Օրվա լրահոսը

«Բանակից բարեհաջող խուսափեց եւ դառավ փոխարտգործնախարար, որ Արարատ Միրզոյանից պոկ չգա». Կիվիրյանը՝ Վահան Կոստանյանի մասին

Փոխարտգործնախարար նշանակվում է մի երիտասարդ, որը միմիայն հասարակությանը հայտնի է նրանով, որ տարիներ առաջ հայտարարեց, որ ինքը զբաղվում է գիտությամբ, դրա համար պետք է բանակ չգնա:

Մոսկվայում հրաշալի հայկական ռեստորաններ կան, եթե Լին Թրեյսին ցանկանում է թարմացնել իր հիշողությունները. Զախարովա

Մոսկվայում հրաշալի հայկական ռեստորաններ շատ կան, եթե Լին Թրեյսին ցանկանում է թարմացնել իր հիշողությունները: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` ի պատասխան նկատառման, որ Ռուսաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին աշխատել է Հայաստանում և հետխորհրդային տարածությունում: «Ես գիտեմ, որ Մոսկվայում հրաշալի, համեղ հայկական ռեստորաններ շատ կան, եթե նա

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Մարտունու շրջանի Սպիտակաշեն, Հաղորտի և Մուշկապատ համայնքներում

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը շարունակել է համայնքային այցերը և այսօր հանդիպումներ է ունեցել Մարտունու շրջանի Սպիտակաշեն, Հաղորտի և Մուշկապատ համայնքներում: Պետնախարարին ուղեկցել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը, ԱՀ Ազգային ժողովի ‹‹Ազատ Հայրենիք – ՔՄԴ›› խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, Օպերատիվ շտաբի անդամ, ՆԳՆ ԱԻՊԾ ներկայացուցիչ Կարեն Ավետիսյանը: Հանդիպումների ընթացքում

Էդգար Ղազարյան․ «31 տարի առաջ Հանրապետության հրապարակում են շարք կանգել Հայոց առաջին կանոնավոր բանակի զորամիավորումները, կազմակերպվել բանակի, մեր զենքի եւ զորքի հաղթական ոգու ցուցադրության բոլոր զորահանդեսները»

Հանրային գործիչ Էդգար Ղազարյանը Հայկական զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձը արժանապատիվ նշելու նպատակով դիմել էր Երեւանի քաղաքապետարան, այդ օրը՝ հունվարի 28-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաք կազմակերպելու եւ Եռաբլուր փառքի պանթեոն երախտիքի քայլերթ անցկացնելու թույլտվություն ստանալու նպատակով։ Սակայն առաջնորդվելով ոստիկանության որոշումով՝ քաղաքապետարանը որոշակի սահմանափակումներ էր սահմանել, ինչը Էդգար Ղազարյանը վիճարկել էր ՀՀ վարչական դատարանում եւ երեկ ստացել

Մոսկվան սխալ է հասկացել Հայաստանում ԵՄ առաքելության նպատակը. Ստանո

Ռուսաստանում սխալ են հասկացել Եվրամիության դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում և Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելության ծավալման նպատակը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն: «Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել այդ առաքելության նպատակը և շարունակում է սխալմամբ այն գնահատել որպես Ռուսաստանի դեմ ուղղված, ԵՄ ներգրավվածություն մեր հարևան տարածաշրջանում: ԵՄ առաքելությունը գործարկվել

Հայկական եռագույնը բարձրացվեց սահմանամերձ Բերդում

Հայկական բանակի կազմավորման 31-րդ տարեդարձին ընդառաջ՝ Բերդի «Սորաններ» դենդրոպարկում բարձրացվեց հայկական եռագույնը

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել  2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը

Այսօր Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել  2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

Արման Եղոյանը բարձր է գնահատել ԵՄ մոնիտորինգային առաքելության աշխատանքը եւ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունվարի 27-ին Ազգային ժողովում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերին եւ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ Հայաստանի հետ հարաբերությունները համակարգող ներկայացուցիչ Մարտի Լուցարին: Շնորհակալություն հայտնելով մեր տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված ԵՄ ջանքերի համար՝ Արման Եղոյանը բարձր է գնահատել ԵՄ մոնիտորինգային առաքելության աշխատանքը

Գրպանում կանեփ, կոշիկի մեջ՝ ծալովի դանակ․ նոր ձերբակալություն՝ Գյումրիում

Գյումրու կայարանում թաղամասում թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով ձերբակալել են 24-ամյա երիտասարդի։ Գյումրիում ուժեղացված հսկողություն իրականացնող պարեկային ծառայության աշխատակիցները Խրիմյան Հայրիկի փողոցում կանգնեցրել են մի ավտոմեքենա, խուզարկություն իրականացնելով՝ ձերբակալել են 24-ամյա ուղևորին։ Նույն տեղանքից 25-ամյա մի երիտասարդի վարած մեքենան էլ տարել բաժնի պահպանվող հատուկ տարածք: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։ Ոստիկանության Կումայրիի բաժնի

