Օրվա լրահոսը

Հրաչյա Պետրոսյան․«Թուրքիայի ավերիչ երկրաշարժը դժվար թե ազդեցություն ունենա Հայաստանի սեյսմիկ ռեժիմի վրա»

Մասնագետները քննարկում են Հայաստանի սեյսմիկ անվտանգության իրավիճակը, բազմաբնակարան շենքերի սեյսմակայունությունը:

Ադրբեջանցի պատգամավորի ասածը ցույց տալիս, թե ինչ նպատակով են փակել Լաչինի միջանցքը. Տաթևիկ Հայրապետյան

Որոշ ուժեր շատ են ոգևորել Ադրբեջանին, վերջինս էլ սկսել է գերագնահատել իր ուժն ու հնարավորությունները:

Հայաստանի իրավապահ համակարգը դարձել է իշխող քաղաքական բլոկի կամակատար. Ռուբեն Մելիքյան

«Շատ քրեական հետապնդումներ, որոնք տեսնում ենք՝ որևէ քրեաիրավական հետևանք չեն կարող առաջացնել՝ անցած են վաղեմության ժամկետները, հոդվածն ապաքրեականացված է»

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Արագածոտնի, Աշոցքի և Բավրայի ավտոճանապարհներին տեղ–տեղ առկա է մերկասառույց։ Թալին, Կապան, Գորիս, Քաջարան, Ջերմուկ, Բերդ, Իջևան, Դիլիջան քաղաքներում և

Փաստաբաններին՝ ոստիկանության բաժնում ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ ՄԻՊ թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ չի ներկայացվել. ՄԻՊ

Այսօր՝ 2023 թվականի փետրվարի 10-ին, ՀՀ փաստաբանների պալատում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշվել է, որ փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ ահազանգ է ներկայացվել ՄԻՊ աշխատակազմ, սակայն հեռախոսազանգերը մնացել են անպատասխան։ Նախ` անհրաժեշտ ենք համարում նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես աշխատում է 24/7 ռեժիմով, Պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա արագ արձագանքման թեժ գծի հեռախոսահամար,

Արցախի ԱԺ-ն աջակցություն է ցուցաբերել երկրաշարժից տուժած սիրիահայերին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները և աշխատակազմը 1մլն 13 հազ ՀՀ դրամի չափով աջակցություն են ցուցաբերել Սիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած սիրիահայերի ընտանիքներին։ Արցախի Հանրապետության ԱԺ

Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները

Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները և այդ ուղղությամբ Հայաստանի ու միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը: ՀՀ ԱԳՆ

«Բացարձակ իրավունքի խախտման ևս մեկ դեպք՝ այս անգամ փաստաբանների նկատմամբ». ՀՔԱՎ-ը դատապարտում է ոստիկանության Էրեբունու բաժնի գործողությունները

Ոստիկանական բաժանմունքներում շարունակում են խախտվել միջազգային կոնվենցիաներով երաշխավորված բացարձակ՝ վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը։

Մոսկվան կողջունի հայ-ադրբեջանական կարգավորման ցանկացած ձեւաչափ, եթե դրա հետեւում չտեսնի Բրյուսելի և Վաշինգտոնի ուրվագծերը. Զախարովա

Ռուսաստանը կողջունի Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջեւ եռակողմ զրույցը միայն այն դեպքում, եթե դա կնպաստի Կովկասում տարաձայնությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ըստ Զախարովայի՝ Մոսկվան բազմիցս իր գործընկերներին ասել է, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մասնակցել այն միջազգային ձեւաչափերին, որոնք

Այս իրարամերժ հայտարարություններն արել են Փաշինյանն ու իր թիմի ներկայացուցիչները. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը Ո՞վ պետականությունից ու արտաքին քաղաքականությունից խոսի, ՔՊ-ն ու Փաշինյանը թող պեչենու ծառից խոսեն։ Պոպուլիստ նիկոլականները հանկարծ որոշել են կոռեկտության ու կառուցողական արտաքին քաղաքականության դասեր տալ։ Թան էլ չէ՞, փրթած մածուն։ Ո՞վ եւ ովքե՞ր էին ասում. Նոր պատերազմ, նոր տարածքներ։ Ի՞նչ պետք է, դա էլ կբանակցեմ։ Երբ ուզեմ Սերժ Սարգսյանի

