Օրվա լրահոսը
Քայլեր ձեռնարկել օրենքի խախտումներով օտարված հողերը համայնքին վերադարձնելու. Աննա Վարդապետյան
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 14-ին Արմավիրի մարզի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցել են նաև Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը, իրավապահ կառույցների մարզային ղեկավարները։ Գլխավոր դատախազը խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարել մարզի իրավապահ գործընկերների հետ կառուցողական աշխատանքի միջոցով քրեական վարույթների քննության որակի ու արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը: Աննա Վարդապետյանը հանձնարարել է համայնքային շահի պաշտպանության
Սարգիս Խանդանյանն անհանգստացած է Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու հայտարարության առնչությամբ
«Իրականում թուրք-ադրբեջանական հռետորաբանությունն ինչպես եղել է նախկինում, նույնությամբ շարունակվում է նաեւ հիմա. որեւէ փոփոխություն չի կրել». իշխանական պատգամավորի խոստովանությունը
Ձեռնարկել քայլեր՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ. Թագուհի Թովմասյանը գրություններ է հասցեագրել միջազգային գործընկերներին
Պահանջել եմ հրապարակային գնահատական հնչեցնել Ադրբեջանի հանցավոր վարքագծի վերաբերյալ
«Ընտրել եք այն ցուցանիշները, որոնցով փորձում եք հիմնավորել եւ ամբողջությամբ ձեզ վերագրել բարձր տնտեսական աճը»․ Թադեւոս Ավետիսյանը՝ ֆինանսների նախարարին
«Մենք նշել ենք, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները երկուսից ավելի անգամ աճել են 2022 թվականին եւ կազմում են ՀՆԱ-ի 5․1 տոկոսը։ Նման բարձր ցուցանիշ վերջին տասնամյակում չի եղել»։
Կրակոցները բոլոր հատվածներում պետք է դադարեցվեն. Թոյվո Կլաար
Կարևոր է պահպանել հաջորդական հանդիպումների դրական թափը և հասնել արդյունքների բանակցությունների սեղանի շուրջ, որից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը և ողջ տարածաշրջանը»,- գրել է Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում։
Դարդեն եղբայրներից մինչեւ Պեդրու Կոշտա՝ Հայաստան կգան հոբելյանական «Ոսկե ծիրանին»
Փառատոնը Հայ կինոյի 100-ամյակի շրջանակներում իրականացվող հանգուցային միջոցառումներից մեկն է լինելու
«Անընդհատ թմբկահարվում է, որ կառավարության պարտքը հատել է 10 մլրդ դոլարի սահմանը․ սա հիանալի արդյունք է»․ ֆինանսների նախարար
Ազգային ժողովի նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստանի պետական պարտքին։ «Անընդհատ թմբկահարվում է այն մասին, որ կառավարության պարտքը հատել է 10 մլրդ դոլարի սահմանը։ Իրոք, պարտքը դոլարով արտահայտված՝ ավելի է 10 մլրդ դոլարից։ Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ։ Օրինակ՝ Վրաստանի պարտքը կազմում է 23․5
Ադրբեջանի ուժեղ բանակն ավելի առաջ տանելու համար շարունակելու ենք ՆԱՏՕ-ի ստանդարտներով վարժանքները. Յաշար Գյուլեր
Թուրքիայի պաշտպանության նախարարը Բաքվում խոստացել է մեծացնել աջակցությունը Ադրբեջանի բանակին
«Մտահոգիչ են, հատկապես, որ դրանք զուգահեռ են ընթանում ակտիվացած բանակցային գործընթացին». Սարգիս Խանդանյանը՝ Երասխում կրակոցների մասին
Ամեն դեպքում, ըստ իշխող խմբի պատգամավորի, ագրեսիան զսպելու լավագույն ուղղությունը դեպի խաղաղություն շարժվելն է
Հայաստանի և Ռուսաստանի ՄԻՊ-երը համագործակցության վերաբերյալ հարցեր են քննարկել
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 13-ին տեսազանգ է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։ Քննարկվել են երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացնող հաստատությունների համագործակցությանը վերաբերելի հարցեր։ Զրույցի ընթացքում Տատյանա Մոսկալկովան շնորհավորել է Անահիտ Մանասյանին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու առթիվ։ Տատյանա Մոսկալկովան Անահիտ Մանասյանին հրավիրել է հոկտեմբերին մասնակցելու եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների հաստատությունների
