային, քաղաքական ու
«Ղարաբաղում այս պահին կատարվող քայլերը ճիշտ չեն․ վաղը կխոսեմ Փաշինյանի հետ»․ Ռեջեփ Թայիփ Էրդողան
«Հայկական ալիք» – Մեծ քսանյակի՝ Հնդկաստանում անցկացվող գագաթնաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Արցախում անցկացված նախագահական ընտրություններին՝ նշելով, որ «Իլհամ Ալիևի հետ եմ խոսել, և վաղն ամենայն հավանականությամբ պարոն Փաշինյանի հետ էլ կխոսեմ… Հանքենդիում (Ստեփանակերտ – խմբ․), Ղարաբաղում այս պահին կատարվող քայլերը ճիշտ չեն, մենք դա չենք կարող ընդունել, և ԵՄ-ն էլ դա
Այս գործարքը չպետք է շփոթել Աղդամ-Ստեփանակերտ, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա բացման առաջարկի հետ. Հիքմեթ Հաջիև
168.am – Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից մարդասիրական բեռի տեղափոխման նպատակով Ակնայով դեպի Ստեփանակերտ ճանապարհի օգտագործումը: «Միջազգային լրագրողների, այդ թվում՝ Reuters-ի, Politico-ի և BBC-ի բազմաթիվ հարցումների ի պատասխան, ցանկանում ենք պարզաբանել հետևյալը. Ռուսաստանի նախաձեռնած պարենային բեռները, ադրբեջանական Կարմիր մահիկի հետ համաձայնեցմամբ, Ռուսաստանի Կարմիր խաչի կողմից
Ալավերդիում ավարտին են մոտենում մարզադաշտի վերակառուցման աշխատանքները․ Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Չնայած Երևանի ընտրություններին, մենք չենք մոռանում մեր նախընտրական խոստումները մեր ղեկավարած համայքներում։ Ալավերդիում ավարտին են մոտենում մարզադաշտի վերակառուցման աշխատանքները։
Մենք ուժից ու համարձակությունից ավելի՝ կարիք ունենք իմաստության․ Արցախի թեմի առաջնորդի շնորհավորական ուղերձը
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի շնորհավորական ուղերձն Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին Մեծարգո Տիար Շահրամանյան, Հանուն Արցախի թեմի հոգևոր դասի և հավատավոր մեր ժողովրդի, մեր անկեղծ շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Արցախի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Արցախի համար փորձություններով և տեսանելի խոչընդոտներով լի այս ժամանակաշրջանում Ձեր վրա են սևեռված բոլոր արցախցիների հայացքները, ովքեր հույսով
Աննա Փիլոսյանը ստանձնել է Մհեր Մկրտչյանի շահերի պաշտպանությունը Երևանի քաղաքապետարանի դեմ հարուցված դատական գործում
Նախկին դատավոր, այժմ փաստաբան Աննա Փիլոսյանի ֆեյսբուքյան գրառումը Հայտնում եմ, որ ստանձնել եմ Մհեր Մկրտչյանի շահերի ներկայացուցչությունը Երևանի քաղաքապետարանի դեմ մեր հարուցած դատական գործում։ Քաղաքապետի որոշմամբ՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը վերացվել է, և այդ հիմքով թատրոնի հիմնադիրների՝ Մհեր (Ֆրունզ) Մկրտչյանի և Ալբերտ Մկրտչյանի ավանդույթը շարունակող Մհեր Մկրտչյանն աշխատանքից ազատվել է։ Մենք պնդում
ԱԺ-ից պատասխանում են Լավրովին
ՌԴ Արտաքին գերատեսչության ղեկավարի` սեպտեմբերի 10-ին Նյու Դելիում արված պնդումը այն մասին, թե ՀՀ ԱԺ նախագահ պարոն Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը՝ հղում անելով նոյեմբերի 9-ի հայտարարությանը, բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Որևիցե հղում նոյեմբերի 9-ի հայտարարությանը չկա և չի եղել, ինչի վերաբերյալ համացանցում գոյություն ունի համապատասխան տեսանյութ: Հավատարիմ մնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝
Պետք չէ մեզ մեղադրել 2020 թվականի նոյեմբերին Ղարաբաղը տալու համար, պետք է սեփական ժողովրդի առաջ ինքնուրույն պատասխան տալ. Սերգեյ Լավրով
Tert.am – Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը: Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում: «Ինչ-որ գործիչ, կարծեմ՝ խորհրդարանի ղեկավարը, իրեն թույլ է տվել ասել, որ Ղարաբաղն Ադրբեջանին Ռուսաստանն է տվել։ Ավելի ոչ կոռեկտ ու անազնիվ հայտարարություն դժվար է