Երդվել են բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները

Նախագահական նստավայրում, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի երդման արարողությունը: Կառավարության անդամները երդվել են բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները,

Արագածոտնի նախկին մարզպետ Ս.Ս.-ն եղբոր հետ պետությունից խարդախությամբ հափշտակել է շուրջ 72 մլն դրամ. դատախազություն

Կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի որոշմամբ Արագածոտնի մարզպետի պաշտոնին նշանակված Ս.Ս.-ն, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, որն անցնելու է նաև Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով, այդ թվում՝ նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, նախնական համաձայնության գալով այդ ժամանակ Կաքավաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ս.Մ.-ի և իր եղբոր՝

Washington Post․ 20 տարի իշխանության մնալուց հետո Էրդողանի համար երկրաշարժը կարևոր քննություն է լինելու

Ermenihaber. Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի թեմային շարունակում են անդրադառնալ միջազգային տարբեր պարբերականներ ու հեռուստաընկերություններ։ Ամերիկյան հեղինակավոր «Washington Post» պարբերականն օրերս հրապարակել է «Թուրքիան հապճեպ գերեզմանոցներ է պատրաստում» վերնագրով մի հոդված, որտեղ նշվում է, թե քաղաքի ծայրամասերում երկրաշարժի հետևանքով մահացածներին զանգվածաբար հուղարկավորելու պատճառով Քահրամանմարաշի (Մարաշ) գերեզմանատները գնալով մեծանում են։ Պարբերականը գրում է, որ մարդիկ առանց

Պապիկյանը և Շոյգուն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ ՀՀ ՊՆ

Բնակիչների կողմից  ոտնձգությունների են ենթարկվում բազմաբնակարան շենքերը. Կառուցապատող

Հայաստանի շենքերի մեծ մասն արդեն հիսուն տարվա է. դրանք կրել են 1988 թվականի երկրաշարժի ազդեցությունը, ենթարկվել բնականոն մաշվածության: Բացի այդ՝ շենքերը նախագծվել և կառուցվել են 7-8 բալյան կայունությամբ, ինչի հետևանքով առկա է բարելավման կարիք ունեցող, «ծերացած» բնակֆոնդի մեծ հատված:

Գորիսում երեխաները ֆրանսերեն կուսումնասիրեն նոր դասասենյակում

Գորիսի Յուրի Բախշյանի անվան 3-րդ հիմնական դպրոցում երեխաներն արդեն ունեն սիրելի նոր անկյուն. նրանց համար ֆրանսերենի ուսուցման նոր դասասենյակ է բացվել։ Դասասենյակը հագեցած է մուլտիմեդիա բոլոր հնարավորություններով, կրթական նյութերը և գրականությունը բերվել է Ֆրանսիայից՝ ինտերակտիվ ու արդյունավետ դասեր կազմակերպելու նպատակով: Դպրոցի ֆրանսերենի դասասենյակը կահավորել և տեխնիկապես վերազինել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը՝ «Կայուն զարգացման հայկական

Պապոյան. Օրենսդրական նախաձեռնության նպատակը սպառողների իրավունքների պաշտպանությունն է

Վերջին տարիների գլոբալ զարգացումների համատեքստում աճել են անորոշությունները ֆինանսական եւ ոչ ֆինանսական շուկաներում, ինչպես նաեւ մեծացել է արտարժույթի փոխարժեքի տատանողականությունը: Այս առումով արտարժութային տատանողականությունն էական ռիսկեր է առաջացնում ոչ միայն պետության, այլ նաեւ այն քաղաքացիների համար, որոնք ունեն արտարժութային եւ հատկապես հիպոտեկային վարկեր: Խնդիրը հատկապես ցայտուն է բնակարանային հիպոտեկային կրեդիտների դեպքում, երբ վարկի ծավալը մեծ

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով վնասվել և փլուզվել է 12․141 շենք և 66․058 առանձին շինություն

Ermenihaber. Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը հայտնել է երկրաշարժի հետևանքով ավերված շինությունների վերաբերյալ վերջին տվյալները։ Նրա փոխանցմամբ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վնասված կամ փլուզված 12․141 շենք և 66․058 առանձին շինություն։ Ինչպես հայտնում է Թուրքիայի վիճակագրական ծառայությունը, վնասված 10 նահանգներից 8-ում շենք-շինությունների առնվազն կեսը 2001 թվականից հետո է կառուցվել, և չնայած այդ

