Օրվա լրահոսը
Պետք չէ հիասթափվել: Սա մեր պետությունն է, մեր հայրենիքը: Մեր պարտքն է թեւ ու թիկունք լինել բանակին, որը մեզնից սերվեց. Սասուն Միքայելյան
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Աշխարհասփյուռ հայ ժողովուրդ, Պարոնայք սպաներ եւ գեներալներ, Սիրելի՛ զինվորներ, երկրապահ կամավորականներ, ազատամարտիկներ, Շնորհավորում եմ բոլորիս` Հայոց Ազգային Բանակի օրվա առթիվ: Հայկական բանակը ծնվեց մեր պետության ստեղծմանը զուգահեռ: Պատերազմական իրավիճակում՝ համայն հայության ապրելու եւ մեզ պարտադրված պատերազմում հաղթելու միասնական ու անկոտրում կամքի շնորհիվ Կամավորական
«Հայրենիքը գոմ չէ». Արցախի գրողները` շրջափակման մասին. մաս 2
Այսօր Արցախի շրջափակման 48-րդ օրն է։ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Aravot.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է Արցախի գրական ընտանիքի անդամների հետ։ «Արցախում ապրող ու ստեղծագործող գրողը, ով հանրության մի մասնիկն է հանդիսանում, հավասարապես կրում է շրջափակման հետևանքով առաջացած այն դժվարություններն ու զրկանքները, որ վիճակվել են մեր ժողովրդին`պայքարի հերթական փուլում։
Բոլոր այն ուժերը, որոնք նման գործընթացով են զբաղվում, եթե չեն կարողանում օգնել, ապա պետք է լռեն. Մեսրոպ Առաքելյան. «Հրապարակ»
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, որը չի կարողացել Երևանից մեկնել Արցախ ու այս օրերին այստեղ է, մեզ հետ զրույցում ասաց, որ Արցախի շրջափակման մասով որևէ դրական տեղաշարժ չկա՝ չնայած անընդհատ դաշտ նետվող հույսերին։ Իսկ գազամատակարարման և էլեկտրաէներգիայի «էներգետիկ ահաբեկչությունը», ինչպես ձևակերպեց ինքը, ավելի է խորացրել ճգնաժամը։ -Այս օրերին դարձյալ խոսվեց Արցախում ներքաղաքական լարվածության
Բանակն ինքնաբավ ու ինքնուրույն մի կառույց չէ, այլ մեր հասարակության խտացված արտացոլանքն ու պետական մտածողության բյուրեղացման արդյունքը. Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ Հարգելի հայրենակիցներ, Սիրելի զինվորներ և սպաներ, Շնորհավորում եմ ձեզ մեր Բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայկական բանակը ստեղծվեց մեր պետականության ու անկախության կերտմանը զուգընթաց և իր ձևավորման պահից բանակի գերագույն կոչումն ու առաքելությունը մեկն էր՝ մեր հայրենիքի սահմանների, մեր քաղաքացիների անվտանգության
«Փրկենք Ղարաբաղը» կոալիցիա է ձևավորվել Վաշինգտոնում՝ ԱՄՆ կոնգրեսականների աջակցությամբ
«Ամերիկայի ձայն». Վաշինգտոնի «Հայ դատի հանձնախումբը» մի խումբ ՀԿ-ների հետ ստեղծել է «Փրկենք Ղարաբաղը» կոալիցիան, որը, ըստ նախաձեռնության հեղինակների, ուղղված է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանն Ադրբեջանից: Կոալիցիայի որոշումը սատարում են ամերիկացի մի շարք կոնգրեսականներ, ովքեր այսօր ելույթ ունեցան ԱՄՆ Կոնգրեսի առջև տեղի ունեցած ասուլիսին: Բրեդ Շերմանի գլխավորությամբ կոնգրեսականների երկկուսակցական խումբը շեշտեց, որ շարունակելու է աշխատել
Արցախի շրջանների գազալցակայանները կվերսկսեն իրենց աշխատանքը, 17։00-ից հետո այն կդադարեցվի՝ բնական գազի մասնակի մատակարարմամբ պայմանավորված
Հանրապետության շրջանների գազալցակայաններն այսօր, ժամը 10։30-ից կվերսկսեն իրենց աշխատանքը, մինչև 17։00-ն, որից հետո կդադարեցվի աշխատանքները՝ պայմանավորված բնական գազի մասնակի մատակարարմամբ: ԱՀ տեղեկատվական շտաբ
ՔՊ-ական պատգամավորների օգնականները պարգևավճար են պահանջում. «Ժողովուրդ»
ՔՊ շուրջ 36 պատգամավորի օգնական է միացել ստորագրահավաքին:
Ամուր թիկունք, վահան դառնանք բանակի համար. Սեյրան Օհանյան
