Օրվա լրահոսը
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից հրաժարվողը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը. Արտակ Բեգլարյան
Արցախի ժողովուրդը պետք է որոշի՝ վերադառնո՞ւմ է, թե՞ չի վերադառնում: Արցախի ժողովուրդն է այդ իրավունքի տերը: Տվյալ պարագայում ՀՀ վարչապետը կարող է միայն ՀՀ կառավարության դիրքորոշումը ձեւակերպել, որը մեզ համար խիստ անընդունելի է եւ ցանկալի չէ:
Փաշինյանը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը: Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Այս թեմաների միջև հավասարության նշան դնելով՝ Փաշինյանը մի «ձեռքբերում» է ունեցել միայն․ Ադրբեջանի համար ճանապարհ է բացել՝ լեգիտիմություն չունեցող ոտնձգությունը Հայաստանի հանդեպ օրակարգ բերելու. Վարդան Օսկանյան
Այս թեմաների միջև հավասարության նշան դնելով՝ Փաշինյանը այսօր մի «ձեռքբերում» է ունեցել միայն․ նա Ադրբեջանի համար ճանապարհ է բացել՝ միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ լեգիտիմություն չունեցող ոտնձգությունը Հայաստանի հանդեպ օրակարգ բերելու համար։
Այս փաստը, թերևս, չէր կարող անմասն մնալ ռեժիմի աչքից, և միանգամից միացվեց ռեպրեսիվ մամլիչը. Արմեն Հովասափյան
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը Եվ ուրեմն, Փաշինյանը երեկ Գերմանիայում բացահայտ կերպով հավասարության նշան է դնում Արցախի հարցի և Ալիևի կողմից ներմուծված «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի միջև և հայտարարում, թե «եթե մենք ուզում ենք, որ ադրբեջանցիները չասեն «Արևմտյան Ադրբեջան», մենք էլ պիտի մոռանանք Արցախի հետ վերադարձի մասին»։ Մինչ այդ, նախօրեին Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչությունում
«Արցախցիների եւ ադրբեջանցիների վերադարձի հարցերը միմյանց հետ որեւէ կապ չունեն, այդ խոսույթը միայն Նիկոլ Փաշինյանինն է»․ Մետաքսե Հակոբյան
«Արցախում հայերի ապրելու իրավունքը բնական իրավունք է՝ միջազգային իրավունքով հաստատված։ Եթե ապացույցներ են պետք, հայկական պատմամշակութային կոթողների առկայությունը դրա վառ ապացույցն է, որն Ադրբեջանը դաժանաբար ոչնչացնում է այսօր, իսկ ՀՀ իշխանությունը հրճվանքով հետեւում է դրան»։
Ազգավնաս և պետական մտածողությունից զուրկ ենք համարում օտարերկրյա լսարանի առջև սեփական ազգային հոգևոր կառույցի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելնու և ներքին խնդիրները միջազգային հարթակներում շահարկելու գործելաոճը. հայտարարություն
Զավեշտալի է «արտաքին ազդեցության» մասին մեղադրանքներ լսել մի իշխանությունից, որը հաճախ ինքն է առաջնորդվում դրսի օրակարգերով: Հայոց Եկեղեցուն «գործակալական» ցանցի վերածվելու մեջ մեղադրելը պատմական հիշողության ուրացում է։
Յունիբանկն իրականացրել է ՀՀ դրամային անժամկետ պարտատոմսերի նոր թողարկում
Հաշվի առնելով ներդրողների մեծ հետաքրքրությունն ու առաջին թողարկումների հաջող տեղաբաշխումը՝ Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, իսկ արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը՝ 13.75%։ Օրեր առաջ Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխել էր առաջին անժամկետ պարտատոմսերը Հայաստանի ֆինանսական շուկայում՝ 3.5 միլիարդ ՀՀ դրամ և 9 միլիոն