Ավտոերթ Շվեդիայում՝ ի սատարումն շրջափակված Արցախի
Շվեդիայի հայ համայնքը, մի խումբ ակտիվիստների նախաձեռնությամբ, սեպտեմբերի 9-ին իրագործել է ավտոերթ։ Սատարելով շրջափակման մեջ գտնվող Արցախի հայությանը՝ ավտոերթի մասնակիցները կոչ են անել Եվրոպական երկրներին կոտրել անընդունելի լռությունն ու վերջապես լուսաբանել և դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել` կանխելու Արցախում իրականացվող էթնիկ զտումն ու հերթական ցեղասպանությունը։ Սոդերթելյեի հավաքատեղում Տեր Վաղարշ Իսախանյանի օրհնությունը ստանալուց
Կարող եք «տեսնել և լսել» ինձ Երևանի տարբեր հատվածներում Arloopa ընկերության ստեղծած AR-ի միջոցով․ Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի երիտասարդներ, ձեզանից շատերի հետ, բնական է, հնարավոր չէ հանդիպել քարոզարշավի ընթացքում։ Բայց դուք կարող եք «տեսնել և լսել» ինձ Երևանի տարբեր հատվածներում Arloopa ընկերության ստեղծած AR-ի միջոցով։
Իմ անվերապահ սատարումն եմ հայտնում Ձեզ և պատրաստ եմ առավելագույնս նպաստելու Ձեր նախագահական լիազորությունների արդյունավետ իրագործմանը․ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Սամվել Շահրամանյանին
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգարժա՛ն պարոն Շահրամանյան, Ուրախ եմ, որ երեկ, ԱՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանն ամբողջապես համապատասխանող ընթացակարգերով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել եք Հանրապետության նախագահի պաշտոնում, իսկ այսօր՝ երդմնակալությամբ ստանձնել լիազորությունները: Հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ Արցախի համար այս ճակատագրական փուլում ստանձնած դժվարագույն լիազորությունների իրականացման հարցում: Գնահատելի է Ձեր վճռականությունն ու
Արցախի նախագահի չափազանց պարտավորեցնող պաշտոնը ստանձնելը մեծ խիզախություն է և պատասխանատվություն․ «Մայր Հայաստան» դաշինք
«Մայր Հայաստան» դաշինքը շնորհավորում է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին Հարգելի՛ պարոն Շահրամանյան, շնորհավորում ենք Արցախի նախագահ ընտրվելու առիթով: Այս գերլարված ու ճակատագրական ժամանակահատվածում թշնամու պաշարման մեջ հայտնված Արցախի նախագահի չափազանց պարտավորեցնող պաշտոնն ստանձնելը մեծ խիզախություն է և պատասխանատվություն։ Դավադիր պատերազմով ծվատված, հիմա նաև՝ պաշարված, կենսաապահովման համակողմանի սղության մեջ գտնվող, բայց իր գոյության, ինքնորոշման
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ի և 13-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է
Արցախի քաղաքական դաշտում առկա համերաշխության և միասնականության մթնոլորտը պետք է դառնա մեր պայքարի ամուր հիմքը. Սամվել Շահրամանյանը երդում է տվել
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սերգեյ Շահրամանյանի պաշտոնի ստանձնման նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 10-ին հրավիրվել է ԱՀ Ազգային ժողովի հատուկ նիստը, որը վարում էր ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը: Նիստին ներկա էին 30 պատգամավորներ: Հատուկ նիստին դահլիճ են բերվել Արցախի Հանրապետության Սահմանադրությունը և 17-րդ դարի Ավետարանը: Այնուհետև, օրենքով սահմանված կարգով, Նախագահ Սամվել Շահրամանյանը երդում է տվել. «Ստանձնելով
