Օրվա լրահոսը
Սա միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը
«Ազատություն». ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի երեկվա հայտարարությանը. «Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է Հայաստանի և Եվրամիության միջև երկկողմ ձևավորված և խորացող գործընկերության բովանդակությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա: Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներն, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը։
«Եվրոպական հրամանատարությունը սերտորեն աշխատում է ՀՀ ՆԳՆ-ի և ՊՆ-ի հետ՝ առաջ մղելու կայուն խաղաղությանը նպաստող ընդհանուր նպատակները»
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գործընկերության, անվտանգային համագործակցության և զանգվածային բնաջնջման զենքերի հակազդման հարցերով փոխտնօրեն, բրիգադային գեներալ Քրիս Մքինիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ աջակցելու օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Եվրոպական հրամանատարությունը սերտորեն աշխատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների հետ՝ առաջ մղելու կայուն խաղաղությանը նպաստող ընդհանուր նպատակները, այդ թվում՝ համագործակցության
Բաքվում գտնվող մեր բոլոր քույրերն ու եղբայրները մի օր վերադառնալու են Հայաստան․ Ալեն Սիմոնյան
Եկող տարվա առաջին եռամսյակում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ եւս մի հատված կսահմանազատվի
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Ակբա բանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ համագործակցությամբ Հայաստանում մեկնարկում է երիտասարդների կողմից հիմնված բիզնեսների ֆինանսավորման առաջին նպատակային ծրագիրը։ Ծրագրի շրջանակում Ակբա բանկը 40 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կուղղի երիտասարդ ձեռներեցների կողմից ղեկավարվող միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին։ Տեղական արժույթով ֆինանսավորման հնարավորությունը երիտասարդ ձեռներեցներին թույլ կտա խուսափել արտարժույթի տատանման ռիսկերից և
«Արցախահայությունն ունի հավաքական վերադարձի իրավունք, իրավիճակը շատ արագ փոփոխվում է․ այն, ինչ անիրատեսական է այսօր, վաղը կարող է իրատեսական դառնալ»
«Այնպես որ, մենք միշտ զգոն ու պատրաստ պետք է լինենք՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։ Արցախի իշխանությունները մաքսիմալ ջանքեր են գործադրում, որ ադեկվատ արձագանքեն փոփոխություններին»։
Անկախ ՀՀ իշխանության կամքից և ցանկությունից, միջազգային իրավունքն ու նախադեպերը հնարավորություն են տալիս Արցախ հետվերադարձի թեման առաջ մղելու համար.
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախի խորհրդարանում «Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ» թեմայով լսումներ է: 2023 թվականից հետո այս թեմայով մոտեցումները տարբեր են, այդ թվում՝ Արցախ հետվերադարձի տարբեր ճանապարհների մասին, սակայն այդ պրոցեսի միջազգայնորեն ընկալելի ուղին հիմնված է ինքնորոշման իրավունքի և դրա իրացման հնարավորության վրա, որովհետև
ՄԱԿ-ից ու մյուս կառույցներից պահանջում ենք հետամուտ լինել պատանդառված մեր հայրենակիցների ազատ արձակմանը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ցույցը
Բողոքի ցույցեր տեղի են ունեցել նաեւ այլ կազմակերպությունների ներկայացուցչությունների առջեւ եւ կրկին տեղի կունենան: Սրանք կազմակերպություններ են, որոնք ունեն հանձնառություն եւ ամեն առիթով խոսում են մարդու իրավունքների պաշտպանությունից, հիմնարար ազատություններից, ունեն բազմաթիվ լծակներ, որոնցով կարող են ճնշումներ բանեցնել Բաքվի վրա»,-ասաց Տարոն Ղազարյանը:
Իրավունքահեն մոտեցումներն ու օրենքի գերակայությունը ՀՀ կառավարության բարեփոխումների ծավալուն օրակարգի հիմք են. Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության ոլորտում» միջազգային համաժողովին և հանդես եկել բացման խոսքով: «Խոսքիս մեկնարկին նախ կցանկանայի բոլորիս շնորհավորել մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ: Շուրջ 80 տարի առաջ, 1948թ. այս օրն ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որն իրականում չհանդիսանալով իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ,
