Օրվա լրահոսը
Անխուսափելի վերադարձ հին մեթոդներին
Ինձ համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող պետություն ղեկավարել՝ նրա ղեկավարման 5 տարիները ողբալի արդյունքների են բերել: Սովորաբար, նման պնդումները լսելիս, իշխանության կողմնակիցները ոչ թե փորձում են ապացուցել, որ Փաշինյանը հանճարեղ ղեկավար է, այլ հարցնում են՝ «իսկ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը կարողանո՞ւմ էին պետություն ղեկավարել»: Իմ պատասխանն է՝ այո, որովհետեւ նրանք ղեկավարում
Պատերազմով «Հայաքվե»-ի անդամներին չէ, որ պետք է վախեցնեն․ «Առերեսում»
Հայրենիքն ու սահմանը պաշտպանելը, բանակում ծառայելը, սեփական ծնողին եւ երեխային պաշտպանելը տղամարդու արժանապատվությունն է, ոչ թե պատիժը։
Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ աշխատակազմը պարգեւատրում կստանա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հրապարակվել է` 14.07.2023թ. Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով` կարգադրում եմ. 1.Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 80%-ի չափով՝ համաձայն հավելվածի:
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի մեծ ներդրումն աշխարհասփյուռ հայ համայնքներում հայապահպանության և հայագիտության զարգացման գործում
ԱԳ նախարարի հանդիպումը Գյուլբենկյան հիմնադրամի նախագահի հետ
Քննարկվել է Երեւանի քաղաքապետարանին պարտատոմսեր թողարկելու հնարավորություն տալու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 14-ին հրավիրել է աշխատանքային քննարկում` Երեւանի քաղաքապետարանին պարտատոմսեր թողարկելու հնարավորություն տալու մասին օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել եւ տեսակետներ են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը, Էդգար Հակոբյանը, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը, Տարածքային
Շնորհակալ ենք Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանն աջակցության, ՀՀ-ում ռազմական կցորդ նշանակելու, Հայաստանի ու Արցախի խնդիրները մշտապես ուշադրության առանցքում պահելու համար. «Հանրապետություն» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորում է Ֆրանսիայի ազգային տոնը և շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի ժողովրդին ու նախագահ Էմանուել Մակրոնին՝ պատերազմի ու խաղաղության փորձությունների օրերին Հայաստանի ու հայերիս կողքին լինելու համար: Աշխարհաքաղաքական փոփոխությունների ու ԵՄ անվտանգային նոր ճարտարապետության ձևավորման մեջ կարևորելով Ֆրանսիայի ներդրումը՝ ակնկալում ենք երկու պետությունների առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը իբրև փոխշահավետ օրակարգ, որ ներառում է ոչ միայն
Փաշինյանի որոշմամբ՝ ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Բագրատ Բադալյանին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Բագրատ Բադալյանին ազատել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Հայաստանը կարեւորում է Լեհաստանի հետ հարաբերությունների, համագործակցության զարգացումը. ԱԺ-ի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Հռոմի պապը փորձում է վերադարձնել գերիների մի մասին․ Գյումրիում այս մասին խոսել է նրա բանագնացը
Երեկ Գյումրու Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե աթոռանիստ եկեղեցում Սուրբ և անմահ պատարագ է անցկացվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի բանագնաց, Սուրբ աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի ներկայությամբ։ Պատարագից հետո Խծաբերդում գերեվարվածների հարազատները մոտեցել են նրան՝ խնդրելով փոխանցել Հռոմի պապին՝ բարեխոսելու, օգնելու վերադարձնել իրենց որդիներին։ Կարդինալ Պիետրո Պարոլին ասել է․ «Իրոք ձեզ մոտիկ ենք, սրտանց ձեզ մոտիկ ենք։
«Անզեն բանվորների ուղղությամբ կրկին կրակահերթ արձակելու պարագայում կդիտենք ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ»
Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատեր՝ ամերիկյան «ՎԻՐՏՈՒԱԼ ՖՈՆԴԻՆԳ» և «ՍԻԷՍԻ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊ ընկերությունների կողմից Սույն թվականի հունիսի սկզբին Ադրբեջանը հայտարարեց, որ Հայաստանի Երասխ բնակավայրում կառուցվում է մետալուրգիական գործարան, որը բնապահպանական խնդիրներ է ստեղծելու իրենց երկրի համար: Մեր կողմից Հայաստանում հիմնադրված «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը հունիսի 8-ին հայտարարություն տարածեց, նշելով, որ ստացել է
«Թուրքիան վստահելի չէ, ու չպետք է Կովկասի հարցում նրա հետ գործարքի գնալ». Իրանական մամուլ
Իրանական մեդիադաշտում արդեն ավելի բաց ձևակերպումներով շրջանառվում են Վելայաթիի հոդվածի հիմնական շեշտադրումները, այն է՝ Թուրքիան վստահելի չէ, ու չպետք է Կովկասի հարցում նրա հետ գործարքի գնալ (այս համատեքստում Վելայաթին հիշեցրել էր Սիրիայից մինչև Ուկրաինա ՌԴ նկատմամբ Անկարայի քաղաքականության փոփոխությունները, այդ թվում՝ «Ազովի» հրամանատարներին հանձնելու դեպքը)։ Պետք է հաշվի առնել Իրանի շահերը, իսկ Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայությունը
Տիգրան Խաչատրյանը անդրադարձել է ԼՂ-ում ապրող շուրջ 30,000 երեխաների համար ստեղծված ծանրագույն հետեւանքներին
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին
«Բարձր ենք գնահատում բարեկամ՝ նախագահ Էմանուել Մակրոնի կարևոր դերակատարությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման գործում». Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը
«Հարկադրանքի և հաշվեհարդարի սպառնալիքների ներքո Արցախում չի կարող հաստատվել խաղաղություն»
Գերագույն հոգևոր խորհուրդը դիմում է ՀՀ իշխանություններին ու միջազգային հանրությանը
Քննարկվել է ՀԸԳՀ-ով նախատեսված հայկական կոնյակի ռեբրենդինգի գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Արցախի համաժողովրդական շարժումն այլևս իրականություն է, ի հեճուկս իրենց իրական դեմքն ու խառնակիչ կերպարը թաքցնելուն ոչ ունակների. Գուրգեն Ներսիսյան
Սիրելի հայրենակիցներ, քանի որ այսօր մեկնարկած Արցախի համաժողովրդական շարժման մասնակիցները օրվա ընթացքում ոտքով մոտ երկու տասնյակ կիլոմետր ճանապարհ են անցել ու բավականին ուշ են հասել Ստեփանակերտ, ուստի մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը, հուլիսի 15-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կներկայացվեն վերջին երկու օրվա աշխատանքները, երկրում ստեղծված վիճակը, ինչպես նաև կորոշենք հետագա անելիքները: Ի
Սեւանի ափամերձ դղյակները, կոռուպցիան եւ կառավարության հանցավոր անփութությունը. Բա ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը կրծքով պահում էր Սեւանը
Փաշինյանը հայտարարեց. «Տիկնայք եւ պարոնայք, Սեւանից հավելյալ 150 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին առաջարկը կոռուպցիոն լուրջ ռիսկեր է պարունակում եւ, մեծ հաշվով, հակաօրինական է»:
Հովիկ Հայրապետյանը Վրաստանում գլխավորում է մրցաաշարային աղյուսակը
Փոթիում մեկնարկած գրոսմայստեր Նանա Ալեքսանդրիայի գավաթի 2023 թվականի խաղարկության 16-րդ փառատոնում խաղացված երեք տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը միավոր չի կորցրել եւ գլխավորում է «A» խմբի մրցաշարային աղյուսակը։ Հետաքրքիր է, որ Հայրապետյանի մրցակիցները բոլոր երեք տուրերում եղել են հայաստանցի շախմատիստներ։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարմի Խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 11 բուժառու
Այսօր՝ հուլիսի 14-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 8 բուժառուներ, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ ԿԽՄԿ մեքենաներով վերադարձել են Արցախ։ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 41
Համախմբվել Արցախի ապաշրջափակման շուրջ. սա մեր Հայրենիքի հարցն է, մեր թասիբի հարցն է, մեր լինել-չլինելու հարցն է. «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» ներկայացուցիչ
Արցախը միայն արցախցունը չէ, այլ ողջ հայությանը: Այսօր մի նպատակի շուրջ է պետք համախմբվել՝ Արցախի ապաշրջափակման պայքարի: Ես խնդրում եմ, նույնիսկ՝ պահանջում քաղաքական բոլոր պահանջները մի կողմ թողնել և միայն համախմբվել Արցախի ապաշրջափակման շուրջ. սա մեր Հայրենիքի հարցն է, մեր թասիբի հարցն է, մեր լինել-չլինելու հարցն է:
Քննարկվել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ
Ավելի քան 19 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատարը. կալանավորվել են նաև կաշառք տված և կաշառք ստանալուն օժանդակած անձինք
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված գաղտնի քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ. Մ.-ն զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի N զորամասի հրամանատարի պաշտոնը, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ի օգտին ապօրինի գործողություններ
Երիտասարդական թատերախումբ Գյումրիում՝ նոր դեմքերով ու նոր ձեռագրով
Գյումրիում, որտեղ թատրոն գնալը տոն է, կոլորիտային այս քաղաքի անխախտ ավանդույթներից է․ հասարակության բոլոր շերտերը՝ մտավորականից մինչև բանվոր գրեթե բաց չեն թողնում ոչ մի ներկայացում, թատերական աշխարհը համալրվել է ևս մեկ թատերախմբով։ Այն երիտասարդական է, ունի իր ձեռագիրը, աչքի է ընկնում նորարարական մոտեցումներով։ «Գյումրու երիտասարդական թատերախմբի» հիմնադիր Արմեն Արշալույսյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ թատերախումբը
Վիտալի Բալասանյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել. Պաշտպան. «Արմենպրես»
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է․ նրան տեղափոխել են հիվանդանոց։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը։ «Պարոն Բալասանյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել, այժմ նրան բժիշկները հետազոտում են»,- ասաց Մարտիրոսյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Սյունիքի մարզպետին չի հետաքրքրում ադրբեջանցիների նամակը եւ հորդորում է՝ ադրբեջանական օրակարգը չբերել Հայաստան
«Ադրբեջանը սադրում է՝ անում է ամեն ինչ, որ հարցը տանի ուժային լուծման։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք եւ այնտեղից ստացվող տեղեկությունները չտարածենք այստեղ ու մեր միջեւ»,- նշում է Սյունիքի մարզպետը:
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի պեղման աշխատանքներին
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի տարածք՝ ծանոթանալու իրականացվող պեղման աշխատանքներին: Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը: Հատիս լեռան տարածքում պեղումները մեկնարկել են հունիսի 1-ից. աշխատանքներն
Վիտալի Բալասանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով
2023 թվականի հուլիսի 13-ին, քրեական գործի շրջանակում՝ դատարանի թույլտվությամբ, Վ. Բ-ին պատկանող առանձնատանը խուզարկություն կատարելու ընթացքում առանձնատան սեփականատեր Վ. Բ.-ն կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է արտահայտել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ԱԱԾ մի խումբ աշխատակիցների հասցեին՝ կապված իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ: Այնուհետև, Վ. Բ.-ին խուզարկության կատարման վայրից հեռացնելու ժամանակ, տվյալ պահին նշված
Թիրախավորված տնտեսական աճի վրա հիմնված 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ռիսկային միջավայր է ձևավորում
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ)։ Թեև ծրագիրը մշակվել է բավական բարենպաստ տնտեսական միջավայրում, և կառավարությունն այդ տեսանկյունից լայն հնարավորություններ ունի հավակնոտ ծրագրեր ներկայացնելու համար, սակայն միևնույն ժամանակ կառավարությունն իր առջև իրավացիորեն թիրախ է սահմանել պահպանելու վերջին տարվա տնտեսական զարգացումների արդյունքում ձեռք բերված պարտք/ՀՆԱ հարաբերակցության համեմատաբար ցածր մակարդակը՝ թիրախավորելով այնպիսի պակասուրդի ապահովումը,
Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ
Հուլիսի 14- ին, ժամը 19:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին նախ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը: ՀՀ կառավարություն


















































