Օրվա լրահոսը

Ռինգի տիրակալը ռեֆերին է. (Ֆոտոշարք)

Բռնցքամարտում ռինգի մրցավարը՝ ռեֆերին, գործող գլխավոր անձն է։ Ռեֆերիի գործողություններից ու որոշումներից է մեծապես կախված, թե ինչպես կընթանա մենամարտը եւ ինչ ելք կունենա։ Ռինգում ռեֆերին որպես կանոն ակտիվ «երկխոսում» է բռնցքամարտիկների հետ։ Բայց՝ լուռ, առանց խոսքի՝ գործածելով ժեստերի լեզուն։ Եվ նա որքան լավ է տիրապետում Ժեստերի լեզվին, մենամարտն այդքան սահուն ու դիտարժան է ընթանում։ Աշոտ

Հայ փրկարարները Հալեպի արաբական թաղամասում փլատակներից յոթ դի են դուրս բերել. (Տեսանյութ)

Սիրիայի Առողջապահության նախարարության տվյալներով` երկրաշարժի հետեւանքով մինչեւ այսօր հաստատված զոհերի թիվը 1347 է, վիրավորներինը՝ 2295։ Մանրամասները` «Գանձասար» թերթի թղթակցի տեսանյութում:

Կարին Տոնոյանը դադարեցնում է քաղաքական գործունեությունը

«5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը որոշել է դադարեցնել քաղաքական գործունեությունը։ Այս մասին Տոնոյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ վերջին շրջանում հայոց բանակում կատարվող դեպքերի և տիրող իրավիճակի պատճառով  այս պահին առավել կարևորելով  հայոց բանակի և զինվորի առջև ծառացած խնդիրների ուսումնասիրումն ու իմ հնարավորությունների սահմանում դրանց լուծմանը աջակցելը, և հասկանալով, որ

Արվեստը ժամանակի մեջ. գիտաժողով ԵԹԿՊԻ-ում

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ապրիլին կայանալու է հանրապետական երիտասարդական գիտաժողով, որին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի բուհերի ուսանողները, շրջանավարտները, երիտասարդ գիտնականներ։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ինստիտուտի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախագահ Վովա Արզումանյանը։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ գիտաժողովը նվիրվում է թատրոնի և կինոյի դերասան Սոս Սարգսյանի վառ հիշատակին և կրում

Կրակոցներ Երևանում. Սևանի փողոցում գործող «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում՝ «Պլատինիում» առևտրի կենտրոնի դիմաց, կրակոցներ են հնչել, և կա վիրավոր։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ

Մարզային բժշկական հաստատությունների շինարարական ծրագրերն ակտիվ փուլում են

Հանրապետությունում իրականացվում են 10-ից ավելի մարզային բժշկական հաստատությունների շինարարական ծրագրեր ինչպես պետական բյուջետային հատկացումներով, այնպես էլ վարկային միջոցների հաշվին: Բյուջետային հատկացումների շրջանակում Քաղաքաշինության կոմիտեն ներկայում համակարգում է առողջապահական 10 հաստատությունների շինարարական ծրագրեր՝ 9 շինարարական, 1 նախագծային՝ ընդհանուր 11 մլրդ դրամ պայմանագրային արժեքով: Այս մասին հայտնել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն

Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունները և համագործակցությունը տարբեր ոլորտներում բարձր մակարդակի վրա են. Լոռու փոխմարզպետ

Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերություններին նվիրված միջոցառում՝ Պուշկինի լեռնանցքի աղբյուր-հուշարձանի մոտ

«Ես պնդում եմ, որ Սեդա Սաֆարյանի խախտումը էական կարգապահական խախտում է». Արսեն Բաբայանի դիտարկմամբ՝ նրան սպառնում է պաշտոնազրկում

«Ստացել ենք Փաստաբանների պալատի խորհրդի որոշման քաղվածք, որից ակնհայտ է դառնում, որ տիկին Սաֆարյանը դեռեւս նոյեմբերի 30-ին հրաշալի գիտակցել է, որ ինքն այլեւս չի կարող զբաղվել փաստաբանությամբ: Դա վկայում է այս փաստաթուղթը»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել քաղաքացիական առաքելության նպատակների, ակնկալիքների մասին

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Մերի Գալստյանը, Արսեն Թորոսյանը, Սոնա Ղազարյանը, Արմեն Գեւորգյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի գլխավորությամբ փետրվարի 10-ին հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Պատգամավորները շնորհակալություն են հայտնել Եվրոպական միությանը` ի դեմս տիկին դեսպանի, Հայաստան Եվրոպական միության առաքելություն գործուղելու, Եվրոպական խորհրդարանում վերջերս ընդունված

Վազգեն Բադալյան․ «Վաղը ակնկալում եմ եզրափակչի դիտարժան մենամարտեր»