Քրեակատարողական բժշկական կենտրոնն առաջարկել է կազմակերպել Միքայել սրբազանին ցուցված վիրահատությունը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում իր հաշվին Միքայել Սրբազանի վիրահատվելու հարցը բարձրացվել էր դեռևս 07.10.2025 թվականի Քրեակատարողական ծառայությանն ուղղված դիմումով: Քրեակատարողական ծառայությունը նշված դիմումը վերահասցեագրել էր «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Միաժամանակ Միքայել Սրբազանի պաշտպանը 29.10.2025թ. գրավոր դիմում էր ներկայացրել Քրեակատարողական բժշկական կենտրոնին, որին ի պատասխան միայն 28.11.2025թ. Կենտրոնի տնօրենը հայտնել էր, որ Միքայել
Փաշինյանի օդանավը Մոսկվայի օդային տարածքի ժամանակավոր փակման հետևանքով վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում
Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է իր ուղևորությունը և մեկնել Մոսկվա, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին։
«Երեկվա լսումներից հետո Ադրբեջանի կողմից հրահանգ կա՝ արցախցիների վրա բռնաճնշումները մեծացնելու, եւ այսօր դրա ականատեսն ենք»․ Մետաքսե Հակոբյան
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ քննչական մարմիններին անօրեն հրահանգ է տրված․ «Վստահ եմ՝ որոշումն էլ ունեն, թե որոշումն ինչպիսին է լինելու այդ խուզարկության արդյունքում, այս պահին չգիտենք, բայց շուտով կտեսնենք նաեւ դրա հետեւանքները»։
«Այդքան մի նեղվեք, բայց հաստատ իմացեք, որ ձեր նկարները Վեհարանում երբեք տեղ չեն գտնելու». Ալիկ Ալեքսանյան
«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, պարզվում է, նեղացել է, որ Վեհարանի պատին փակցված է բարերար Սամվել Կարապետյանի լուսանկարը, ինչին անդրադարձել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։ «Տարոն Չախոյան, շա՞տ ես նեղացել, որ Սամվել Կարապետյանի նկարը փակցված է Վեհարանում։ Շա՞տ ես
«Ֆեյսբուքում տեսնում եմ՝ մարդիկ շաբաթ-կիրակի գնում են Վիեննա, կոֆե խմում, հետ գալիս, Սևանի փոխարեն գնում են ԵՄ, ու ասում են՝ բան չի փոխվել»․ Նիկոլ Փաշինյան
Նա հայտնեց, որ ԵՄ գործընկերներին մշտապես փոխանցում են՝ ՀՀ-ում մարդիկ իրենց ասում են՝ լուրերով նայում ենք՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորվել են, իսկ միայն վիզա ստանալու դիմում հանձնելու համար իրենք տասը ամիս ստիպված են սպասել․ «Առաջին արձագանքը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանինն էր, որը պաշտոնապես հայտարարեց, որ մյուս տարվա սկզբից հերթեր չեն լինելու»։
Սինանյանը վերահաստատել է Գրասենյակի պատրաստակամությունն՝ աշխատելու սփյուռքի այն բոլոր անհատների հետ, որոնք ցանկանում են ներդրում ունենալ ՀՀ զարգացման գործընթացներում
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում։ Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Վաշինգտոնում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի և Համագումարի Կոնգրեսի հետ հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։
«Այսօր ենք ստացել դիմումը, օրենքով սահմանված ընթացակարգերով ընթացք կտանք»․ Անահիտ Ավանեսյանը՝ Միքայել սրբազանի վիրահատության մասին
«Անազատության մեջ գտնվող բոլոր անձինք հավասար կերպով օգտվում են անհրաժեշտ բուժօգնությունից։ Եվ չկա որեւէ անձ այսօր քրեակատարողական հիմնարկում, ով անհրաժեշտություն ունի բուժզննման, եւ ինչ-որ կերպով սահմանափակված է նրա իրավունքը»։
ՔԿ-ն հաստատեց՝ Արցախի ներկայացուցչությունում քննչական գործողություններ են իրականացնում
ՔԿ-ն հաստատում է՝ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում են խուզարկություններ իրականացվում Արցախի ներկայացուցչության շենքում։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեցին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը՝ կառույցը չի մեկնաբանում։ Նշենք, որ այսօր ներկայացուցչությունում խուզարկություններ են իրականացվում ՔԿ ծառայողների կողմից, թե ինչ վարույթով՝ պարզ չէ։ Ի
