Օրվա լրահոսը
Յարուցեալ Քրիստոս մեզի հետ է՝ կեանքի փոթորիկին մէջ մնացած մարդուն յոյս ներշնչելով. Արամ Ա կաթողիկոսի պատգամը
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ Ս. ԶԱՏԿՈՒԱՆ ՊԱՏԳԱՄԸ Աւետարանը կը պատմէ թէ Քրիստոս յարութիւն առնելէ ետք Գալիլիոյ մէջ աշակերտներուն երեւցաւ ու անոնց սրբազան առաքելութիւն մը յանձնեց՝ աշխարհ բերած իր արժէքները ու ճշմարտութիւնները քարոզելու եւ մարդիկ իրեն հետեւորդ դարձնելու, միաժամանակ վստահեցնելով, թէ «միշտ ձեզի հետ պիտի ըլլամ, մինչեւ աշխարհիս վախճանը» (Մտ 28.20)։ Յարուցեալ Քրիստոս խոստացաւ իրեն հաւատացողներուն
«Քրիստոսի Հարությանը հավատացողները հայրենիքը չեն դիտարկում սոսկ որպես բնակավայր». Արշակ Սրբազան
Հարության հույսից զրկված են նրանք, ովքեր երկրավոր կյանքը դարձրել են մրցավազք միայն ու միայն հագեցնելու նյութական ու զգայական իրենց կարիքները
Հայոց նոր եռագույն` Անիի ավերակների դիմաց
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանին՝ Խարկով գյուղում, հայոց նոր եռագույն է տեղադրվել։ Միջոցառմանը մասնակցել է նաև Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, մարզային, համայնքային իշխանության ներկայացուցիչներ։ «Հայկական դրոշը միշտ պետք է ծածանվի սահմանին` վերահաստատելով հայ ժողովրդի անսասանությունն ու կամքը, դժվարությունների առջև չընկրկելն ու հայրենասիրությունը» ,- նշել է Շիրակի մարզպետը։ Այնուհետև Մուշեղ Մուրադյանն այցելել է
«Արդարացում չունի նաեւ ռուս խաղաղապահների արձագանքը ստեղծված իրավիճակին». «Առերեսում»
Ի՞նչ է արել հայկական կողմը՝ լինի պաշտոնական Երեւանը կամ պաշտոնական Ստեփանակերտը, իրավիճակին ինչպե՞ս են արձագանքել: Ներողություն, բայց հայկական կողմն իրավիճակին արձագանքել է «շուստրիությամբ»: Այսինքն, փակված հատվածը մնացել է փակված, սկսել են օգտագործել շրջանցող գրունտային ճանապարհը, եւ ստիպել են, որ Ադրբեջանը ձեռնարկի հաջորդ գործողությունը… Իմ ունեցած տեղեկություններով, Ադրբեջանը նույնիսկ պատրաստ է արդեն թողնել 2054 բարձունքը, քանի որ ամբողջովին ականապատել են գրունտային ճանապարհը, որպեսզի հնարավոր չլինի շահագործել:
Սուրբ Զատիկի խորհուրդը ճշմարտության լույսի, խաղաղության ու վերածննդի հաղթանակն է․ Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատիկի կապակցությամբ: Սուրբ Զատիկը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից է, որի խորհուրդը ճշմարտության լույսի, խաղաղության ու վերածննդի հաղթանակն է: Այս նվիրական տոնի կապակցությամբ սրտանց մաղթում եմ մեր երկրին ու քաղաքացիներին ամուր հավատ, ոգու ամրություն
Ցանկանում եմ բոլորիդ Սուրբ Զատիկը շնորհավորել Սաղմոսով․ Նիկոլ Փաշինյան
2023-ի սբ. Զատիկի առիթով Սաղմոս 139:
«Բոլոր ճգնաժամերից ամենակարեւորը նպատակի ճգնաժամն է». Արշակ Սրբազան
Նպատակի ճգնաժամի լուծման համար ամենաառանցքային դերն ունի Սուրբ Հարությունը
Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված անտառապուրակը հիմնվում է հերոսների ծնողների ձեռքերով
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի շուրջ 12 հա զբաղեցնող այս տարածքն արդեն նոր խորհուրդ ունի՝ կյանքի, վերածննդի, սիրո ու հոգատարության խորհուրդ: Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված անտառապուրակը հիմնվում է հենց հերոսների ծնողների ձեռքերով: Քաղաքային իշխանության կարևոր այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար աշխատանքներում ներգրավվեց համայնքային կառույցի մեծ թիմը: Մասշտաբային նախագծի շրջանակում այսօր շուրջ 4500 ծառ և թուփ տնկվեց:
