Օրվա լրահոսը

Վերաքննիչ Վարչական դատարանը մերժեց կառավարության բողոքը` ևս մեկ անգամ վերահաստատելով 2020թ. հայտարարված ռազմական դրության ժամանակ հավաքների և կարծիքի արտահայտման սահմանադրական ազատությունների սահմանափակման ոչ իրավաչափությունը. Փաստաբան

Վերաքննիչ Վարչական դատարանը մերժեց կառավարության բողոքը` ևս մեկ անգամ վերահաստատելով 2020թ. հայտարարված ռազմական դրության ժամանակ հավաքների և կարծիքի արտահայտման սահմանադրական ազատությունների սահմանափակման ոչ իրավաչափությունը: 🔷Հիշեցնեմ, որ դեռևս 2020թ, իմ, Արծվիկ Մինասյանի և Արթուր Ղազինյանի համատեղ դիմումի հիման վրա ռազմական դրության վերաբերելի սահմանափակումները կասեցվել էին։ 🔷Իսկ 2022թ-ին Վարչական դատարանը ռազմական դրության վկայակոչված սահմանափակումները ոչ իրավաչափ էր

Ես լավատես եմ, կարծում եմ՝ մի օր նորից համազգային զարթոնք կլինի. Արտավազդ Սահակյան /25.07.2022թ./

Արտավազդ Սահակյանը չէր համակերպվում Արցախի կորստի հետ։ 2022-ին նա համոզված էր, որ նույնիսկ արյան գնով, պետք է պահել Արցախը, հակառակ դեպքում հաջորդը կլինի Հայաստանը։

Մարիամ Մկրտչյանը Ալմաթիում միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Տղամարդկանց պայքարում գրոսմայստեր Արամ Հակոբյանը միավորը բաժանեց ղազախ գրոսմայստեր Կազիբեկ Նոգերբեկի հետ եւ 6,0 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը։

Նախաստորագրված Խաղաղության պայմանագիրը սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը. Էդմոն Մարուքյան

«Հիմա պարզապես իրականանում է այն, ինչի մասին զգուշացրել էի դեռ օգոստոսին։ Եվ սա դեռ սկիզբն է…»

Հայաստանի դատարանը խաթարում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները. Human Rights Watch

Ինչպես նշում է Human Rights Watch-ը, վերաքննիչ դատարանը բեկանելով առաջին ատյանի առաջադեմ որոշումը, սահմանափակել է «հաշմանդամության հիմքով խտրականությունից» իրավական պաշտպանությունը միայն այն անձանցով, որոնք արդեն պաշտոնապես ճանաչված են որպես հաշմանդամություն ունեցող։ Սա նշանակում է, որ փաստացի հաշմանդամություն ունեցող շատ անձինք պաշտպանված չեն հաշմանդամության հիմքով խտրականությունից միայն փաստաթուղթ չունենալու պատճառով։

Բաց երկխոսություն տեխնոլոգիական թեմաների շուրջ. Մխիթար Հայրապետյանը հանդիպել է LinkedIn-ի հայաստանյան համայնքի ներկայացուցիչներին

Քննարկման ընթացքում մասնակիցները բարձրացրել են տեխնոլոգիական համայնքի համար կարևոր բազմաթիվ հարցեր՝ սկսած միջազգային վճարային հարթակների հասանելիությունից մինչև ոլորտի մրցունակության, մասնագիտական զարգացման, արտահանման խթանման և շուկաների ընդլայնման խնդիրները։

Մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը մեկ օր պետք է իրականություն դառնա. Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է․ «Արցախի ժողովրդի իրավունքները վաղ թե ուշ վերականգնվելու են, եթե հավատանք ու պայքարենք՝ որքան ժամանակ էլ պահանջվի դրա համար: Այսօր Արցախի անկախության ու Սահմանադրության ընդունման հանրաքվեների օրն է, ինչպես նաև՝ Մարդու իրավունքների միջազգային օրը: Մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը մեկ օր պետք է իրականություն դառնա»:

«Ամոթ չի՞: Այդքան սուտ եք խոսում…». Ալեքսան Ալեքսանյան

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը դիմել է իշխանություններին:

