Օրվա լրահոսը
2023 թվականի առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները. ամփոփում
Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2023 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարում էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կոլեգիայի անդամները, Կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, ծառայությունների, Երևանի և մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետերը։ Նշվեց,
Տեղի ունեցավ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության համագումարը
Հուլիսի 15-ին տեղի ունեցավ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության համագումարը, որի ընթացքում կուսակցության նախագահ վերընտրվեց Արման Ղուկասյանը: Քաղաքական ուժն ընտրեց նաև վարչության նոր կազմը: Ի թիվս կուսակցաշինության և այլ հարցերի, ՀԱՍԱԿ-ը քննարկեց նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցության հարցը. որոշումը դրական էր: Իր ելույթում կուսակցության վերընտրված նախագահ Արման Ղուկասյանը ներկայացրեց այն թեզերը, որոնց հիմքով կուսակցությունը որոշում
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են այսօր նախատեսված եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետը Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը: Զրուցակիցները քննարկել են այսօր նախատեսված եռակողմ հանդիպմանը, ինչպես նաև նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հաղթահարված մարտահրավերներ, թիմային աշխատանք եւ 30 վերապատրաստված բժիշկներ՝ Հայաստանից ու Արցախից
Վերականգնողական ոլորտը դարձել է ամենաարդիական ուղղություններից մեկը
Արցախի ԱԺ նախագահը դիմել է բարեկամ երկրների խորհրդարանների ղեկավարներին՝ Արցախի անկախության ճանաչմանը աջակցելու խնդրանքով
Ս.թ. հուլիսի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնական ուղերձով դիմել է բարեկամ երկրների խորհրդարանների ղեկավարներին։ Արցախյան խորհրդարանի անունից իր հարգանքի հավաստիքը հայտնելով գործընկերներին՝ նա դիմել է Արցախի Հանրապետության համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցի՝ անկախության ճանաչմանը աջակցելու խնդրանքով։ Փաստելով, որ նույնիսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից ու Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո
«Հստակ չդիրքորոշեցինք, թե վարչապետն ինչ մանդատով ու պահանջներով պետք է գնա Ալիեւի եւ Շառլ Միշելի հետ հանդիպման». Ռուբեն Վարդանյան
Այս իրավիճակի ամենամեղավորը ՀՀ կառավարությունն է ու վարչապետը
Դատավորների եվրոպական միությունը հիշեցնում է Հայաստանի իրավասու մարմիններին՝ միջազգային և եվրոպական ստանդարտների պահպանման անհրաժեշտության մասին և կոչ է անում հարգել ու հետևողական լինել դրանց կիրառմանը
Դատավորների եվրոպական միությունը (European Association of Judges (EAJ) հուլիսի 14-ին նամակ է հասցեագրել Հայաստանի Հանրապետության և միջազգային պատկան մարմիններին՝ Հայաստանի դատական իշխանությունում տիրող իրավիճակի վերաբերյալ, որի բնօրինակը տեղադրված է դատավորների միջազգային միության պաշտոնական կայքում Նամակի հայերեն տարբերակը ներկայացվում է ստորև. ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյան ([email protected]) ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան ([email protected]) Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
ՔՊ համակիրները Սպիտակում սպառնում են ընդդիմադիր գործչին ու նրա ընտանիքին
Սամվել Խոյեցյանին աշխատանքից ազատել են սեւերի ու սպիտակների քաղաքական բաժանման համատեքստում, այժմ էլ պահանջում են՝ չհակառակվել իշխանությանը «Քաղաքական ճնշումներ էին գործադրում, սպառնողական մեսիջներ էին ուղարկում ինձ՝ ընտանիքիս հետ կապված: Մամուլում՝ ինձ անօրինական կերպով աշխատանքից ազատելու խնդիրների մասին խոսելուց հետո էլ անակնկալ ձեւով ուժ գործադրեցին. զրույցի հրավիրեցին, ուզեցին ուժ գործադրել, սպառնացին ընտանիքիս, կրկին անգամ փորձեցին վախեցնել,
«Իշխանությունն անցել է գոտկատեղից ներքեւ միջոցների». Ավետիք Չալաբյանը՝ «ՀայաՔվեի» վրա հարձակումների մասին
Բնական է, որ «ՀայաՔվեի» հաջողությունը պետք է հակազդեցություն առաջացներ
«Քաջարանը մեր մեծ ընտանիքն է, ԶՊՄԿ-ն՝ այդ ընտանիքի ծնողը»․ նշվեց կոմբինատի 70-ամյա հոբելյանը (ֆոտոշարք)
Մասնակցում էր նաեւ ՌԴ դեսպանը