ԼՂՀ պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը Շնորհավո՛ր տոնդ, Հայկակա՛ն բանակ Հավերժ խոնարհումս այն սերունդերին, ոորոնք Արցախյան առաջին հերոսամարտից մինչև այսօր իրենց մաքառումի, առողջության, կյանքի գնով կռել են փառահեղ հաղթանակներդ: Նրանց փա՛ռք ու պատիվ: 2020-ի պարտությունը դավադիր էր, քեզ հարվածեցին նաև թիկունքից, բայց միանշանակ է
Դատարանի այս որոշումը վրդովմունք է առաջացնում Արցախում աննախադեպ հումանիտար աղետի ֆոնին. «Հայաստանի Հանրապետություն»
Եկատերինբուրգի հայկական համայնքի ղեկավար Մասիս Նազարյանը ձերբակալվել է հինգ օրով՝ հունվարի 23-ին այդ քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցու մոտ ակցիա կազմակերպելու համար, որի մասնակիցները փորձել են ուշադրություն հրավիրել Արցախի բնակչության խնդիրների վրա: Արդյունքում Մասիս Նազարյանը մեղավոր է ճանաչվել չհամաձայնեցված հանրահավաք կազմակերպելու մեջ (ՌԴ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.2-րդ հոդվածի 2-րդ մաս): Նույն հոդվածով հինգ օրով կալանավորվել
Բանակ պետք է դառնանք բոլորս, բոլորս տիրապետենք նվազագույն գիտելիքներին, իմանանք ինչպես պաշտպանել մեզ, մեր հարազատներին և ամուր պահենք զինվորի թիկունքը. «Ապրելու երկիր»
«Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը Բանակի օրվա առթիվ Հայոց Բանակը կազմավորվեց մեր հայրենիքի համար բարդ ու ճակատագրական փուլում։ Բանակի ստեղծմամբ սկսվեց անկախ պետականության հաստատման գործընթացը: Մեր բանակն ու զինվորն ապացուցեցին, որ անկախությունն ու սեփական հողում ապրելու իրավունքը ձեռք են բերվում արժանապատիվ պայքարի միջոցով։ Անվիճելի փաստ է, որ այսօր ևս մրցունակ զինված ուժերն են Հայաստանի Հանրապետության շուրջ
Հպարտանում էին, թե իրենց իշխանության օրոք խաղացողների թիվը նվազել է, այնինչ թվերն այլ բանի մասին են խոսում. «Ժողովուրդ»
Մինչ իշխանությունները պայքարում են խաղամոլության դեմ, բուքմեյքերներն առաջադիմում են հարկատուների ցանկում
Նշանակումը բնութագրում է մեր ողջ պետական ապարատի անլրջությունը. «Հրապարակ»
Ես դեմ չեմ, որ երիտասարդները բարձր պաշտոնների նշանակվեն եւ սրընթաց կարիերա անեն: Բայց դա կարող է տեղի ունենալ միայն նրանցից ամենաշնորհալիների եւ ամենատաղանդավորների հետ: Ես նաեւ դեմ եմ, երբ մարդու նախկինում արված լուսանկարներն ու գրառումները դառնում են նրա խելքի ու արժանիքների միակ չափման միջոցը: Այո, մարդը կարող է ընկերական միջավայրում լեզու հանել, հիմար մակագրությամբ գուլպաներ
Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում. «Ժողովուրդ»
Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս թիվը միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանն է ներկայացնում: Սամվելյանի ներկայացրած թիվը նաեւ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատում՝ նշելով, սակայն, որ, բացի հաստատված ու Կարմիր
Պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը. Քերեն Դոնֆրիդ. «Ամերիկայի ձայն»
«Գտնում ենք, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը խորապես հանձնառու է այս գործընթացին։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել՝ գիտակցելով, որ այն ծանր որոշումները, որոնք պետք է կայացվեն խաղաղությանը հասնելու համար, պետք է կայացվեն Երևանում և Բաքվում
Առավել, քան երբեւէ մեզ հզոր թիկունք, անվտանգ ու պաշտպանված սահմաններ են պետք։ Այս հարցում ջանքեր չենք խնայելու՝ հանուն խաղաղության եւ բարեփոխված զինված ուժերի. Ալեն Սիմոնյան
Հայոց բանակն ապահովված է բոլոր անհրաժեշտ միջոցներով, իսկ բանակաշինությանն ուղղված համալրումները շարունակական բնույթ են կրում։
Բանակն անպարտելի է, երբ այն առաջնորդում են ոգով արի, պատիվ և ազգային արժանապատվություն ունեցողները. Սերժ Սարգսյան