«Միշտ պետք է ուժեղ լինենք եւ պատերազմին պատրաստ». Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարարը պատասխանում է քաղաքացիների հարցերին
Այսօր Տաթևիկ Ռևազյանի հարսանիքն է. Sputnik Արմենիա
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր ամուսնանում է։ Նրա ընտրյալը Պարույր Աբրահամյանն է։ Նշենք, որ զույգն արդեն երկու երեխա ունի։ Նրանց պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Հովհանավանքում։ Լուսանկարը՝ Տաթևիկ Ռևազյանի ֆեյսբուքյան էջից
Գետափի նախկին ղեկավարը չարաշահել է լիազորությունները
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչությունը ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե է փոխանցել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին գործը: Aravot.am-ի տեղեկություններով, գործը վերաբերվում է մարզի Գետափ համայնքի նախկին ղեկավար Ժ. Ա.-ն: Ըստ գործի նյութերի, 3 հա հողատարածքի ձեւական աճուրդ-վաճառք է իրականացվել, որին մասնակցել եւ հաղթող է ճանաչվել առավելագույն գին՝ 103.126 դրամ, առաջարկած Պ. Ս.-ն: Նա Ժ. Ա.-ի
«Եթե ես ուզում եմ ապրել մի միջավայրում, որտեղ մարդիկ իրար հարգում են, առաջինը ես պետք է հարգեմ». Աննա Վարդապետյան
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 7-ին մասնակցել է Մայրության և գեղեցկության տոնի առիթով կազմակերպված «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին, որն իրականացվում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ: Համաժողովի բացման ընթացքում Աննա Վարդապետյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով խելացի, ազատ և պատասխանատու կնոջ կերպարի հետ անհամատեղելի երևույթին՝ ատելության
Ընտանեկան նպաստի խարդախություններ՝ Ստեփանավանում. վնասի չափը կազմում է 54.475.800 դրամ
Aravot.am-ի տեղեկություններով, ապրիլի 4-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում զեկուցագիր է ստացվել այն մասին, որ մի խումբ քաղաքացիներ, ընտանեկան նպաստ ստանալու համար, տարբեր ժամանակահատվածներում, դիմել են միասնական սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային կենտրոն՝ ներկայացրել փաստացի բնակության, զբաղվածության եկամուտների, գույքի առկայության, ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ կեղծ տվյալներ ու դրանց հիման վրա ընդգրկվել են նպաստառուների ցուցակում: Մոտ երկու տասնյակ անձանց կողմից
Աննախադեպ ծածկույթի հոսանքազրկման հետևանքով խափանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը («ԶՊՄԿ» ՓԲԸ) տեղեկացնում է, որ երեկ երեկոյան ողջ Սյունիքի մարզում տեղի են ունեցել վթարային հոսանքազրկումներ։ Աննախադեպ ծածկույթի հոսանքազրկման հետևանքով խափանվել է հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը, այդ թվում նաև` արտադրական հոսքաջրերի կանոնակարգված հոսքը պոչատարով։ Սրա հետևանքով տեղի է ունեցել արտահոսք, որը թափվել է Քաջարան քաղաքի համայնքային և Մ2 մայրուղու Քաջարան – Մեղրի հատված: Ընկերության անձնակազմի օպերատիվ
«Այլընտրանքը կործանումն է, որին Արցախի ժողովուրդը պատրաստ չէ». Արթուր Հարությունյան
Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը թույլ է տալիս ասել, որ սադրանքներ հնարավոր են, որոնց հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել
Մեկնարկում է շախմատի թագի համար Յան Նեպոմնյաշչի-Դին Լիժեն մրցամարտը