«Եթե խորքային վերլուծություն անելու գիտելիք չունենք, կարելի է տպավորություն ունենալ, որ տնտեսական աճից օգտվել են բանկերն ու վարձով բնակարան տվողները»․ ֆինանսների նախարար
«Հայաստանը հայտնվում է Ռուսաստանից արտագաղթողների համար առաջին եռյակում, եւ պետք է հարցնել, թե ինչո՞ւ Ադրբեջանը չկա այդ ցանկում»։
Ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորված օտարերկրացիների վիրահատությունները բարեհաջող են անցել
Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության
Էրդողան. Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանի դիրքորոշումը և՛ Ադրբեջանին, և՛ մեզ տխրեցնում է
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Թուրքիայի նախագահ Էրդողանի այսօրվա ասուլիսից մի հատված. «Գալով Զանգեզուրի միջանցքին։ Դա Հայաստանի հետ կապված հարց չէ։ Զանգեզուրի միջանցքի խնդիրը կապված է Իրանի հետ։… Այս հարցում Իրանի նման դիրքորոշումը և՛ Ադրբեջանին, և՛ մեզ տխրեցնում է»։ Այս խոսքը հերթական ապացույցն է, որ Իրանն է Սյունիքի անվտանգության գլխավոր հովանավորը, իսկ «Զանգեզուրի միջանցք» կոչվող
«Բանակը պատրաստ է եւ պարտավոր է համարժեք արձագանքել յուրաքանչյուր այսպիսի քայլի». Արման Սարգսյանը՝ Երասխի ուղղությամբ կրակոցների մասին
Առաջխաղացման որեւէ քայլ տեղի չի ունեցել. վստահեցնում է փոխնախարարը
Վաղարշակ Հարությունյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների դեսպանների հետ Լավրովի հանդիպմանը
Հունիսի 13-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների դեսպանների և մշտական ու լիազոր ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Կազմակերպության անդամ պետությունների համար հետաքրքրություն ներկայացնող՝ միջազգային և տարածաշրջանային թեմաներին վերաբերող մի շարք հարցեր։ Տեղի է ունեցել նաև մտքերի
Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը՝ տարածքային նկրտումներ ունենալով ՀՀ նկատմամբ. Հերիքնազ Տիգրանյան
Ավտորիտար համակարգը մարտահրավեր է նետում ժողովրդավարությանը
Ինչպես հաղթահարել իշխողների շիզոֆրենիան
Պիտիրիմ Սորոկինն առաջարկում էր, որ կառավարությունները ներգրավվեն «հասարակական բարոյականության ունիֆիկացված համակարգի» մեջ 1959 թվականին ռուս, հետագայում՝ ամերիկացի սոցիոլոգ Պիտիրիմ Սորոկինը գիրք էր հրատարակել, որը կոչվում էր այսպես՝ «Իշխանությունն ու բարոյականությունը: Ո՞վ է վերահսկելու հսկիչներին» (Power and Morality: Who Shall Guard the Guardians?): Սորոկինն այդ գրքի օրինակներն ուղարկել էր ԱՄՆ այն ժամանակվա նախագահին (Էյզենհաուերին), պետքարտուղարին, մի
Ադրբեջանի կրակից Երասխում վիրավորում ստացած օտարերկրացիների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՀՀ ԱՆ
Ադրբեջանի կողմից ՀՀ Երասխ բնակավայրի ուղղությամբ քաղաքացիական նշանակության օբյեկտ հանդիսացող՝ կառուցվող մետալուրգիական գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: ՀՀ առողջապահության նախարարություն
Փաշինյանը և Օվերչուկը քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, կողմերի սուվերենության հիման վրա սահմանային ու մաքսային հսկողության իրականացմանը վերաբերող հարցեր
ՌԴ փոխվարչապետը նկատել է՝ ընթացիկ տարվա առաջին 5 ամիսների ընթացքում երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է 96 տոկոսով:
Ադրբեջանը ժամը 13:45-ին կրակ է բացել Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. տուժածներ չկան
Հայկական կողմում տուժածներ չկան:
Եվրասիական համալսարանի կազմում ԵՊՀ-ն ներառված չէ . ԵՊՀ մամուլի խոսնակ
