Օրվա լրահոսը

Իսահակյանը՝ ուղենիշ կազմակերպական մշակույթի և առաջնորդության համար. կայացել է ձեռնարկների շնորհանդեսը

Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ գրողի տուն–թանգարանում տեղի է ունեցել «Վարպետը՝ ուղենիշ կազմակերպական մշակույթի և առաջնորդության համար» հայերեն և անգլերեն ձեռնարկների շնորհանդեսը։ Միջոցառման ընթացքում ամփոփվել է «Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների ռեմիքս պատմասացության մրցույթ՝ բիզնեսի և մասնագիտական զարգացման համար» նախագիծը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ,

ՊԵԿ նախագահի անունով ևս կեղծ օգտահաշիվներ են ստեղծվել WhatsApp-ում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ WhatsApp հավելվածում  ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ. հեռախոսահամարներ՝ +374 77 840961, +374 77 679026),  որոնցով տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ: Հնարավոր է լինեն նաև այլ համարներից ստեղծված օգտահաշիվներ։ Կոմիտեն հայտնում է, որ այդ օգտահաշիվները որևէ կապ չունեն ինչպես ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, այնպես էլ ՊԵԿ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է «Անկախ դիտորդ»-ի՝ հավատարմագրումից զրկելու իրավական կարգավորումների վերաբերյալ դիմումները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 4-ի արտահերթ նիստում քննարկել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի՝ ԿԸՀ ուղղած երկու դիմումները։ Դաշինքը ԿԸՀ-ից դիրքորոշում է ակնկալել՝ հավատարմագված դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը հավատարմագրումից զրկելու իրավական կարգավորումների վերաբերյալ։ ԿԸՀ-ն իր պարզաբանման մեջ վկայակոչել է այն իրավական նորմերը, որոնք պահպանելու դեպքում ՀԿ-ն կարող է հավատարմագրվել որպես դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություն։ Ընտրությունների ժամանակ

Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքը մեկնարկել է

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղական կազմակերպությունների հետ մեկնարկում է «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավը: Արդեն 33-րդ անգամ, այն կմիավորի աշխարհասփյուռ հայերին: Այս անգամ վերակառուցվելու է Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքի վթարված հատվածները: «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավը հանրությանն այս տարի նորովի է հանդես եկել: Ավանդական հեռուստամարաթոնի ձևաչափին փոխարինել է հանրային, մշակութային գործիչների մասնակցությամբ հայրենիքի մասին մտորումների ու զրույցների շարքը:

Ապօրինի օտարված, սեփականաշնորհված ամեն մի գույքի հետևից, ինչպես խոստացել են, սկզբունքորեն հատիկ առ հատիկ պետք է գնան և գնում են՝ ընդգծել է Փաշինյանը

Ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտն ամբողջությամբ  ներդրված է. 2025-ի հունվարի 1-ից մինչ օրս պետությանը վերադարձվել է 174 մլն 545 հազար դոլարին համարժեք գույք

ԱԺ-ն ընդունել է «Կիբեռանվտանգության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Օրինագծերին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 9: ԱԺ դեկտեմբերի 3-ին կայացած լիագումար նիստում օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

«Հարավային Կովկասի՝ տրանսպորտային հանգույցի վերածվելու ներուժի արդյունավետ իրացումը կարող վերափոխել տարածաշրջանը. Միրզոյանը՝ Գերմանիայի ԱԳ դաշնային նախարարին

ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի ԱԳ դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հարցում առավել կարևորություն ներկայացնող հարցերը։ Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի նախապատրաստական աշխատանքներին. երկուստեք ընդգծվել է երկկողմ օրակարգի բովանդակային հագեցվածությունը։ Արարատ Միրզոյանը և Յոհան Վադեֆուլը գոհունակությամբ նշել են օրերս ՀՀ-ԵՄ

ՌԴ առաջատար բուհերն ու դրանց մասնաճյուղերը Հայաստանում 2 օր շարունակ կներկայացնեն ՌԴ կրթության ոլորտի հնարավորությունների ողջ բազմազանությունը

Ռուսաստանյան բուհերը, նաեւ Մ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի եւ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղերը ներկայացնում են միջազգային ծրագրեր, եւ հայաստանցի դիմորդները կարող են սովորել Ռուսաստանում։

Ձերբակալվել է Արշակ սրբազանը

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին:

Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտգործնախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ

ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։ Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արձանագրելով վերջին շրջանում արձանագրված դրական դինամիկան։ Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ նշվել է երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանությունների հիմնումը: Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն կարևորել են