Բաքուն Հայաստանը Ադրբեջանի բացառիկ շահերի գոտու տրամաբանության մեջ է դիտարկելու. Էդուարդ Աբրահամյան
Բրիտանական Լեսթերի համալսարանի Միջազգային հարաբերությունների դոկտորանտ, դասախոս, պ.գ.թ. Էդուարդ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթղթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ կտրուկ արձագանքը տարակուսանք է առաջացրել հայաստանյան որոշ շրջանակներում, մինչդեռ որևէ զարմանալի ու արտառոց բան այստեղ չկա։ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունը համարում է սահմանափակ սուվերենությամբ, լիմիտացված ավտոնոմիայուվ ու վերահսկվող մանևրականությամբ, իր գերակայության տակ գտնվող տարածք, որն իր
2026 թվականին մոտենում ենք Ucom-ի արագությամբ․ ամանորյա առաջարկներն արդեն մեկնարկել են
Ucom-ը՝ տոներին ընդառաջ, հայտարարում է իր ավանդական ամանորյա առաջարկների մեկնարկի մասին։ Ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև առցանց խանութում հնարավոր է ձեռք բերել 5G սմարթֆոն և ստանալ աքսեսուար։ Samsung, HONOR, Xiaomi և Motorola բրենդերի տարբեր արժեքների 5G սմարթֆոններ ձեռք բերելիս գնորդները կստանան բրենդային աքսեսուար, գեղեցիկ հեռախոսահամար Level Up+ 3000 սակագնային պլանով`2 ամիս անվճար, ինչը
«Վրթանես սրբազանի հետ հանդիպում չեմ ունեցել, սպասելի չէր նրա քայլը»․ Աշոտ Դանիելյան
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից եկեղեցու դեմ տարվող արշավին՝ Աշոտ Դանիելյանն ասաց, որ դա անընդունելի է, պետք է հանգիստ թողնել եկեղեցուն։
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները
Դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ քաղաքականության հարցերով տեղակալ Գայ Ռայդերի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ՄԱԿ միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ընդլայնել և ամրապնդել փոխգործակցության շրջանակը։ Մտքեր են փոխանակվել «ՄԱԿ80» նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումների շուրջ։ Կարևորվել է ՄԱԿ կառույցների
Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ տարբեր ապրանքների շրջանառությանը. խաղաղությունը նաեւ դա է Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահը չբացառեց Ստամբուլում իր ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահի միջեւ հանդիպումը
Զերծ մնացեք նման հարթակներում գումարներ ներդնելուց. ՆԳՆ կիբեռոստիկանություն
ԶԳՈՒՇԱՑԵՔ! Հերթական ֆինանսական բուրգը Նոր ֆինանսական բուրգ է տարածվում, այս անգամ djialgeriai անվանումով, որը առաջարկում է ներդնել գումարներ դռոնների ոլորտում: Այս ֆինանսական բուրգը իր տեսակով կրկնօրինակում է Հայաստանում արդեն «փլուզված» ՍիթիԲայք նախագիծը: Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ այսպիսի հարթակներում գոյացած եկամուտները առաջանում են ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ այն անձանց ներդրումներից, որոնց դուք
«Միջպետական գանգատները հետ վերցնելը ազդեցություն չի թողնելու անհատական գանգատների վրա»․ Սիրանուշ Սահակյան
Սիրանուշ Սահակյանը վստահեցրեց՝ օր առաջ անհայտ կորած անձանց իրավունքները կարգավորող օրենքը պիտի մտնի ուժի մեջ, որին կհաջորդի պետության որոշակիացված քաղաքականությունը նրանց սոցիալական, հոգեբանական, իրավական աջակցություն ցուցաբերելու գործում։
«Պատասխանատվությունն այլոց վրա բարդելու Փաշինյանի ու իր թիմի փորձը տապալվեց». Սերժ Սարգսյան
Շատ պարզ հարց է ծագում. եթե, ըստ Հայաստանի ներկայիս իշխանավորների պնդումների, բանակցային գործընթացն ու համանախագահների առաջարկները առավելություններ էին տալիս միայն Բաքվին, ապա ինչո՞ւ էր հենց ադրբեջանական կողմը առնվազն 2008 թվականից ընդհուպ մինչև 2018 թվականը հրաժարվում այդ բոլոր առաջարկներից, քննադատում համանախագահներին և նույնիսկ կոչ անում լուծարել խումբը։
