Օրվա լրահոսը
Հայաստանում քաղաքական հետապնդումները ուղեկցվում են ապօրինի գաղտնալսումներով, դրանց հիմա վրա գործեր հարուցելով․ Հովհաննես Խուդոյան
Նրա գնահատմամբ, իրավապահները Հայաստանում կանաց-կամաց վերածվում են հանցավոր ոտնձգություններ կատարող հանցախմբի
Վերահաստատում ենք մեր անմնացորդ ուխտը Սուրբ Էջմիածնի հանդեպ. Վեհափառի հեռացումը պահանջած եպիսկոպոսները հայտարարություն են տարածել
Ցավով տեղեկացանք, որ առաջիկա Եպիսկոպոսաց ժողովը չհիմնավորված պատճառաբանությամբ հետաձգվել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից, որը հնարավորություն պետք է ստեղծեր բոլոր եպիսկոպոսներիս` բարձրագույն ատյանում կանոնական մեր տեսակետը արտահայտելու և փաստարկելու։ Ափսոսում ենք, որ մեր կողմից բարձրացված լրջագույն հարցերը այդպես էլ մնացին անպատասխան։
Սպասվում են թույլ տեղումներ ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով
Երևանում դեկտեմբերի 10-ին կեսօրից հետո, 11-ի և 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 11-13-ին քաղաքի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։
«Ես տղա եմ տվել պետությանը, պահանջատեր եմ, պարոն Փաշինյան, Աննա Վարդապետյան, Ձեզ եմ ասում, ձեր խոստումները կատարեք, ի վերջո՝ մարդ եք»․ Իրինա Ղազարյան
Իրինա Ղազարյանն ասաց՝ պահանջում են, որ իրենց տղաների վարկածները փոխվեն․ «Ի սկզբանե Աննա Վարդապետյանն ասել է, որ միանշանակ սա սպանություն է։ Եթե սպանություն է, ուրեմն ինքը պիտի կանգնի ու ասի՝ ծնողները ճիշտ են, տղաներին սպանել են, ամեն մեկը զորամասում մի բան տեսել է»։
Հասարակության պառակտման գործընթացն արդեն անշրջելի է
Նույնիսկ Փաշինյանի գնալուց հետո շատերս իրար այլեւս չենք բարեւի Ամենասարսափելի «ժառանգությունը», որը Փաշինյանը թողել է Հայաստանին, հասարակության անվերականգնելի, անվերադարձ պառակտումն է: Ընդ որում, դա արդեն փաստ է՝ անկախ նրանից, թե որքան է ներկայիս վարչապետը մնալու իր պաշտոնին: Եթե վաղը լինի այլ վարչապետ, այդ տեկտոնական ճեղքվածքը, որը կա Հայաստանում, դժվար թե հնարավոր լինի ծածկել: Կամ գուցե
Եթե անգամ այս հարցում են ստում, պատկերացրեք ինչպիսի հարցերում է այս ուժը խաբում մեր ժողովրդին. Մարիաննա Ղահրամանյան
Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու հարևանությամբ գործող հայկական մշակութային կենտրոնի պատին փակցված ազգային բարերար Սամվել Կարապետյանին աջակցության նկարը իշխանական խոսափող Տ.Չ.-ն ներկայացրել է որպես եկեղեցու պատին փակցված նկար: Իմանալով իրականությունը` նա միտումնավոր ստում է հայ հասարակությանը:
«Հայաստանում մտքերի քրեականացման գործընթաց է գնում․ մտածելը, նոթեր գրելը քրեականացվում են»․ Տաթեւիկ Սողոյան
«Հոգեւորականները քաղաքականություն մտնելու ոչ միայն արգելք չունեն, այլ լիարժեք ունեն դրա իրավունքը»
«Մեզ ոչ միայն շատ են անհանգստացնում մարդու իրավունքների խախտումները, այլ նաեւ այն, թե դրանց ինչպես են արձագանքում իրավապաշտպան համայնքը եւ հատկապես ՄԻՊ գրասենյակը, որը կոչված է լինել անկախ կառույց, սակայն վերջին տարիներին այդպիսին չէ»
«Ուզում ենք ձեր ուշադրությունը դարձնել Մարդու իրավունքների պաշտպանի անգործությանը, երբ այս օրերին մասսայական քաղաքական հետապնդումներ են Հայաստանում՝ պայմանավորված եւ եկեղեցու նկատմամբ հարձակումներով, եւ քաղաքական գործիչների նկատմամբ զանգվածային բռնություններով, հետապնդումներով ու տարբեր քրեական գործերով»,-այս մասին հայտարարեց «ՀայաՔվե» միավորման վարչության անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը «ՀայաՔվեի» գրասենյակում կայացած՝ «Անպաշտպան քաղաքացին եւ Մարդու իրավունքների պաշտպանը» խորագրով ասուլիսի ժամանակ
