Օրվա լրահոսը

Անձնական եւ պաշտոնական անպատասխանատվություն

Արցախում վիճակը շատ ծանր է, երեխաներն օրերով սոված են մնում: Ինչպե՞ս է պետք դրան արձագանքել այստեղ՝ կուշտ եւ անվտանգ (առայժմ) Երեւանում: Պահանջել բոլորից, որ սրճարաններ չգնան, ծնունդ-կնունք չանեն, իրենց առօրյա գործով չզբաղվեն, ինձ թվում է՝ սխալ եւ անարդյունավետ ճանապարհ է: Ամեն մեկն իր անձնական կյանքն այնպես է դասավորում, ինչպես ինքն է հարմար գտնում: Հորդորել քաղաքացիներին

Ոտնաթաթի ոլորում․ ինչ անել սկզբում՝ հետագայում ցավերից ու խնդիրներից խուսափելու համար

Պատահում է՝ մի փոքրիկ անզգույշ քայլը, սայթաքելը կամ կտրուկ շարժումը ոտնաթաթի ոլորման պատճառ է դառնում, և եթե անգամ թվում է, թե ոչ մի լուրջ բան չի եղել, այդ խնդիրը բավականին երկար է իր մասին հիշեցնում՝ ցավերի, շարժումների կաշկանդվածության տեսքով, իսկ անհրաժեշտ ուշադրության չարժանանալու դեպքում կարող է և բարդություններ առաջացնել։ Սրունք-թաթային հոդի կապանների գերձգումը կարող է

Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ձևական սահմանափակումները՝ կապված հավաքների, ցույցերի, խոսքի և կարծիքի ազատության հետ․ Արցախի հանրային խորհուրդ

Անթույլատրելի ենք համարում մեր հանրապետության առջև ծառացած մարտահրավերների դիմակայումը բացառապես հասարակական-քաղաքական միավորումների, շարժումների, առավել ևս՝ ծանրագույն վիճակում հայտնված ժողովրդի ուսերին թողնելը:

Հասանք մի կետի, երբ Ադրբեջանն ադրբեջանցի բժիշկներ ներգրավեց և պայմաններ դրեց Կարմիր խաչի առջև. Գուրգեն Ներսիսյան

Tert.am. Արցախում գյուղատնտեսական բերքահավաքի հետ կապված աշխատանքների մոտ 70 տոկոսն անկատար է, և այլևս հնարավոր չէ շարունակել։ Այս մասին Հ1-ին տված հարցազրույցում ասաց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին։ «Մասնավոր ոլորտում աշխատատեղերի համատարած կրճատումներ են, գործազուրկների մեծ բանակ կա, որը ֆինանսական, առումով մեծ ծանրաբեռնվածություն է պետության համար»,- ասաց Ներսիսյանը։

Առաջարկում եմ դուրս գալ լոզունգային քաղաքականությունից, հրաժարվել պայքարի իմիտացիայից, երկխոսել Բաքվի հետ․Սամվել Բաբայան

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել․ «Արցախում ամենաօգտագործված բառը «պայքար»-ն է։ Պայքարի տարբեր մոտեցումներ են առաջարկվում։ Ես առաջարկում եմ դուրս գալ լոզունգային քաղաքականությունից, հրաժարվել պայքարի իմիտացիայից և տեղափոխվել գործնական դաշտ։ Որպես խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար՝ մասնավորապես առաջարկում եմ հետևյալ գործնական և իրավական քայլերը՝ Ստեփանակերտ – Բաքու երկխոսությամբ ստեղծել փոխվստահության մթնոլորտ, Դիմել ՄԱԿ-ին՝

Գրիգորի Խաչատուրովին բանտում հավերժ չեն կարող պահել. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու իշխանական մոլուցքը, բնականաբար, որևէ կապ չունի իրավական գործընթացի հետ և միայն պատռում են այն մարդկանց անբարոյական դիմակները, ովքեր համաձայնվել են Փաշինյանի հանցակիցը դառնալ: Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կրկին հանդիպել եմ գեներալին, ով իրեն հատուկ սառնասրտությամբ