Հայաստանի հավաքականի չորս բռնցքամարտիկ արդեն ապահովել է աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալ

Միացյալ Արաբական Էմիրություններում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում այսօրվանից մեկնարկել են քառորդ եզրափակչի  մեդալային մենամարտերը։ «Dubai Tennis Stadium»-ում Հայաստանը հանդես է գալիս բավականին հաջող եւ պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում քառորդ եզրափակչի ինը մասնակից ունի։ Այսօր ցերեկը պայքարի մեջ մտած մեր հինգ տղաներից չորսը արդեն հաղթահարել են նաեւ այս փուլը եւ կիսաեզրափակչում են։ Իրենց

1991թ. դեկտեմբերի 10-ին միջազգային դիտորդների մասնակցությամբ կազմակերպվել էր Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեն

Միջոցառման ավարտին քննարկվել են մի շարք հրատապ և ընթացիկ նշանակության հարցեր, այդ թվում՝ արցախահայության հավաքական վերադարձի իրավունքի իրացման հիմնախնդիրը, որն առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում քննարկումների օրակարգում։

«Մեր երկրի վարչապետը մի բան է ասում, որը ինձ համար հասկանալի չէ»․ Տեր Հուսիկը՝ պատարագները օրհներգով սկսելու մասին

Սուրբ Յոթ վերք եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հուսիկ քահանա Գրիգորյանի կարծիքով՝ բարոյական չէ խորհրդանիշերը բերել ու սրբությունների մեջ տեղավորել

Կոչ եմ անում կոտրել լռության շղթաները։ Մարդու իրավունքները արտոնություն չեն, դրանք մեր ժողովրդավարության հիմքն են. Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը նշում է. «Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, աշխարհը նշում է Մարդու իրավունքների օրը։ Բայց մենք Հայաստանում տոնելու առիթ չունենք։ Մենք գործ ունենք անելու: Այսօր ՀՀ-ում տասնյակ քաղբանտարկյալներ կան։ Ապօրինաբար ազատազրկված են մեր 4 Սրբազան հայրերը, բարերար Սամվել Կարապետյանը և մեր տասնյակ հայրենակիցներ։ Նրանք պատժվում են բացառապես իրենց քաղաքական հայացքների, դավանանքի և խոսքի ազատության համար։

Միխայիլ Գալուզինը Բաքվում է

Գալուզինը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը քննարկել է Ադրբեջանի իշխանությունների հետ

Մարիա Կորինա Մաչադոյի փոխարեն Խաղաղության Նոբելյան մրցանակը ստացավ նրա դուստրը

«Ազատություն». Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի դուստրն այսօր Օսլոյում նրա փոխարեն ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակը, որը շնորհվել է հանուն ժողովրդավարության ու մարդու իրավունքների տևական պայքարի համար։ Մրցանակաբաշխությանը հղած ուղերձում Մաչադոն հորդորել է համախոհներին չհանձնվել, նրա դուստրն էլ պնդել է, որ մայրը «շատ շուտով» կվերադառնա հայրենիք։ «Նա ցանկանում է ապրել ազատ Վենեսուելայում և երբեք

Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից

Ակբա բանկի կիբեռանվտանգության թիմը ArmSec 2025-ի շրջանակում ներկայացրել է ցանցային սպառնալիքներից և զեղծարարություններից թվային միջավայրը պաշտպանելու իր լուծումները։ Ակբա բանկի առաջարկած լուծումների շնորհիվ հնարավոր է մի քանի անգամ բարձրացնել մոբայլ հավելվածների անվտանգության մակարդակը՝ պաշտպանելով դրանք նույնիսկ ամենատարածված կիբեռհանցագործություններից։ «Շատ տարածված է զեղծարարության այն տեսակը, որով զեղծարարները զանգում են հաճախորդին, ներկայանում օպերատորի անունից և վնասակիր ֆայլ

«Վարդապետյանն ասում էր՝ նենց մակիյաժ են արել այս գործը, որ չգիտենք՝ շան գլուխը որտեղ է թաղված։ Բա ի՞նչ եղավ, որ ասում էին՝ ծնողները ճիշտ են, հոդվածները պետք է փոխվեն»․ խաղաղ պայմաններում մահացած զինծառայողի մայր

