Օրվա լրահոսը
Երևանի տրանսպորտի և բնակֆոնդի խնդիրները պետք է լուծվեն առաջնահերթության կարգով. Երվանդ Թարվերդյան
Երևանի քաղաքային տնտեսության հիմնախնդիրները բազմազան ու բազմաբնույթ են։ Դրանք ժառանգություն ենք ստացել խորհրդային տարիներից, և տասնամյակների անկանոն, խառնիխուռն և տարերային կառավարմամբ խնդիրները միայն խորացել են։ Իհարկե, Երևան համայնքի բնականոն կյանքի կազմակերպման հարցում անկարևոր բնագավառ չկա՝ առողջապահությունից ու կրթությունից մինչև մշակույթ ու սպորտ։ Սակայն կան ոլորտներ, որոնք ամենժամյա հոգածության, հրատապ և արմատական լուծումների կարիք ունեն և
Շրջափակման հետևանքով Արցախում 710 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Արցախում արդեն 283 երեխա ծնվել է շրջափակման մեջ
Արայիկ Հարությունյանը ԱՀ ԱԺ նիստում պարզաբանել է Արցախի շրջափակման հետևանքով ծագած խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին մասնակցել է ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստի շրջանակներում Սահմանադրությամբ նախատեսված օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգին: Երկրի ղեկավարը և կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, պարզաբանել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ծագած խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերը: ԱՀ Նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչություն
Դամասկոսում Արարատ Միրզոյանի և Սիրիայի ԱԳ նախարարի հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները
Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել գործընկերոջն ու Սիրիայի բարեկամ ժողովրդին փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ՝ հայտնելով Հայաստանի և հայ ժողովրդի զորակցությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարության կողմից ուղարկված փրկարար ջոկատներն առաջիններից էին Սիրիայում՝ հավելելով, որ Հայաստանից մարդասիրական օգնության արդեն երեք խմբաքանակ է ուղարկվել աղետից տուժած շրջաններ: Արտաքին գործերի
Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 43.556-ի
Ermenihaber. Թուրքիայում փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժների հետևանքով մահացածների թիվը հասել է 43.556-ի: Այս մասին թուրքական TRT-ի եթերում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Վերջինս տեղեկացրել է, որ Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) նահանգի Փազարջըք և Էլբիսթան շրջաններում՝ 7.7 և 7.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժներից հետո 7.930 հետցնցում է գրանցվել: Այս պահի
«Եթե կատարվեն այդ պահանջները, կստացվի, որ Արցախում նշանակումներն ու ազատումներն անում են Ադրբեջանը եւ ՀՀ իշխանությունը»․ պատգամավոր
Իրականում այն, որ շրջափակման ժամանակ Արցախում քաոս եւ խուճապ չտիրեց, դա պետնախարարի կազմակերպած աշխատանքի շնորհիվ է
Դասական երաժշտությունը՝ կյանքի ուղի. հայտնի են «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթական և զարգացման ծրագրի 2022/2023թթ. կրթաթոշակառուները
Ավարտվել և ամփոփվել են «Երաժշտություն հանուն ապագայի» 2022/2023թթ․ կրթական և զարգացման ծրագրի մրցույթի ունկնդրումների և հարցազրույցի փուլերը։ Ծրագրին դիմելու հայտ էր ներկայացրել ընդհանուր 53 դիմորդ Երևանից, Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից։ Դիմորդներից 42-ը մասնակցել էր ունկնդրումների երկրորդ փուլին, որոնց կատարումները լսելու համար ժյուրիի միջազգային հանձնաժողովը համախմբել էր մեծ ճանաչում ունեցող երաժիշտների՝ Ջանլուկա
Փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ճանապարհային անվտանգության հիմնախնդիրների լուծման առաջնահերթությունը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ Վարչապետի 2022 թվականի ապրիլի 13-ի N 382-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ ճանապարհային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ճանապարհային անվտանգության հիմնախնդիրների լուծման առաջնահերթությունը, կարեւորել բոլոր գերատեսչությունների ու շահագրգիռ մարմինների համագործակցությունը եւ համակարգված աշխատանքը, ինչն իր դրական եւ տեսանելի ազդեցությունը կունենա ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման
«Արդարադատության միջազգային դատարանի որոշումով բացահայտվում է ֆարսը»
ICJ-ը նաև մերժել է Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի
Արոնյանը մեկ միավորի առավելություն ունի մոտակա մրցակիցների նկատմամբ
Յոթերորդ տուրում Արոնյանը սպիտակներով խաղալու է աշխարհի թագի հավակնորդ Յան Նեպոմնյաշչիի հետ:
«Ձգտենք առնվազն հավասարվել լավագույններին». «Արար» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցել է միջազգային պաշտպանական IDEX & NAVDEX 2023 ցուցահանդեսին
««Արար» հիմնադրամը ռազմարդյունաբերության ոլորտում անցած տարիներին ակտիվ ներդրումներ է կատարել, և դրանց մասշտաբը շարունակ աճում է». Ավետիք Չալաբյան
Գործատուներն աջակցություն կստանան նպաստ ստացող ընտանիքի գործազուրկ անդամին աշխատանքի ընդունելու դեպքում
Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար կստեղծվեն հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ կառուցելու ավելի բարենպաստ պայմաններ
Երևանի պահածոների գործարանի տնօրենը կալանավորվել է «Սուրմալու»-ում պայթյունի և փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող՝ 2021թ. ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և 2022 թվականի օգոստոսի 14-ին նույն առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված և միացված քրեական վարույթի շրջանակում 2023թ. փետրվարի 22-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Ի. Մ.-ն ձերբակալվել է։ Դատախազի
Արշակ Զաքարյան. «Խոսելուց արդեն հոգնել եմ: Գործ է պետք անել»
Իրենց այս րոպեին պե՞տք է՝ ընդդիմադիր են դառնում, պե՞տք է՝ իշխանական կամ իշխանամետ, պե՞տք է՝ չեզոք: Նրանք դրանում կոփված են, տեխնոլոգիաները սովորել են: Մենք էլ միամիտ-միամիտ ուզում ենք այդ ասպարեզում նրանց հետ մրցել: Իսկ որ անցնենք գործնականի, իրենք այնտեղ չկան:
Տուգանվել են բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ի և «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ-ի կողմից արտադրված բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար։ Տնտեսավարող սուբյեկտներն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը և միջնորդել են կիրառել արագացված վարույթներ։ Հանձնաժողովի որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://ef.competition.am/api/decision/DA753B12-4DC0-4EA1-8A02-5A4F39566EFB/download
Հարցումներին չպատասխանելը օրենքի խախտում է. ԻՔՄ-ն 3 հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ոստիկանության
Հարցումներից մեկը վերաբերում էր հանրային վայրերում ոստիկանության ու ոստիկանության ենթակա մարմինների ու կառույցների կողմից տեղադրված կամ վերահսկվող ֆիքսված տեսախցիկներին
«Հավելյալ քննարկում ենք արել եւ որոշել, որ այսօրվա նիստին չենք մասնակցելու»․ Արցախի ԱԺ պատգամավոր
Խնդրում ենք աշխատանքը շարունակել առանց երեք ընդդիմադիր քաղաքական ուժերի
Երկիրը չի կարող զարգանալ, եթե կոռուպցիայի դեմ անհրաժեշտ պայքար չի տարվում. ՀՀ-ում Չինաստանի դեսպան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին: Կոմիտեի նախագահը դեսպանին ներկայացրել է Հայաստանի նորաստեղծ հակակոռուպցիոն մարմնի գործառույթներն ու առաջնահերթությունները՝ նշելով, որ կառույցի կողմից արվում է հնարավոր ամեն ինչ՝ կոռուպցիայի նկատմամբ երկրում զրո հանդուրժողականություն ձևավորելու նպատակով: Միաժամանակ Սասուն Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ չինացի գործընկերների
Ռուսաստանը հետևողական աջակցություն է ցուցաբերում Երևանին ու Բաքվին խաղաղության պայմանագրի չափորոշիչների մշակման գործում. Գալուզին
Մենք նաև գործընկերներին ենք փոխանցել Ռուսաստանի պատկերացումները հիմնարար սկզբունքների և խաղաղության պայմանագրի չափորոշիչների վերաբերյալ՝ հաշվի առնելով կողմերի մոտեցումները»,- ասել է Գալուզինը:
