Օրվա լրահոսը
Ո՞ւմ է փնտրում ոստիկանությունը․ ուժեղացված հսկողություն՝ Գյումրիում
Այսօր ժամը 17․00-ի սահմաններում կրկին ոստիկանական ուժեղացված հսկողություն էր Գյումրիում։ Ոստիկանները թե՛ քաղաքի կենտրոնում և թե՛ ծայրամասային Անի թաղամասի Մովսես Խորենացի փողոցում հատ-հատ կանգնեցնում էին բոլոր ավտոմեքենաները, խուզարկում բեռնախցիկները, վարորդներից փաստաթղթեր պահանջում։ Տպավորություն էր, թե ինչ-որ կասկածյալի են փնտրում։ Հիշեցնեք, որ թմրանյութերի թելեգրամյան ալիքներով վաճառքի ֆոնին ոստիկանությունը հաճախակի է կանխարգելիչ աշխատանքներ կատարում Գյումրիում։ Նրանք աշխատանքներ
Ես ոչ միայն Արցախից չեմ գնալու, այլեւ չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի. Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում, որը վարել է նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել ելույթով: Ռուբեն Վարդանյանի խոսքը ներկայացվում է ստորև: «Առաջին հերթին շնորհակալ եմ միասին անցած ճանապարհի եւ պարոն նախագահի կողմից իմ նկատմամբ հավատի համար, ինձ համար դա մեծ փորձ էր: Դուք գիտեք, որ արդեն տասնյակ տարիներ գալիս էի
Լյովա Վարդանյանի հուշամրցաշարի հաղթողները որոշվեցին
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային երկրորդ հուշամրցաշարը, որին մասնակցեց մինչեւ 23 տարեկան շուրջ 130 ըմբիշ։ Մրցաշարը կազմակերպել էին Երեւանի քաղաքապետարանը եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ Ըստ քաշային կարգերի հաղթող դարձան․ 57 կգ՝ Առաքել Մովսեսյան (Հայաստան) 61 կգ՝ Էդիկ Հարությունյան (Հայաստան), 65 կգ՝
Միրզոյանը Ասադին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
Հայաստանի ԱԳ նախարարի ու Սիրիայի նախագահի հանդիպումը
Արամ Գասպարյանն ազատ արձակվեց: Գրեթե ռեկորդային 550 օր տևած ակնհայտ անհիմն կալանավորումն ավարտվեց. Արամ Վարդևանյան
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ, Փաստաբանական գործունեությանը վերադառնալով ստանձնեցի փոխգնդապետ, Արցախյան երեք պատերազմների մասնակից Արամ Գասպարյանի պաշտպանությունը: Պաշտպանությունը ստանձնելու պահին Արամ Գասպարյանը 530 օր կալանավորված էր: Նման տևողությամբ կալանավորումը վերածվում է դասական պատժի, այլ ոչ խափանման միջոցի: Հստակ արձանագրում եմ, որ կալանավորման հիմքեր կամ նվազագույն ողջամիտ անհրաժեշտություն առհասարակ չի եղել,
Կարևորվել է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի համահիմնադիր Ֆրանսուա Ալֆոնսիի հետ
Արցախի արտգործնախարարը հանդիպել է Հայաստանի և Արցախի նախկին արտգործնախարարների հետ
Փետրվարի 22-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախկին նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Արա Այվազյանի և ԱՀ ԱԳ նախկին նախարարներ Արման Մելիքյանի և Կարեն Միրզոյանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման արդյունքում ստեղծված իրավիճակին, դրա հաղթահարմանն ուղղված հնարավոր քայլերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա
Opel-ի վարորդի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ վարորդն էլ ավտոմեքենայով կոտրել էր Գագիկ Ծառուկյանի տղային պատկանող գրասենյակի էլեկտրական դուռը. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 21-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ 82-ամյա Սերգեյ Փաշայանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոնից փետրվարի 20-ին Աբովյան քաղաքի Ռոսիայի և Սուրեն Մնացականյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկվելուց հետո։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի
Արթուր Վանեցյանի քրոջ որդին կհրավիրվի դատարան՝ Սերժ Սարգսյանի գործով
Այլ գործով երրորդ նախագահի դեմ տված Հարություն Վարսանյանի ցուցմունքը «դիզվառելիքի գործով» հիմք չի ընդունվի, նա կհրավիրվի դատարան՝ հարցաքննության
Արցախի Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Արսեն Ամիրջանյանի թեկնածությունը
Փետրվարի 23-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի առաջին նիստը: Այն վարում էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը: Նախքան նիստի աշխատանքներին անցնելը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը հայտարարել է, որ խորհրդարանի 3 ընդդիմադիր խմբակցությունները նիստին չմասնակցելու որոշում են կայացրել՝ հաշվի առնելով հանրապետությունում առկա ընդհանուր խնդիրները: Օրակարգի առաջին հարցը պարտադիր քննարկման ենթակա ԱՀ Վերաքննիչ
Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդի նախաձեռնութեամբ կազմակերպւել է ժողովրդական համահաւաք՝ ի զօրակցութիւն Արցախին
Ինչպէս բոլորս տեղեակ ենք, դեկտեմբերի 12-ից փակ է Արցախն ու Հայաստանը իրար կապող միակ ճանապարհը, կեանքի ճանապարհը` Բերձորի միջանցքը: Որպէս բնապահպաններ ներկայացող, բայց իրականում Ադրբեջանի հանրապետութեան իշխանութիւնների կողմից հաւաքագրւած եւ գործուղղւած մի խումբ ադրբեջանցիներ, որոնց թւում այդ երկրի յատուկ ծառայութիւնների եւ բանակի սպաներ, աւելի քան երկու ամիս, շրջափակել են 120000 մեր հայրենակից արցախցիներին՝ իրենց հայրենիքում:
«Պետք է մեծացնել կրթաթոշակի չափը, հստակեցնել ստացողների շրջանակը և սահմանել այն ուղղությունները, որոնք ունեն դիմորդների թվի մեծացման խնդիր». ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ քննարկվել են ոլորտային հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նախարարը ողջունել է ներկաներին և նշել, որ բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրներն ու նախատեսվող փոփոխությունները պահանջում են միասնական մոտեցում և համակարգային լուծում: Այս
Պապիկյանը և դեսպան Քվինը քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինին։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանի Հանրապետությունում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ համագործակցություն և հաջողություններ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող
Էլեկտրոնային առևտուր անելիս քաղաքացին հաճախ իրավական առումով հայտնվում է անպաշտպան վիճակում. փորձում են կարգավորել դաշտը
Էլեկտրոնային առևտուր կատարելիս, ծառայություններ ստանալիս, օրինակ՝ օնլայն վարկերի կնքման, սննդի առաքման, ապրանքի գնման դեպքերում շատ հաճախ քաղաքացին չի տեսնում, գուցե որոշ դեպքերում չի էլ հասկանում, որ իր համաձայնություն է տալիս որոշակի պայմանների՝ պայմանագրի, որոնցով կարգավորվում են իրենց իրավահարաբերությունները: Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոնի» տնօրեն Տիգրան Դադունցը (լուսանկարում):
Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ մինչ օրս ադրբեջանական պատանդառության մեջ է առնվազն 33 հայ ռազմագերի
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 23-ին հյուրընկալել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ առկա ակտիվ քաղաքական երկխոսությանը: «Ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին մեծապես կարեւորում ենք ԵՄ շրջանակներում համագործակցությունը Ձեր երկրի հետ: Ուրախ ենք Հայաստանում ոչ ռեզիդենտ նոր դեսպան նշանակելու կապակցությամբ: Հուսամ, որ ապագայում մենք կունենաք
Վարդենյաց լեռնանցքում, Ստեփանավանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Փետրվարի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի, Ստեփանավանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
Արթուր Բազեյանն ու Ռուդոլֆ Գարբոյանը հաղթանակ տարան
Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի 74-րդ ավանդական միջազգային մրցաշարի չորրորդ մրցումային օրը Հայաստանն ունի յոթ ներկայացուցիչ: Նրանցից երկուսն արդեն մտել են ռինգ ու առավելության են հասել մրցակիցների նկատմամբ: 57 կգ քաշային կարգում Արթուր Բազեյանը հաղթել է EUBC-ի խորհրդանիշի ներքո հանդես եկող Մաքսիմ Պանկովին, իսկ Ռուդոլֆ Գարբոյանը 51 կգ քաշային կարգում պարտության է մատնել էկվադորցի Լուիս Դելգադոյին:
«Խաչիկ Մանուկյանն էր վստահ, որ շատ լավ՝ մրցունակ, գին ենք ներկայացրել». «դիզվառելիքի գործով» Արսեն Հարությունյանը ցուցմունք տվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «դիզվառելիքի գործով» նիստը: Դատարանը հարցաքննեց վկա Արսեն Հարությունյանին: Վերջինս 2011- 2014 թվականը եղել է «Մաքս Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն: Ընկերության սեփականատեր Խաչիկ Մանուկյանի հետ նա ազգակցական կապեր ունի. «Եղել եմ ֆորմալ տնօրեն, իրական տնօրինությունն արել է Մանուկյան Խաչիկը: Իմ տնօրինությունը
Փոխարենը ուրիշները հասկացան և մեզ ուղղորդեցին անել այն, ինչ չպիտի անեինք. Սենոր Հասրաթյան
Նա մեկի համար ռուսական դրածո էր, երկրորդի համար անգլիական գործակալ, երրորդի համար ոսկու հանքի փայատեր, չորրորդի համար, պարզապես, փողի շտեմարան, հինգերորդի համար Արցախից մնացած մի բուռ կենսատարածքում հրաշքով դրախտ ստեղծող
