Օրվա լրահոսը
145 տարի երգում ենք՝ «Երնէկ, թէ այս նոր տարին…»: Բանաստեղծության մեջ այլ տողեր էլ կան, բայց «ուշադրութան եւ ըմբռնումի» չեն արժանացել. Աննա Հակոբյան
Եթե ինչ-որ մեկը մի քանի հազար դրամի, կամ 1432 դոլարի դիմաց տեղեկատվություն է փոխանցում հակառակորդին, ինչքան ուզում է կենաց խմի, կամ Աստծուց խաղաղություն խնդրի, ինքը իր գործողությամբ մեզ արդե՛ն մի քանի անգամ հեռացրել է այդ Խաղաղությունից
Նախատեսվում է փոփոխել աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից 122-ը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում․ Օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվելու է 122-ը։ Նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից։ Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն կարգավորել աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները, լուծել իրավակիրառ պրակտիկայից բխող խնդիրներն ու օրենսգրքի կարգավորումները հնարավորինս համապատասխանեցնել Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։ Ըստ այդմ՝ առաջարկվում է վերանայել
«ԵԽԽՎ-ում բոլորի համար ակնհայտ է, որ կա խնդիր, և խնդրի լուծման գնդակը Ադրբեջանի դաշտում է»․ Ռուբեն Ռուբինյան
ԵԽԽՎ պատգամավորները հաճախ են ասում, որ պետք է երկու երկրները երկխոսեն, Ռուբեն Ռուբինյանն այս առիթով ասաց․ «Նախկինում դա այդպես էր, բայց չէի ասի, որ այս անգամ շատ են նման կոչերը։
Meduza-ն անցանկալի կազմակերպություն ճանաչվեց Ռուսաստանում
«Ազատություն». Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Meduza-ն երկրում անցանկալի կազմակերպություն է ճանաչել: Կարգավիճակը նշանակում է, որ հրատարակության հետ համագործակցությունը կարող է քրեական հետապնդման պատճառ դառնալ ՌԴ քաղաքացիների համար։ Դատախազությունը պնդում է, թե Meduza-ի իրավաբանական անձը «վտանգ է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության սահմանադրական կարգի և անվտանգության հիմքերի համար»։ Մինչ այս Proekt և The Insider հրատարակությունների խմբագրություններն էին ներառվել անցանկալի
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
Տեր-Պետրոսյանը հատկապես կարևորել է Լաչինի միջանցքի անհապաղ և անխափան վերագործարկման անհրաժեշտությունը:
Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը տեղափոխվել է պալատ
Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ: Այս պահին ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող 3 զինծառայողներից մեկը շարունակում է ինտենսիվ բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը ծանր կայուն է: Մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: ՀՀ առողջապահության նախարարություն
Ապահովագրությունից բացի, քննարկվել են նաև առաջնային օղակի բարելավման ծրագրերը, որի արդյունքում կկրճատվեն ստացիոնարների անհարկի ուղղորդումները
Արարատի մարզում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարզպետ Սեդրակ Թևոնյանի և մարզի առողջապահական կազմակերպությունների ղեկավարների հետ աշխատանքային խորհրդակցություն է ունեցել: Ներկայացվել է բարեփոխումների այն փաթեթը, որն առողջապահության նախարարությունը իրականացնելու է: Բժշկական կենտրոնները ներկայացրել են իրենց կատարողականները, առկա խնդիրները: Նախարարը նշել է, որ բարեփոխումների շրջանակներում արվում է ամեն բան, որպեսզի համակարգը պատրաստ լինի առողջապահական համապարփակ ապահովագրության ներդրմանը:
Անհայտ գազից հիվանդանոց տեղափոխված աշակերտները ունեն շնչառական որոշակի խնդիրներ, բայց ավելի շատ հուզվել էին
Ծանր դեպքեր չունենք, Կարեն Հունանյան
Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը պետք է ապահովված լինի. Արգենտինայի ԱԳ նախարար
ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախումբը հանդիպել է երկրի արտաքին գործերի նախարարին
Երուսաղեմում հարձակում են գործել Հին քաղաքում գտնվող հայկական ռեստորանի վրա
2 տասնյակը գերազանցող խուլիգանները վնասել են ռեստորանի գույքը, աթոռներով հարվածել հաստատության պատերին ու դիմել փախուստի:
Վաղարշապատում կնոջ դեմքին ծծմբական թթու լցնելու փորձի համար մեղադրվող 3 անձանցից մեկի մասով գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել են 32-ամյա տղամարդու կողմից Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցնելու փորձի դեպքի վերաբերյալ հանգամանքները: Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա տղամարդը Վաղարշապատ քաղաքի 42-ամյա բնակչի պատվերով նույն քաղաքի 43–ամյա բնակչի կազմակերպմամբ, գումարի դիմաց ծծմբական
Անշարժ գույքի շուկայում սպասողական վիճակ է. ակտիվությունը նվազել է, գները՝ պահպանվել
Այս պահին անշարժ գույքի շուկայում սպասողական վիճակ է, պակասել է նախկին ագրեսիվությունն ու ակտիվությունը, սակայն գները, հատկապես՝ առքուվաճառքի, կայուն պահպանել են աճի ցուցանիշը, որոշակի նվազում է արձանագրվել վարձակալական շուկայում:
Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է 5-րդ տարին անընդմեջ
Հինգերորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը պահպանում է հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարի դիրքերը: 2022-ի ընթացքում բանկի հիփոթեքային պորտֆելն ավելացել է մոտ 45 մլրդ դրամով կամ 32%-ով` հասնելով 186 մլրդ դրամի: 31.12.2022-ի դրությամբ Ամերիաբանկի մասնաբաժինը շուկայում հասնում է 22 %-ի: 2022 թ.-ին Ամերիաբանկի միջոցով առաջնային շուկայից գնվել է 1,635 նորակառույց բնակարան: Հատկանշական է, որ հիփոթեքային վարկերի մոտ 30%-ը
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները հունվարի 26-ի ժամը 19.30-ի սահմաններում Եղեգնուտ գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել «ԳԱԶ-66» մակնիշի մի մեքենա, որը բեռնված էր 5,5 խմ փայտանյութով: 27-ամյա վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Եղեգնուտ գյուղի հարակից անտառից բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է մեկ կանգուն ծառ: Նա ձերբակալվել և ներկայացվել
Փորձ է արվել ժողովածուում ամփոփ ներկայացնել հայ ժողովրդի մշակութային և հոգևոր ժառանգության ընտրանին
1000 օրինակ տպաքանակից 500-ն առաքվել է արտերկրում գործող 500 գրադարանի:
Թմրանյութով հարյուրից ավելի փաթեթներ Գյումրիի տարբեր փողոցներում
Հունվարի 20-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և իրացնելու կասկածանքով, Գյումրիի Թեհլերյան փողոցում ձերբակալել ու բաժին էին տեղափոխել մայրաքաղաքի 28-ամյա մի բնակչի, իսկ նրա վարած «Ֆորդ» մակնիշի մեքենան տարել էին բաժնի պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց մուգ շագանակագույն զանգվածով պոլիէթիլենային 2 տոպրակ՝ յուրաքանչյուրում 10 փաթեթ: Ձերբակալվածի հայտնածով՝ այն հաշիշ տեսակի
«Վարձը դարձրեց 200 000 ու տնից հանեց․ ո՞ւր գնայինք»․ ՊՆ-ի նախկին շենքում ապաստանածներ
Կինս օրը երեք հազար դրամ է աշխատում, ես էլ վարորդ էի, բայց կաթված ունեցա։ Ո՞նց անեինք
Բռնությունը վտանգ է ժողովրդավարության համար. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ներկայացված էր նաեւ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում տղամարդկանց մասնակցության հարցը, որի քննարկման շրջանակում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: Պատգամավորը, մասնավորապես, նշել է. «Հարցի շրջանակում ներկայացրի նաեւ Հայաստանի փորձը, այն օրենսդրական նախաձեռնությունը, որով հանդես ենք եկել գործընկերներիս հետ միասին: Տղամարդիկ կարող են աջակցել սոցիալական նորմերի վերաձեւակերպմանը եւ
«Շարունակելու ենք ճնշումը, որ թույլ տան մեզ գնալ այդ տարածք»․ ԵԽԽՎ նախագահը՝ Լաչինի միջանցք փաստահավաք խումբ ուղարկելու մասին
ԵԽԽՎ նախագահը վստահեցրեց՝ եթե մեր զեկուցողներն այցելեն, նրանք իրենք են որոշելու, թե ինչ է անհրաժեշտ անել, այլ ոչ թե երկու երկրների կառավարությունները։
Անծանոթը փաթեթ է տվել, ասելով, թե իբր գումար կա մեջը, ապա խաբեությամբ վերցրել 70-ամյա կնոջ ոսկյա մատանին
Ոստիկանության Արմավիրի բաժնում 70-ամյա մի կին հաղորդում էր տվել, որ խարդախության զոհ է դարձել: Հունվարի 18-ին անհայտ անձը մոտեցել էր նրան, իբր բարեգործական նպատակով տվել էր թղթե փաթեթ ու ասել, որ փաթեթում մեծ գումար կա: Նաև խոստացել էր, որ ամեն ամիս նրան է փոխանցելու 500 դոլար, այնուհետև խաբեությամբ վերցրել էր կնոջ ոսկյա մատանին: Կինը տանը
«Այլ ելք չկա». Արցախի գրողները` շրջափակման մասին. մաս 1
