Օրվա լրահոսը

Նոր պաշտոն՝ Շիրակի նախկին դատախազին

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով նոր նշանակումներ են կատարվել։ Մասնավորապես Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ: Քննչական կոմիտեն նաև ներկայացրել է Շիրակի նախկին դատախազի կենսագրականը՝ թվարկելով պարգևները, զբաղեցրած պաշտոնները։ Գուրգեն Գրիգորյանն, անխոս, նոր

Պապիկյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի

Մայիսի 4-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի: Սահմանագոտու մարտական դիրքեր այցի ընթացքում նախարարը հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող վարժական հավաքի մասնակիցների հետ, զրուցել ծառայությանն առնչվող հարցերի շուրջ, լսել է բարձրացրած հարցերը և առաջարկները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վարժական հավաքի մասնակիցներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը: Նախարար Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանման հրամանատարին հանձնարարել է

«Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի առաքումն անհրաժեշտ է»․ Նիկոլ Փաշինյան

Պրահայում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ մենք լիարժեք ներգրավված ենք Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում եւ առաջիկայում էլ ներգրավված կմնանք՝ տրամադրված լինելով արդյունքներ գրանցել եւ ոչ թե բանակցել բանակցելու համար

Սոցիալական նոր ծրագիր կմեկնարկի. Արցախի խորհրդարանում լսումներ են անցկացվել

Գուրգեն Ներսիսյանի խոսքով ՝ ծրագրի շահառուներին կցուցաբերվի 40-50 հազար դրամական աջակցություն

Գյումրու «Ֆանտաններ» թաղամասի դաշտերից 12 փաթեթ թմրանյութ է գտել ու ձերբակալվել

Երիտասարդը հայտնել է, որ դրանք պատկանում են իրեն, հանդիսանում են «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, պահել է իր անձնական օգտագործման համար։

Նշանակումներ ՀՀ քննչական կոմիտեում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գուրգեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ: Արդարադատության առաջին դասի խորհրդական Գուրգեն Գառնուշի Գրիգորյանի կենսագրությունը Ծնվել է 1983 թվականի հունվարի 01-ին, Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում: 2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2004-2006թթ.  ծառայել

«Գրիգորի Խաչատուրովը տեսականորեն իշխանության և նրանց տերերի համար խոչընդոտ է այդ տարածքները հանձնելու համար»․ Հայկ Նահապետյան

Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ պարտությունից հետո թիրախը զինվորականությունն է։

Նախագծով առաջարկվում է հստակեցնել հաշմանդամության պատճառական կապերը, օրենքի դրույթները համապատասխանեցնել գործող իրավական ակտերին

Մայիսի 4-ին Արամ Գրիգորյանի նախագահությամբ ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել: Օրակարգում ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր: ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վ.Առաքելյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվում է հստակեցնել հաշմանդամության պատճառական կապերը, ինչպես նաև համապատասխանեցնել Օրենքի դրույթները

Ինչո՞ւ է լռում Չեխիայի կառավարությունը, ինչո՞ւ Եվրամիությունը պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ․ լրագրողի հարցը՝ Չեխիայի վարչապետին

Պրահայում ՀՀ եւ Չեխիայի վարչապետների համատեղ ասուլիսում Չեխիայի ղեկավարն ասաց՝ մենք կարեւորում ենք, որպեսզի կնքվի խաղաղության պայմանագիր, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար։

Հնդկաստանի դեսպանի հետ հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների մասին

Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Նորին Սրբությունը, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով, բարեմաղթեց արդյունաշատ առաքելություն Հայաստանում: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ երկու երկրների սերտ գործակցությունը պայմանավորված է հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամությամբ, ապա անդրադարձավ

Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարեւանների նկատմամբ եւ ակնկալում ենք, որ մեր հարեւանները նույնպես կառաջնորդվեն այդ սկզբունքով. Ալեն Սիմոնյան

Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը կրկին ընդգծում է տրանսպորտային բոլոր միջոցներով դեպի ծով անարգել մուտքի կարեւորությունը. Ալեն Սիմոնյան