«Նրանք, ովքեր ասում են՝ Ղարաբաղի հարցը լուծված չէ, նրանք ասում են, որ նոր պատերազմ է պետք»․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Ղարաբաղի հարցն էլ է լուծված, Ադրբեջանի հարցն էլ, Հայաստանի հարցն էլ, տրանսպորտային կապուղիների հարցն էլ է լուծված, սահմանազատման հարցն էլ է լուծված, խաղաղությունն էլ հաստատված է։
Փաշինեան եւ իր իշխանութիւնը Սահմանադրութիւնը ոտնակոխ կ’ընեն. ՌԱԿ համադրուած մամուլ
ՌԱԿ համադրուած մամուլի խօսքը Վարչապետ Նիկոլ Փաշինեան եւ Իր Իշխանութիւնը Հ.Հ. Սահմանադրութիւնը Այլեւս Կոշտ Կերպով Ոտնակոխ Կ’ընեն Աննախադէպօրէն, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Եպիսկոպոսական Դասի Մեծամասնութիւնը Մայր Աթոռի Մէջ Եպիսկոպոսական Ժողովի Մասնակցութեան Երթալու Պարագային Ֆիզիքապէս Վտանգուած Կը զգայ: ՀԱԵ-ն Այլևս Ստիպուա՞ծ Է Դիմելու Միջազգային Արդարադատական Միջամտութեան Մեր ԽՕՍՔ-ին նախաբանը ծանրակշիռ, եւ անվիճելիօրէն հիմնաւորուած, մեղադրանք և հարցադրում է
«Պատարագը չի կարող ծառայեցվել վերնախավին, այն ուղղված է Աստծուն եւ ոչ մի քաղաքական ենթատեքստ չի կարող ունենալ»․ Անահիտ Ավանեսյան
«Այո, որոշ քաղաքացիներ փորձում են նաեւ քաղաքական ենթատեքստ ունեցող հայտարարություններ բարձրաձայնել եկեղեցու ներսում։ Այս սադրիչ գործողությունները հաճելի չեն, բայց իշխանությունը շատ տոլերանտ է վերաբերվում այս ամենին»։
ՔԿ-ից մեծաքանակ խմբով ներկայացել են Արցախի ներկայացուցչություն և խուզարկություն է տեղի ունենում. Արցախի պետնախարար
«Ազգային ճակատ». Մոտ 1 ժամ է՝ ՀՀ ՔԿ-ից մեծաքանակ խմբով ներկայացել են Արցախի ներկայացուցչություն և խուզարկություն է տեղի ունենում: Այս մասին ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը: «Փաստաթղթերի մասով մենք տրամադրել ենք, առաջին հարկում խուզարկությունը վերջացրել են, հիմա երկրորդ հարկում են: Սպասենք զարգացումներին: Այլ մեկնաբանություններ այս պահին չունեմ՝ հասկանալի պատճառներով: Հետո արդեն Արցախի իշխանություններն իրենց
Ով էր այս գործով տուժողը. Բողոք բերող անձը ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր
Առաջին քրեական գործը չէ սա, երբ երեք դատական ատյաններով անցած գործով մի տող անգամ չկա տուժողի մասին: Ով է տուժողը, ուր է նրա շահերը ներկայացնողը, ինչումն են այս մարդիկ մեղադրվում, երբ պատժաչափ են նշանակում, ակնկալիքը որն է, ինչ պիտի հատուցեն, երբ անգամ այդ մասին էլ ակնարկ անգամ չկա: Տարվա դասական գործն այդ հարցադրումների առումով ԱԺ պատգամավորի
Պետական պարտքը գնալով մեծանում է, հույսը՝ փոքրանում: Մենք փոխելու ենք այդ պատկերը. «Մեր ձևով»
Պետական պարտքը գնալով մեծանում է, հույսը՝ փոքրանում․․․ Մենք փոխելու ենք այդ պատկերը: «Մեր ձևով» շարժում
«ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակ չէ, բայց մյուս կողմից ԵՄ անդամ դառնալը նպատակ է»․ Նիկոլ Փաշինյան
Հարցին՝ ՀՀ-ն մտադրություն չունի՞ ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ ներկայացնել, Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Մենք հասկանում ենք, որ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չէ, և կա ինչ-որ կետ, որ պետք է որոշում կայացնել։ Բայց այսօր էդ կետը չէ, նման որոշում կայացնելու անհրաժեշտություն այսօր չկա»։
Արցախի ներկայացուցչությունում արցախցիների վերադարձին վերաբերվող լսումներից մեկ օր անց քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում այնտեղ. Տիգրան Աբրահամյան
