Օրվա լրահոսը

Թիրախավորված տնտեսական աճի վրա հիմնված 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ռիսկային միջավայր է ձևավորում

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ)։ Թեև ծրագիրը մշակվել է բավական բարենպաստ տնտեսական միջավայրում, և կառավարությունն այդ տեսանկյունից լայն հնարավորություններ ունի հավակնոտ ծրագրեր ներկայացնելու համար, սակայն միևնույն ժամանակ կառավարությունն իր առջև իրավացիորեն թիրախ է սահմանել պահպանելու վերջին տարվա տնտեսական զարգացումների արդյունքում ձեռք բերված պարտք/ՀՆԱ հարաբերակցության համեմատաբար ցածր մակարդակը՝ թիրախավորելով այնպիսի պակասուրդի ապահովումը,

Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ

Հուլիսի 14- ին, ժամը 19:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին նախ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը:   ՀՀ կառավարություն      

Գազամուղ Արցախի դիմաց

2020թ․ խայտառակ պարտությունից հետո, որոշակի ժամանակ անց, վարչապետ կոչեցյալն իր կողմից հրահրված և պարտված պատերազմն արդարացնելու համար, բացեց հերթական կեղծիքների տոպրակը, այս անգամ «նախկիններին» մեղադրելով Արցախի հանձնման մեջ։ Բնականաբար,  այս տխմար թեզերը սկսեցին թութակի պես կրկնել և «հիմնավորել» նրա հպատակ-պատգամավորները։ Սակայն, այդ մասին չէ, որ կուզենայի գրել։ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը վերջերս

Հակահայկական քսենոֆոբիան և ռասիզմը Ադրբեջանում 2022. Ահազանգ էթնիկ զտման վերաբերյալ

Հրապարակվել է «Հակահայկական քսենոֆոբիան և ռասիզմը Ադրբեջանում 2022» զեկույցը, որն ահազանգ է Արցախում էթնիկ զտման վերաբերյալ։ Այն մի շարք զեկույցների շարունակությունը և նոր հատորն է, որն ի ցույց է դնում Ադրբեջանում պետության կողմից հովանավորվող ռասիզմը՝ վտանգի տակ դնելով խաղաղությունը և անվտանգությունը Հարավային Կովկասում: Զեկույցը նպատակ ունի պահպանել առկա արձանագրությունները և բարձրացնել միջազգային իրազեկումը Ադրբեջանի ղեկավարության

Նիկոլ Փաշինյանի թրաշի մասին հումորային գրառման պատճառով աղջիկը հայտնվել է քննչականում

Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իր կուսակիցներին մեկին՝ Կ․Մ․-ին, կանչել են քննչական կոմիտեի հետևյալ գրառման համար․ «Մյուս անգամ խնդրում ենք դրոշի տեղը ադրբեջանական այլ իր վառել, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի թրաշը»։ Նարեկ Միրզոյանը իր գրառումը վերնագրել էր․ «Զավեշտների շարքից» ու նշել, որ Կ․Մ․-ին հարցաքննության են

Ֆրանսիայի Սենատի նախագահը կոչ է անում «արագացնել Հայաստանին պաշտպանական սպառազինությունների մատակարարումը»

Կոչ եմ անում անհապաղ վերաբացել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը

Զոհվածի հայր Գարիկ Գալեյանին մեղադրանք են առաջադրել՝ դատախազության դիմաց միջադեպի գործով

Մենք ունենք վնասվածքներ, այսինքն՝ Գարիկ եւ Արթուր Գալեյանն ու Վահիկ Սահակյանը, սակայն այդ գործով մեղադրանք է ներկայկացվում Գարիկ Գալեյանին:

Անպատժելիությամբ խրախուսված Ադրբեջանը հետևողականորեն զարգացրել է իր ագրեսիվ ու հանցավոր գործողությունները. Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է միջազգային դերակատարներին

Ադրբեջանն այսպիսի քայլերով միտումնավոր կերպով ստեղծում է Արցախի ժողովրդի կյանքի համար անտանելի պայմաններ՝ նպատակ ունենալով հասնել Արցախի հայաթափմանը և Արցախի ժողովրդի ոչնչացմանը որպես այդպիսին։

Վերացվել է թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Ագրոթեքինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի): Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին  

«Ստացվում է, որ աշխարհում ցանկացած մանուկ պաշտպանված է, բայց հայ մանկիկը կարող է հացի խնդրի պատճառով մահանալ, եւ որեւէ մեկն ուշադրություն չդարձնի»․ բողոքի ցույց՝ Կարմիր խաչի գրասենյակի մոտ

«Կարմիր գծերը հատված են, իսկ մենք դեռ ուշքի չենք գալիս։ Մեր պայքարը սրանով չպետք է ավարտվի, պետք է փորձենք բոլորին ստիպելով, կոչ անելով բերել նրան, որ անեն այն, ինչի համար ծառայում են Հայաստանում»։

ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքներով՝ 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նախաձեռնվել են շուրջ 5 տասնյակ քրեական վարույթներ

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Պետական վերահսկողական ծառայության կողմից 2023 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում իրականացվել են թվով 27 ուսումնասիրություններ, որոնցից 8-ը՝ ամփոփվել են, իսկ 19-ը դեռևս ընթացքի մեջ են: Ընթացիկ փուլում Ծառայության կողմից իրականացվում են ուսումնասիրություններ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, ՀՀ Պաշտպանության նախարարությունում, ՀՀ Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում, ինչպես նաև հանդիպակաց ուսումնասիրություն՝ «Էրեբունի» ԲԿ-ում:

