Օրվա լրահոսը

Մտքեր են փոխանակվել Հայաստանում եւ Վրաստանում իրականացվող կրթական, սոցիալական բարեփոխումների, ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Վրաստանի Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Կողմերը կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում, անդրադարձել աշխարհաքաղաքական զարգացումներին, տարածաշրջանում խաղաղության հաստատման, հաղորդակցությունների ապաշրջափակման, տնտեսական զարգացման հարցերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում եւ Վրաստանում իրականացվող կրթական, սոցիալական բարեփոխումների, ենթակառուցվածքների

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին

Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Ցեղասպանություն․ հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։ Նորին Սրբությունը ողջունեց Միքայել Հեզեմանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն և բարձր գնահատեց

«Արցախի ժողովրդի անունից հանդես գալու լիազորություն ունեն միայն Արցախի իշխանությունները, ուստի, անհրաժեշտ ենք համարում համապետական ընտրությունների կազմակերպում»

Աշոտ Դանիելյանի խոսքով՝ հակամարտությունը կարգավորված չէ։ Ներկայիս իրավիճակը ստեղծվել է ռազմական ագրեսիայի հետեւանքով՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ միջազգային իրավունքի նորմերը։

Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը եւ Նարեկ Բաբայանը: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, միջխորհրդարանական համագործակցության

«Ամեն օրն աշխատում է մեր դեմ, կորցնում ենք ապացույցներ՝ պարզելու մեր հայրենակիցների հետ ինչ է եղել»․ Աննա Մելիքյանը՝ անհայտ կորածների մասին

Աննա Մելիքյանն ասաց՝ մտահոգությունները տեղին են առ այն, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝ ԼՂ-ում և դրանց շուրջ, Ադրբեջանը լայնամասշտաբ աշխատանքներ է իրականացնում՝ այդ թվում շինարարական աշխատանքներ, արտաշիրիմումներ, որոնք լրիվ անվերահսկելի են։

Ջրային պարեկները բացահայտել են որսագողության դեպքեր

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 11-րդ կիլոմետրին ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Նորատուս գյուղի մի բնակչի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Մեքենայի բեռնախցիկում և սրահում կային սիգ և իշխան տեսակի ձկներ։ Պարզաբանումների համար տղամարդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Գավառի բաժին։ Նույն օրը՝ ժամը 12․20-ի սահմաններում, նույն ճանապարհի 50-րդ կիլոմետրին ջրային պարեկները

Շրջայց է կատարվել Տավուշի մարզի մի շարք վերականգնվող հուշարձանների տարածքներում

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Պահպանության ծառայության մասնագետների հետ հերթական շրջայցն են կատարել Տավուշի մարզի մի շարք վերականգնվող հուշարձանների տարածքներում: Նրանք այցելել են Սրվեղի վանք, Ոսկեպարի Սբ Աստվածածին և Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցիներ, Մակարավանք: Սրվեղի վանքը և Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին վերականգնվում են ԿԳՄՍ նախարարության միջոցներով: Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքները

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ ապօրինի ծագման գույքի բռնագանձման հայցը մերժվել է․ «Ազատություն»

Հակառուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերին մերժել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ ապօրինի ծագման գույքի բռնագանձման հայցը, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնում են Գլխավոր դատախազությունից: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Մթնոլորտային օդի որակը Երևանում և այլ քաղաքներում

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը դեկտեմբերի 1-7-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔️ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ դեկտեմբերի 2-ին, 5-ին և 7-ին, ✔️ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ դեկտեմբերի 3-ին և 5-ին, ✔️ Հերացի փողոցի հարակից տարածք՝ դեկտեմբերի 6-ին։ ◾️ Հրազդան քաղաքում՝ դեկտեմբերի 2-ին, 4-6-ին: Երևանում մթնոլորտային օդի

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Ադրբեջանը չկարողանա այս հարցերով մեզ մանիպուլացնել և «այդ հարցերը վաճառել» մեզ վրա»․ Արման Թաթոյանը՝ անհայտ կորածների մասին

Արման Թաթոյանը փաստեց՝ Արցախի տարածքում Ադրբեջանը կատարում է շինարարություն, հայտարարում զանգվածային արտաշիրիմումների մասին․ «Մենք ի՞նչ գիտենք՝ ովքեր են այդ մարդիկ, հայե՞ր են, թե՝ ոչ, ո՞ր դեպքերի հետ են կապված, ի՞նչ է հետո մեզ բերելու, պահանջելու, մեր առաջ դնելու։ Չունենք միջազգային վերահսկողության մեխանիզմներ, որ այդ մեխանիզմներով կարողանայինք Ադրբեջանին պահանջներ ներկայացնենք»։

Ինչպե՞ս է ստացվում, որ աշխատավարձով գնում եք մի քանի հարյուր հազար դոլարի սեփական տներ, բնակարաններ․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը Հերթական ՔՊ-ականն է այս օրերին արդարանում իր գնած թանկարժեք անշարժ գույքի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ։ Կոռուպցիայի դեմ «պայքարող» այսօրվա իշխանության ներկայացուցիչներին շատ պարզ ու հրապարակային մի հարց ունեմ՝ եկեք հենց իմ օրինակով, շատ հասարակ վերլուծությամբ հասկանանք, թե իսկապե՞ս դուք զրո հանդուրժողականություն ունեք կոռուպցիայի նկատմամբ, թե՞ ստում եք։ Մասնավորապես ինչպե՞ս է