Հզոր տնտեսության նշա՞ն, թե՞ պարտքային կախվածության խորացում. Դավիթ Անանյան
«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը ԴԻՏԱՐԿՈՒՄ 5․ 7․77 տրլն դրամ վարկային պորտֆել․ աճ կա, զարգացում՝ ոչ Վարկերի 26–27% աճը արդյո՞ք հզոր տնտեսության նշան է, թե՞ պարտքային կախվածության խորացում։ 2025թ․ հոկտեմբերի դրությամբ բանկային համակարգի վարկային պորտֆելը հասել է շուրջ 7.77 տրիլիոն
«Արցախի հարցի լուծումը հնարավոր էր 2019թ․ առաջարկություններով, ՀՀ իշխանությունները պետք է քաղաքական կամք ունենային»․ Աշոտ Դանիելյան
Աշոտ Դանիելյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե Արցախի խորհրդարանն Արցախի նախագահ երբ է ընտրելու։ «Ստեղծված իրավիճակում հնարավոր չէ ընտրություններ կատարել։ Եվ Արցախի պետական ինստիտուտները շարունակելու են իրենց գործողություններն այս ձեւով»։
«Բոլոր հակամարտություններում կողմերը միմյանց չեն վստահում։ Բայց մենք աշխատում ենք դրա ուղղությամբ». Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել
«Ա1+». Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Դոհայում կայացած հարցարույցի ժամանակ Euronews-ին պատմել են երկու երկրների միջև խաղաղության գործընթացի և այն համատեղ ապագայի մասին, որին պետք է ձգտեն երկրները։ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ տասնամյակներ տևած հակամարտությունից հետո Հարավային Կովկասի ամբողջ լանդշաֆտը վերափոխելու համար համատեղ աշխատելու հարցում։ Euronews-ը
Փոխվարչապետը կարևորել է, որ զեկույցի շրջանակում Հայաստանը գնահատվել է այն նույն մեթոդաբանությամբ և չափանիշներով, ինչ ԵՄ հետ ինտեգրման գործընթացում գտնվող պետությունները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ միասին մասնակցել է ՍԻԳՄԱ ծրագրի կողմից Հայաստանի հանրային կառավարման ելակետային իրավիճակի գնահատման զեկույցի ներկայացման միջոցառմանը և հանդես է եկել ողջույնի խոսքով: Միջոցառմանը ներկա էին պետական համակարգի ներկայացուցիչներ և դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների ղեկավարներ: Մհեր Գրիգորյանը կարևորել է զեկույցի հրապարակումը և շնորհակալություն հայտնել
Ունենք մեկ ընդհանուր նպատակ՝ դարձնել Հայաստանը այնպիսի երկիր, որտեղ մարդու իրավունքները ամբողջությամբ պաշտպանված կլինեն. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանի ելույթը «Էթիկական չափորոշիչներն իրավահավասարության եւ հակախտրականության երաշխավորման ոլորտում» միջազգային համաժողովում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության եւ հակախտրականության երաշխավորման ոլորտում» միջազգային համաժողովին եւ հանդես եկել ելույթով: Նախ շնորհավորում եմ մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ: Դեկտեմբերի
Հայաստանը 2026 թ.-ին դատախազ կգործուղի Եվրաջասթ. Աննա Վարդապետյանը մասնակցել է կլոր սեղան քննարկման
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ այսօր մեկնարկել է «Հայաստանն ու Եվրաջասթը. ինչպե՞ս փոխգործակցել Եվրաջասթի հետ համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետությունից գործուղված դատախազի հետ» թեմայով կլոր սեղան-քննարկումը: Քննարկումն իրականացվում է Նիդերլանդների Թագավորությունում գործող՝ Միջազգային իրավական համագործակցության կենտրոնի հետ համագործակցությամբ: Կլոր սեղան քննարկման նպատակն է բարձրացնել Եվրաջասթի (Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության), ինչպես նաև
Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան (մաս3). Արմեն Գևորգյան
Սկիզբը՝ այստեղ: Համաչափ զարգացում Կլաստերը նպատակ ունի թեթևացնել Երևանի գերբեռնվածությունը, զարգացնել շրջանները և բարելավել քաղաքային միջավայրի որակը։ Այս կլաստերը ամրապնդում է երկրի ներքին ինքնությունը և բարձրացնում նրա միջազգային կերպարը, որպես հին մշակույթի և ժամանակակից քաղաքակրթության կերպարը։ Պետական հաստատությունների տեղափոխում այլ քաղաքներ. պետական կամպուսների ստեղծում. բաշխված կառավարման համակարգ։ Երևանի մետրոյի նոր գծեր՝ Աջափնյակ, Ավան, Հարավարևմտյան թաղամաս։