Կայացավ «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» 12-րդ ամենամյա հանրապետական գիտաժողովը
Իրավաբանների հայկական ասոցիացիան, ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական ակադեմիան կազմակերպել են «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» 12-րդ ամենամյա հանրապետական գիտաժողովը՝ «Փաստաբանի անկախությունը» խորագրով: Հուլիսի 14-ին կայացավ գիտաժողովի բանավոր՝ ամփոփիչ փուլը․ գիտաժողովի մասնակիցները ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների և քոլեջների իրավաբանական բաժինների ուսանողներն ու ՀՀ փաստաբանական ակադեմիայի ունկնդիրներն էին։ «Գիտաժողովն ունի 12 տարվա պատմություն։
Վարչական դատարանը հաճախ հանդես է գալիս «ԲԴԽ փաստաբանի» կարգավիճակով
Մինչդեռ Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան: Օրերս անդրադարձա Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած հայ դատավորների գործերին: Դրանք տասից ավելի էին: Մեծ թիվ են կազմում նաեւ ՀՀ վարչական դատարան դիմած դատավորների գործերը: Ներկայացնեմ
Արմեն Սաքապետոյան․ Ինչ-որ գին են սահմանել, որը ոչ մի հաշվարկ չունի, ոչ մի տրամաբանություն չունի եւ անհասկանալի մեծ ծախսեր է ենթադրում կառուցապատողների համար․ «Հրապարակ»
Երեւանի ավագանին կառուցապատողների համար նոր ֆինանսական ծախսեր է սահմանել, որոնք կհանգեցնեն բնակարանների գների էական բարձրացումների։ Ավագանու որոշմամբ ճարտարապետահատակագծային առաջադրանքի համար գործակիցներ են սահմանել, որոնցով հաշվում են դրա դիմաց վճարվող տուրքը, եւ Երեւանում կառուցվող շենքերի պարագայում այդ գումարը կարող է հասնել 100 եւ ավելի մլն դրամի, մինչդեռ հայտնի չէ, թե քաղաքապետարանն այդ ինչ ծառայություն է մատուցում
«Ինչ «արտացոլա՞նք» եք ուզում, որ ՀՀ նոր՝ ՔՊ-ական զինանշանին պատկերվի, օրինակ՝ ուսապարկ, կամ էլ՝ Փաշինյանի «դուխով» կեպկան»․ «Փաստ»
Մենք նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չէր վերբալ ոտնձգություններ անում ՀՀ զինանշանի և օրհներգի նկատմամբ: Նաև նշել էինք, որ փաշինյանական իշխանությունն ինտենսիվորեն լծվել է զինանշանը և օրհներգը փոխելու «գործին», իսկ հիմնական «քարշիչ ուժերն» էլ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն են։ Վերջինս նույն օրը փաստացի հաստատեց մեր
Հաղթանակ ՍԴ-ում. գույքը վաճառել էին, համասեփականատիրոջը չէին տեղեկացրել
Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով «քննեց» Սուսաննա Բազիկյանի ներկայացուցչի՝ Կ. Թունյանի դիմումը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 337-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Ս. Բազիկյանի դիմումը մուտքագրվել էր ՍԴ-ում այս տարվա մարտի 27-ին: Բազիկյանը մինչ ՍԴ դիմելը երեք ատյանի դատարաններով է անցել, Վճռաբեկը բեկանել է գործը, փաստելով. «Ս. Բազիկյանը
«Դինգո թիմի» անդամը՝ Դիլիջանի անտուն շների կացարանի մասին․ «Ավելի լավ է շանը քնեցնես, քան էս պայմաններում կյանքը քարշ տա». «Հրապարակ»
Ընդամենը 2 շաբաթ առաջ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, հանրության աչքին թոզ փչելով, այց էր կազմակերպել անտուն շների համար նախատեսված նորաբաց կացարան։ Նախկինում այդ տարածքում, որը մասնագիտացված է շների խնամքի համար, պահվել են ոստիկանության շները։ Դիլիջանի կացարանը բացվել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով։ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ եւ մասնակցությամբ այնտեղ կազմակերպվել են թափառող կենդանիների առաջին ստերջացումները։
Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ ավելի քան 470 եվրոպական ՀԿ-ներ պահանջում են ԵՄ և ԵԽ ղեկավար անձանցից
Նամակը հղվել է Եվրոպական միության առաջնորդներին, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ իր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ։
Ադրբեջանական կողմը կրակ է բացել Ներքին Սզնեքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՊԲ-ն փորձել է Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է. ԱՀ ՊՆ
«Եթե ստանամ առաջարկ, ինչը կենթադրի, որ ես պետք եմ կրկեսին, մշտական կվերադառնամ Երեւան»
Հարցազրույց կրկեսի արտիստ, ակրոբատ (կրկեսային մարմնամարզիկ), պարուհի, երգչուհի Թինա Քեյի հետ – Սիրելի Թինա, չենք կարծում, թե ձեզ առանձնակի ներկայացնելու հարկ կա։ Մինչ օրս տարբեր առիթներով հոլովվում է ձեր անունը, հիշում են, թե ինչպես էիք «լեզու գտնում» օձերի, մողեսների, թունավոր կարիճների, սարդերի հետ, նաեւ մտաբերում են ձեր կրկեսային ռիսկային համարները եւ այլն։ Ստացվել է այնպես,