Ուզում ենք հաղթող բանակ՝ չպիտի ունենանք երկիրն ու բանակը անտերության մատնած թուլամորթ, բարոյազուրկ ղեկավար:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այդ ընտանիքներին, որտեղ կաթի ու հացի հետ ներմուծվել է գիտակցությունը, որ հանուն Հայրենիք-Պետության, հանուն քաղաքացիական պարտքի չի կարելի խնայել ոչինչ. Փաշինյան
Անվտանգային անկայուն միջավայրը նորանոր մարտահրավերներ է բերում, որոնք երբեմն սադրում են կոպիտ սխալներ:
Կողմերի մարտավարությունը հստակ է
ԵԽԽՎ հերթական նստաշրջանում Լաչինի միջանցքի վերաբերյալ քննարկումը ցույց տվեց միջազգային եւ հայաստանյան ուժերի վերաբերմունքը մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին: Նախ՝ արժանին մատուցենք հայաստանյան պատվիրակության բոլոր անդամներին, թեեւ նրանք չհասան մեզ համար, թերեւս, ամենացանկալի ելքին՝ միջանցքը բացելու կոչ պարունակող բանաձեւին: Բայց բոլոր դեպքերում մեր պատվիրակների ելույթները դիպուկ էին եւ բովանդակալից: Վստահ եմ, որ կուլուարներում նրանց աշխատանքը
«ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը նախազգուշացում էր ու այնպիսի տպավորություն էր, որ վերջին նախազգուշացումն է». Վիգեն Հակոբյան
Ավետիք Չալաբյանն ասաց. «Երկու երկիր զինված ուժով որոշակի չափով հիմա հակազդում են Ադրբեջանին՝ Իրանը եւ ՌԴ-ն: Գուցե դա այն չափով չի, ինչ մենք կուզեինք, բայց հակազդում են: Հիմա դուք նրանց չեզոքացնում եք, ասում եք՝ լավը չեք դուք, դուք մեզ պետք չեք, թողեք գնացեք, մենք կբերենք ԵՄ դիտորդներին, մեզ կօգնեն: Ուկրաինայից լա՞վն եք դուք, դրանից ավելի՞ եք ստանալու»:
Հայտնաբերվել է հակատանկային ական
Հունվարի 27-ին, ժամը 14:28-ին քաղաքացին դիմել է Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում ական է նկատվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։ Պարզվել է,
Ռուբեն Սաֆրաստյան․ «Էրդողանի կոշտ հռետորաբանությունը Թուրքիային տեսանելի դարձնելու եւ մնացած պետություններին Թուրքիայի հետ հաշվի նստելու նպատակ է հետապնդում»
Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը «Փաստարկ» ակումբում իր տարեվերջյան ասուլիսում չէր բացառել, որ չնայած ներքին եւ արտաքին խնդիրների առատությանը, Թուրքիայի հռետորաբանությունը չի փոխվելու եւ մնալու է նույնքան հավակնոտ։ Գիտնականի կանխատեսումը իրականություն է դարձել եւ Թուրքիան հիմա արդեն Սկանդինավյան երկրների նկատմամբ է փորձում իր հավակնությունները հաստատել։ Նման կեցվածքի մասին, որ փոխանակ երկրների հետ խնդիրները քչացնելու, Թուրքիան նոր
Washington Examiner. «Էրդողանը չարորակ ուռուցք է»
Еrmenihaber. Բրիտանական «The Economist» հանդեսից, «Bloomberg» գործակալությունից և գերմանական «Stern» ամսագրից հետո այս անգամ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անդրադարձել է ամերիկյան մամուլը։ «Washington Examiner» ամսագիրը հոդված է հրապարակվել՝ «Բայդենը պիտի Էնես Քանթերին պաշտպանի Էրդողանի չարությունից» սկանդալային վերտառությամբ։ «Արմատներով թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը, ով հարում է գյուլենական շարժմանը, ԱՄՆ քաղաքացի է և այդ իսկ
Չնշանակել Մնացական Մարտիրոսյանին Երևանի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնում․ հայտարարություն
ՀՀ մի շարք ՀԿ-ներ համատեղ հայտարարություն են արել՝ Մնացական Մարտիրոսյանին Երևանի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակելու կապակցությամբ։ Հայտարարությունում ասվում է․ «2023 թվականի հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է ԲԴԽ-8-Ո-26 որոշումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակելու համար թեկնածություն առաջարկելու վերաբերյալ։ Որոշման համաձայն՝ Բարձրագույն դատական