Դաժան է տեսնել կիլոմետրեր ձգվող մեքենաների հերթեր՝ ընդամենը 2 օրվա գազի լիցքավորման համար, 5 ժամանոց ձվի հերթեր՝ ընդամենը 1 օրվա նախաճաշ բավարարելու համար… իմ կշեռքի մյուս նժարն էլ կա՝ այս ամենն ավելի դաժան չէ 2020 թվականի աշնանային պատերազմի օրերից: Նաև խորհելու օրեր են, վերագնահատելու… Սա անզեն գոյապայքար է, սա հերթական չհայտարարված պատերազմն է հայ ժողովրդի կյանքում…
Ահաբեկում՝ Լաչինի միջանցքի պաշարման միջոցով: Հաշվի առնելով Ադրբեջանի ավտորիտար ու ահաբեկչական բնույթը` հնարավո՞ր է արդյոք Լեռնային Ղարաբաղը պատկերացնել նրա կազմում. Արմեն Գևորգյան
Ադրբեջանը սկսել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ինքնակառավարման կարգավիճակի վերացման գործընթաց: Սա Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի ակնհայտ ոտնահարում է, որը պետք է կանխել:
Ապշած ենք, որ BBC-ի հաղորդավարն Արցախի ժողովրդին առաջարկում է ցեղասպանություն՝ որպես «իրատեսական տարբերակ». Լեմկինի ինստիտուտ
«Լեմկինի ինստիտուտն ապշած է Սաքուրի համառությունից Լեռնային Ղարաբաղ անվան օգտագործման հարցում։ Ըստ Սաքուրի «պարզաբանման»՝ Արցախ անվանումն անօրինական է, մինչդեռ այն իրականում տարածաշրջանի պատմական հայկական անվանումն է։ Նրա համառությունը նաև անտեսում է Լեռնային Ղարաբաղ կամ պարզապես Ղարաբաղ տերմինի քաղաքական ենթատեքստը, անուն, որը հաճախ օգտագործվում է խոշտանգումների ժամանակ, երբ ադրբեջանցի զինվորները ֆիզիկական վնասի սպառնալիքի տակ ստիպում են հայ ռազմագերիներին կրկնել այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է «Ղարաբաղն Ադրբեջանն է»։
Պետք է խուսափել այն մարդկանց աշխատանք վստահելուց, որոնք մուրալով ստացել են կրթության վկայագիր, չեն կարևորում գիտելիքը. Թաթոյան
Պետք է բարձր գնահատել իրական գիտելիք ունեցող մարդկանց:
ՄԱԿ անտարբերությունը 120 հազար մարդուն արգելափակելու առնչությամբ ազդակ կդառնա առ այն, որ կառույցը մի կողմ է նետել իր գոյության իմաստը․ Զոհրաբ Մնացականյանի հոդվածը Newsweek-ում
Հայաստանի նախկին արտգործնախարար, Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) 2014-2018թթ․ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հոդված է հրապարակել «Newsweek» պարբերականում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և այս հարցում ՄԱԿ-ի անբավարար արձագանքին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է «Որքան օգտակար է ՄԱԿ-ը, եթե այն չի պաշտպանում իր հիմնարար սկզբունքները» խորագիրը կրող հոդվածը՝
2022-ին Հայաստանում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 14 դեպք է գրանցվել. Աշոտ Մելիքյան
2022-ին խոսքի ազատության առումով, Հայաստանը բարելավվել է դիրքերը. հրապարակվել է ԽԱՊԿ տարեկան զեկույցը
ԵԽԽՎ Բյուրոն որոշեց․ «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով զեկույց կպատրաստվի
Քիչ անց լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ-ն կհաստատի Բյուրոյի այս որոշումը։
ՀՀ-ում արտաքին կապիտալի ներհոսքի տատանումները և մյուս արտաքին ցնցումներն առաջացրել են ներքին պահանջարկի, հետևաբար նաև տնտեսական աճի տատանումներ. «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսական աճի կառուցվածքը։ Այսպես՝ ՀՀ տնտեսության զարգացման ընթացքում բարձր տնտեսական աճեր են արձանագրվել հիմնականում կապիտալի (առավելապես արտաքին դրամական փոխանցումների) զուտ ներհոսքի համեմատաբար մեծ ծավալների արձանագրման դեպքում։ Այդ պայմաններում, տնտեսական աճին առավելապես նպաստել են «ոչ արտահանելի» ճյուղերը, որոնց աճը սովորաբար կայուն չէ, իսկ «արտահանելի» ճյուղերի աճը եղել է համեստ և տնտեսական
30 հավակնորդներից 14-ը կընդգրկվի վարչական դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում՝ վերապատրաստում անցնելուց հետո
Որից հետո, ըստ թափուր հաստիքների, կնշանակվեն դատավորի պաշտոնում։
Ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով վարորդը տեղում մահացել է
2023թ. հունվարի 26-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքի 1987թ. ծնված բնակիչ Ա.Մ-ն, վարելով Ուազ Խանտեր ավտոմեքենան, Գետավան-Խնկավան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով տեղում մահացել է։ Ահազանգով դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը։ Նախնական տվյալներով դեպքն առաջացել է ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի


















