Համաձայնագրի վավերացման դեպքում ՀՀ-ում արտադրված ապրանքը Սինգապուր կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի. Քերոբյան

«Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ պայմաններ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման ու տնտեսական համագործակցության խթանման համար: Վերոնշյալ համաձայնագրի վավերացման հարցը քննարկվել է ԱԺ փետրվարի 10-ի նիստում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կողմերի սակագնային պարտավորությունների մասով արձանագրել է, որ

«Երբ մարդը ժպտում է, բարի է, ոչ մի նոտա ֆալշ չէ, արդեն իսկ գեղեցիկ է»

Ըստ Նարինե Չարչյանի՝ հայրենիքն ամուր է իր տնտեսությամբ, բարեկիրթ մարդկանցով եւ  բարությամբ

Չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախում կկազմակերպի դրամահավաք` ի աջակցություն Սիրիայի հայ համայնքի

Սիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժը պատճառ դարձավ մարդկային կորուստների ու ավերածությունների, որոնցից զգալիորեն տուժեց նաև տեղի հայ համայնքը: Աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների հայացքն այժմ ուղղված է երկրաշարժի հետևանքով ծանր կացության մեջ հայտնված Սիրիայի հայկական համայնքին: Չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի Կառավարությունը համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի հետ որոշում է կայացրել

«Պահանջում ենք, որ լիարժեք քննություն կատարվի, մեղավորները բացահայտվեն»․ Արծվիկ Մինասյան

«Փաստաբանների պալատի, փաստաբանական համայնքի իրավունքների պաշտպանումը կարեւոր  է հատկապես հիմա»

Թուրքիան դատապարտել է Մեքսիկայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Ermenihaber. Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Մեքսիկայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ այն անվանելով «քաղաքական դրդապատճառներով պատմությունը վերաշարադրելու փորձ»։ Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել ու դատապարտել է Մեքսիկայի սենատի որոշումը և նշել, որ իբր դա հակասում է 1948թ․ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիային և ՄԻԵԴ-ի որոշումներին։ Մինչդեռ Մեքսիկայի սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթն

Կանխվել է Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ավելի քան 1 կգ ոսկյա և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի ապօրինի տեղափոխումը

Վերջին օրերին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի և Շիրակի տարածաշրջանային բաժինների աշխատակիցների կողմից թիրախային և ուժեղացված ծառայություն է իրականացվել սահմանային անցման կետերում։ Իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ կանխվել է ավելի քան 1150 գրամ քաշով ոսկյա և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի ապօրինի` առանց սահմանված

Արցախում արդեն 620 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 83 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

«Դա փուչիկ է, որ հենց Թուրքիայի հետ սահմանը բացվի, կսկսենք ապրել Էլդորադոյում»․ Արթուր Խաչատրյան

«Ո՞րն է շրջափակման տնտեսական ազդեցությունը, պարոն Քերոբյան, թվերով ասեք»

«Դադարեցնել Ադրբեջանի՝ հայ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված փորձերը». Արցախի ապաշրջափակման վերաբերյալ բանաձևին սատարում է ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 60 անդամ

Կոնգրեսական Փալոնի գլխավորած երկկուսակցական բանաձևով կոչ է արվում անհապաղ դադարեցնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, առաջարկվում է ԱՄՆ-ի կողմից մարդասիրական օգնություն տրամադրել և դատապարտվում է Ալիևի էթնիկ զտումների քաղաքականությունը

Պատրաստվում ենք կառուցել «Հերոսների պուրակ». Բերդի համայնքապետ

«Սուբվենցիոն ծրագրով նախատեսում ենք հիմնանորոգել Բերդի կենտրոնական զբոսայգին, որը չի նորոգվել խորհրդային տարիներից հետո»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Բերդի համայնքապետ Աստղիկ Հակոբյանը

Քերոբյան. Ներդրումների ծավալը 2022 թ. աճել է շուրջ 20 տոկոսով. Քերոբյան

Խոսելով օտարերկրյա ներդրումների ներգրավման մասին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ այդ հարցում մեր առաջնային թիրախը լինելու են առաջատար 500 ընկերությունները, որոնց մուտքը Հայաստան կաշխուժացնի տնտեսությունը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031