Օրվա լրահոսը
Սա ևս մեկ քայլ է՝ ուղղված ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև համագործակցության խորացմանը և արդյունավետության բարձրացմանը. Ռուստամ Բադասյան
Երևանում անցկացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 41-րդ նիստը Ստորագրվել է մաքսային գործի տարբեր բնագավառներին վերաբերող 22 որոշում Երևանում ապրիլի 6-ից 7-ը կայացել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 41-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև
Ուրսուլա ֆոն դեր Լայենի պատասխանը՝ «Առավոտի» հարցմանն ու արցախցի մայրերին. «Հասկանում ենք, որ տեղաշարժի սահմանափակումները Լաչինի միջանցքի երկայնքով լուրջ պատուհաս են տեղացի բնակչության համար»
Հավատացած եղեք, որ Եվրոպական միությունը շարունակում է իրավիճակի լուծմանն ուղղված դիվանագիտական ջանքերի մոբիլիզացումը եւ բազմաթիվ կոչեր է հասցեագրել Ադրբեջանին եւ մյուս ներգրավված կողմերին՝ ձեռնարկելու իրենց իրավասությունների շրջանակներում համապատասխան միջոցառումներ՝ ապահովելու միջանցքի երկայնքով ազատ եւ անկաշկանդ տեղաշարժը, որը բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից։
2023թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 450 հազար մարդ
Համաձայն ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ 2023 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 450 հազար մարդ: Սա առավել քան 35%-ով ավել է 2019 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս տարվա մարտ ամսին Հայաստան է այցելել մոտ 160 հազար զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա շուրջ 84 հազար հոգու համեմատ։ Սա լավագույն ցուցանիշն է մարտ
Պետությունը մինչ այժմ չի ճանաչում կնասպանությունը որպես գենդերային բռնության առավել ցայտուն երեւույթ. Զառա Հովհաննիսյան
Արդեն 16 սպանված կին կա
Ադրբեջանը ոչ միայն մեր ընկերն և մեր ուժեղ ռազմավարական գործընկերը. Ղարիբաշվիլին հանդիպել է Ալիևին
Ադրբեջանը ոչ միայն մեր ընկերն ու բարեկամն է, այլև մեր ուժեղ ռազմավարական գործընկերը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո: «Ադրբեջանը ոչ միայն մեր ընկերն ու բարեկամն է, այլև երկար տարիների մեր ուժեղ ռազմավարական գործընկերը, առևտրային գործընկերը: Ձեզ հետ միասին մենք իրականացրել են պատմական նշանակության շատ կարևոր
«Հակառակորդը որոշ տեղերում հեռացել է, բայց բարելավումը այն է, որ մեր դաշտերը տան մեզ, իրենք էլ գնան այնտեղ, որտեղից եկել են»․ Մասիս Զեյնալյան
Տեղ համայնքում խուճապ չկա
ԲԴԽ անդամներ են ընտրվել Արթուր Աթաբեկյանը և Արշակ Վարդանյանը
Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Օրակարգում ներառված էր ԲԴԽ դատավոր անդամների ընտրության հարցը։ Ըստ ամփոփված արդյունքների՝ ԲԴԽ անդամներ են ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։ Բարձրագույն դատական խորհուրդը շնորհավորում է նորընտիր անդամներին և մաղթում արգասաբեր աշխատանք։ Բարձրագույն դատական խորհուրդ
«Գրիգոր Մինասյանի եւ Կարեն Անդրեասյանի ընկերական կապը որևէ կապ չունի կարգապահական վարույթ ընդունելու հետ»
Այսօր դատավորների ընդհանուր ժողովն է, ԲԴԽ դատավոր անդամ պետք է ընտրվի
Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի պատվիրակությունը
Ապրիլի 5-ից 7-ը Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ-վարժանքների և պատրաստության գծով վարչության պետ, բրիգադի գեներալ Պատրիկ Էլլիսի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ բրիգադի գեներալ Պատրիկ Էլլիսը քննարկել է անձնակազմի պատրաստության, համատեղ վարժանքների անցկացման, փորձի և գիտելիքների փոխանակման հնարավորությունները: Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությունն այցելել է ուսումնական
«Հայ մշակույթի պատմություն» առարկա դասավանդող սփյուռքահայ ուսուցիչները կվերապատրաստվեն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Էդիտ Պրինտ» հրատարակչության միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր սփյուռքահայ ուսուցիչների՝ «Հայ մշակույթի պատմություն» առարկայի փորձարարական վերապատրաստման ծրագրի իրականացման նպատակով: ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, հրատարակչության կողմից՝ տնօրեն Արթուր Գալստյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է գործընկերներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ և նշել.