«Արցախի մեր քույրերն ու եղբայրներն ասում են՝ հաց չունենք, իսկ ՀՀ իշխանություններն ասում են՝ գնացեք, դա ասեք Բաքվին»

ՀՀԿ երիտթեւն այսօր բողոքի ցույց էր անում՝ ի աջակցություն Արցախի, նրանք միջազգային կառույցներից պահանջում են գործուն քայլեր ձեռնարկել՝ Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ

Արդուկի լարով 44-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել վերջինիս 20-ամյա վարձակալին

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 44-ամյա տղամարդու սպանության դեպքը: 2023 թվականի հուլիսի 12–ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Երկաթուղայինների փողոցի տներից մեկում, նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող, Մարտունի համայնքում հաշվառված 20-ամյա երիտասարդը սպանել է նշված տան 44-ամյա

«Պարտավորվել են ամենժամյա ռեժիմով տեղեկություն փոխանցել ՌԴ-ին և ընդունել՝ աշխատանք ունեն անելու անհապաղ ճգնաժամը վերցնելու համար»․ Գուրգեն Ներսիսյանը՝ ռուս խաղաղապահների հրամանատարության հետ հանդիպումից հետո

Գուրգեն Ներսիսյանը տեղեկացրեց՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ևս վրաններ են տեղադրում, որ նույն կարմիր լույսը վառված պահեն նաև Ստեփանակերտում։

Տիգրան Խաչատրյանն ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Լեռային Ղարաբաղում առավել գործուն ներգրավվածության ունենալու կարևորությունը

Խաչատրյանն անդրադարձել է արցախցի շուրջ 30,000 երեխաների համար շրջափակման ծանրագույն հետեւանքներին

Արտակ Զաքարյան․ «Արցախը չի կարող հայության հետագա հանգիստ կյանքի վճարը լինել»

ՀՀԿ երիտթեւն այսօր Եվրոպական միության պատվիրակության շենքի առջեւ բողոքի ցույց է անում՝ի աջակցություն Արցախից հնչող կոչերի:

ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա»-ում ստացված նոր շտամը բարձրացնում է սառնարանային պայմաններում պահպանվող մսամթերքի կենսաանվտանգությունն ու երկարացնում պահպանման ժամկետը

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում ստացվել է կաթվաթթվային բակտերիաների նոր շտամ, որը թույլ է տալիս բարձրացնել սառնարանային պայմաններում պահպանվող մսամթերքի կենսաանվտանգությունն ու երկարացնել պահպանման ժամկետն առանց զգայունաբանական բնութագրի՝ համի, հոտի, տեսքի որևէ փոփոխության: «Սառնարանային պայմաններում պահպանվող սննդամթերքում սննդածին և նեխում առաջացնող մանրէների առաջացրած ինֆեկցիաների սուր բռնկումները հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում: Կաթնաթթվային բակտերիաների որոշ

Շրջափակման հետևանքով Արցախում 1610 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման շրջափակման 215-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 81 տեղեկագրի՝ 14.07.2023թ. դրությամբ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,610 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 30  դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել

Ընդգծվել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության դերը Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին կայունության ամրապնդման գործում

Միրզոյանը շեշտել է նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներն ի կատար ածելու, ԼՂ շրջափակումը վերացնելու և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումները կանխելու հրամայականը՝ կարևորելով միջազգային դերակատարների հստակ գործողությունները:

Վիտալի Բալասանյանի տունը խուզարկել են առանց համապատասխան թույլտվությա՞ն

Պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը չպատճառաբանված եւ անհիմն է համարում գեներալի ձերբակալման իրավաչափությունը վիճարկող միջնորդության մերժումը

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

2023թ. հուլիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ա.Աբազյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին բացի հանձնաժողովի անդամներից ներկա էին Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն, անհայտ կորած անձանց ընտանիքների շահերը ներկայացնող մի խումբ ծնողներ և հարազատներ: Նիստի

Քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը: Պատասխանատուները զեկուցել են, որ հստակեցվել են բարեփոխումների ռազմավարական հիմնական նպատակները և թիրախները: Դրանք միտված են՝ քաղաքականությունների մշակմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, պետական կառավարման համակարգի ինստիտուտների արդյունավետության բարձրացմանը, մարդկային ռեսուրսների ու կարողությունների բարելավմանը, մասնակցային կառավարման համակարգի և հաղորդակցության

«Ինձ մեղադրում են, որ երեխաներին թողել եմ մենակ ու գնացել, բայց ես գնացել եմ սնունդ բերելու». մահացած երեխաների մայր

Տղաս սրտի արատ ունի, այդ շոգ եղանակին ոտքով ինչպես տանեի հետս, եթե չկար ոչ մի մեքենա

Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ, հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) գույքերի նկատմամբ: Ուսումնասիրության նախնական արդյունքներով ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման՝ 20 միավոր

«Ստիպված ենք ափսոսանքով արձանագրել երկրի իրական վիճակի ու հանրահավաքին հնչած ուղերձների անհամաչափության փաստը»

Հանրահավաքին կոչ հնչեց ուղղված բոլորին, բացի ՀՀ կառավարությունից, որը փաստացի ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031