Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 5-ի ցերեկը, 6-8-ին, 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ: Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-8-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 5-ի կեսօրից հետո, 6-8-ին, 10-ին հնարավոր է կարճատև

Քարերը նետելու եւ քարերը հավաքելու ժամանակը

ԿԳՄՍ նախարարության ղեկավարություն, սա արդեն երրորդ թատրոնն է, որ փակում եք Նորաստեղծ «Գոյ» թատրոնի դերասաններ Տիգրան Ոսկանյանի, Սամվել Սեդրակյանի եւ ռեժիսոր Արմեն Մազմանյանի հետ 1988 թվականի դեկտեմբերին աշխատել եմ երկրաշարժից տուժած Գյումրիի ավերակներում: Սկզբից տասնմեկ հոգի էինք` արվեստի բնագավառի աշխատողներ, հետո մնացինք այդ չորսս: Մինչ այդ Արմենը եւ մյուսները մեծ ոգեւորությամբ սկսել էին իրենց նորաստեղծ

Ռուս խաղաղապահների միջոցով Արցախից ՀՀ մեկնելը միայն խիստ ծայրահեղ դեպքերում՝ խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի թույլտվությամբ. Գուրգեն Ներսիսյան

Խաղաղապահների կողմից Արցախի բնակիչներին տարհանելու կամ մեծ թվով արցախցիների ՀՀ տեղափոխելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում

Մանասյանը ոչ մի խոսք չասաց անհավասար պայմանների մասին: Պարտավոր էր ասել, որովհետև հենց այստեղից է սկսվում մարդու իրավունքների պաշտպանությունը. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Ազգային ժողովում ՄԻՊ թեկնածուներին ներկայացնելիս ՔՊ-ականները հնարավորություն չտվեցին ներկայանալու նրանցից մեկին՝ Էդգար Ղազարյանին: Իրենց թեկնածուին անցկացնելու համար գործի էր դրվել փողոցային բառապաշարն ու ագրեսիան։ Սա մի խայտառակ ներկայացում էր, անվայել պահվածք։ Իսկ երբ հայտնվեց ցանկալի թեկնածուն՝ Անահիտ Մանասյանը, նա ոչ մի խոսք չասաց այս, մեղմ ասած, անհավասար պայմանների մասին:

«Երբ ծնողը վիրավորում է երեխային, ավելի խոցելի է դարձնում»

Կամ՝ արդյո՞ք ծեծը դաստիարակման միջոց է 20-ամյա Ա.Ս.-ն (իր խնդրանքով անունը չենք նշում) տխուր հիշողություններ ունի մանկությունից, ասում է՝ ծնողները երբեմն ծեծում էին երեխա ժամանակ, այդպես էին փորձում դաստիարակել, ինչն էլ հոգեբանական ընկճվածության էր հանգեցնում: Կան ծնողներ, որոնք ծեծը երեխաների դաստիարակման համար դեռեւս ամենահարմար եւ արդյունավետ դաստիարակչական մեթոդն են համարում: Սակայն բազմաթիվ մասնագետներ փաստում են,

Փորձել էին ամրաններ գողանալ շինհրապարակից

Ապրիլի 2-ին, ժամը 4.50-ին, Երևանի պարեկները Բրյուսովի փողոցում, գողության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ երեք տղամարդու` իրենց վարած «Ֆորդ Տրանզիտ» և «Նիսան Տիդա» մակնիշի մեքենաներով: Իսկ հիմնավոր կասկածն այն էր, որ նրանք փորձում էին շինարարական տարածքից գողանալ երկաթյա ամրաններ, ինչը նկատելով՝ պարեկները միջամտել ու

Իմանալով, որ կնոջ եղբայրն իր հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, որսորդական հրացանով սպանել է կնոջ ծնողներին․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 45-ամյա բնակչի կողմից իր կնոջ ծնողների սպանության դեպքի բոլոր հանգամանքները: Նախաքննությունն ավարտվել է: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 45-ամյա հիշյալ տղամարդը, իմանալով, որ կնոջ եղբայրը՝ նույն գյուղի 41-ամյա բնակիչը, իր հասցեին վիրավորական արտահայտություններ

Ռեսուրս կենտրոնները նպաստելու են համընդհանուր ներառականության արդյունավետությանը․ Արթիկում բացվել է մանկավարժահոգեբանական աջակցության վերանորոգված կենտրոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Շիրակի մարզի Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության վերանորոգված կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը վերանորոգվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրենի

Օրինագծի ընդունմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի լիազորություններն ավելի հստակ կարգավորում կստանան