Հայ առաքելական եկեղեցու դեմ համակարգված պայքարը թե արտաքին, թե ներքաղաքական դրդապատճառներ ունի
Հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ-ի պայքարին նաեւ Աննա Հակոբյանը միացավ: Նարե Սիմոնյանը հիշեցրեց Աննա Հակոբյանի կատարած գրառումը․ «Շվեյցարիայում ի՞նչ եք անում, ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք հոգեւորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն»։
«Խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների գործերով պետությունը անգործություն է ցուցաբերում․ պատասխանատուները Փաշինյանը և Վարդապետյանն են»․ Արայիկ Պապիկյան
Արայիկ Պապիկյանն ասաց՝ ցավոք, հույսներս չենք դրել ոչ Փաշինյանի, ոչ Վարդապետյանի վրա․ «Հույսներս դրել ենք, որ արդարադատությունը հաստատվելու է։ Իհարկե, չենք հավատում, որ այս իշխանության օրոք կլինի, քանի որ այս իշխանությունները պատասխանատուներին պաշտոններ է բաժանել»։
Ասթինեի հիշողության բանալին տուն առ տուն բացում է այդ թանկ աշխարհի՝ Արցախի Մեծ Թաղերի բոլոր դռները
Դեկտեմբերի 1-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Ասթինե Կալաշյանի «Դարպասից այն կողմ» գրքի շնորհանդեսը, որից հետո իմ ձեռքին մի փոքրիկ գիրք է, իսկ գրքում՝ մի մեծ աշխարհ. այնքան մեծ, որքան կարող է լինել կորսված հայրենիքի կարոտը։ Հենց այդ կարոտն էլ հյուսել է Ասթինե Կալաշյանի ավանդապատումը, որը մեզ տանում է դարպասից այն կողմ, ուր
«Մեր իրավունքների համար պայքարը եւ հիշողությունները շարունակում են մեզ համոզել, որ Արցախ վերադարձից բացի՝ այլ ելք չի կարող գոյություն ունենալ». Արցախի ԱԺ-ն լսումներ է անցկացնում
«Այս լսումներով բացում ենք պայքարի նոր էջ»,- հայտարարեց Արցախի նախագահի պարտականությունները կատարող, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը։
Հայաստանում Իրանի դեսպանն Աբբաս Արաղչիին է ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման իր ծրագրերը
«Իրանն այսօր» – Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդունել է Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Դեսպանն Արաղչիին է ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման իր ծրագրերն ու առաջնահերթությունները։ Արաղչին Հայաստանի հետ հարաբերությունները բնութագրել է որպես սերտ կապերով պատմական հարաբերություններ և ընդգծել մշակութային, աշխարհաքաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում ՀՀ հետ համագործակցության առավել զարգացման անհրաժեշտությունը։
«Այլ բան է, երբ խնդիրն ուղղակիորեն զգում ես քո մաշկի վրա»․ ինչպե՞ս է Աստղիկը պաշտպանում ծնողների իրավունքները
Աստղիկ Կարապետյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ ընտանիքամետ քաղաքականությունների, ընտանիքամետ միջավայրի ստեղծումը, դրա խրախուսումն իր և իրենց կազմակերպության համար թոփ թեմաներից են։
«Հակամարտության մթնոլորտում այս խնդիրը հասցեագրելու տարբերակ չկա». Փաշինյանը՝ հայ գերիների մասին
Քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը, ուստի խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այլ խնդիրներ նույնպես։ Դա է մեր դիրքորոշումը
Ի աջակցություն Հայաստանի քաղբանտարկյալների և Բաքվում պահվող հայ ռազմագերիների ակցիայից հետո ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամները բերման են ենթարկվել
Ողջ ընթացքում նրանց կողքին էր նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Տղաները այժմ արդեն տանն են, ամեն ինչ նորմալ է։
Ի՞նչ էին բանակցում Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը
Ինչո՞ւ էր քննարկվում Ղարաբաղի ժողովրդին անվտանգության երաշխիքների տրամադրումը, կամ` ԼՂ կարգավիճակի հստակեցումը Կառավարությունն անցյալ շաբաթ ընտրողաբար հրապարակեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ որոշ փաստաթղթեր։ Այդ ցանկում չկար, օրինակ` 1991թ. մայիսի 17-ի` Միացյալ Նահանգների Սենատի բանաձեւը, Ղարաբաղյան հակամարտության գոտում 1994թ. մայիսի 12-ին հաստատված զինադադարի փաստաթուղթը, առհասարակ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ստեղծման պատմությունը, համանախագահների մանդատի
Ռուբեն Բաբայան․ Ամենաճիշտն այն է, որ Եկեղեցին հայտարարի, որ չի խառնվելու քաղաքականությանը, չի միջամտելու քաղաքական հարցերին․ «Հրապարակ»
«Հրապարակի» զրուցակիցը ռեժիսոր, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանն է: – Հանրային խորհուրդը ստեղծման օրվանից բարդ ճանապարհ է անցել, 2018-ից հետո գրեթե չի գործել, այս տարի վերջապես համալրվեց ՀԽ կազմը, նախագահ նշանակվեց, բայց նորից ակտիվ չէ: Կարեւոր հարցեր չի քննարկում, չունի կայքէջ, ֆեյսբուքյան էջում ընթերցեցի, որ խորհուրդը դեկտեմբերի 4-ին` մշակույթի հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կազմակերպել
Դպրոցում տեղի ունեցած լեզվակռվից հետո երեխայի հայրը երկու անձի հետ այցելել է Ա․Կ․-ի բնակարան` ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրան
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հունվարի 31-ին Է.Հ.-ի և Ա․Կ․-ի միջև դպրոցում տեղի ունեցած լեզվակռվից հետո Է․Հ․-ի հայրը որոշել է արարքի համար պատժել Ա․Կ․-ին։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Է.Հ.-ի
Հայաստանն ընտրություններից հետո. պատերազմ ու քաոս
Սրան գումարած այն, որ իրավապահներն ամբողջովին զբաղված են ընդդիմախոսներին պատժելով (50+ քննիչներ ամիսներ շարունակ փորձում են կրիմինալ գտնել Սամվել Կարապետյանի արտասանած երկու խոսքի մեջ!)։ Նրանք պարզապես ժամանակ չունեն զբաղվելու իրական հանցագործներով, եւ, միգուցե, արդեն կորցրել են նման հմտությունները։
Մինչ աշխարհը պատրաստվում է տոնել Սուրբ Ծնունդը՝ հույսի և ազատության խորհրդով տոները, ես, իմ քույրերն ու կրտսեր եղբայրը կառչած ենք մեր հորը կրկին տեսնելու հույսից. Դավիթ Վարդանյան
The Christian Post պարբերականը հրապարակել է Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հոդվածը, որը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացվում է ստորև. «Այսօր աշխարհում քրիստոնյաներն աննախադեպ ծավալի հալածանքների և խտրականության են ենթարկվում: Վերջին գնահատումները ցույց են տալիս, որ հարյուր միլիոնավոր քրիստոնյաներ՝ յուրաքանչյուր 7 հավատացյալից 1-ն ամբողջ աշխարհում և յուրաքանչյուր 5-ից 1-ը Աֆրիկայում, ապրում են այնպիսի
Ընտրությունների արդյունքներ և ելքեր գուշակելուց առաջ մեծ փոփոխությունների գնալու համար սկզբում այդ հենման կետը պետք է ստեղծենք. Վահե Հովհաննիսյան
Արքիմեդն ասում էր. տվեք ինձ հենման կետ և ես կշրջեմ աշխարհը։ Այս արտահայտությունը կարելի է վերաձևակերպել. տվեք այսօրվա հայ հասարակությանը ցանկացած նորմալ երկիր, և այն կարճ ժամանակում բարեհաջող կքանդի այն։ Բայց սխալ է պնդումը, թե Նիկոլին ո՜ր երկրի ղեկավար էլ դնես, այդ երկիրը մեզ պես կփլուզվի։ Շատ երկրներում կան զսպման և դիմադրության համակարգեր՝ պետական ինստիտուտներ,
«Զանգի կարիք չկա, դատավորը պետք է ընդամենը ֆեյսբուքյան հաշիվ ունենա»․ Ռաֆայել Իշխանյան
«Եթե քաղաքական իրավունքներ չկան, ինչպե՞ս կարող են մյուս իրավունքները պաշտպանված լինել։ Եվ եթե անգամ թվում է, թե դրանք պաշտպանված են, ապա չկա երաշխիք, որ հաջորդ վայրկյանին դրանք պաշտպանված կլինեն»,- ասաց Ռաֆայել Իշխանյանը։
Հաղթանակած 22 մարզիկներ․ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի տարեվերջյան նվաճումները
