Օրվա լրահոսը
«Իշխանությունը մարդկանց նստեցնելու ավելի ճկուն հոդված պետք է մտածի: Օրինակ` քրեականացնի արցախյան շարժման գաղափարը». Տիգրան Աբրահամյան
«Արշակ Սրբազանն ինչ հարված ասես ստացել է, վստահ եմ` արդեն իմունիտետ ունի. սա էլ կանցնի». Տիգրան Աբրահամյան
Եթե քահանաները վատ են ապրում, դու էլ այդքանը գիտակցում ես, այդ հարցով բանակցեիր այն եպիսկոպոսների հետ, որոնք քո շուրջն էին հավաքվել. Տեր Վրթանես քահանա Բաղալյան
Երբեւէ իր պատկերացրած թոթոլ տեղերում չեմ եղել, որ այդ ճանապարհները իմանամ. Տեր Վրթանես
Արարատ Միրզոյանն ու Մակա Բոճորիշվիլին անդրադարձել են երկկողմ օրակարգային հարցերի
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հանդիպել են
«Հավաքվել են մի քանի հոգով, սակայն բացի իրենից ու եւս մի հոգուց ոչ ոք ոչինչ չի խոսել». Փաշիկ Ալավերդյան
Փաշիկ Ալավերդյանը մեր հետ զրույցում հակադարձեց. «Այսինքն, երկրորդ մարզչի հետ հավասար աշխատում ենք։ Երկրորդ մարզչին սարքում է առաջին մարզիչ՝ առաջինին հանո՞ւմ։ Այդպիսի բան լսած կա՞ք»։
Կինս տունը մաքրեց, ես էլ խանութը դասավորեցի` հետ գանք սիրուն լինի. Արմոնդ Թահմասյան
Ապրիլյան և 44-օրյա պատերազմների օրերին զինվորի կողքին էր` ասելով` որտեղ խնդիր կա, միշտ այնտեղ պետք է լինել։ Արցախի հետ կապված շատ ծրագրեր ու մտահղացումներ ուներ, որոնք կիսատ մնացին, բայց և այստեղ չի պատրաստվում դրանք իրագործել, քանզի հույս ունի, որ վերադառնալու ենք։
«Ժողովուրդն է այն ուժը, որը կարող է կանգնեցնել այս կործանարար ընթացքը». Մեսրոպ Առաքելյան
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իշխանությունների սանձարձակ և խայտառակ արշավի շրջանակներում՝ Արշակ Սրբազանին ձերբակալելը հերթական անգամ ցույց է տալիս, որ իշխանությունները թքած ունեն իրավունքի, ժողովրդավարական արժեքների վրա և իրենց գործունեությունը ուղղված է բացառապես սեփական իշխանության պահպանմանը՝ թուլացնելով պետության դիմադրողականությունը բոլոր ուղղություններով»։
Ինձ ասել են՝ ՔՊ-ից մարդ կա, որ կուրացիա է անում այս գործով. Լիդյա Մանթաշյան
Հիմա մտածում են, ես շնորհակալություն պիտի՞ հայտնեմ, որ նման որոշում են կայացրել։ Ոչ, ժողովուրդը ճնշեց, նստացույց արեցին, գրեցին բոլորը. Մանթաշյան
«Մեր ձևով» ժողովրդական շարժումը՝ Վայոց Ձորում։ Մարզում բացվեցին շարժման երկու գրասենյակներ
Այցը մեկնարկեց Գլաձոր գյուղում, որտեղ գյուղի կենտրոնական հրապարակում կայացավ շարժման անդամների հանդիպումը գլաձորցիների հետ։ Հանդիպման ընթացքում շարժման անդամների կողմից գյուղի բնակիչներին ներկայացվեց շարժման կողմից առաջարկվող՝ Վայոց Ձորի մարզի կայուն զարգացման հայեցակարգը՝ մարզը դարձնել գինեգործության տուրիզմի՝ էնոտուրիզմի կենտրոն։
Չեմ պատկերացնում՝ Սամվել Շահրամանյանն ինչ կապ կարող էր ունենալ Բագրատ սրբազանին վերաբերող քրեական գործի հետ. փաստաբան
Գործի այն մասը, որ մնացել է նախաքննության մեջ, ավելի դատարկ է, քան այն գործը, որ ուղարկվել է դատարան. Խուդոյան
Վաշինգտոնի հանդիպումը իրական հնարավորությունների պատուհան է բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման համար. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ հանդիպմանը:
Ծանրամարտի ֆեդերացիան հրաժարվել է Հայաստանին ամենից շատ հաղթանակ ու մեդալ բերող ազգային հավաքականի գլխավոր մարզչից։ Ասուլիսում հնչած հիմնավորումները լրագրողների մի մասին չհամոզեցին
Անդրադառնալով հավաքականներում կատարված փոփոխություններին՝ գլխավոր քարտուղարը նշեց, որ գլխավոր մարզիչը ոչ թե հեռացվել, այլ փոխարինվել է։ «Կադրային փոփոխություններ են եղել։ Ինչպես լինում է մեծահասակների կամ երիտասարդների սերնդափոխություն, մարզչական շտաբում էլ եղել է սերնդափոխություն։ Փոխարինել են երիտասարդ մարզիչներ, որոնք պատրաստակամ են աշխատել միայն ծանրամարտի Հայաստանի հավաքականում»,-ասաց նա ու հրապարակեց հեռացված ու նշանակված մարզիչների անունները։