Պատերին՝ բորբոս. Էջմիածնում կասեցվել է խմորեղենի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արտավազդ Սարգսյանին պատկանող խմորեղենի արտադրամասում (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին) ստուգման ընթացքում պարզել են, որ աշխատում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով: Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, հատակին առկա են եղել ճաքեր, պատերին և առաստաղին՝ բորբոս,

Առաջիկա օրերին ավարտին կհասցվեն սոցիալական աջակցության ծրագրի իրականացման վերաբերյալ Արցախի կառավարության որոշման նախագծման աշխատանքները

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը Առաջիկա օրերին ավարտին են հասցվելու Արցախի Հանրապետության շրջափակման ընթացքում սոցիալական աջակցության ծրագրի իրականացման վերաբերյալ ԱՀ կառավարության որոշման նախագծման աշխատանքները, որով նախատեսվում է դրամական աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետությունում բնակվող՝ աշխատանք չունեցող յուրաքանչյուր անձի, այդ թվում երեխաներին՝ նպատակ հետապնդելով մեղմացնելու շրջափակման հարուցած սոցիալ-տնտեսական հետևանքները: Այսօր հիշյալ ծրագրի կիրառման ընդհանուր մոտեցումներն

«Երեւանի իշխանազավթմանը դեմ չգնացող ուժը հանցակից է»

«Առավոտ» օրաթերթը «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ զրուցել է Երեւանի արտահերթ ընտրությունների անցկացման պահանջի իրավաչափության եւ նպատակների մասին։ -Տիկի՛ն Թանդիլյան, լրատվամիջոցներով բավականին ակտիվ քննարկվում է ձեր հայտարարությունները, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը պահանջում է արտահերթ ընտրություններ, եւ եթե կառավարությունն անգործության մատնվի, արտահերթ ընտրություններ չնշանակի, դատարան է դիմելու։ Իշխող ուժի հռետորաբանությունից ենթադրվում է, որ արտահերթ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 6-ի երեկոյան առանձին շրջաններում, 7-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ն աստիճանաբար

«Սիմվոլիկ է, որ այսօրվա կլոր սեղանն անցկացվում է Հայաստանում». ԳԱԱ-ում նշվել է Ռախմանինովի ծննդյան 150-ամյակը

Սույն թվականի մայիսի 3-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Ռախմանինով. ռուս կոմպոզիտոր, աշխարհի քաղաքացի» խորագրով կլոր սեղանը՝ նվիրված ականավոր կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Սերգեյ Ռախմանինովի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Միջոցառումը բացեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը։ Ներկաներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

«Սիրելի քաղաքացիներ, դուք հիմա գիտե՞ք՝ Քաղաքացու օրը պետբյուջեից 70 հազար դոլարն ի՞նչ նպատակով է ծախսվել մեկ անձից գնման ընթացակարգով»․ Մարիաննա Ղահրամանյան

Ըստ հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանի՝ սրա պատճառներից է այն, որ չի եղել բավարար վստահություն նրանում, որ մենք բոլորս պատասխանատու ենք ուժեղ պետության ունենալու համար։

«Կանխելու համար արցախահայերի հայրենազրկումը». «Ո՛Չ Արցախի էթնիկ զտման» շարժումը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին՝ կոչ անելով միանալ պահանջագրին

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբը նամակներ է ուղարկել ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր», «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին և բոլոր պատգամավորներին՝ կոչ անելով միանալ change.org հարթակում՝ https://chng.it/SpVC2Rt9  հրապարակված պահանջագրին: Արցախցի մի խումբ երիտասարդների նախաձեռնած պահանջագրով միջազգային հանրությանը պահանջ է ներկայացվում գործուն քայլեր ձեռնարկել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը

Զաքիր Հասանովն ընդունել է ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարին 

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ առաքելության հրամանատար Ալեքսանդր Լենցովին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Արցախում օպերատիվ իրավիճակը: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Ապատեղեկատվությունը հաճախ որպես փափուկ ուժ է օգտագործվում. Սեդա Մուրադյան

Մեր նպատակն է ուսումնասիրել միջազգային փորձը եւ քննարկել՝ հնարավո՞ր է այն տեղայնացնել նասեւ Հայաստանում