Սոցիալական խոցելի խմբերի խնամքն ու բուժումը շրջափակման պայմաններում գրեթե անհնար է դարձել

Ստեղծված իրավիճակում առաջացած վառելիքի խնդիրը լիովին խափանում է արցախցիների սոցիալական վիճակի մեղմմանն ուղղված ծրագրերը։

Հրդեհ է բռնկվել Երևանի Անտոն Քոչինյան փողոցում գտնվող շենքերից մեկում

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:14-ին, մարվել՝ 23:51-ին: Այրվել են շենքի տանիքում տեղադրված ծխահեռացման համակարգը՝ շարժիչներով, ծխատարի արտաքին երեսպատման շերտը, իսկ 9-րդ հարկի բաց պատշգամբում՝ գույք:

Կրակոցներ Երևանի կենտրոնում. «Երևան Սիթի»-ի դիմաց հայտնաբերվել են կրակված պարկուճներ, դանակ, ակնոց, արնանման հետքեր. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 20-ին, կրակոցներն են հնչել Երևանում: Ժամը  21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Տիգրան Մեծ պողոտայում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց, կրակոցներ են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հայտնաբերվել են 2 կրակված պարկուճ, դանակ, արնանման հետքեր, ակնոց: Այս պահին ոստիկանությունը

ՔՊ-ում քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրությունների քարոզարշավին, ընտրական շտաբի աշխատանքներին առնչվող հարցերը

Հուլիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցել են Կուսակցության վարչության անդամներ, Երևանի Տարածքային կազմակերպությունների խորհուրդների անդամներ, Երևանի ավագանու անդամներ։ Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրությունների քարոզարշավին, ընտրական շտաբի աշխատանքներին առնչվող հարցեր։ Տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահները ներկայացրել են խորհուրդների առաջարկները՝ ընտրական

«Ուշադիր նայեք նկարին, տրանսպորտի մեջ անգամ մրջյունի համար ազատ տեղ չկա… բոլորը փորձել են իրար տեղ տալ». Դիանա Սարկիսյան

Արցախից Դիանա Սարկիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախը գուցե և ապրում է, իսկ մարդի՞կ. Մարդիկ ապրում են՝ գրաֆիկով կամ էլ գրաֆիկներով հերթերի մեջ անվերջ քաոսի ու անորոշության մեջ հոգեբանական բռնություն ուժասպառ են սոված, նյարդային և որ ամենակարևորն է, մարդիկ հոգնել են… Հոգնել են  այն ամենից ինչ շրջապատում է մեզ, բայց մեր հողից էլ հեռանալ

Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքներ են պետք․ ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

1lurer.am. Ցավոք, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով․ հումանիտար ճգնաժամը խորանում է։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Հայաստանի կողմից հրավիրված՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում իր ելույթում։ «Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն Լաչինի միջանցքի ապաշրջափակման, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի վերսկսման, ինչպես նաև տարածաշրջանի

ՀԿԴ-ն բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործով նրա փաստաբանների միջնորդության մասին որոշումը կհրապարակի օգոստոսի 4-ին

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ այսօր շարունակվեց բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, նրա տիկնոջ եւ փեսայի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Պատասխանող կողմի փաստաբանները միջնորդել էին կիրառել հայցային վաղեմություն, եւ այսօրվա նիստում դատարանին ներկայացրին դրանց հիմնավորումները։ Արամ Հարությունյանի եւ նրա

Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար իրավիճակի վատթարացման ռիսկ կա․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

1lurer.am. Հայաստանի կողմից հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ելույթ է ունեցել կազմակերպությունում ԱՄՆ գործերի հավատարմատար Քեթրին Բրաքերը։ Նա ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հանդիպումների անցկացումը, այդ թվում՝ հուլիսի 15-ին Բրյուսելում և հունիսի 27-29-ը՝ Վաշինգտոնում։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, երկխոսությունը և հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության

«Պահանջում ենք, որ Հայաստանի կառավարությունը րոպե առաջ Արցախի հարցով դիմի միջազգային կազմակերպություններին»․ բողոքի ցույց՝ Ազատության հրապարակում

Ռեժիսոր Սեդա Գրիգորյանն ասաց․ «Մենք կարող ենք համախմբվել եւ բոլորով ոտքի կանգնել, ցույց տալ, որ հայ հանրությունը հաշտ չէ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Արցախում, այն ցեղասպան գործողությունների հետ, որոնք իրականացնում է Ադրբեջանը՝ Արցախում հսկողություն իրականացնող ռուսների ներկայությամբ»։

ԵԱՀԿ-ում Նորվեգիայի ներկայացուցիչը Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

1lurer.am. ԵԱՀԿ-ում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Անն-Քրիստի Կարլսենը Հայաստանի կողմից հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում իր ելույթում խոր մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման ու ահագնացող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։ «Մենք ամենավճռական կերպով կրկնում ենք մեր կոչն Ադրբեջանի կառավարությանը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը՝ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասել է դիվանագետը: Նա նշել է, որ

Բնակիչներին սպասարկելը դարձել է գրեթե անհնար

Շրջափակման պայմաններում, գրեթե անելանելի վիճակում են հայտնվել Ստեփանակերտի համայնքային տնտեսությունը սպասարկող կազմակերպությունները: Վնասված ու կիսաքանդ տանիքներ, վերանորոգումը կամ բարեկարգումը կիսատ մնացած բակեր ու մուտքեր: Բազմաթիվ հասցեներում, այս և այլ աշխատանքներ՝ իրենց հերթին են սպասում: Իսկ բնակ.շահագործման տնտեսությունը, հուսադրող նորություն չունի: Առանց վառելիք մեքենաները անգործ կանգնած են, անգամ թուղթ չունեն՝ բնակիչներին տեղեկանքներ տալու համար:

Ֆրանսիայի ԱԺ և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբերը պահանջում են Սյունիքի մարզում բացել Ֆրանսիայի հյուպատոսական ներկայացուցչություն

Ֆրանսիան կարող է կարևոր քայլ կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման համար՝ հյուպատոսական ներկայացուցչություն բացելով Սյունիքում, մարզային մայրաքաղաք Կապանում կամ Գորիս քաղաքում, ինչպես արդեն արել են այլ երկրներ։ Դա ուժեղ քայլ կլինի՝ ի նպաստ տարածաշրջանի կայունության, ինչպես նաև կհանդիսանա արժեքավոր ֆորպոստ Ֆրանսիայի ու Հայաստանի միջև համագործակցության զարգացման առումով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս առաջարկությամբ Ֆրանսիայի արտգործնախարար

Անահիտ Մանասյանը կարևորել է Ոստիկանության հետ համագործակցությունը

ՄԻՊ աշխատակազմում Պաշտպան Անահիտ Մանասյանի և ՄԻԵԴ դատավոր Արմեն Հարությունյանի մասնակցությամբ անցկացվել է հանդիպում-քննարկում

Ենթակառուցվածքները՝ թշնամու թիրախում

Շրջափակման առաջին իսկ օրից՝ թշնամու թիրախում են ենթակառուցվածքները: ՀՀ-ից Արցախ էլեկտրամատակարարման և գազամատակարարման խափանումը, վառելիքի պակասով պայմանավորված՝ մի շարք երթուղիների սպասարկման անհնարինությունը, պարբերաբար խափանումները կապի ոլորտում: Այս բոլորը՝ նույն շղթայի տարբեր օղակներն են, որոնց նպատակը մեկն է՝ Արցախում կյանքն անտանելի դարձնել: Այս ճակատում պայքարը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է գլխավորում: Թե ինչ հաջողությամբ, հանրային

Լիտվան վիզա չի տրամադրել «Փյունիկի»` Ռուսաստանի և Նիգերիայի քաղաքացի մարզիկներին. «Sputnik Արմենիա»