Խաղաղ պայմաններում զինված ուժերում մահացած Անդրանիկ Մկրտչյանի մայրը՝ Նարինե Մկրտչյանը վրդովվեց․ «Փաշինյան Նիկոլն ասում էր՝ դուք ոչ մեկի հետ գործ չունեք, դու եք ու ես։ Հազար փաստ ներկայացրինք, որ այս հինգ գործերը ոչ թե դժբախտ պատահար են կամ հիվանդություն, այլ սպանություն, ոչինչ չարվեց»։

«Իմ տղային սպանել են, որովհետև ինքը տեսել է՝ ոնց են թալանում բանակը․ վառելանյութ են գողանում իր զորամասից»․ Վալերիկ Մուրադյանի մայր

Նանա Մուրադյանը վրդովվեց․ «2018-ին Փաշինյանը չգիտեմ՝ շոու էր ցույց տալիս, ինչ էր անում, որ ժողովուրդն իրեն ընտրի, մենք էլ հավատացինք, որ ասաց՝ էս գործերը սենց չեն մնալու, չեմ կարող տեսնել, որ դուք այստեղ կանգնած եք տարբեր եղանակների, այս գործերը պետք է բացահայտվեն, բայց մինչև այսօր ոչինչ չի արվել»։

Կարապետյանական ոճը սա է

ՄԱՍ 1. Վեց րոպեանոց անդրադարձ Լոռու մարզի ամենամեծ ծննդատանը։

«Այս իշխանություններն ուզում են, որ Արցախի հարցը շուտ ցրվի, իսկ դրա լավագույն ձեւն այն է, որ արցախահայությունը Հայաստանում չլինի, ցրվի ամբողջ աշխարհում»

«Մենք ճանաչում ենք եւ պաշտպանում ենք արցախահայության իրավունքը՝ դեպի պատմական հայրենիք վերադարձը, բայց նաեւ հասկանում ենք, որ կան իրողություններ՝ այսօր ոչ մի խելքի գլխին մարդ չի գնա բռնապետական Ադրբեջան ապրելու»։

Նարեկն ու Վազգենն ապօրինի անազատության մեջ են և զրկված են իրենց հեղինակային հաղորդումը վարելու հնարավորությունից

«Իմնեմինիմի» փոդքասթը և դրա վարողներ Նարեկն ու Վազգենը շուրջ մեկ ամիս բանտարկված են խոսքի համար

Երբեք սոված չեմ եղել, չեմ եւ չեմ էլ լինելու. Սրբուհի Գալյան

Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիա չկա

Փաշինյանն այցելել է EUREF Campus Berlin գիտական և տեխնոլոգիական կենտրոն

Կենտրոնի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համագործակցել նաև ՀՀ Կառավարության հետ՝ իրականացնելով փորձի փոխանակում և նպաստելով մեր երկրում էներգետիկայի ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը: 

«Խախտված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, սա պետք է լինի մեր բոլոր գործողությունների հիմքը»․ Տիգրան Թորոսյան

«Կարեւոր է հստակեցնել հակամարտության կարգավորման նոր փուլի հայեցակարգը։ Քաղաքական բաղադրիչի առանցքային գաղափարը Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելն է»։

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գերմանիայում Հայաստանի դեսպանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն: Վարչապետը դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ շրջել է դեսպանությունում, շփվել աշխատակազմի հետ: Վիկտոր Ենգիբարյանը մանրամասներ է ներկայացրել դեսպանության գործունեության, Գերմանիայի Կառավարության հետ համագործակցության ընթացքի վերաբերյալ: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հայհոյանքներ է հնչեցրել քննիչի հասցեին և հարվածել նրա թիկունքին, բռնություն է գործադրել նաև ոստիկանի նկատմամբ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն հարցաքննության հրավիրված քաղաքացու եղբայրը՝ Ս. Ա.-ն, հիշյալ քննչական վարչության վարչական շենքի մոտ հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով՝ բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել հասարակության, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, ինչպես նաև բռնություն է գործադրել նշված քննչական վարչության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031