Օրվա լրահոսը

«Կողմերը քննարկել են մի շարք ծանր հարցեր և շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում». Բլինքեն

«Ոչ ոք չի սպասում, որ Լեռնային Ղարաբաղը և այնտեղի դե ֆակտո իշխանությունները պարզապես հրաժարվեն այն ամենից, ինչի համար պայքարել են վերջին տասնամյակների ընթացքում։ Կարծում եմ, որ պետք է որոշակի ճանաչում, որ Լեռնային Ղարաբաղում կա համայնք, և որ նրանք պետք է ունենան կարգավիճակ, որին համաձայն են Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները»

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ֆինանսական և IT ընկերությունների միջև «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցաշարին

Երևանում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի առաջնությունը, որին մասնակցում էին թիմեր բանկային և IT ոլորտներից: Ստացված բոլոր դրամական մրցանակները ծրագրի մասնակիցները և կազմակերպիչները նվիրաբերել են բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար: «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցաշարին մասնակցեց ընդհանուր 9 թիմ, այդ թվում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը: Խաղն անցկացվեց երկու փուլով, որոնցից յուրաքանչյուրում առաջարկվել

Ո՞ր «էթնիկ փոքրամասնությունները»

ԱՄՆ Պետքարտուղարությունը, մանրամասներ հայտնելով Միրզոյան-Բայրամով բանակցություններից, հայտնում է, որ «Հարաբերությունների կարգավորման համաձայնությունը» կոչվող փաստաթուղթը, որը քննարկում են արտգործնախարարները, ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ «էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը»: Այստեղից կարելի է հասկանալ, որ նախ՝ «խաղաղության պայմանագրում» Արցախում ապրող մեր հայրենակիցներն ընդամենը «էթնիկ փոքրամասնություն» են, որն ապրում է Ադրբեջանում: Բայց դա դեռ քիչ է: Այդ

Որոնելով «կնոջ բույրը»․ «Շանել № 5»՝ իրերի պատմությունից

1921 թ․-ի մայիսի 5-ին նորաձևության աշխարհի ամենահայտնի ֆրանսուհիներից մեկը՝ Կոկո Շանելը փարիզյան հասարակության դատին հանձնեց մի օծանելիք, որը հեղափոխություն էր անելու բույրերի աշխարհում՝ մինչ օրս չկորցնելով իր հետաքրքրությունն ու արդիականությունը։ Ազատելով կանանց ճնշող սեղմիրաններից և ուռուցիկ շրջազգեստներից ու պարզ, հստակ եզրագծեր նվիրելով նրանց՝ Շանելը մտածում էր նաև այն աներևույթ բաղադրամասի մասին, որը կլրացներ կնոջ ոճային

Ինչպես ստանալ թուրանական միջանցքը

Հոդվածաշարի առաջին մասը, երկրորդ մասը, երրորդ մասը «Թուրանական միջանցքների» մասին խոսելիս, Հայաստանում վեր է հառնում նոր պատերազմի պատկերը, եւ մենք, որ տառապում ենք բանակի եւ, ընդհանրապես, անվտանգության համակարգի, բացակայությունից, ու դեռ խելքի չենք եկել 44-օրյա պատերազմից, հայտնվում ենք կաթվածահար վիճակում։ Այս պայմաններում ակամա մնում է համաձայնել Նիկոլի «Խաղաղության օրակարգի» հետ եւ միջանցքի հետ կապված փորձել

«Նման «խնջույքներն» ո՞վ է կազմակերպում, ո՞վ է «հաճույք ստանում» այդ խնջույքներում և ո՞վ՝ հարստանում». Կարեն Քոչարյանը` Վահե Ղազարյանին

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է բաց նամակ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին Պարոն Ղազարյան, Երեկ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, Ձեր ներկայությամբ հանցագործության մասին հաղորդագրություն է տվել: Խնդրում եմ, օրենքով սահմանված կարգով, պատասխանել իմ՝ ՀՀ քաղաքացի Կարեն Քոչարյանի հարցերին 1.Ես հաճախ եմ ներկա լինում միջին վիճակագրական խնջույքներին և երբևէ չեմ նկատել, որ