Ադրբեջանն ինչ-որ հարցում ուզում է Արցախից մերժում ստանա, ապա դրանից հետո կոնկրետ գործողությունների անցնի․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանը մերժողական կեցվածք է ընդունել Արցախի հումանիտար վիճակի վերաբերյալ միջնորդ երկրների առաջարկներին և ակնհայտորեն իրավիճակը տանում է բախման: Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ և Գորիս-Ստեփանակերտ երթուղիների հնարավոր գործարկումը և դրա վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումները զուտ արտաքին ֆոն ապահովելու միջոց են: Իրականում Ադրբեջանը ինչ-որ հարցում` կարևոր չէ, թե կոնկրետ
ՊԲ ստորաբաժանումներն ամրաշինական աշխատանքներ չեն կատարել Մարտունու շրջանում. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 10-1ին` ժամը 09:45-ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 9-ին` ժամը 23։40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊՆ
Դաշնակցությունը մշտապես Արցախի պետականության եւ արցախահայության կողքին է․ հայտարարություն
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը Հակառակ սպառնալիքներին ու սադրանքի փորձերին` գոհունակությամբ արձանագրում ենք, որ Արցախում պետության ղեկավարի ընտրությունը տեղի ունեցավ սահմանված ընթացակարգերին համապատասխան, ինչն Արցախի սուբյեկտայնության եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու կարեւոր ցուցիչ է։ Իբրեւ արցախահայության ներկայացուցչական բարձրագույն մարմին՝ Արցախի խորհրդարանն իր բարձրության վրա գտնվեց եւ կարողացավ պատասխանատու որոշում կայացնել, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք թե՛ Արցախի Հանրապետության նորընտիր
Նիկոլն իր զանգերով արել է լրիվ հակառակն այն բանի, ինչն իրեն շաբաթներ ի վեր հորդորում էր Վարդան Օսկանյանը՝ զգուշորեն փոխել բանակցային նարատիվը
Երեկ ողջ օրը լրահոսը Նիկոլի միջազգային զանգերն էին՝ Մակրոն, Բլինքեն, Շոլց, Ռայիսի, Ղարիբաշվիլի։ Մտածող մարդիկ իրար հարցնում են՝ մեջը գոնե մի բան կա՞, թե՞… Ամբողջ խնդիրն այն է, որ շատ ավելի լավ կլիներ, եթե զանգերը չունենային բովանդակություն, քան՝ մեջը մի բան լիներ։ Փորձեմ պարզաբանել. ՀՀ ղեկավարը դեէսկալացիայի համար զանգում է միջնորդներին և հարևաններին։ Թվում է,
Ալիևի մոտ շատ բան ստացվում է խաղաղասիրությամբ ներշնչված հայերի պահվածքի պատճառով․ «Հայացք Երևանից»
Միջազգային բանակցություններում դեռ չկան ԼՂՀ կարգավիճակի եւ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման գծի վերաբերյալ պայմանավորվածություններ։ Չկա նաեւ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարգավիճակի (ստատուսի) վերաբերյալ համաձայնություն. Ադրբեջանը փորձում է ստիպել Հայաստանին՝ անվերապահորեն ճանաչել ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս՝ հրաժարվելով սակայն ներկայացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովող երաշխիքներ: Կա՞ արդյոք այստեղ միջազգային մակարդակի հանցագործություն։ Անշուշտ:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կուտականի ուղղությամբ
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Կուտականի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցրել է մարդասիրական ճգնաժամի, որի միտումն է ևս մեկ անգամ պատժել հայ ժողովրդին իր իսկ տարածքի մի մասում». Արգենտինայի նախագահ
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող G20-ի գագաթնաժողովի իր ելույթում Արգենտինայի նախագահն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը։ Ալբերտո Ֆերնանդեսը նշել է. «Մինչ Արևելյան Եվրոպայում պատերազմ է ընթանում, բազմապատկվում են հասարակական նվազ ուշադրություն գրավող, բայց նույնքան ցավալի հակամարտությունները, ինչպես Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն է, որը հանգեցրել է մարդասիրական ճգնաժամի, որի միտումն է ևս մեկ անգամ


















