Դատարանը Գրիգորի Խաչատուրովի քրեական հետապնդումը վերացրեց

Պաշտպանները նիստից հետո նշեցին, որ այս դատական գործընթացը շատ երկար էր ձգձգվում, իսկ Գրիգորի Խաչատուրովը այս պահին գտնվում է ուսումնառության մեջ։

Յունիբանկը դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի (BAFT) անդամ

Յունիբանկն անդամակցել է ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիային (Bankers Association for Finance and Trade): BAFT-ին միանալով՝ Յունիբանկն ամրապնդում է իր հանձնառությունը միջազգային ծառայությունների զարգացման գործում, ներառյալ՝ առևտրի ֆինանսավորումը, վճարային լուծումները և միջազգային փոխանցումները: Անդամակցությունը թույլ է տալիս բանկին դառնալ խոշորագույն միջազգային համայնքի մաս, մասնակցել ոլորտի ապագան ձևավորող ռազմավարական քննարկումներին, նաև իր ներդրումն ունենալ համաշխարհային

«Պատահական չէ, որ Ստեփանակերտի ավերումն Ադրբեջանը սկսել է քաղաքի պատմական կորիզից՝ 6 պատմական թաղամասեր իսպառ ոչնչացվել են»․ Սերգեյ Շահվերդյան

Նա նշեց, որ Արցախի հուշարձանների ոչնչացման թվերն ամեն օր ու ամեն վայրկյան փոփոխվում են․ «Այսօր՝ այս պահին, երբ մենք այստեղ ելույթ ենք ունենում, շատ հնարավոր է, որ հուշարձաններից մեկը եւս ոչնչացվում է»։

Ստորագրվել է համագործակցության հուշագիր, որն ուղղված է բնապահպանության և ընդերքօգտագործման ոլորտում գիտական, փորձագիտական և հետազոտական կարողությունների զարգացմանը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ու Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի տնօրեն Արմեն Բաբայանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որն ուղղված է բնապահպանության և ընդերքօգտագործման ոլորտում գիտական, փորձագիտական և հետազոտական կարողությունների զարգացմանը։ Հուշագրի նպատակն է ամրապնդել երկու հաստատությունների համագործակցությունը՝ միավորելով վերահսկողական մարմնի գործնական փորձն ու ինստիտուտի գիտական ներուժը։ Կողմերը կգործակցեն

Չկա գործ` կա կալանք: Չկա գործ` կա քաղաքական հետապնդում․ Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը 2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը Հայաստանում կալանավորված է` քննիչների, դատախազների և դատարանների իբր «որոշումների» հիման վրա: Չկա գործ` կա կալանք: Չկա գործ` կա քաղաքական հետապնդում: 2021 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից Սամվել Կարապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

Սաշուր Քալաշյանը ներկայացրել է իր հեղինակած գիրքը՝ «Արարման ոդիսականը»

«Արարման ոդիսական»՝ մի ողջ կյանքի պատմություն, որն ամփոփվեց երկու տարում՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հյուրընկալել է վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին։ Հանդիպման ժամանակ մեծանուն մտավորականը, որ վեց ամսից տոնելու է 90-ամյա հոբելյանը, ներկայացրել է հեղինակած գիրքը՝ «Արարման ոդիսականը», որը գրել է երկու տարում և որտեղ պատմել է աշխատանքային գործունեության երկար ու բովանդակալից ճանապարհի, ստեղծագործական աշխատանքների,

Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը չի հակասում Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին. Sputnik Արմենիա

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, մեկնաբանելով ադրբեջանական կողմի հայտարարությունները, շեշտեց, որ այդ օրակարգը նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին: «Այն արտացոլում է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ ձևավորված և խորացող գործընկերության բովանդակությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա: Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներն,

Ես չեմ ուզում ամպագոռգոռ դատողություններ անել. Սրբուհի Գալյանը՝ կոռուպցիայի մասին

Կոռուպցիան ավելի ծանր հանցանք է, քան սպանությունը

«Արցախցիների տեղահանությունից 2 տարի անց 25 հազար տեղահանված ընտանիքներից ընդամենը 1500-ն է կարողացել ՀՀ կառավարության ծրագրով բնակարան ձեռք բերել»

«Սա խոսում է այն մասին, որ նման ծրագրերով այս հարցը կարգավորելը գրեթե անհնար է, եւ պետք է դիտարկել նաեւ որոշակի կառուցապատում իրականացնելու, բնակարաններ կառուցելու եւ դրանք տեղահանվածներին տրամադրելու հնարավորությունները»։

Կոչ ենք անում թույլ չտալ, որ «հեղափոխական» անվան տակ բռնապետական ռեժիմ ձևավորվի Հայաստանում. Ռոբերտ Ամստերդամ