«Ես անձամբ դրա համար պատասխանատվություն եմ ստանձնում, ձեզ էլ challenge եմ անում». Ավետիք Չալաբյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Օրինակ, երեկ ՌԴ ԱԳ նախարարությունից հայտարարություն եղավ, անցել է մեկ օր ու Հայաստանից ոչ մի արձագանք չկա: Լավ, իշխանությունը ձենները կտրել, նստած են, այդ հայտարարությունը պարունակում է ռիսկեր, միջին վիճակագրական քաղաքացին իր հոգսերով է, ոչ մեկը այդ մարդկանց չի բացատրում՝ ի՞նչ ասեց ՌԴ ԱԳՆ-ն: Ա՛յն Ռուսաստանի, որի խաղաղապահ զորքը այսօր կանգնած է Ղարաբաղում, որ ցեղասպանություն չլինի, ա՛յն ՌԴ-ի, որի զորքը կանգնած է Գյումրիում, որ Թուրքիային զսպող ազդեցություն ունենա, մենք չենք լսում»:
Ողբերգական դեպք Երևանում․ Toyota Land Cruiser-ը վարելիս, հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպանը․ shamshyan.com
Այսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան Ա․ Ավետիսյան փողոցում դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 2-րդ շենքի դիմաց, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia մակնիշի ավտոմեքենային։ Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, Երևանի գնդի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 56-ամյա
Ստեփանակերտի գազալցակայաններն գիշերը ժամը 00։00-ից կվերսկսեն իրենց աշխատանքը մինչև առավոտյան 08։00-ը
Ստեփանակերտ քաղաքի գազալցակայաններն այսօր, գիշերը ժամը 00։00-ից կվերսկսեն իրենց աշխատանքը մինչև առավոտյան 08։00-ն, որից հետո կդադարեցվի աշխատանքները՝ պայմանավորված գազամատակարարման մասնակի մատակարարմամբ: ԱՀ տեղեկատվական շտաբ
Դադարեցվել են «Է․Ս․Է․ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից Իսակովի պողոտա 23 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի․Գասպարյան 43 հասցեներում շահագործվող բենզալցակայանների գործունեությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ ք․ Երևան, Իսակովի պողոտա 23 հասցեում գտնվող «Է․ Ս․ Է․ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմի շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանում, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի․Գասպարյան 43 հասցեում շահագործվող բենզալցակայանում։
Կոնգրեսական Փալոնի գլխավորած երկկուսակցական բանաձևով կոչ է արվում անհապաղ դադարեցնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը
Առաջարկվում է ԱՄՆ-ի կողմից մարդասիրական օգնություն տրամադրել և դատապարտվում են Ալիևի կողմից իրականացվող էթնիկ զտումների փորձերը
Կարեն Խաչանով․ «Ես մրցաշարը լքում եմ բարձր պահած գլխով»
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը լքեց Ավստրալիայի բաց առաջնությունը։ Կիսաեզրափակչի Խաչանով-Ստեֆանոս Ցիցիպաս դիմակայությունն ավարտվեց հույն թենիսիստի հաղթանակով 7։6, 6։4, 6։7,6։3: Կարեն Խաչանովը Մելբուռնում ունեցած մրցելույթներով վաստակեց 25 մլն․ ռուբլի։ Կրած պարտությունից հետո Խաչանովը հայտարարել է․ «Ես մրցաշարը լքում եմ բարձր պահած գլխով։ Միշտ հարկավոր է պարտությունից դասեր քաղել, դրանք ընդունել որպես օգտակար փորձ»։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արայիկ Հարությունյան. Առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ներքին կուռ միասնություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 27-ին, մի խումբ քաղաքացիների առաջարկությամբ, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ միասին հանդիպել է հանրության տարբեր շերտերը ներկայացնող անձանց հետ: Երկրի ղեկավարը մանրամասն ներկայացրել է շրջափակման պատճառով Արցախում ստեղծված ծանր իրավիճակի քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները, անդրադարձել բնակչության վրա դրանց ազդեցության մեղմացման ուղղությամբ իշխանության կողմից


















