Ռուբեն Վարդանյան. «Երիտասարդները այս օրերին ցույց են տալիս, որ չեն համակերպվելու, չեն համաձայնվելու և պայքարելու են մինչև վերջ»

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընդամենը մի քանի օր առաջ ձևավորված «ՈՉ՛ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման անդամները շարունակում են  ստորագրահավաքը և կոչ են անում դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ վարվող էթնիկ զտման քաղաքականությունը, ինչպես նաև ապահովել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ

«Արժե՞ էսքան բանը սովորել պատերազմի գնով». 44-օրյա պատերազմի մասնակից

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Արշակ Հայրապետյանը գաղտնի է գնացել պատերազմ, որովհետև հարազատները դեմ էին:

Երեւանի բնակչուհի․ «Ես Արցախում չեմ եղել ու հիմա մտածում եմ՝ ինչ լավ է, որ չեմ եղել, որովհետեւ ավելի շատ կմղկտայի»

«Ոչ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման ստորագրահավաքին միացած տիկին Գայանեն Aravot.am-ին ասաց, թե ինչու է որոշել իր ստորագրությունը դնել այդ պահանջագրի տակ։ «Եթե ես, դուք, մյուսը չստորագրենք, ո՞վ պետք է մեր փոխարեն դա անի։ Եթե դա եմ կարողանում անել, ո՞նց չանեմ։ Ո՞նց անեմ այնպես, որ ժողովուրդը լավ լինի, որ ես կարողանամ Բաղրամյան փողոցով արժանապատիվ քայլել։

«Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ փոխըմբռնման առաջընթաց է գրանցվել

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ն Արլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) անցկացրել են բանակցություններ: Նախարարները հյուրընկալվել են Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ Վաշինգտոնում նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահի օգնական և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Նախարարները ներկայացրել են իրենց

«Մոռանալ անցյալը». Ավետիք Իշխանյան

«Իշխանություն և փող՝ հայրենիքի դիմաց»,- Aravot.am-ի զրուցակիցն է Aravot.am-ի զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: -«Հայաստանի հանրապետությունը երբեք չի առաջնորդվել կամ հիմնականում չի առաջնորդվել տնտեսական շահով, մենք էմոցիոնալ շահով ենք առաջնորդվել, էմոցիոնալ ժողովուրդ ենք, բայց ես կարծում եմ, որ եկել է ժամանակը որ էմոցիոնալ ժողովրդից վերածվենք պետական ժողովրդի: Այսօր մենք խաչմերուկի առաջ ինչ-որ

Անհրաժեշտ ենք համարում միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ և Լաչինի միջանցք. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հարցերին: Հանդիպմանը ներկա են եղել Չեխիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տոմաշ Պոյարը, կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Վոնդրան, Չեխիայի խորհրդարանի պատգամավորներ: Իր ելույթում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ այսօր այստեղ լինելու և այս

Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների նկատմամբ. Ալեն Սիմոնյանը` Թուրքիայի խորհրդարանի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին

«Նույնն է, թե ասել` ես երբ որ փողոցում քայլում եմ, մարդկանց տեսնում ու բարեւում եմ, մրցակցային առավելություն է ՔՊ-ի նկատմամբ». Թանդիլյանը՝ իր պաստառների մասին

Ամսագրին տված մի հարցազրույցը եթե իրենց համար այդքան սարսափ է առաջացնում, ի՞նչ կլինի, երբ որ «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը սկսվի՝ համապատասխան թիմով եւ առաջնորդությամբ:

Կարևորել են երկու երկրների խորհրդարանականների միջև համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովային

«Ապշեցուցիչ է ուղղակի, թե ով, ինչ պայմաններում եւ ինչպես է համարձակվել Երիտասարդության պալատը վերացնել». Մանե Թանդիլյան

«Երիտասարդության պալատը վերականգնողը հնարավորություն էր ունեցել 5 տարի, չենք մոռանում, որ այսօրվա իշխանությունը այդ հնարավորությունն ունեցել է: Նախորդ իշխանությունները՝ առավել եւս: Հետեւաբար, ո՛չ, նման մտավախություն ոչ միայն չունեմ, այլեւ համոզված եմ, որ նման ո՛չ կամք, ո՛չ նվիրում ունեն երկրին ու Երեւանին, որպեսզի կարողանան նման կոթողներ վերականգնել»:

Ստորագրահավաքը վկայում է, որ Արցախի նկատմամբ անտարբեր են միայն Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանախումբը, իսկ հանրությունը բացառում է Արցախի գտնվելը Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակում»

«Ոչ, Արցախի էթնիկ զտմանը» Արցախում ծնված երիտասարդական շարժմանը միացել է նաեւ Երեւանը։ Հայությունը պահանջագրով կոչ է անում՝ դադարեցնել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող արցախահայության էթնիկ զտման ցեղասպանական քաղաքականությունը եւ ապահովել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը։ Մայրաքաղաքի տարբեր վայրերում բացված ստորագրահավաքի կետերում հազարավոր երեւանցիներ անկախ տարիքից ու սեռից, մոտենում են սեղանիկներին եւ իրենց ստորագրությունը դնում

Կայացել է Հայաստանի վարչապետի և Չեխիայի նախագահի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի ամրոցի նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, կարևորվել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում փոխգործակցությունը: Հեռանկարային է համարվել բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության բնագավառներում գործակցությունը: Չեխական կողմը նշել է, որ հետաքրքրված են

Ինչու չի կայացել Իջևան համայնքի ավագանու նիստը

Aravot.am-ի տեղեկություններով ապրիլի 28-ին նախատեսված Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստը չի կայացել

Նիկոլ Փաշինյանը և Պետր Ֆիալան ստորագրել են համատեղ հայտարարություն

Հայաստանի և Չեխիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Պետր Ֆիալան հանդիպումից հետո ստորագրել են երկու երկրների հարաբերությունների մասին համատեղ հայտարարություն: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում կայացած բարձր մակարդակի բանակցությունների ավարտին, Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև

Վերականգնել «Կուկուռուզնիկն» ու ճոպանուղին, արդիականացնել «Զվարթնոցը». Թանդիլյանն ու Թարխանյանը հուշագիր ստորագրեցին՝ փրկելու Երեւանի դեմքը (Ֆոտոշարք)

«Բոլոր այն նախագծերը, որոնց շրջանակներում այս հուշագիրը ստեղծվում է, հպարտության առարկա են դառնալու: Մենք կարողանալու ենք Երեւանը վերադարձնել երեւանցիներին, իսկ հայ մարդուն՝ իր հպարտությունը»:

Գալուզին․ «Հայ-ադրբեջանական կարգավորումը չի կարող զերծ մնալ բարդություններից և անհարթություններից». «Ազատություն»

«Ազատություն». Վաշինգտոնում ավարտին մոտեցող հայ-ադրբեջանական բանակցությունների ֆոնին պաշտոնական Մոսկվան կրկին պնդում է՝ առանց Ռուսաստանի մասնակցության Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը գործնականում անհնարին է, դրա հիմքն էլ եռակողմ հայտարարություններն են։ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում այսօր այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Առաջին հերթին հենց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործադրած ջանքերի շնորհիվ էր, որ ժամանակին

«ՏԻՏԱՆ ՕԻԼ»-ի աշխատանքը կասեցնելու համար դիմել են ՆԳՆ-ին

«ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու որոշման կատարումն ապահովելու նպատակով դիմել է ՀՀ ՆԳՆ

ՄԻՊ-ն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր

Այսօր՝ մայիսի 4-ին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է  Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման շրջանակում քննարկվել են Պաշտպանի աշխատակազմի հետ ընթացիկ և հետագա համագործակցության ուղղությունները, երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ Պաշտպանի դերն այդ ոլորտում։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության

Կայացել է «Ռուս գրողները և ուղղափառությունը» մատենաշարի շնորհանդեսը

Կամերային երաժշտության ազգային կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Ռուս գրողները և ուղղափառությունը» խորագրով տասներկու հատորանոց մատենաշարի շնորհանդեսը:

Արցախի արտգործնախարարն ընդունել է դաշնակցության ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության արտգործնախարարն ընդունել է ՀՅԴ ղեկավար կազմի ներկայացուցիչներին Մայիսի 3-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանին, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանին և Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանին։ Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման

Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Մայիսի 4-ին ժամը 16:30-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը:   «Գազպրոմ Արմենիա» Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031