Այսօր, երբ աշխարհը տոնում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը, Հայաստանից ստացվող ազդանշանները աղաղակում են ժողովրդավարության նահանջի մասին։

Արմեն Մարտիրոսյանը իր 33 մոգական թվի և առաջին անգամ սեփական բիզնեսների մասին

Մենք ունենք Սեուլի համալսարանի հետ համատեղ «Դոկտոր Լազեր» կլինիկա։ Ունենք 5 ժամանակակից տպարան։ Ունենք ավանակներ, հնդկահավեր, ջայլամներ, ցլիկներ, խոզեր, այծեր, ոչխարներ, գոմեշներ, ճագարներ և այլն։ Վարձակալում ենք անմշակ հողատարածքներ և այնտեղից բերք ենք ստանում։ Ունենք խաղալիքների գործարան, զբաղվում ենք թղթի և գրիչների առևտրով։ Պատրաստում ենք դպրոցական երկրաբանական լաբորատորիաներ և այլն։

«Մեր ձևով» շարժումը Հայաստանում ամենաարագ զարգացող շարժումն է, և որոշ մարդիկ վախեցած են դրանից, և դա հասկանալի է. Մարիաննա Ղահրամանյան

Ինչպես փոխանցեցի լրագրողին, շարժումը դինամիկ աճ է գրանցում, մեր հրապարակած վերջին տվյալներով, շարժմանը միացած կամավորականների թիվը հատել է 12 հազարը ու այս միտումը շարունակվում է։

CivilNetCheck-ի հարցումից հետո քրեական վարույթ է հարուցվել Սասուն Միքայելյանի՝ Սևանի ափին ունեցած տարածքների հետ կապված

CivilNetCheck-ի հուլիսյան հարցումից հետո քրեական վարույթ է հարուցվել Սասուն Միքայելյանի՝ Սևանի ափին ունեցած տարածքների հետ կապված: Դատախազությունը հայտնաբերել է խախտումներ վարձակալության պայմանագրերում և ներկայացրել հանցանքի մասին հաղորդում: Միքայելյանը առնվազն 10 տարի օգտագործել է տարածքները առանց պայմանագրի և վճարման: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Սա միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը

«Ազատություն». ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի երեկվա հայտարարությանը. «Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է Հայաստանի և Եվրամիության միջև երկկողմ ձևավորված և խորացող գործընկերության բովանդակությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա: Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներն, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը։

«Եվրոպական հրամանատարությունը սերտորեն աշխատում է ՀՀ ՆԳՆ-ի և ՊՆ-ի հետ՝ առաջ մղելու կայուն խաղաղությանը նպաստող ընդհանուր նպատակները»

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գործընկերության, անվտանգային համագործակցության և զանգվածային բնաջնջման զենքերի հակազդման հարցերով փոխտնօրեն, բրիգադային գեներալ Քրիս Մքինիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ աջակցելու օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Եվրոպական հրամանատարությունը սերտորեն աշխատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների հետ՝ առաջ մղելու կայուն խաղաղությանը նպաստող ընդհանուր նպատակները, այդ թվում՝ համագործակցության

Բաքվում գտնվող մեր բոլոր քույրերն ու եղբայրները մի օր վերադառնալու են Հայաստան․ Ալեն Սիմոնյան

Եկող տարվա առաջին եռամսյակում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ եւս մի հատված կսահմանազատվի

Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ

Ակբա բանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ համագործակցությամբ Հայաստանում մեկնարկում է երիտասարդների կողմից հիմնված բիզնեսների ֆինանսավորման առաջին նպատակային ծրագիրը։ Ծրագրի շրջանակում Ակբա բանկը 40 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կուղղի երիտասարդ ձեռներեցների կողմից ղեկավարվող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին։ Տեղական արժույթով ֆինանսավորման հնարավորությունը երիտասարդ ձեռներեցներին թույլ կտա խուսափել արտարժույթի տատանման ռիսկերից և

«Արցախահայությունն ունի հավաքական վերադարձի իրավունք, իրավիճակը շատ արագ փոփոխվում է․ այն, ինչ անիրատեսական է այսօր, վաղը կարող է իրատեսական դառնալ»

«Այնպես որ, մենք միշտ զգոն ու պատրաստ պետք է լինենք՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։ Արցախի իշխանությունները մաքսիմալ ջանքեր են գործադրում, որ ադեկվատ արձագանքեն փոփոխություններին»։

Անկախ ՀՀ իշխանության կամքից և ցանկությունից, միջազգային իրավունքն ու նախադեպերը հնարավորություն են տալիս Արցախ հետվերադարձի թեման առաջ մղելու համար.

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախի խորհրդարանում «Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ» թեմայով լսումներ է: 2023 թվականից հետո այս թեմայով մոտեցումները տարբեր են, այդ թվում՝ Արցախ հետվերադարձի տարբեր ճանապարհների մասին, սակայն այդ պրոցեսի միջազգայնորեն ընկալելի ուղին հիմնված է ինքնորոշման իրավունքի և դրա իրացման հնարավորության վրա, որովհետև

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031