Փաշինյանը Շառլ Միշելին է փոխանցել Արցախի Հանրապետության նախագահի նամակը
Վարչապետի մամուլի քարտուղար, Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը։
ՊԲ-ն չի ճնշում Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը. ԱՀ ՊՆ
Ավելորդ չէ նշել, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորում Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։
Վարդավառի միջոցառումներով պայմանավորված, փրկարար ծառայությունն ու ոստիկանությունն անցել են ուժեղացված ծառայության հատկապես Սևանա լճում ու լողափերին
Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված, ՆԳՆ փրկարար ծառայությունն ու ոստիկանությունն անցել են ուժեղացված ծառայության հանրապետության հանգստի գոտիներում և հատկապես Սևանա լճում ու լողափերին։ Երևան քաղաքից դուրս եկող, ինչպես և մայրաքաղաք տանող ավտոճանապարհներին ու անտառամերձ ճանապարհներին ծավալվել են ժամանակավոր փրկարարական հենակետեր և նույնպես իրականացվում է ուժեղացված ծառայություն։ Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․ լինել զգոն և
«Սա է պատճառը, որ ենթարկվում ենք այլոց օրակարգերին. ՀՀ իշխանությունները ոչ թե մեր ազգային, այլ այլոց շահերն են սպասարկում». Թևան Պողոսյան. «Փաստ»
Իրենց նպատակը մեզ վերացնելն է այս տարածաշրջանում, և եթե այստեղ վերացանք, հետո աշխարհով մեկ են պայքարելու մեր վերացման համար։ Մենք սա պետք է ընդունենք ու այդ շրջանակում դիտարկենք թե՛ ապագայի, թե՛ ներկայի բոլոր հարցերը։
Հայկական աշխարհը պետք է անցնի մեկնաբանութիւններու եւ վերլուծումներու փուլէն անդին, աշխարհը զգաստութեան բերէ գործո՛վ. «Հայրենիք»
Չենք ստորագնահատեր ստորագրահաւաքի եւ զուգահեռ՝ հայրենիքի պաշտպանոիւթեան անկեղծ նախաձեռնութիւնները, սակայն եթէ քանի մը օրէն մեր դիմաց դրուի վնասաբեր նոր համաձայնագիր մը, այդ նախաձեռնութիւնները պիտի վերածուին բութ դանակի:
Սյունիքը հզորացնելու բացառիկ ծրագրեր՝ պատանիների կողմից․ ամփոփվեց «UPSHIFT»-ը (ֆոտոշարք)
«UPSHIFT» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրը, որը Հայաստանում ներդրվել է հինգ տարի առաջ` ՄԱԿ֊ի մանկական հիմնադրամի՝ «ՅՈՒՆԻՍԵՖԻ» և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից, իրականացվեց նաև Սյունիքում։ Երեկ ամփոփիչ միջոցառումն էր։ Այն վեցերորդ անգամ է իրականացվում մեր երկրում․ առաջին անգամ փորձարկվել է Գյումրիում։ Այս անգամ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն համագործակցել էր նաև «Գորիսի մամուլի
Հայաստանը գլորվում է ավտորիտարիզմի գիրկը, իսկ ժողովրդավարությունից մնացած փշրանքներն էլ վերացվում են. «Փաստ»
Փաշինյանին հաջողվեց իշխանության ճյուղերից գործադիր ու օրենսդիր մարմինները վերցնել իր գլխավորած ուժի վերահսկողության տակ, սակայն պետության ամբողջական զավթումն իրականություն չէր դառնա, եթե իշխանության երրորդ ճյուղը՝ դատական համակարգը, չանցներ իշխանությունների թրի տակով։ Այդ էր պատճառը, որ իշխանությունները ձեռնամուխ եղան դատական համակարգի պաշարմանն ու գրավմանը։ Նախ՝ նրանք ՍԴ-ի հարցերը լուծեցին՝ փոխելով ՍԴ կազմը և դատարանին զրկելով ինքնուրույնությունից,
«Որ թաքնվում է՝ փաստ է». Լիսկայի որդին թողել է իր մեքենան և այլ մեքենայով դուրս է եկել Գորիսից. «Հրապարակ»
«Այս պահի դրությամբ տվյալներ, որ նա դուրս է եկել երկրից, առկա չեն»
Արցախին անհրաժեշտ է հումանիտար օդային միջանցք ցանկացած երկրի հետ, որը պատրաստ է և կարող է օգնել. Ռուբեն Վարդանյան
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԴԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ ԲԱՑԵԼ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ:
Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններուն անվտանգութեան նոր ճարտարապետութեան գծագրման հրամայականը անյետաձգելի է. «Ազդակ»
Միաժամանակ փաստ է, որ պահանջուած կարողականութիւնը համախմբելու կամքն ու նախաձեռնութիւնը կը շարունակէ բացակայիլ
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Հուլիսի 14-ի ժամը 22:30-ից հուլիսի 15-ի ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն


















