Դեսպանատնից նշել են, որ հարցը ոչ թե սպորտային է, այլ քաղաքական։

Դաշնակցական գործիչներու դէմ արշաւը կը շարունակուի. հերթը հասաւ Ասլան Ասլանեանի

Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական կոմիտէի Արդէն վեցերորդ դաշնակցական գործիչն է Արեւմտեան Եւրոպայի ( Ֆրանսա, Հոլանտա, Պելճիքա) մեր շարքերէն, որուն մուտքը կ‘արգիլուի Հայաստան: Ասլան Ասլանեան, Ալմելոյի (Հոլանտա) մեր գործունեայ անդամներէն, հանդերձ ընտանեօք կը մեկնէր Հայրենիք՝ ՀՄԸՄ-ի ընդհանուր բանակումին մասնակցելու, երբ սահմանին վրայ, օդակայանին մէջ կ‘արգիլուի անոր մուտքը: Թուրքին հետ սիրաբանութեան մէջ եղող, Արցախը թշնամիին զիջած,

«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետը ցույց է տալիս, որ առանց կենսունակ միջազգային մեխանիզմի ոչ մի հայ չի գոյատևի Լեռնային Ղարաբաղում». Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին Հուլիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին Մինչև նիստի մեկնարկը նախարար Միրզոյանը կարճ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդում նախագահող Իգոր Դյունդևի հետ։ Նիստում նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որն

Ջրափրկարարները Սևանա լճից «Jeep» են դուրս բերել

Հուլիսի 20-ին, ժամը 16։19-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թերակղզու հյուսիսային ափում ավտոմեքենան հայտնվել է ջրում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Jeep» մակնիշի ավտոմեքենան։  

Արցախի ժողովուրդը դա ՀՀ անձնագիր ունեցող քաղաքացիներն են, որոնց կյանքի երաշխավորը շարունակում է մնալ ՀՀ-ն. Ազգային-ժողովրդավարական Բևեռ

Հուլիսի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ մամուլի համար արած հայտարարության վերաբերյալ Անկախ այն քաղաքականությունից, որը վարում է ՀՀ ներկայիս թուրանամետ, անողնաշարավոր իշխանությունը, ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ Շառլ Միշելը, ինչպես նաեւ բոլոր եվրոպական պաշտոնատար անձինք պետք է լավ ընբռնեն, որ Քաղաքակրթական ամբողջը, որին Արցախի՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող հայ բնակչությանը առաջարկում են ինտեգրվել, դա ժողովրդավարական

«Ես վերադարձել եմ հարազատ միջավայր, և իմ ներկայացրած զարգացման ծրագրի յուրաքանչյուր դրույթի շուրջ պետք է իրականացվի խորքային քննարկում». Արա Խզմալյան

Ժաննա Անդրեասյանը Մատենադարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Արա Խզմալյանին

Երթուղի են դուրս գալիս նաև կին վարորդներ

Տրոլեյբուսային №10ա երթուղին այսօրվանից կսպասարկի նաև կին վարորդ: Անժելա Պողոսյանը նոր է միացել «Էլեկտրատրանսպորտ» ընկերության թիմին. աշխատանքը պատասխանատու է, քաղաքին ու բնակիչներին ծառայելը՝ հաճելի պարտականություն: Առաջիկայում, ի դեպ, տրոլեյբուսային երթուղիներում աշխատող կին վարորդների թիվը կավելանա:   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

ՀՔԱՎ-ի ջանքերով «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված փախստականն ազատ է արձակվել

Ինչպես արդեն հրապարակել ենք՝ սույն թվականի հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ՀՀ ոստիկանության ԵՔՎ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ-ի ոստիկանության ավագ լեյտենանտ Հ. Վ․-ի կողմից, ՀՀ Քրեական դատավարության նախկին օրենսգրքի այլևս չգործող հոդվածների վկայակոչմամբ, «Զվարթնոց» օդանավակայանում, ուշ գիշերը, մի քանի ժամ տևած գործողությունների արդյունքում կայացվել էր որոշում՝ ՈՒՀ փախստական, ազգությամբ ռուս Իրինա Բելաչեուին (ծնված՝ 28․03․1968թ․)

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031