Օրինագծի ընդունմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի օրենսդրորեն ամրագրված լիազորություններն ավելի հստակ կարգավորում կստանան, կբարելավվի Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության որակը եւ ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը: Կառավարության հեղինակած «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի նիստում: ՄԻԵԴ-ում միջազգային իրավական հարցերով

Թեհրան-Բաքու սրված լարվածություն

Հայաստանի հետ սահմանի փոփոխության վտանգը, Իսրայել-Ադրբեջան խորացող հարաբերությունները Իրանում իրական սպառնալիք են համարում Թեհրանը թույլ չի տա փոփոխություններ Հայաստանի հետ սահմանին, շարունակաբար վստահեցնում են Իրանից, Ադրբեջանից` հակադարձում են` իրանական կողմը մշտապես աջակցել է Հայաստանին, այդ թվում՝ պատերազմից առաջ։ Վերջին օրերին Իրան-Ադրբեջան դիվանագիտական փոխհրաձգությունները գագաթնակետին են հասել: Անցյալ շաբաթ Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին

Խստիվ դատապարտում ենք գործող իշխանությունների կողմից բռնարարքների ու բռնության գործադրմամբ սպառնալիքների այս շղթան․ «Համախմբում»

Վերջին օրերին ՀՀ գործող իշխանությունների որոշ ներկայացուցիչների կողմից դրսևորվում է գռեհիկ, փաստացի խուլիգանական և առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող վարքագիծ, ինչը որևէ կերպ դեռ չի արժանացել իրավապահ մարմինների համարժեք արձագանքին։ Մասնավորապես, համաձայն քաղաքացի Կարեն Մկրտչյանի հաղորդման՝ ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանրային վայրում թքել է իր դեմքին․ հանգամանք, որը չի հերքվել Ալեն Սիմոնյանի կողմից՝

«Հայաստանն ավանդաբար հանդես է եկել որպես սննդամթերքի արտահանող, սակայն մենք փորձում ենք կենտրոնանալ միջին և բարձր տեխնոլոգիական ապրանքների վրա». Վահան Քերոբյան

Նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ ապրիլի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանման վերաբերյալ շնորհանդեսը։ Միջոցառման ընթացքում ԱՄՆ առևտրի ներկայացուցչի արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) հարցերով փոխտեղակալ Լորա Բուֆոն հանգամանորեն ներկայացրել է համակարգի կիրառման ընթացակարգերն ու արտահանման ընդլայնման հնարավորությունները։ Միջոցառմանը ներկա էր նաև ԱՄՆ առևտրի ներկայացուցչի (USTR) Եվրոպայի և Միջին

Ադրբեջանցիների միջամտության պատճառով բժշկական կենտրոն տեղափոխված կանայք դուրս են գրվել

Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» միջամտության պատճառով 4 քաղաքացիներ (կանայք) ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»: Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում: Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն, և այսօր բոլորը դուրս են գրվել բուժհաստատությունից: ԱՀ առողջապահության նախարարություն

Ինչ հնարավոր գործողությունների կգնա Իրանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի պայմաններում․ Վարդան Ոսկանյան

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Իրանական էլեկտրոնային ռեսուրսները տարածել են գրաֆիկական պատկեր այն մասին, թե ինչ հնարավոր գործողությունների կգնա Իրանը Հայաստանի և Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման միջև ճգնաժամի պայմաններում։ Ըստ այդմ, Թեհրանը նախատեսում է՝ զորավարժությունների և ռազմական վարժանքների անցկացում, դիվանագիտական խողավակներով զգուշացում Բաքվին, Հայաստանի հետ երկկողմ ռազմական պայմանագրի կնքում, սահմանափակ ռազմական գործողություն

Վահագն Խաչատուրյանն այցելել է Երևանի կոնյակի գործարան, մասնակցել իր անվանական տակառի հիմնադրման արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 4-ին այցելել է Երևանի կոնյակի գործարան: Գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանը նախագահին է ներկայացրել վերջին տարիներին գործարանի արդյունաբերական հզորացմանն ու արտադրական ծավալների ընդլայնմանն ուղղված բարեփոխումներն ու նախաձեռնությունները, մասնավորապես՝ Արա Գրիգորյանը նշել է ժամանակակից զարգացած տեխնոլոգիաների և կոնյակագործության լավագույն ավանդույթների համադրությամբ բարձորակ արդյունք ստանալու կարևորությունը: Այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը

Դոնալդ Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ նախկին նախագահ և 2024 թվականի հանրապետականների հավանական թեկնածու Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը ժամանել է Մանհեթենի դատարան՝ լսելու իր դեմ ներկայացված մեղադրանքները։ Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգի գրասենյակը երեքշաբթի ապրիլի 4-ին հրապարակել է մեղադրական եզրակացության խմբագրված տարբերակը, որով պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել Միացյալ Նահանգների նախկին նախագահին՝ 2016 թվականի ընտրություններից առաջ չափահասների համար ֆիլմերի դերասանուհի Սթորմի

117 կուսակցություններից միայն 7-ն են ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր

Օրենսդրության համաձայն բոլոր իրավաբանական անձինք՝ անկախ կազմակերպա-իրավական տեսակից, պետք է յուրաքանչյուր տարի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնեն իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետական գրանցում ստացած և չլուծարված 117 կուսակցություններից միայն 7-ն են ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։ Իրավաբանական անձանց կրկին զգուշացնում ենք, որ սահմանված պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու

Բացառիկ բարդ վիրահատություն. կատարվել է ծնոտի ռեկոնստրուկցիա կողոսկրի միջոցով

65 տարեկան տղամարդը Ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել մարտի 7-ին՝ գանգատվելով բերանի խոռոչում չլավացող վերքից, կլման ակտի խանգարումից, ստորին ծնոտի աջ կեսում ցավի առկայությունից: Հետազոտությունների արդյունքում բուժառուի մոտ հայտնաբերվել է բերանի խոռոչի լորձաթաղանթի տափակ բջջային քաղցկեղ՝ ստորին ծնոտի մարմնի և ճյուղի ինվազիայով (ներթափանցումով): Որոշվել է կատարել վիրահատություն: Վիրահատության ընթացքում  հեռացվել է ուռուցքը՝ ստորին ծնոտի մարմնի

Ադրբեջանին թերագնահատել պետք չէ, բայց ճիշտ չէ նաեւ գերագնահատելը․ «Հայաստանի Հանրապետություն»

2020 թ. հոկտեմբերին իսրայելցի ռազմաքաղաքական փորձագետ Յակով Քեդմին պարզաբանել էր, թե ինչու է Իսրայելը զինում Ադրբեջանին՝ ընդդեմ Ղարաբաղի։ «Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին՝ օգտագործելով Բաքուն Իրանի հետ առճակատման ժամանակ»,-հստակ ասել էր նա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանը խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպանին Իսրայելից։ Նման որոշում է կայացրել Երեւանը, քանի որ Թել Ավիվը

Ա­րամ Ա․ «Ս­փիւռ­քի վե­րա­կազ­մա­կեր­պու­մը այ­սօր դար­ձած է ան­յե­տաձ­գե­լի հրամայական»․ «Ա­զատ Օր»

Ինչ­պէս ծա­նօթ է մեր ըն­թեր­ցող­նե­րուն, 11-16 ­Մար­տին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ա­րամ Ա. ­Կա­թո­ղի­կոս հո­վո­ւա­պե­տա­կան այ­ցե­լու­թիւն կա­տա­րեց ­Յու­նաս­տա­նի թե­մին։ «Ս­փիւռ­քի Բ. տա­րո­ւան» ա­ռի­թով, ­Վե­հա­փառ հայ­րա­պե­տը ձեռ­նար­կած է հո­վո­ւա­պե­տա­կան այ­ցե­լու­թիւն­նե­րու բո­լոր թե­մե­րէն ներս, ա­ռա­ջին կա­յա­նը ընտ­րե­լով ­Յու­նաս­տա­նի ­Հա­յոց թե­մը։ Իր բազ­մազ­բաղ յայ­տա­գի­րի ըն­թաց­քին, ­Վե­հա­փառ հայ­րա­պե­տը ա­ռի­թը ըն­ծա­յեց խիստ շա­հե­կան եւ կա­րե­ւոր հար­ցազ­րոյց մը տա­լու «Ա­զատ Օր»-ին։ ­Վե­հա­փա­ռը ման­րա­մասն պա­տաս­խա­նեց

Իրանա-ադրբեջանական դիվանագիտական «փոխհրաձգության» մեջ Բաքուն պարտվում է․ «Հայաստանի Հանրապետություն»

Ադրբեջանն առաջին անգամ իր արտաքին գերատեսչության մակարդակով Իրանին մեղադրում է զինված միջադեպ կազմակերպելու մեջ: Միջադեպ, որի շուրջ միայն անորոշություններ են եւ բազմաթիվ անպատասխան հարցեր: Ստացվում է, որ Ադրբեջանը՝ իր արտաքին գործերի նախարարի՝ Իսրայելից վերադառնալուց հետո կտրուկ փոխեց սեփական հռետորաբանությունը եւ աննախադեպ մեղադրանքներ ուղղեց Թեհրանին: Բանն այն է, որ Ադրբեջանն ուղղակի չի կարող մերժել այն պետությանը,