«Ակն ընդ ականը» իրականացրեց հեծանվաերթ՝ Արցախի դրոշներով
«Հասնելու ենք ապաշրջափակման, բարբարոսներին հեռու շպրտելուն». Հովհաննես Իշխանյան
ԱԺ-ն ինձ խոչընդոտում է նամակ ուղարկել դատախազին ՔՊ խմբակցության քարտուղարի վերաբերյալ․ Թագուհի Թովմասյան. Armlur
Գլխավոր դատախազին ելքագրված իր նամակը չի ուղարկվել այն պատճառաբանությամբ, որ հանձնաժողովի նախագահի բլանկ գոյություն չունի:
Չավուշօղլու․ «Մեր ցանկությունն է, որ օր առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագիր ստորագրվի»
Ermenihaber. Ապրիլի 7-ին Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի և Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի միջև կայացած հանդիպումից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիս են տվել։ Ասուլիսի ընթացքում Չավուշօղլուն նշել է, որ ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև Հայաստանն-Ադրբեջան գործընթացն, ինչպես նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացը։ Հարավային Կովկասի հարցերի վերաբերյալ քննարկումներին անդրադառնալով Չավուշօղլուն կարևորել է Ռուսաստանի ունեցած
ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը կշարունակի աջակցել ՔԿՀ-ներում նախատեսվող բարեփոխումներին
Արդարադատության նախարարի տեղակալներ Արա Մկրտչյանը և Կարեն Կարապետյանն ընդունել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) ղեկավար Ալեքսիս Հաֆթվանիին և ԹՊԻՀ քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը և Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը։ Հանդիպման ընթացքում
Տպավորությունն է, որ առանց միջպետական հանձնաժողովների մասնակցության իրականացվում է ոչ պաշտոնական դելիմիտացիա և դեմարկացիա․ Նորիկ Նորիկյան. «Ա1+»
«Ով ուզում է լինի, ինչ չին ուզում է կրի, գլխով պատասխան է տալու, եթե մեղավոր է»։
Դատավորի ձեւակերպմամբ, համակարգն անմարդկային ձեւով ծանրաբեռնված է
«Չկա մի մարդ, որ փոխարինող չունենա». Սերգեյ Չիչոյան
Երիտասարդ եվրոպական դեսպանների նախաձեռնությամբ Վայքում բացվել է Հայաստանում երկրորդ Եվրաակումբը
«Լավ է, որ մենք երազում ենք ավելի լավ կյանքի մասին, բայց դա ապահովելու համար պետք է քրտնաջան աշխատել, շարունակաբար կրթվել և զարգանալ». Անդրեա Վիկտորին
Սանոսյանը և Վրաստանի փոխվարչապետն անդրադարձել են ավիացիայի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր, հայ-վրացական գործարար համաժողովի մեկնարկից առաջ, հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ավիացիայի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի։ Արձանագրվել է էներգետիկայի ոլորտում փոխգործակցության հեռանկարների ակտիվացման փաստը։ Երկու երկրների նախարարները ընդգծել են նաև հայ-վրացական գործարար
Հենց սա նկատի ունեմ, երբ ասում եմ՝ Ադրբեջանի ախորժակը հասնում է Երևանին. Տաթևիկ Հայրապետյան
Տեղ գյուղի վարելահողերը զիջելով ոչ թե էսկալացիա ենք կանխում, այլ պատերազմն ենք արագացնում։
Ակնկալում ենք, որ արտատարածաշրջանային դերակատարները չեն խոչընդոտի Հարավային Կովկասում կարգավորմանը. Լավրով
Լավրովը նաև նշել է, որ Մոսկվան աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը:
«Ենթադրում եմ՝ թերացել ենք, պիտի քննություն տարվի». Անդրանիկ Քոչարյանը՝ Տեղ գյուղում ադրբեջանական առաջխաղացման մասին.