«Դինամո» մարզադահլիճում այսօր կայացան բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը։ Յուրաքանչյուր քաշային կարգում կայացավ երկու մենամարտ, որոնցում պարտված բռնցքամարտիկները դարձան բրոնզե մեդալակիր, իսկ հաղթողները վաղը կվիճարկեն այդ տարիքային խմբի հանրապետության չեմպիոնի կոչումը։ Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանն այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց․ «Վաղը եզրափակչում ակնկալում եմ դիտարժան մենամարտեր, որովհետեւ այսօր կիսաեզրափակիչներում

Արմավիրի միջնակարգ դպրոցում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների անվան հրաձգարան

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի «Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ՝ ներկա գտնվելու Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների անվան հրաձգարանի բացմանը, որը կյանքի է կոչվել դպրոցի կոլեկտիվի, նախկին շրջանավարտների, աշակերտների, համագյուղացիների և «Սփյուռքահայերի միություն» բարեգործական ընկերության աշխատակից Ինա Դալդալյանի աջակցությամբ: «Կյանքս կյանքիդ գնով» խորագիրը կրող հայրենասիրական, ոգեկոչման միջոցառման ընթացքում հնչեցին

Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված գոտիները փուլ առ փուլ վերականգնվելու են և կանաչապատվեն. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում մեկնարկել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակների և սրճարանային կառույցների ապամոնտաժման աշխատանքները: Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված գոտիները փուլ առ փուլ վերականգնվելու են, կանաչապատվեն ու վերադարձվեն երևանցիներին: Հարկ է նշել, որ նախորդ տարի նման գործընթաց է իրականացվել նաև զբոսայգու 2-րդ, 3-րդ,

Ոստիկանության բաժնում փաստաբաններին ու անչափահասներին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու դեպքը խիստ մտահոգիչ է, դրան պետք է հաջորդի քննություն` մեղավորների պատիժով. «Թաթոյան» հիմնադրամ

Այսօր ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել այն մասին, որ 2023 թվականի փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում ոստիկանության մի խումբ ծառայողներ շարունակական բռնություն են գործադրել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ: Ըստ հայտարարության՝ ոստիկանության ծառայողները տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններին: Ոստիկանության կողմից բռնությունն

Հայաստանի և Իրանի միջև հաստատված է համագործակցության բազմոլորտ օրակարգ: Համատեղ ջանքերի արդյունքում ի զորու կլինենք մոտ ապագայում ընդլայնել միջպետական համագործակցությունը. Փոխվարչապետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ   Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում շնորհավորական ուղերձ է հղել: Փոխվարչապետը մասնավորապես ասել է. «Ողջունում եմ բոլոր ներկաներին և սրտանց շնորհավորում հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության

«Ավարտական փուլում է նաև հեռավար աշխատանքի նախագիծը, որը կանոնակարգված չէ ՀՀ-ում»․ Ռուբեն Սարգսյանը՝ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների մասին

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը նկատեց՝ աշխատանքային օրենսգիրքը կենդանի օրգանիզմ է, ուստի աշխատանքային գործիքների, մասնագիտությունների փոփոխություններին զուգահեռ պետք է աշխատել նաև այդ փաստաթղթի փոփոխությունների վրա։

«Սևան» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է արգելված իրերով ներնետված փաթեթ

Փետրվարի 9-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները արգելված իրերի հնարավոր ներնետման մասին տեղեկությունը ստուգելու համար իրականացրել են տեղազննություն և պատժախցերի մասնաշենքի հետնամասում՝ ձնածածկույթի վրա, հայտնաբերել են դեղին, կպչուն ժապավենով փաթեթավորված, կասկածելի պարունակությամբ փաթեթ։ Սահմանված կարգով փաթեթի զննությամբ հայտնաբերվել են ծխախոտի տուփի մեջ լցված «Լիրիկա 300մգ» գրառմամբ 10 դեղապատիճ,

Միրզոյանն ու Դոնֆրիդը քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները

ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի հետ

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Մրցույթ երիտասարդների համար

1988 թվականը հայ ժողովրդի և Արցախի պատմության բեկումնային էջերից է։ 35 տարի առաջ սեփական հողում ազատ ապրելու իրավունքի համար հայ ժողովուրդը մեկ ամբողջություն դարձած վեր ելավ պայքարի։ Հայ ժողովուրդը կյանքի գնով  պահեց իր հայրենի հողը՝ դեմ գնալով հայատյաց Ադրբեջանի բոլոր սադրանքներին, բնաջնջման մոլուցքին էթնիկ զտման մոլի ձգտմանը։ 35 տարի անց ևս Արցախի և Արցախի համար

Դատարանը բավարարել է Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից։ Դատախազությունը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու ուղղությամբ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Թուրքիայում պատասխանատուներ են փնտրում