Հայաստանը պետք է լինի այնպիսի երկիր, որ մեր քաղաքացիների մտքով անգամ չանցնի հեռանալ. Թաթոյան
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր ղեկավար, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի տելեգրամյան գրառումը Երեկ, երբ Վաղարշապատի գյուղերում բնակիչների հետ էինք զրուցում, նկատեցինք, որ արագիլներն այս տարի չեն չվել, մնացել են Հայաստանում: Մեր Հայաստանը պետք է լինի այնպիսի երկիր, որ մեր քաղաքացիների մտքով անգամ չանցնի հեռանալ։ Նրանք,
«Մեր զավակների խնդիրը քաղաքականության առարկա չէ․ որդիս մինչև գտնվելը մեկ տարուց ավելի եղել է անհայտության մեջ»․ Սամվել Հովսեփյան
Սամվել Հովսեփյան․ «Նման իրավիճակում հայտնված ծնողները, որոնցից մեկն էլ ես եմ, ունեն մի տեսլական, որը հետապնդում է իրենց, թե ինչ զրկանքների ու տառապանքների են ենթարկվում իրենց զավակները։ Երբ պատկերացնում ես այդ իրավիճակը, դա դառնում է ավելի սպանող, երբ գիտակցում ես սեփական անզորությունդ օգնելու սեփական զավակիդ։ Դա սպանող է»։
Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ մարդու առողջությունն ու կյանքը դարձել են վարչական որոշումների պատանդ, և այս երկու դեպքը, ցավոք, բացառիկ չեն. Թագուհի Թովմասյան
Երբ ազատությունը ճնշվում է, իսկ հիվանդի իրավունքը՝ խնամքի և արժանապատիվ վերաբերմունքի, ստորադրվում է, դա ոչ միայն իրավական, այլև խորապես բարոյական հանցագործություն է։
Անահիտ Մանասյան. Մարդու իրավունքների պաշտպանությունը սոսկ աշխատանք կամ ամենօրյա ձևական գործունեություն չէ, այլ իրական առաքելություն
Այս համատեքստում ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ պետական մարմինների ներկայացուցիչները կառուցողական են՝ ընդունելու մարդու իրավունքների պաշտպանության, իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտին առնչվող մեր քննադատությունները՝ անգամ այնպիսի զգայուն իրավիճակներում, երբ ունենք միմյանց ամբողջապես հակասող դիրքորոշումներ։ Այս հանգամանքն առանցքային եմ համարում իրավունքների ոլորտում առկա տարատեսակ խնդիրներին ու մարտահրավերներին լուծումներ գտնելու տեսանկյունից։
Էքսկուրսիա Աշտարակում Պերճ Պռոշյանի տուն-թանգարան․ դպրոցականները ծանոթացան գրողի մշակութային ժառանգությանը
2025 թվականի դեկտեմբերի 9-ին «Եվրասիա-Հայաստան»-ը կազմակերպեց մշակութային-կրթական էքսկուրսիա դպրոցականների համար՝ Աշտարակում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարան։ Միջոցառմանը մասնակցեց 50 աշակերտ, ովքեր հնարավորություն ունեցան ավելի մոտիկից ծանոթանալ հայտնի հայ գրողի կյանքին և ստեղծագործությանը, որի գաղափարներն ու գործերը նշանակալի հետք են թողել XIX դարի գրականության և հասարակական մտքի մեջ։ Էքսկուրսիան դարձավ ոչ միայն գրողի հետ ծանոթություն, այլև մթնոլորտի
«Տիկին Վարդապետյանը միշտ ասում է՝ եթե ձեզ ընդունեմ, շահերի բախում կունենամ։ Այսինքն՝ իրենք երևի գիտեն՝ մարդասպանն ով է»․ խաղաղ պայմաններում մահացած զինծառայողի մայր
2022-ին Նիկոլ Փաշինյանն ընդունեց մեզ՝ մայրերիս, տիկին Վարդապետյանն ինքն էր զեկուցում՝ ինչ գործողություններ են կատարել։ Հայտարարեց, որ այս բոլորը սպանություններն են, որը պետք է վերաորակում ստանան։ Ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց․ փոխարենը բոլորը բարձր պաշտոններում են:
Իրավական տեսանկյունից անհերքելի փաստ է, որ Սամվել Կարապետյանը ենթարկվում է ամենաինտենսիվ քաղաքական հետապնդման. Արամ Վարդեւանյան
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժ. Մելիքսեթյանի կողմից գրավոր ընթացակարգով քննության է առնվում մեր կողմից ներկայացված բողոքները և հենց այսօր լրանում է գրավոր դիրքորոշումներ ներկայացնելու ժամկետը, իսկ դեկտեմբերի 11-ին Դատարանի կողմից պետք է կայացվի դատական ակտը:


















