Այն, ինչ կատարվեց Արշակ Սրբազանի հետ, ոչ թե իրավական գործողություն է, այլ քաղաքական հաշվեհարդար, կոպիտ արկածախնդրություն. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խիստ վրդովմունքով հայտարարում է, որ Արշակ Սրբազանի շուրջ այսօր իրականացված բացահայտ ապօրինի և հանցավոր բնույթի գործողությունը ոչ այլ ինչ է, քան իշխանությունների կողմից կազմակերպված բացահայտ սադրանք, որի իրական նպատակն է՝ ծնկի բերել Հայոց եկեղեցին, ճնշել նրա անկախությունը և հարկադրել հնազանդություն։ Այն, ինչ կատարվեց Սրբազանի հետ, ոչ թե իրավական գործողություն է,
«Այդպիսի փորձ 90-ականներին էլ է եղել, ԳԽ պատգամավորը մեկնեց Բաքու, վերադառնալուց հետո սկսեց ակտիվ քարոզչություն անել Բաքվի օգտին»
Aravot.am-ի զրուցակիցն է 1990-1995 թվականներին Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը
Արշակ սրբազանին ձերբակալելը Փաշինյանի համար սկզբունքային նշանակություն ունի. Արման Թաթոյան
Արշակ սրբազանին ձերբակալելը Փաշինյանի համար սկզբունքային նշանակություն ունի: Արքեպիսկոպոսի նկատմամբ քրեական հետապնդումը, նրա ձերբակալումն ու կալանավորումը Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է իր քաղաքական օրակարգի համար: Կեղտոտ քարոզչությամբ նախ ընտրում է իրեն հարմար թիրախներ ու անընդհատ դրանց հարվածում, ամեն ինչ անում վարկաբեկելու համար: Սա հենց այդ դեպքն է: Ամենաայլանդակ քարոզչական հարվածները ցանկալի արդյունքը չտվեցին, ու որոշեց Արշակ
Մենք ուզում ենք մեր եկեղեցին տեսնել հավատավոր մարդկանցով լեցուն, որոնց շահը մի կաթ մոմ ավել ծախելը չէ. կարգալույծ քահանան կրկնում է Փաշինյանի թեզերը
Հավանաբար իմ ընթացքով կգնամ. կարգալույծ Տեր Թադեն՝ Արամայիս Թախմազյանը, դեռ չի որոշել Ստեփան Ասատրյանի նման կշարունակի՞ ինքնակոչ ծառայել
Անհրաժեշտ է ակտիվորեն շարունակել պատմամշակութային հուշարձանների վերականգնման ծրագրերը, որոնք ևս կարող են էական ազդեցություն ունենալ զբոսաշրջության խթանման ձևավորմանը. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026–2030 թթ․ ռազմավարական ծրագիրը
«Եթե էթիկայի կանոնագրքով որեւէ կուսակցություն ձայներ պետք է հավաքի, ես միայն ողջունում եմ դա»․ Զարուհի Բաթոյանը՝ Փաշինյանի եւ իշխանության բառապաշարի մասին
Արման Թաթոյանն իր ասուլիսում դարձյալ անդրադարձել էր ՔՊ-ական պաշտոնյաների բառապաշարին՝ նշելով․ «Մի հատ տեսնենք, թե ՔՊ-ն ինչ բառապաշար է անընդհատ օգտագործում՝ հայհոյանքների մեջ կորած են»։
Եթե միջազգային հանրությունը չձեռնարկի համարժեք և արդյունավետ քայլեր, ապա վտանգի տակ կդրվի մի ամբողջ պատմական-քաղաքակրթական ժառանգություն. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն
17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը, որը գտնվում է Տոնաշեն բնակավայրի մոտ՝ այժմ բռնազավթված Ադրբեջանի կողմից, ենթարկվել է վնասման։ 2024-2025 թթ. հեռացվել է վանքի մետաղյա ծածկի մեծ մասը, որը տեղադրվել էր 2009 թ․ վերականգնման ընթացքում՝ Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից ։ Հայերենում հայտնի Սբ․ Ամենափրկիչ Վանք (Նապատ)՝ համալիրն ընդգրկում է վանական եկեղեցի, մատուռ և օժանդակ շենք՝ խաչքարերով
«2018-ին եկավ մի դուրսպրծուկ, որը կամ տեղեկացված չէր որեւէ բանից կամ շատ լավ տեղյակ էր ու արեց այն, ինչի շուրջ կար պայմանավորվածություն». Մետաքսե Հակոբյան
Եկավ, հայտարարեց, որ սկսում է իր զրոյական կետից, առ ոչինչ դարձրեց երեք տասնամյակ տեւած բանակցային գործընթացը, բերեց պատերազմ. Մետաքսե Հակոբյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի փակման որոշումը կենսական քայլ է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար. Էլինա Վալտոնեն