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի տարեվերջյան նվաճումները Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները Վարշավայում կայացած «Աշխարհի առաջնություն 2025» և Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացված «Ավստրիայի գավաթ 2025» միջազգային մրցաշարերում ներկայացել են բարձր մակարդակով և արժանացել պատվավոր մրցանակների։ Մասնավորապես, «Աշխարհի առաջնություն 2025» մրցաշարին, որին մասնակցում էին աշխարհի 40 երկրների շուրջ 1400 մարզիկ, Ֆեդերացիան այստեղ նվաճեց ընդհանուր հաշվով 12 մեդալ՝
Արցախի բնիկ տերերը պետք է վերադառնան Արցախ` տիրոջ իրավունքով և կարգավիճակով. Ստեփան Հասան-Ջալալյան
1991թ. սեպտեմբերի 2-ին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագրի ընդունումից ավելի քան երեք ամիս անց՝ դեկտեմբերի 10-ին՝ 34 տարիներ առաջ ճիշտ այս օրը, ութ երկրներից՝ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իսպանիայից և Ուկրաինայից Արցախ ժամանած գրեթե 40 անկախ միջազգային դիտորդների ներկայությամբ Արցախի Հանրապետությունում անցկացվել է հանրաքվե արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության
Արագածի, Ճամբարակի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Արագածի, Ճամբարակի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Սևան-Հրազդան ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։ Արթիկի, Աբովյանի, Սպիտակի, Մասիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով
Միքայել Հարմս․ Գերմանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատ: Վարչապետը հանդիպում է ունեցել գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ: Գերմանական արևելյան գործարար ասոցիացիայի գլխավոր տնօրեն Միքայել Հարմսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և նշել, որ գերմանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ և այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է ծանոթանալու
Հազարավոր հայկական բեռնատարներ շարունակում են մնալ սահմանին կուտակված․ «Հրապարակ»
Վերին Լարսի անցակետում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով երթեւեկությունը կրկին փակվել է, ինչի հետեւանքով հազարավոր հայկական բեռնատարներ շարունակում են մնալ սահմանին կուտակված։ Վարորդները հայտնում են, որ աշխատանքային գործընթացը վերջին օրերին ավելի է բարդացել․ հերթերի կառավարումը հաճախ անկանոն է իրականացվում` անհասկանալի մեծ ընդմիջումներով, իսկ տեղում վրացական վերահսկող մարմինների հետ հաղորդակցությունը ոչ միշտ է կայուն, ինչը երկարացնում է
Արցախի իշխանությունները, հոգևոր և քաղաքական դասի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր»՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչ»-ը հուշակոթողին
«Ապառաժ» – Այսօր Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության ընդունման օրն է։ Արցախի իշխանությունները, խորհրդարանականները, հոգևոր և քաղաքական դասի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր», ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչ»-ը հուշակոթողին։ Նրանք հարգանքի տուրք են մատուցել Արցախի պետականության ստեղծման և կայացման գործընթացում իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին։
Ալեքսան Հակոբյան․ Վաղը մեր սրբազանին պետք է հետ պահենք մյուս եպիսկոպոսներից․ «Հրապարակ»
«Հրապարակը» զրուցել է թեմական խորհրդի անդամ, պատմաբան Ալեքսան Հակոբյանի հետ: – Ի վերջո` ինչո՞ւ է Արցախի թեմի առաջնորդն անցել իշխանությունների կողմը: – Ես այս հայտարարության տակ ստորագրողներից մեկն եմ եւ համարում եմ, որ պետք է Վեհափառին օժանդակել, այլ ոչ թե նրա հրաժարականը պահանջել: – Ինչո՞ւ Վրթանես սրբազանը գնաց այդ քայլին: Ասում են, որ նրան շանտաժի


















