ՔՊ-ական պատգամավոր․ «Հիմա մենք փողոցով քայլենք, ամեն քաղաքացի պիտի գա ասի՝ հանցագործ, դավաճան, սրիկա, ապուշ, ես էլ ականջներս կախ մա՞ն գամ»․ «Հրապարակ»

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստից հետո մի քանի հարց ուղղեցինք իշխանական պատգամավորներին։ Հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանին հարցրինք՝ դժվա՞ր է առերեսվել իրականության հետ եւ լսել «հանցավոր» կամ «հանցագործ իշխանություն» բառակապակցությունը։ «Չեմ ուզում մեկնաբանել»,- ասաց նա․ «Դուք հասկանում եք՝ ՀՀ քաղաքացիներին ադրբեջանցի անվանող խեղկատակին ի՞նչ պետք է լսել»։ Բայց մինչեւ դա էիք վրդովված։ «Ոչ, ինքն առնվազն

Կոչ ենք անում ՀՀ համապատասխան մարմիններին, որ հեռու մնան սփիւռքի ներքին կեանքում անօրինականութիւններ մտցնելուց․ յայտարարութիւն

Յայտարարութիւն ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի Ամերիկայի Միացեալ Նահանգներում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան Լիլիթ Մակունցը Համաձայն «Ասպարէզ» թերթի Ապրիլ 1-ի հաղորդման հանդիպում է ունեցել ինքնզինք «ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէ» հռչակած, ծանրակշիռ կուսակցական յանցանքների պատճառով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերից արտաքսուած և հեռացուած անձերից բաղկացած խմբակի երեք անհատների հետ: Նոյն կարգի հանդիպում էր կայացել

Արա Սահակյան․ «Այդպիսի մարդը ոչ թե ԱԺ ղեկավարել, այլ դեռ երկար ժամանակ հանրային վայրերում երեւալու իրավունք չունի»․ «Հրապարակ»

Արդեն նա իր վերաբերմունքը բռնության հանդեպ ցույց էր տվել, երբ որ Ազգային ժողովում ծեծկռտուք եղավ՝ 2021 թվականի օգոստոսի 24-ին, եւ նա ոչինչ չարեց այն կանխելու համար եւ երբեք չգտավ բառեր՝ դատապարտելու իր քաղաքական թիմակիցներին՝ այդ գարշելի արարքի համար։ Եթե Ալեն Սիմոնյանը մոտ ժամանակներս որքան հնարավոր է արագ չհեռանա պետական բարձրաստիճան պաշտոնից, ապա մնում է, որ նա թագադրվի հանցավոր աշխարհի աստիճանակարգով։

Գարեգին Երկրորդն ընդունել է Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը

Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանի։ Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունը կարևորեց խորհրդարանական փոխայցելությունների միջոցով երկու երկրների բարեկամական կապերի առավել ամրապնդումը։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց նաև

Երկհարկանի տուն է այրվել

Ապրիլի 5-ին, ժամը 02:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է երկհարկանի տուն: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ. դեպքի վայր են մեկնել

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավարի պաշտոնից, սույն թվականի ապրիլի 1-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ և գիտական խորհրդի քարտուղար։ Արժանապատիվ Տ․ Հովել քահանա Օհանյանը սույն թվականի ապրիլի 1-ից, ազատվելով Գևորգյան Հոգևոր

«Կուսակցությունն» ու «ժողովուրդը» միասնական են

2018 թվականի հունիսի 9-ին ես հարցազրույց էի վերցրել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանից: Ես հիշեցրի, որ մարդիկ, իշխանության մեջ 2-3 տարի լինելուց հետո, կոպիտ ասած, «հաբռգում» են: Ո՞րն է հապա «չհաբռգելու» դեղատոմսը: Փոխվարչապետի պատասխանն այն էր, որ դեղատոմսը նոր Հայաստանի մասին երազանքն է: Իսկ եթե որեւէ մեկի հետ նման բան պատահի, ապա պետք է լինի

ՀՀ առաջին նախագահի քաղաքավարի սիրտը չդիմացավ ու պահանջեց Ալեն Սիմոնյանի հրաժարականը․ Անի Խաչատրյան

Հավանաբար այդ ընթացքում ուսումնասիրում էր, թե իր նման «քաղաքական տիտաններից» էլ ո՞ւմ է սեփական ժողովուրդը դավաճան անվանել, որ ինքն իրեն մխիթարի։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031