Եթե թերացել ենք, թերացողներն այսօր էլ չէ՞ ղեկավարում են ինչ-որ կառույցներ, ներքևի օղակում, միջին օղակում, տեղական իշխանություններում։ Վերջին հաշվով, բա լավ, Տեղ գյուղն ունի համայնքապետ, բնակչություն, այնտեղ կանգնած են սահմանապահ զորքերը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 7-ին` ժամը 13:20-13:45-ի սահմաններում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: ՀՀ ՊՆ
Սերոբ Բեջանյանը համատեղության կարգով նաև Մալայզիայում ՀՀ դեսպան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՍԵՐՈԲ ԲԵՋԱՆՅԱՆԻՆ ՄԱԼԱՅԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան Սերոբ ԲԵՋԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և
Վենկատարամանը շեշտել է ԱՄՆ շահագրգռվածությունը՝ կոմերցիոն կապերի խորացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանման հարցում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է ԱՄՆ պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի շուրջ ակտիվ երկխոսության ու համատեղ ծրագրերի իրականացման ընդլայնման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները կրում են դինամիկ զարգացման բնույթ և անհրաժեշտ համարել տնտեսական փոխգործակցության
Քարով բարձված բեռնատարը Կապան-Տաթև ճանապարհին կողաշրջվել է․ կա տուժած
Ապրիլի 7-ին, ժամը 13:55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 43-րդ կմ-ին քարով բարձված «Mercedes-Benz» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ջ․ Ա․
Հայաստանը շահագրգռված է Բրազիլիայի հետ մի շարք բնագավառներում համագործակցության զարգացմամբ. Սարգիս Խանդանյան
Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ: Նշել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 7-ին Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ հանդիպմանը: Միջխորհրդարանական հարաբերությունների խորացման հարցում Սարգիս Խանդանյանը կարեւորել է բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը: Խոսելով երկկողմ փոխգործակցությունից՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է՝
Մեծ մասը երկարակյաց տեսակներ են. գարնանային ծառատունկին Երևանում շուրջ 6000 ծառ կտնկվի
Նաև 300 դեկորատիվ ծառեր կզարդարեն քաղաքի մայթեզրերն ու այգիները
Ուսման վարձի փոխհատուցում կհատկացվի նաև հեռավար ուսուցմամբ սովորողներին
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել բուհերում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգում: Գործող կարգավորմամբ՝ ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում է հատկացվում որոշակի խմբերին պատկանող ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ-ում գործող, հավատարմագրում ունեցող և ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղեր
Անդրադարձել են ԱՄՆ-ի հետ երկկողմ համատեղ ծրագրերի իրականացմանը
Ապրիլի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հայ-ամերիկյան ներդրումների, գործարար միջավայրի բարելավման, բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում առկա համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ համատեղ ծրագրերի իրականացմանը՝ նախանշելով համագործակցության հետագա ուղիները: Կողմերը նաև ընդգծել են հայ-ամերիկյան
Շրջափակման հետևանքով Արցախում 1030 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման 117-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 54 տեղեկագրի՝ 06.04.2023թ. դրությամբ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,030 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 264 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր


















