Որ դեպքերում չի վերադարձվում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է, թե որ դեպքերում չի վերադարձվում հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների գումարների չափով եկամտային հարկը (ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մաս, 4-րդ կետ)։ Մասնավորապես, եկամտային հարկը չի վերադարձվում․ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո
«ՆԱՏՕ-ի համազգեստով թուրք զինվորն է գալու Հայաստան, թող հասկանան դա»
Ալբերտ Բազեյանը՝ Հայաստանն ու Արցախը փրկելու մասին «Եթե ազգությամբ հայ է, չպետք է տարբերակել՝ գյումրեցի է, գավառեցի, թե արցախցի, ֆրանսահայ, ռուսահայ, սփյուռքահայ: Բոլորիս հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է՝ Արցախի հետ միասին: Պետք է փորձենք համախմբել հայությանը, աշխարհում ապրող 9-10 մլն հայությանը մեկ գաղափարի շուրջ՝ պահել եւ պահպանել մեր հայրենիքը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 23-ի և 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, Արարատյան դաշտում՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վրկ, փետրվարի 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով, 25-28-ին աստիճանաբար նույնքան
Շիրակի մարզպետ․ «Առանց հայ-թուրքական սահմանի բացման էլ մեր մարզը զբոսաշրջության առումով ծաղկուն վիճակում է, իսկ սահմանի բացումով էլ կզարգանա»
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն անդրադառնում է հայ-թուրքական սահմանի բացմանը
Իտալիայի մշակույթի նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստան այցի շրջանակում Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (Ծիծեռնակաբերդ), հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Իտալիայի պատվիրակությունն այցելել
Համատեղ շտաբային մարզումներ են անցկացվել
Փետրվարի 20-ից 22-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ՝ «ՀՀ զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների աշխատանքը ԶՈւ պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ընթացքում՝ օպերացիայի պլանավորման փուլում» թեմայով: Համատեղ շտաբային մարզումների շրջանակներում անցկացվել է օպերատիվ դաշտային երթ, որի նպատակն էր՝ ճշգրտել օպերատիվ ուղղությունում զորքերին առաջադրված խնդիրներն
88-ի՝ մեր միտինգների ոգին ուրիշ ոչ մի տեղ չեմ հանդիպել
1988 թվականի փետրվարի 19-ը կարծես երեկ լիներ 35 տարի առաջ այդ օրը մայրաքաղաքի սրտում՝ Օպերայի բակում տեղի ունեցավ այն, որը հետո բնութագրվելու է որպես ազգային զարթոնք, հազար տարի ընդմիջումից հետո հայի առաջին համախմբում, եղբայրացում ու միացում, իրարից տարբեր, իրար անծանոթ մարդկանց միավորում, հոգեւոր ընդհանրության ստեղծում, որպես մեկ ազգ ինքնագիտակցում։ Հետագայում շատ երկրներում եմ եղել, մասնակցել
Առաջիկա օրերին հայ-ադրբեջանական հանդիպում տեղի կունենա Բրյուսելում. Նեդ Փրայս
Այսպիսով, մենք հույս ունենք տեսնել այդ առաջընթացի շարունակությունը»,- ասել է Փրայսը՝ հավելելով, որ իրենք կշարունակեն աջակցություն ցուցաբերել այս երկխոսությանը:
Անահիտ Ավանեսյանն` Ամուլսարի շահագործման մասին․ «Վստահ եմ՝ բոլոր նոր տեխնոլոգիական միջոցներն օգտագործվելու են՝ ապահովելու անվտանգ շահագործում»
Առողջապահության նախարարը վստահ է՝ հանքի շահագործման ծրագրով բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են
Մարդասիրական օգնության 3-րդ խմբաքանակն է ուղարկվել Սիրիա
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 32 տոննա քաշով: Բեռը ներառել է սնունդ և դեղորայք: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից: Տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Ավելի վաղ ԱԻՆ-ի
Մոսկվան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որն ի վիճակի է աջակցել Բաքու-Երևանի հարաբերությունների կարգավորման ջանքերին. Գալուզին
Գլխավորը՝ խուսափել ձեռնարկվող միջնորդական ջանքերում կրկնօրինակումներից և հասնել սիներգիայի»,- ասել է Գալուզինը՝ հավելելով, որ այդպիսին են նրանք ընկալում Եգիպտոսի ներդրումը հայ-ադրբեջանական կարգավորման գործում:


















