Մինչեւ ե՞րբ այս պարտուողականութիւնը. Սեւակ Յակոբեան

Մինչեւ, ո՞ւր «խաղաղութիւն» մուրալու այս ամօթալի մարմաջը: Կը մնայ ըսել, որ քաղաքականութեամբ զբաղելու մենաշնորհը ունենալ կարծողները, թող որ հերթը իրենցը համարեն այսօր պատշաճ պատասխանը տալու ազերիական վերջին սպառնալիքին, որուն համար անշուշտ մեր կասկածները ունինք:

«Քաղաքացու մասին, որ ասում եք՝ «քաղաքացի», լավ է հնչում, բայց դա այնքան էլ լավ բան չէ, որովհետև քաղաքացու մեջ որևէ բնորոշում չկա»․ Վահե Արսեն

Բանաստեղծի բնորոշմամբ՝ քաղաքացին զուտ մի պետության բնակիչ է, որն  ունի այդ պետության քաղաքացիություն և շարժվում է քաղաքացիական համակարգի օրենքներով, բայց մենք պիտի կերտենք հայ քաղաքացի, որն իր առաջ ունի առաջնային խնդիր՝ ազգային պետական շահը։

Ալեն Սիմոնյանը շեշտել է՝ տարածաշրջանում խիստ անկայուն իրավիճակի համատեքստում կարեւոր է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը

Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի մոտեցումները Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ:

«Արցախյան խնդիրը միայն արցախցիների խնդիրը չէ: Առավել քան երբևէ, անհրաժեշտ է համախմբվել արցախահայության շուրջ»

Ժամանակն է թոթափել անտարբերությունը և գիտակցել, որ այս հանցավոր անգործությունը կարող է 120 հազար մարդու կյանք և Արցախի կորուստ արժենալ:

«Ես կողմ եմ մահապատժին, որպեսզի ձեր նմանները չբուծվեն, վերադարձնելու ենք մահապատիժը»․ Զարուհի Փոստանջյան

Կառավարության դիմաց զոհված զինծառայողների հարազատները բողոքի ցույց էին անում

Այս ստորագրություններով Հայաստանի քաղաքացին, Հայաստանի բնակիչը կանգնած է Արցախի կողքին. Թագուհի Թովմասյան

Այս իշխանությունների համար չկա Արցախ՝ չկա խնդիր: Հայաստանյան այս իշխանությունները համարում են, որ Արցախի հարցի փակմամբ, այսինքն Արցախն՝ Ադրբեջանին հանձնմամբ պարզապես և՛ անվտանգային խնդիրներն են ավարտվելու, և՛ առհասարակ բարեկեցության հետ կապված հարցերը, բայց հետպատերազմական ժամանակը ցույց տվեց, որ ադրբեջանական հավակնությունները միայն Արցախով չեն սահմանափակվում:

Բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած Դավիթ Սիմոնյանը Կոտայքի մարզից է՝ Զովունիից

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը Երևանում ընթացող երիտասարդական ԵԱ-ում ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում առավելության հասնելով Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ: Ռինգ դուրս եկած Հայաստանի հավաքականի մյուս անդամներ Գոռ Ազիզյանն ու Աղվան Ալեքսանյանը նվաճել են ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը՝ դառնալով արծաթե մեդալակիներ: Երևանի «Միկա» մարզահամալիրում անցկացված առաջնությանը հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ

Գյումրիում կրակոցներ արձակելու համար 41-ամյա անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում գործող խանութ-սրահին կից գտնվող չօգտագործվող վագոն-տնակի ուղղությամբ կրակոցների արձակման մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2023 թվականի ապրիլի 28-ին՝ գիշերը, հիշյալ խանութ-սրահին կից գտնվող չօգտագործվող վագոն-տնակի ուղղությամբ կրակոցներ

Իﹾնչ որոշումներ են ընդունվել Դիլիջան համայնքի ավագանու արտահերթ նիստում

Մայիսի 3-ին կայացել է Դիլիջան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի չորրորդ արտահերթ նիստը: Օրակարգում ներառված էր նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործարկվող դրամաշնորհային մրցույթին մասնակցելու և համաֆինանսավորումն ապահովելու մասին հարցը: Համայնքի ավագանին որոշեց համաձայնություն տալ Դիլիջան համայնքի մասնակցությանը «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031