Օրվա լրահոսը

«Արցախի համար երկրորդ պատերազմն ավարտված չէ». Վարդան Խաչատրյան

«Հասարակության մեջ բանակը պետք է գտնվի իր տեղում, պետք է հասարակության հոգածության ներքո հայտնվի, որովհետեւ բանակն է գլխավոր կոլեկտիվը՝ կամայական երկրի եւ ոչ մի կապ չունի, թե ո՞ր երկրի մասին ենք մենք խոսում»,- «Միացյալ Հայաստան» կուսակցության կազմակերպած «Պատերազմ եւ անվտանգություն» խորագրով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը: «Արցախի համար երկրորդ պատերազմն ավարտված չէ.

Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում

Երևանում մթնոլորտային օդի որակը. հունվարի 26-փետրվարի 1-ը ☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։ ☑️ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում հունվարի 26-ին, Արաբկիրում՝ հունվարի 26-ին, 27-ին։ ☑️ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Շենգավիթում հունվարի 26-ին։

«ՀՀ-ն աշխարհաքաղաքական որբ է։ Բոլորը ձեռքերը լվացել են ՀՀ-ից և Արցախից»․ Նաիրա Զոհրաբյան

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ արդեն այս իշխանությունների սիրելի արևմուտքն է դժվարանում աչք փակել ՀՀ-ում գոյություն ունեցող խնդիրների վրա։

«Ինչո՞ւ Լաչինի միջանցքը չփակվեց 8-9 ամիս առաջ»․ Բենիամին Մաթեւոսյան

Որովհետեւ 8-9 ամիս առաջ չէր վերախմբագրվել 2020թ․-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։

«Բնականոն կյանքը կանգ է առել». Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը դատապարտել է Արցախի շրջափակումը

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հունվարի 30-ին ընդունել է նոր հայտարարություն՝ դատապարտելով Արցախի շրջափակումը: Սա աշխարհի խոշորագույն կազմակերպությունն է, որ միավորում է ցեղասպանությունների ուսումնասիրությամբ զբաղվող մոտ 500 գիտնականի: Կազմակերպությունը հոկտեմբերին ընդունել էր նաև հայտարարություն՝ դատապարտելով Հայաստանի Հանրապետության տարածքի վրա ադրբեջանական հարձակումը: Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր և խորհրդատվական խորհուրդների՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ադրբեջանական շրջափակումը դատապարտող հայտարարություն Ցեղասպանագետների միջազգային

«Նշաձողն իջեցնելու մասին խոսող այդ վարչապետն ասում էր, թե Արցախի ինքնորոշման իրավունքը սրբազան է, իսկ հիմա մոռանում է ինքնորոշման մասին»

Իշխանությունը մոռացավ «ինքնորոշում» եւ «ԼՂ հանրապետություն» հասկացությունները եւ միայն խոսում է «ԼՂ բնակիչների իրավունքների եւ անվտանգության մասին», մինչդեռ Արցախի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա

«Պետք է Արցախի մեր եղբայրներին եւ քույրերին ցույց տալ, որ սա մի խմբակի մոտեցում է»․ Հայկ Մամիջանյանը՝ իշխանության մասին

Այս պահին Ադրբեջանն օկուպացրել է հայկական բնակավայրերը, իսկ ՀՀ ԱԳ նախարարը վախենում է խոսել

Իրանից ժամանած բեռնատարի վարորդի վարքագիծը կասկած է առաջացրել. թմրանյութերի անօրինական տեղափոխումն ու իրացումը կանխվել է

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում են անընդմեջ պայքարն Ագարակ պետական սահմանի անցման կետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի տեղափոխման խափանման և կանխման ուղղությամբ։ Օրերս Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացվող մաքսային հսկողության շրջանակում, Իրանից Հայաստան ժամանած բեռնատարի մաքսային զննման ժամանակ վարորդի վարքագիծը կասկած է առաջացրել մաքսային ծառայողների մոտ և որոշում է

«Ապառազմականացված պետություն դառնանք, որ հաճոյանանք Ադրբեջանին կամ Թուրքիայի՞ն». Երվանդ Թարվերդյան

«Դուք պատերազմ ե՞ք ուզում» հարցով, իշխանությունը հոգեբանական ճնշում է գործադրում հայաստանցիների վրա

ՀՔԱՎ-ը խնդիրներ է արձանագրել նախատեսվող վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներում

2022 թ․ դեկտեմբերի 26-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվեց «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի մարտի 1-ից

ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնել եմ դեկտեմբերի 16-ից, իսկ հոկտեմբերին փաստաբան եմ եղել. Սեդա Սաֆարյան

Սեդա Սաֆարյանը՝ ՍԴ դատավոր լինելուն զուգընթաց փաստաբանությամբ զբաղվելու մեղադրանքների մասին

«Պետք են այնպիսի ծրագրեր, որոնք կներգրավեն ԳԱԱ ամբողջ ներուժը»

ՀՀ ԳԱԱ-ում քննարկվեցին ակադեմիական համակարգի բարեփոխումները

Քաղաքի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրել էր թմրամիջոցի փաթեթներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են վարութային, ապացուցողական, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ գործողություններ՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մասնավորապես՝ Ոստիկանությունում ստացված՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալների իրացման արդյունքում 2023 թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 12:40-ին, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական

Դեսպանը հայտնել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը շարունակել աջակցել ռազմավարական բարեփոխումների իրականացմանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին: Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Ֆրանսիայի հանձնառությունը՝ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու եւ ընդլայնելու հարցում: Փոխվարչապետը շեշտել է նաեւ ֆրանսիական կողմի օժանդակության կարեւորությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին՝ մատնանշելով հայ-ֆրանսիական տնտեսական

4 անձանցից մեկը ձերբակալվել է, մյուսները դիմել են փախուստի. պարեկների գործունեությանը միջամտելու համար քաղաքացուն է մեղադրանք ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հերթական դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023 թվականի հունվարի 31-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնից ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. հունվարի 30-ին՝

«Հայկական կողմը պետք է իր պահանջները հստակ ներկայացնի ադրբեջանական կողմին»․ Էդգար Ղազարյան

Ցավոք, հասցրել են այն վիճակին, որ երանելի է թվում նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության կետերի իրագործումը

Նախարարն առաջարկել է ընդլայնել «Erasmus+» ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարարը վստահություն է հայտնել, որ նրա գործունեության և համատեղ ջանքերի արդյունքում հայ-շվեդական հարաբերություններն առավել կամրապնդվեն և կխորանան։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախարարության համակարգման ոլորտներում

Հարգելի ընդդիմություն, չեք գտնո՞ւմ, որ ձեր քաղաքականության արդյունքում է նա դեռ նստած աթոռին»․ Ռուբիկ Հակոբյան

Համաշխարհային փորձը հուշում է, որ նման դաժան պարտությունից հետո նա իրավունք չունի պաշտոնավարել

Արամ Խաչատրյանի 120-ամյակի միջոցառումների ցանկում ընդգրկվելու համար ստացվել է շուրջ 40 հայտ. Ժաննա Անդրեասյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը: Քննարկվել են հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված կազմակերպչական մի շարք հարցեր: Հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակում աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները ներկայացրել

Հանրային քննարկման է ներկայացվել սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման կարգի նախագիծը: Համաձայն նախագծի՝ գնահատման կարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել փուլային եղանակով՝ համաձայն հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզի: Գնահատումը նպատակ ունի որոշելու սովորողի կարողունակությունների զարգացման աստիճանը՝ ըստ ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին

Փաստ է, որ կոռուպցիան մեկընդմիշտ վերացնելու խոստումները չեն իրականացվել. Մանե Թանդիլյան

Փոխարենը՝ շարունակում ենք ականատես լինել պետական խնդրահարույց գնումների, օլիգարխիայի սերտաճման, վիճելի նշանակումների, պաշտոնական դիրքի չարաշահումների և կոռուպցիայի օրեցօր տարածման։

«Տարածքներն օկուպացնելու մասին Լավրովի եւ մյուս բոլոր ասածները ժխտված են միջազգային միակ դատական որոշմամբ»․ Գյուլումյան

Այսինքն, ըստ ՄԻԵԴ-ի, մենք իրականացրել ենք արդյունավետ իրավազորություն, ոչ թե օկուպացրել էինք այդ տարածքները

Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը, ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրը շարունակում է դրական դինամիկա դրսևորել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև միությունում Ուզբեկստանի վարչապետը և Կուբայի դիվանագիտական ներկայացուցիչը: Նիստում Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Կառավարությունների hարգելի ղեկավարներ, Պատվիրակությունների հարգելի անդամներ, Ուրախ եմ ողջունել Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա առաջին նիստի

Քննարկել են թռչնամսի, կաթնամթերքի շրջանառության ոլորտներում անբարեխիղճ մրցակցության հարցերը

Նախօրեին տեղի է ունեցել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Նիստի օրակարգում քննարկվել են անբարեխիղճ մրցակցության ոլորտում հանձնաժողովի կողմից իրականացված միջոցառումները: Մասնավորապես անդրադարձ է կատարվել կաթնամթերքի և թռչնամսի շրջանառության ոլորտներում, ինչպես նաև ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորումների բացահայտման ուղղությամբ իրականացված վերահսկողության արդյունքներին և

Հիմա չեմ կարող ասել` 15 զինվորն ինչից է մահացել, հրդեհից է մահացել, թե չգիտեմ ինչից. կապիտանի փաստաբան

Հրամանատարական կազմի ազատումներ են եղել, որոնք եւս կարծում եմ, արդարացված չեն եղել. Հովսեփ Սարգսյան

Այս տեքստերն ուղղված են մեկ նպատակի՝ արդարացնել միջանցքի փակումը և նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը խախտած կողմերին ազատել պատասխանատվությունից. Ռուբեն Ռուբինյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառումը Լսում եմ ընդդիմության՝ Լաչինի միջանցքի փակման թեմայով ԱԺ-ում կազմակերպած լսումը։ Ելույթ ունեցողների մի մասը ասում է, որ Լաչինի միջանցքը փակվել է, որովհետև Հայաստանը միջանցք է խոստացել և չի տալիս։ Մյուս մասն ասում է, որ պրահյան հանդիպումից հետո այլևս Լաչինի միջանցք չկա, և որ դա Ադրբեջանի ինքնիշխան

«Այս դրվագում իշխանություններին Բերձորի միջանցքը բացելու առաջադրանք տրված չէ»․ Քրիստինե Վարդանյան

Հայկական իշխանությունների կողմից տեսնում ենք միայն բացարձակ անգործություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031