«Օգոստոսին մենք որոշեցինք փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցները։ Սա կարևոր քայլ է խաղաղության գործընթացին աջակցելու և ԵԱՀԿ բյուջեի հաստատման ճանապարհին առկա հիմնական խոչընդոտը վերացնելու համար», – նշել է Էլինա Վալտոնենը։
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել
ՄԻԵԴ-ը համարել է, որ 1994-2014 թվականներին Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մերժումը «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում է։
Team Holding-ը հայտարարում է անվանական արժետոմսերի վաճառքի մասին
Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը եւ Freedom broker Armenia ընկերության տնօրեն Հովակ Հովակիմյանը զանգը հնչեցրին․ այն երկու խոշոր ընկերությունների համագործակցության մասին է։ Նպատակը զարգացումն է, թե’ ընկերությունների, թե’ Հայաստանի տնտեսության։ Team Holding ընկերությունը, որը ներկայացնում է տնտեսության տարբեր ուղղությունները ներառող 10 ընկերություն, մեկնարկում է անվանական արժետոմսերի վաճառք։ Իսկ պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է Freedom broker
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի ներքո
Հանրային մեղադրողը պնդեց, որ Սարգսյանի կողմից գործին խոչընդոտելը շարունակում է մնալ «հավանական»։ Մեղադրական կողմի դիրքորոշմամբ՝ Սարգսյանը պետք է շարունակի կրել տնային կալանքը հավելյալ երեք ամիս ժամկետով։
Պաշտպանն ընդգծել է անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի հաստատակամությունը
Դեկտեմբերի 4-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ալեքսանդրա Քոուլին: Ողջունելով դեսպանին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները։ Պաշտպանն ընդգծել է իր մանդատի շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի հաստատակամությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները
Գյումրիում փնտրվում է հոգևորակա՞ն, որը չի հնչեցնի կաթողիկոսի անունը․ ԱԱԾ-ականները շրջում են եկեղեցիներով
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանը քիչ առաջ տեղեկություն էր տարածել իր ֆեյսբուքյան էջում, որ ԱԱԾ-ականները այցելել են Գյումրու եկեղեցիներ։ Նա որպես հավաստում իր խոսքի՝ նաև լուսանկար էր տեղադրել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտից։ Նրանք նախ եղել են Վարդանանց հրապարակում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, որի բակում է գտնվում Ֆրիդ Սողոյանի քանդակած երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը,
Արշակ սրբազանը «մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրե՞լ»
«Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել: Ավելի անհեթեթ բան չէինք լսել», գրում է փաստաբան Արսեն Բաբայանը:
Քննադատողներից որեւէ մեկը գիտի՞, թե արդյոք կուսակրոնության ուխտը խախտածը ոնց է ապաշխարել, թողություն ստացել է, թե՞ չի ստացել. Հրայր սարկավագ
Բան ունե՞ք ասելու, տղամարդավարի եկեք դիմացը կանգնեք, ոչ պատի տակերում ինչ-որ բամբասանքներ արեք. Հրայր սարկավագ
Արշակ Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով
Արշակ Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով, այս մասին հաղորդում են Քննչական կոմիտեից:
Երևանում խախտել են էթիկայի նորմերը՝ հրապարակելով ԵԱՀԿ ՄԽ աշխատանքային փաստաթղթերն ու երկրների ղեկավարների նամակագրությունը. Զախարովա
Երևանում խախտել են էթիկայի նորմերը՝ հրապարակելով ԵԱՀԿ աշխատանքային փաստաթղթերը և համանախագահող երկրների ղեկավարների նամակագրությունները՝ առանց համաձայնեցնելու շահագրգիռ կողմերի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: «Եթե նրանք դա արդեն արել են, ապա այդ փաստաթղթերը շեղվում են Երևանում առաջ տարվող թեզերից: ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի փաստաթղթերը հստակ ապացուցում են, որ 3 տասնամյակ շարունակ Ռուսաստանը, որպես համանախագահող երկիր,


















