Փաշինյանը և Չեխիայի դեսպանն անդրադարձել են Լաչինի միջանցքն ապօրինի շրջափակելու հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Վարչապետը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում հայ-չեխական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Չեխիայի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում փոխգործակցությունը: Դեսպանը վարչապետին է
«Սամվել Բաբայանը վասալի կարգավիճակո՞վ է պատրաստվում բանակցել Ադրբեջանի հետ»․ Նարինե Դիլբարյան
Առավել ահազարհուր եւ հակազգային միտք ես չէի լսել, քան նրա հարցազրույցում հնչեցրածն էր
«Ալիևը միջազգային ճնշումների տակ շուտով կկորցնի իր ամբողջ վարկանիշը և կվարկաբեկվի»․ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր
Եվրոպական Խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահ Ֆրանսուա Ալֆոնսին ասաց՝ իրենց վկայությունները ցույց են տալիս, որ խոսքը մշակութային զտման և հայկական քաղաքակրթության ջնջման փորձերի մասին է։ Սրանք էթնիկ զտումների առաջին քայլերն են։
Արայիկ Հարությունյանը հրապարակել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը
Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետական նախարարի պարտականությունները առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը:
Բաբկեն Թունյանն արժեւորել է մեր երկրում Գերմանական տնտեսական թիմի գործունեությունը
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը փետրվարի 23-ին ընդունել է Գերմանական տնտեսական թիմի գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիին եւ թիմի Հայաստանի ծրագրերի պատասխանատու Դմիտրի Չերվյակովին: Ողջունելով հյուրերին՝ Բաբկեն Թունյանն արժեւորել է մեր երկրում Գերմանական տնտեսական թիմի գործունեությունը, որը խորհրդատվական աջակցություն է տրամադրում ՀՀ կառավարությանը: Անցյալ տարի Բաբկեն Թունյանի մասնակցությամբ հայ խորհրդարանականները թիմի
ՀՀ նախագահը Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարարին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով նախարարին և պատվիրակության անդամներին Վահագն Խաչատուրյանը նշել է. «Մեր երկու երկրների հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա և դինամիկ զարգացում են ապրում, որի արդյունքում Եվրոպական միությունում ունենք բարեկամական երկիր, որն այս դժվարին պայմաններում մեզ
«Սա ոչ թե թավշյա, այլ սողացող հեղափոխություն էր»․ Հովհաննես Գալստյան
Մեր քաղաքական էլիտայի մեջ չափազանց շատ է գործակալական ցանցը
Քննարկել են Հայաստանին սպառնացող անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր. Արման Եղոյանը և Արսեն Թորոսյանը հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսիին
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ պատգամավոր Արսեն Թորոսյանը փետրվարի 23-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսիին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանորեն քննարկել են աշխարհաքաղաքական մարտահրավերներին եւ Հայաստանին սպառնացող անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր: Հայ պատգամավորները ներկայացրել են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման` Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց
2022թ․ քննված վարույթներով վերականգնվել է 1,7 մլրդ դրամի գույքային վնաս
ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել են 2022թ․ ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով հայտնաբերված՝ պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասների և քննության ընթացքում վնասների վերականգնման վերաբերյալ տվյալները։ Ըստ այդմ՝ նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՔԿ ենթակայության՝ նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով հայտնաբերված՝ պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց հանցագործությամբ պատճառված գույքային վնասը կազմել է ընդհանուր 7.299.459.415 ՀՀ
Արցախի Հանրային խորհուրդը պահանջել է «Ղարաբաղ Տելեկոմի» եւ մի շարք այլ ընկերությունների մասնավորեցման հիմքում դրված բոլոր փաստաթղթերի պատճենները
Որ իմանանք՝ այդ մարդիկ ովքեր են, արդեն կկարողանանք ասել՝ իշխանություն են, իշխանություն չեն. ԱՀ Հանրային խորհրդի նախագահ
ԱԺԲ. «Հանքը շահագործելու դեպքում Հայաստանը կվերածվի բնակության համար ոչ պիտանի թունավոր անապատի»
Հանքը շահագործելու որոշումը Ռուսաստանինն է, իսկ կրեմլահպատակ ռեժիմը կատարողի դերում է, ավելին՝ այս կործանարար ծրագրից օգտվելու է՝ Լիդիանից 12.5 տոկոս բաժնեմաս նվեր ստանալով:


















