Մինչ Ադրբեջանը ճնշում է գործադրում ՀՀ իշխանության վրա, առաջ քաշում արհեստական «արևմտյան Ադրբեջան» հասկացությունն ու ադրբեջանցիների վերադարձով սպառնում, ՀՀ իշխանությունն Ադրբեջանին հաճո հերթական քայլն է անում:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում. դեկտեմբերի 11-16-ը ⬜ Երևանում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 11-13-ին քաղաքի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։ ⬜ Մարզերում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան, 13-ի
«Շրջանառվում է H3N2 ատիպիկ գրիպը, այս պահին չունենք այն համաճարակային իրավիճակը, որ գնանք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը»․ Անահիտ Ավանեսյան
«Եթե չունեք ախտանշաններ, մանավանդ ռիսկի խմբերին կոչ եմ անում՝ անպայման պատվաստվեք, որովհետեւ մեր ցուցանիշները նաեւ ցույց են տալիս՝ պատվաստված անձինք կամ չեն վարակվում, կամ վարակվելու պարագայում շատ թեթեւ են տանում ախտանշանները»։
Երբ կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգի կատարողականը նվազել է 48%, իսկ նոր դեպքերի թիվն աճում է 22%, դժվար է խոսել արդյունավետ կանխարգելման մասին. Անուշ Պողոսյան
Արդար կլիներ, որ Փաշինյանին ներկայացնեիք ոչ միայն սիմվոլիկան, այլև մերկ թվերը, որովհետև դրանք են նորագոյացությունների իրական պատկերը
«Առավոտը» դատարանում հիշեցրեց 2016թ. ապրիլի 8-ին Տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացությունը
«Առավոտ օրաթերթ» ՍՊ ընկերությունը հերթական ծանուցագիրը ստանալուց հետո նախորդ օրը ներկայացավ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, որի որոշմամբ ԵԿԴ /0825/02/16 քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է: Հիշեցնեմ, որ 2016թ. փետրվարի 16-ին Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ, հանրային-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը (Սարգիս Հացպանյանն իր մահկանացուն կնքել է Լիոնի քաղաքային հիվանդանոցում 2018թ. հունվարի 20-ին) ասուլիս էր տվել,
Օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի
E-gov.am-ից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 1145-Ա ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ ու 16-րդ մասերով և Հայաստանի
«Շաքարավազում սախարոզի և խոնավության ցուցանիշները համապատասխանել են սահմանված պահանջներին»
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել շաքարավազի իրացման ոլորտում։ Մասնավորապես մի շարք վաճառքի օբյեկտներում` «Պարմա», «Զովք», «Սիթի», «Սաս», իրականացվել են հսկիչ գնումներ, որոնց արդյունքում ձեռք բերված շաքարավազի թվով 9 նմուշներ («Чайкофский», «Кубань матушка сахар», «Степь Агрохолдинг сахар песок», «Մառանիկ», «Ոսկե ջրաղաց» անվանումներով, «Շաքարավազ սպիտակ/Ալեքս & Հոլդինգ ՍՊԸ», «Հատիկավոր շաքարավազ/ԱՁ Հովհաննես Սաֆարյան»,
Մայր Աթոռը 10 եպիսկոպոսներին կրկին կոչ է անում վերադառնալ կանոնական դաշտ
Մայր Աթոռը ողջունում է եպիսկոպոսաց կոչը «հարգանքով վերաբերվելու Եկեղեցու նվիրապետական կարգին», նաև նրանց արտահայտված «հավատարմությունը՝ Եկեղեցու կարգին ու կանոններին, ավանդություններին և զինվորյալ միաբանությանը»՝ վերստին հորդորելով դրսևորել այդ գիտակցությունը և վերադառնալ կանոնական դաշտ՝ գործնականում փաստելու «անմնացորդ ուխտը Սուրբ Էջմիածնի հանդեպ»։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ ի պատասխան NEWS.am-ի հարցմանը առ այն, թե ինչպես


















