Խոսքը Եվրասիական ինտեգրման ոլորտում համատեղ գործունեության համաձայնագրի մասին է
Մալերիուսի հետ հանդիպմանը Մանասյանն անդրադարձել է Ադրբեջանի ԶՈւ գործողությունների հետևանքով սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումներին
Անահիտ Մանասյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ստեֆան Մալերիուսին‼ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 13-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ստեֆան Մալերիուսին և Երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին։ Անահիտ Մանասյանը Ստեֆան Մալերիուսին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի
Իրավախախտի մասնակցությունը վարչական վարույթին պարտադիր է, չներկայանալու դեպքում՝ գործի վարույթն առնվազն մեկ տարի հետո ենթակա է կարճման
Ստուգումներն ու տեսչական գործառույթները պետք է կազմակերպվեն այնպես, որպեսզի չխոչընդոտվի տնտեսավարող սուբյեկտի բնականոն գործունեությունը: Ստուգման ընթացքում արգելվում է կապարակնքել պահեստներ, շինություններ, դրամարկղեր, էներգիայի աղբյուրներ, սարքավորումներ, սարքեր եւ այլն, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին: Այս մասին «Առավոտ»-ի հետ հարցազրույցում, անդրադառնալով վարչական մարմինների հետ փոխհարաբերություններում գործարարներին հուզող մի շարք հարցերի, ասում
ԵԽԽՎ համազեկուցողները «լուրջ մտահոգություններ» են արձանագրել Ադրբեջանում
Նրանք հանդես են եկել մի շարք գնահատականներով և առաջարկություններով՝ խոսքի ազատության, ՀԿ-ների իրավիճակի, դատական համակարգի անկախության, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքական դրդապատճառներով կալանավորված բանտարկյալների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ։
Բենզինի, դիզվառելիքի, շաքարավազի շուկաներում տեղի է ունեցել կենտրոնացվածության նվազում․ Բաբկեն Թունյանը թվեր ներկայացրեց
«Որեւէ մեկը չի կարող խոչընդոտել որեւէ մեկին՝ բիզնես անել»։
Թմրամիջոցների շրջանառությամբ, մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել. 4 անձի մասով գործն ուղարկվել է դատարան
Երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում, երկուսի նկատմամբ՝ տնային կալանք:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունիսի 14-ի ցերեկը, 15-ին, 17-ին սպասվում է, 16-ին, 18-19-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 14-ի ցերեկը, 15-ին, 17-ին շրջանների զգալի մասում, 16-ին, 18-19-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-15-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Հունիսի
«Ինչո՞ւ եք եկել այստեղ, քաղաքական կարիերա՞ եք ուզում սկսել»․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության թեկնածուին
«Եթե ես չեմ ընտրվում հանձնաժողովի անդամ, չեմ կորցնում ոչինչ, ես փաստաբան եմ, ունեմ իմ աշխատանքը»։
Երասխում ադրբեջանական կրակի հետևանքով Հնդկաստանի քաղաքացիներ են վիրավորում ստացել
Այսօր Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը: ՀՀ ՊՆ
«Ո՛չ ժամանակը, ո՛չ էլ որեւէ մեկը չեն կարող ջնջել հանճարի երաժշտությունը»
Հարցազրույց ճանաչված կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի հետ – Հարգարժան Վաչե, հատկապես այս տարի՝ Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանի կապակցությամբ, աշխարհի հեղինակավոր նվագախմբերն ու թատրոնները, անվանի մենակատարները միմյանց հերթ չեն տալիս ներկայացնելու հանճարեղ կոմպոզիտորի ստեղծագործությունները։ Ձեզ հարցազրույցի հրավիրելու առիթը շվեդական հայտնի ֆիրմայի թողարկած «Հայկական ռապսոդիա» խորագրով CD-ն է, որտեղ Խաչատրյանի եւ Ձեր գործերն են։ Մեր դիտարկմամբ՝ սա հավանաբար


















