«Հատուկ ուշադրություն ենք դարձնելու, որ ուսուցչի մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը մեծանա». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հյուրընկալվել է «Հետք» մեդիա գործարանում: Նախարարը հանդես է եկել դասախոսությամբ՝ կրթության ոլորտի բարեփոխումների թեմայով, պատասխանել ապագա հետաքննող լրագրողների  հարցերին: Ներկայացնելով կրթության ոլորտում կատարվող համակարգային փոփոխությունները՝ նախարարը մանրամասնել է ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող պետական համալիր ծրագրերը: Նրա խոսքով՝ առաջինը ուսուցիչների վարձատրությունը բարձրացնելու համալիր ծրագրերն են,

Facebook-ը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում է․ պետբյուջե է վճարել 332 մլն դրամ

2022 թվականին 1000 խոշոր հարկ վճարողները պետական բյուջե են վճարել 1 տրիլիոն 490 միլիարդ դրամ, ինչը 361.5 միլիարդով ավելի է 2021-ի համեմատ

Հայաստանը ոչ միայն դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, այլև խորացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ. դեսպան

Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ առաքելություն ծավալելու առաջարկից: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը: «Դուք գիտեք, որ միջպետական հարաբերություններում լինում են հարցեր, որոնք քննարկվում են, և որոնց տրվում են լուծումներ: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, ոչ մեկ ՀԱՊԿ դիտորդներից չի հրաժարվում: Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երևանում ՀԱՊԿ

Խանդանյանը կդառնա ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ Աղաջանյանի փոխարեն

Ազգային ժողովի տարածած տեղեկատվության համաձայն, ՔՊ խմբակցույան պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: Ճիշտ է, մեկ շաբաթվա ընթացքում, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, նա կարող է հետ վերցնել դիմումը, բայց ՔՊ-ն արդեն որոշել է, թե ով է նրա փոխարեն լինելու հանձնաժողովի նախագահի պաշտոնում: ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաստատեց,

81 մլն դրամի մրցույթ՝ առանց նախագծի և նախահաշվի. Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ այս անգամ խոսքը համայնքային բյուջեի մասին չէ, այլ՝ պետական, պիտի խնդրեմ այս մրցույթն ուսումնասիրեն ԱԺ համապատասխան հանձնաժողովի պատգամավորները և վերահսկող կառույցները: Հիմա էլ Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի  թատրոնն է տանիքի նորոգման 81 մլն դրամի մրցույթ հայտարարել՝ առանց նախագծի, ընդամենը մի գների

Զախարովան Բաքվին ու Երևանին կոչ է արել քաղաքական կամք դրսևորել

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում կոչ է արել Մոսկվային ու Երևանին քաղաքական կամք ցուցաբերել` առկա տարաձայնությունները լուծելու համար: «Մենք կարծում ենք, որ պարբերաբար առաջ եկող բարդությունները գետնի վրա չպետք է խոչընդոտ, առիթ դառնան բանակցային գործընթացի որոշակի սառեցման համար: Անհրաժեշտ է ինչ-որ կերպ վերսկսել աշխատանքները բոլոր ուղղություններով, այդ թվում տրանսպորտային հաղորդակցությունների

Արցախցի 18 երեխա Երեւանից վերադարձան Ստեփանակերտ․ նրանք շրջափակման պատճառով 47 օր էր՝ չէին կարողանում վերադառնալ տուն

Արցախցի երեխաները, որոնք Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի շրջափակման պատճառով չէին կարողանում վերադառնալ Արցախ, 47 օր անց հայկական Կարմիր Խաչի աջակցությամբ այսօր վերադարձան տուն։ Արցախում գործող երաժշտական, մշակութային դպրոցների 18 սաները Երեւան էին եկել մանկական «Եվրատեսիլը» դիտելու, սակայն ադրբեջանցի բնապահպան ներկայացողները  երեխաների այցի հաջորդ օրը փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Երեխաների խմբի ղեկավար Անահիտ Գաբուզյանն Aravot.am-ին

ՀՀ ՔԿ նախագահի հրամանով, քրեադատավարական կանոնների խախտում կատարելու հիմքով, զբաղեցրած պաշտոնից քննիչ է ազատվել

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է անհանդուրժողական մոտեցումը համակարգում կարգապահական կոպիտ խախտումների, առանձին դեպքերում գործառութային պարտականությունների կատարման հարցում դրսևորվող անբարեխիղճ վարքագծի նկատմամբ։ ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը քննարկել է ՀՀ ՔԿ ստորաբաժանումներից մեկում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի (քննիչի) նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունը: Ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ վերջինս մի քանի

«Հայաստանում անընդհատ ասում են՝ ՌԴ-ն մեր համար լավ դաշնակից չի, իսկ մենք Ռուսաստանի համար լա՞վ դաշնակից ենք». Չալաբյան