Ապրիլի 9-ին Աստանայում (Ղազախստան) մեկնարկում է շախմատի տղամարդկանց աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի եւ չինացի Դին Լիժենի միջեւ: Ընդհանուր մրցանակային ֆոնդը 2 մլն. եւրո է, որի 60 %-ը բաժին կհասնի չեմպիոնի տիտղոսը նվաճողին: Իսկ եթե հաղթանակը ձեռք բերվի թայ-բրեյքում, հաղթողը կստանա 55 %: Մրցամարտի կանոնադրության համաձայն կողմերին չի թույլատրվում ոչ-ոքի առաջարկել մինչեւ
«Զանգեզուրյան միջանցքի» տալու մասին Նիկոլ Փաշինյանը խոսում էր դեռ 2001-ին, երբ խմբագիր էր. Ավետիք Իշխանյան
Բանակում 5-րդ շարասյան առկայության, 11 հազար դասալիքների եւ «Զանգեզուրյան միջանցքի» մասին Aravot.am-ի զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը -Ադրբեջանի Միլի մեջլիսի լիագումար նիստում, իր ելույթում, պատգամավոր Զահիդ Օրուջն օրերս ասել էր. «…Հայաստանը համաձայնել է բացել «Զանգեզուրի միջանցքը», սակայն հրաժարվել է երկու երկրների ճնշումներից հետո: Իրանը նրանցից մեկն էր, որոնք մտադիր էին տապալել Փաշինյանին,
Վերացվել է Ժիրայր Սեֆիլյանի ազատ տեղաշարժի սահմանափակումը․ փաստաբան
Տեղեկացնում եմ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի արագ արձագանքի շնորհիվ վերացվել է Ժիրայր Սեֆիլյանի ազատ տեղաշարժի սահմանափակումը։ Համապատասխան որոշումը տրամադրվել է նաև ՀՀ ՆԳՆ-ին։ Արայիկ ՊԱՊԻԿՅԱՆ Ժ. Սեֆիլյանի փաստաբան (ներկայացուցիչ)
«Ադրբեջանը հետեւողականորեն, քայլ առ քայլ գնում է սահմանների վերագծմանը». «Առերեսում»
«Բացարձակ կապ չունի, թե ինչ շեւրոն են կրում այդ հենակետում կանգնած զինվորականները՝ կլինեն զինված ուժերը, սահմանապահ զորքերը, թե «Մանուշակ» մանկապարտեզը՝ սկզբունքորեն տարբերություն չկա, եթե չդիմադրելու հրաման կա»
Մեքենայի ինքնաշեն կցորդիչով անզգուշությամբ հարվածել են փողոցով անցնող 84-ամյա կնոջը, որը մահացել է
Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ալավերդի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «հիպերտոնիկ կրիզ, կոմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ տեղափոխված 84-ամյա Նինա Տիտանյանը հիվանդանոցում հանկարծամահ է եղել: Ապրիլի 7-ին դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Օձուն բնակավայրի 84-ամյա բնակչուհու մահվան պատճառահետևանքային հանգամանք եղել են գլխի փակ տրավման և
Ուժը սեռ չի ճանաչում. կանայք տղամարդուն հավասար ձեռքբերումների հասնում են անգամ խտրական մեկնարկային պայմաններում
Մայրության եւ գեղեցկության օրվա առիթով կազմակերպված «Ուժը սեռ չունի» խորագրով միջոցառման ընթացքում, որի նպատակը նաեւ հասարակության մեջ կնոջ դերի ու նշանակության ոչ բավարար ընկալումները փոխելն է, խորհրդանշական մրցանակ եւ դրամական պարգեւատրում ստացան մեր շրջապատում ապրող 10 կանայք, որոնցից 7-ը ներկայացնում են մարզաշխարհը, իսկ երեքն ընտրել են կնոջ համար անսովոր համարվող մասնագիտություն՝ օդաչու, շինարար եւ հանքավայրի
Ընդգծել են ՀՀ ՊԵԿ մաքսային անցակետերում մաքսային զննման և թմրամիջոցների հայտնաբերման ժամանակակից սարքավորումներով համալրման անհրաժեշտությունը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության միջազգային անվտանգության և զենքի չտարածման հարցերով առաջին փոխտեղակալ Էն Գենզերին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ պետդեպարտամենտի Արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության ծրագրի (EXBS) տարածաշրջանային ղեկավարը, ինչպես նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավարը։ ՀՀ ՊԵԿ նախագահը ողջունել է պատվիրակությանը և ներկայացրել