Ermenihaber. Թուրքիայի փաստաբանների միությունը (ԹՓՄ-TBB) երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի կառուցման համար պատասխանատու անձանց և կազմակերպությունների դեմ մեղադրանք է ներկայացրել։ Միության արած հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր նրանք, ովքեր որևէ կերպ առնչություն են ունեցել շենք-շինությունների նախագծերի հաստատման և կառուցման համար, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ ԹՓՄ-ն յուրաքանչյուր նահանգի գլխավոր դատախազություն է ներկայացրել  միջնորդություն։  

Մանե Թանդիլյանը` Նորա Արիսյանին. «Սիրիայի մեր բարեկամ ժողովրդին արիություն և ոգու ամրություն՝ այս ծանր վիշտը հաղթահարելու համար»

Հայաստանի Հանրապետությունում  Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին   Հարգելի՛ տիկին Արիսյան, Խորը ցավով ենք հետևում Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերաբերյալ լուրերին։ Բնական աղետը խլել է հազարավոր կյանքեր և պատճառել անդառնալի կորուստներ։ Մենք՝ «Ապրելու երկիր» կուսակցության ամբողջ քաղաքական թիմը, մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին․ ուժ և տոկունություն նրանց, իսկ վիրավորներին

ԿԸՀ-ում հյուրընկալել են ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 10-ին հյուրընկալել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի քաղաքական գործընթացների ավագ խորհրդական Մայքլ Հեննինգին և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ժողովրդավարության և Կառավարման գրասենյակի փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանին։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հանդիպման սկզբում շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ ընդգծելով ԱՄՆ ՄԶԳ դերակատարությունը Հայաստանի ժողովրդավարության զարգացման գործում։ Վահագն Հովակիմյանը համաձայնեց Մայքլ Հեննինգի դիտարկման հետ, որ

Անչափահասներից մեկի նկատմամբ բռնությունները շարունակվում են. Ահազանգ փաստաբանից

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.   «Քիչ առաջ ինձ է ահազանգել անչափահաս Գ.Մ.-ի փաստաբանը՝ հայտնելով, որ ՀՀ քննչական կոմիտեում անչափահասի հարցաքննության ընթացքում քննչական ծառայության տարբեր աշխատակիցներ, տարբեր բաժնի պետեր, վարչության պետեր ներս են մտել հարցաքննության սենյակ: Փաստաբանը պահանջել է դուրս գալ, քանի որ

Աշխատանքները, որոնք կատարվում են 2018-ից հետո, շատ դեպքերում դժվարությամբ են առաջ գնում, որովհետև նախկինում արմատավորված այդ վատ ավանդույթները դժվար է փոխել. ՀՀ նախագահ

Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Խաչատուրյանի հանդիպումը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Իր խոսքում Հանրապետության նախագահը նշել է. «Պարոն վարչապետ շնորհակալություն մեր հերթական հանդիպման համար: Նախորդ հանդիպումից հետո խնդիրներ ենք լուծել, բայց այս բարդ ժամանակներում երևի պետք է մենք պատրաստ լինենք անակնկալների, ցավոք սրտի: Այդ առումով, շատ

«Մարդիկ իրականում չէին ցանկանում լավ ապրել, ցանկանում են, որ իրենց հարևանը վատ ապրի». Լուսինե Սահակյան

«Հասել ենք նրան, որ հայրենիքը մեզ համար այլևս կարևոր չէ, հողերը կարևոր չեն։ Մեր երեխաների կյանքը արժեզրկվեց, քանի որ այդքան երեխաների կորուստն այլևս ոչ մեկին չի զարմացնում»

«Համակարգը ղեկավարում է մի անձ, բոլորը ճանաչում են նրան՝ Նիկոլ Փաշինյանն է». Բենիկ Գալստյան

Կան դատավորներ, որոնք իրենց վարույթում ունեն 200-ական քրեական գործեր

Երբ մուրացկանությամբ հավաքած գումարը քիչ է եղել, ծեծել է. 14 տարի մի կնոջ աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու համար տղամարդուն մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում թրաֆիքինգի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ: 2023թ. փետրվարի 6-ին Կոտայքի մարզի 66-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել՝ նույն մարզի բնակչի կողմից իրեն մուրացկանության դրդելու վերաբերյալ: Դեպքի առթիվ

Գյումրիում կինը հոր գերեզմանոցում հայտնաբերել է հուղարկավորված այլ մարդկանց

Aravot.am-ի տեղեկություններով՝ Գյումրու Ավտոկայան տնակային թաղամասի բնակչուհիներից մեկը դիմել  է ոստիկանություն՝ հաղորդում ներկայացնելով առ այն, որ 1995 թվականին մահացած եւ Գյումրու թիվ 2-րդ գերեզմանատանը հուղարկավորված իր հոր՝ Պ․ Հ․-ի գերեզմանում 2022թ․-ի հուլիսի 18-ից մինչև նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում կառուցվել է նոր գերեզմանատուն։ Այնտեղ, սակայն վերահուղարկավորվել են  հայր և որդի Ե․ և Ս․ Պետրոսյանները, հայրը մահացել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031