Թշնամին Ջերմուկի հատվածում դիրքեր կարողացավ գրավել, որովհետեւի այդ դիրքերը տեղորոշված էին, որովհետեւ իրենք գիտեին դիրքը, տրամագիծը, բոլոր կոորդինատները գիտեին, նույնիսկ զինվորի տեղն ու խրամատաբջիջը գիտեին: Կարողանում են շրջապատել եւ այդ դիրքը վերացնել: Բայց հետո, երբ նրանք այդ դիրքերից եկան առաջ՝ արդեն Ջերմուկ քաղաքի կողմ, տարօրինակ կերպով իրենց առաջխաղացումը ընդհակառակը՝ ձախողեց, որովհետեւ նրանց հանդիման գնացին մեր մոբիլ խմբերը արդեն եւ մոբիլ խմբերի դիմակայության մեջ իրենք պարտություն կրեցին:

«Մեզ համար առաջնահերթ է գիտության նկատմամբ հետաքրքրության զարգացումը՝ սկսած դպրոցից». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: «Գիտուժ» նախաձեռնության անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը և նպատակները, ինչպես նաև քննարկվել են գիտության ոլորտում պետական պատվերի համակարգ ներդնելու,

Սպա-իրավաբանների մասնագիտական հավաք՝ ՊՆ վարչական համալիրում

Հունվարի 25-ից 27-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զորամիավորումների, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների սպա-իրավաբանների մասնագիտական հավաք՝ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ղեկավարությամբ: Հավաքի ընթացքում առանձնահատուկ ուշադրության են արժանացել զինված ուժերում իրավական ուսուցման և իրավագիտակցության բարձրացման, իրավակարգի ապահովման, զինվորական կարգապահության ու օրինականության ամրապնդման, արատավոր երևույթների դեմ ուղղված միջոցառումների մշակման ու անցկացման, ընդգծվել է իրավապահ մարմինների

Արցախի ԱԺ պատգամավորները հանդիպումներ են ունենում շրջանների համայնքների բնակիչների հետ

Հունվարի 26-ին ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը, Մետաքսե Հակոբյանը և Օպերատիվ շտաբի անդամ Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպումներ են ունեցել Մարտակերտի շրջանի Կիչան, Ղազանչի, Առաջաձոր, Թբղլու, Քոլատակ և Ասկերանի շրջանի Լուսաձոր, Այգեստան, Խնածախ համայնքների բնակիչների հետ: Հանդիպմանն անդրադարձել են Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, քննարկել առկա խնդիրներն ու մարտահրավերները, կիսվել բնակչությանը

Արարատ Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը

Հունվարի 27-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսլանդիայի ԱԳ նախարար Թորդիս Քոլբրուն Գիլֆադոթիրի հետ: Նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Հեռախոսզրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Իսլանդիայի ԱԳ նախարար Թորդիս

Արաբկիրի 51-րդ փողոցը կկրի դանիացի միսիոներ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Մարիա Յակոբսենի անունը

Շռայլություն է մեր քաղաքում ունենալ անանուն փողոցներ, երբ մեր պատմության մեջ ունենք այդքան նվիրյալ ազգակիցներ և բարեկամներ

«Հրապարակի շատրվանները նույնիսկ մեկ ժամ չեն կարող այս տեսքն ունենալ». Իզաբելլա Աբգարյան

Էն լույսերի վրա եկած տուրիստները հիմա սա են լուսանկարում

Ահազանգ է ստացվել, որ բեռնատարներ են բախվել. առկա է վառելիքի արտահոսք

Հունվարի 27-ին, ժամը 13:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1963 թ․)

Էդուարդ Աղաջանյանն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել

ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:   ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Էդուարդ Աղաջանյանի հրաժարականի դիմումի մասին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Շրջափակումը արցախահայությանը կանգնեցրել է աննախադեպ աղետի առջև: Այս օրերին առավել կարևոր են համերաշխությունն ու հանդուրժողականությունը միմյանց հանդեպ». Արթուր Թովմասյան

Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացմանը և կհանդիսանա պատմական, իրավական, աշխարհաքաղաքական և բարոյական ողբերգություն հայոց պետականության և հայ ժողովրդի համար:

Քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունավետության բարձրացման հարցերը

«Ծրագիրը թույլ է տալիս առողջ սնունդը և ապրելակերպը ներառել դպրոցական բաղադրիչում ու դրա միջոցով ձևավորել հանրային վարքականոն»:

Ցույցեր՝ հաջակցություն Արցախի

Վրաստանում նույնպես բողոքի ցույց են իրականացրել` քննադատելով վրացական ԶԼՄ-ների լռությունը Արցախում իրադարձությունների նկատմամբ:

31 հարկադիր կատարողի նկատմամբ՝ կարգապահական տույժ, 12 նոտարի նկատմամբ՝ կարգապահական վարույթ, ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները դադարեցվել են. ԱՆ հաշվետվություն

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները, ինչպես նաև վեր հանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ: Այսպիսով՝ 12 նոտարների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների արդյունքում կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ՝ 5 նախազգուշացում, 2

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031