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 8-ի ցերեկը, 10-13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 8-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վրկ, 8-ին, 11-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 8-ի ցերեկը, 10-13-ին ժամանակ առ
Սերիկը գիտեր, որ կյանքը ստվեր չէ, այլ լո՜ւյս
Անմոռաց հանդիպում Արվեստաբան Սերիկ Դավթյանի մագադանյան աքսորի վերադարձի հետ կապված, հետաքրքիր հուշ է պահպանվել, որն առաջին անգամ պատմել է 1967թ. աշնանը, Էջմիածնում՝ տեղի երկրորդ աստիճանի դպրոցում (1927թ. շրջանավարտների 40-ամյա հավաքի ժամանակ¤: Կարճ ժամանակ՝ Սերիկը դասավանդել է մանկավարժական թեքում ունեցող այդ դպրոցում, եղել քաղաքի լուսբաժվարը: Այդ կրթօջախում են դասավանդել շատ անվանիներ՝ արվեստի եւ գիտության երախտավոր Տարագրոսը,
Զինվորական տոնացույցում ապրիլի 8-ը նշվում է որպես ՀՕՊ զորքերի օր
Զինվորական տոնացույցում ապրիլի 8-ը նշվում է որպես ՀՕՊ զորքերի օր, ֆեյսբուքյան էջում ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է տարածել:
«Երբ կարդացի անունս, որի տակ գրված էր Հայաստան, մի պահ թվաց՝ Հայաստանը կանգնեց կողքիս, թփթփացրեց ուսիս»
Հարցազրույց գրող, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Դիանա Համբարձումյանի հետ – Սիրելի Դիանա, խնդրում եմ պատմեք, թե ինչպես hրավիրվեցիք մասնակցելու Վենետիկի միջազգային գրական փառատոնին՝ «Քաղաքակրթությունների խաչմերուկին», որտեղ ներկայացվեց ձեր պատմվածքների իտալերեն թարգմանված «Հեռագիր Ֆաթիմային» ժողովածուն (արդեն չորրորդ լեզվով՝ անգլերեն, գերմաներեն, ռուսերեն եւ իտալերեն)։ – Նախ շնորհակալ եմ, որ «Առավոտը»՝ որպես hայաստանյան սոցիալ-քաղաքական եւ մշակութային կյանքն անաչառորեն ներկայացնող պարբերական, միշտ hետեւում է իմ
Օդանավակայանում արգելվել է Ժիրայր Սեֆիլյանի ելքը Հայաստանից. հայտնել են, որ արգելանքը կիրառված է վճռաբեկ դատարանի կողմից
Ժամեր առաջ ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ելքը ՀՀ տարածքից արգելվել է Զվարթնոց օդանավակայանում, և բանավոր հայտնվել, որ արգելանքը կիրառված է վճռաբեկ դատարանի կողմից։ ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 20-ին է հայտնի գործով կայացրել որոշում, որով որևէ կերպ չի սահմանափակվել Ժ. Սեֆիլյանի ազատ տեղաշարժի իրավունքը։ Արդեն դիմել ենք իրավասու կառույցներին` արհեստածին խոչընդոտները հրատապ
Խոհեր ոգու ամրոցների մասին
«Գրական գործիչներն ազգային ճարտարապետության մասին» արժեքավոր ուսումնասիրությունը Ռոբերտ Դավթյանի 32-րդ գիրքն է, որը տպագրվել է ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ: Գրքում լուսաբանվում են գրողների եւ ճարտարապետների ստեղծագործական առնչությունները, ազգային ճարտարապետության մասին հայ գրողների մտքերը, խոհերը, հուշերն ու բանաստեղծությունները: Հեղինակն անդրադարձել է այն գրողներին ու արվեստի գործիչներին, ովքեր իրենց արձակ եւ չափածո ստեղծագործություններում,
2026 թ․ օտարերկրյա ուղղակի ներդրումների հարաբերակցությունը հասցնել ՀՆԱ-ի 6%-ին․ Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը 2022 թ․ օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմել են 998.1 մլն դոլար` կազմելով ՀՆԱ 5.12%։ 2021-ին այդ ցուցանիշը եղել է 366.4 մլն դոլար, կամ ՀՆԱ մոտ 2.5%։ Կառավարության թիրախն է 2026 թ․ հասցնել օտարերկրյա ուղղակի ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ին 6%-ի։


















