«Այս այլասերումը սովորաբար հոգնեցում է, մարդիկ աստիճանաբար անցնում են պայքարի, զգուշացեք ձեր գործողություններից»․ Էլինար Վարդանյան

Ըստ Վարդանյանի՝ այսօր ԱԱԾ-ն դարձել է այս իշխանության կողմից շահագործվող մի մարմին, կարելի է ԱԱԾ-ն նույնականացնել թրաֆիքինգի զոհի հետ։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը սխալ է և ծանր հետևանքներ է ծնում». հայտարարություն

2025 թ. դեկտեմբերի 1-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ծանր հարված է Արցախի հիմնախնդրի խաղաղ և միջազգային–իրավական կարգավորման գործընթացին։ Ավելին՝ այս որոշմամբ փաստացի լեգիտիմացվում է ուժի դիրքերից և ուժի կիրառման միջոցով միջպետական ու ազգերի միջև առկա խնդիրների լուծման գործելաոճը՝ հակադրվելով միջազգային իրավունքի պահանջներին։ Միաժամանակ, Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանական գործողությունների նկատմամբ հանդուրժողական մոտեցումը չափազանց վտանգավոր նոր

Բրիտանիան Հայաստանում առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդն է նշանակել

«Բրիտանական դեսպանատունը ուրախ է հայտնել, որ մայոր Թոմաս Շորլանդ Բոլը նշանակվել է Հայաստանում բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդ: Այս պատմական քայլը արտացոլում է Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև գործընկերության աճող ամրությունը և նպաստելու է պաշտպանական և անվտանգության ոլորտներում համագործակցության հետագա խորացմանը», – նշված է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Սա այն զեկույցն է, որ չի կարող երկար մնա գաղտնի վայրում»․ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ 44-օրյա պատերազմի զեկույցի որոշ դրվագներ կհանրայնացվեն

Անդրանիկ Քոչարյանը սուտ որակեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի պնդումը, որ Արցախը հայաթափվել է «որոշ կուսակցական ծրագրերի շրջանակներում»․ «Եթե 44-օրյա պատերազմի ժամանակ շփման գիծը ամրացված լիներ… Այն ժամանակ մենք տեսել ենք մենակ բանկա-բութուլկեքը։ Սեյրան Օհանյանը չի ունեցել էդ հնարավորությունը՝ ամրոցներ կառուցելու համար, քանի որ այն ժամանակ գումարները գնում էին դղյակների կառուցելու վրա, մինչդեռ այսօր գումար է ծախսվում անվտանգության ամրապնդման վրա»։

Տեսագրություններով փաստվում է Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացվածի՝ իրականության հետ աղերս չունենալու հանգամանքը. ՔԿԾ

Ի հակադարձումն փաստաբան Զարուհի Փոստանջյանի մեղադրանքների և ի գիտություն այլ անձանց՝ տեղեկացնում ենք, որ «Արմավիր» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում Զարուհի Փոստանջյանի կողմից վկայակոչված համապատասխան հատվածները տեսագրվում են (որոնցով փաստվում է Զ.Փոստանջյանի կողմից ներկայացվածի՝ իրականության հետ աղերս չունենալու հանգամանքը), և անհրաժեշտության դեպքում տեսագրությունները կարող են տրամադրվել լիազոր անձանց: Հետևաբար` մեկ անգամ ևս հորդորում ենք փաստաբաններին և այլ

«Նույնիսկ ինտենսիվ խափանման միջոցի կիրառումը չպետք է հանգեցնի ներկայացուցչական մանդատի իրականացման արգելափակմանը». Վարդեւանյանը՝ Արթուր Սարգսյանի խափանման միջոցի մասին

Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցի սահմանափակումները մեղմելու միջնորդությունն է քննվում։

Նման ապօրինի գործողություններն են ԱԱԾ-ն դարձնում ԿԳԲ. Սաքունց

Որևէ պաշտոնատար անձ, հատկապես իրավապահ մարմնի աշխատակիցը, ավելին ԱԱԾ աշխատակիցը որևէ պարտավորություն և լիազորություն չունի որևէ քաղաքացուց պահանջի, թե ում անունը տա կամ չտա:

Օնլայն վարկեր ձևակերպելով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարած անձը 4 տարի ազատազրկման է դատապարտվել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող քրեական գործով, համակարգչի միջոցով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարած մեղադրյալի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ. մեղադրյալ Ա.Հ.-ն դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման: Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել այն արարքի համար, որ նա, 2021-2022 թվականների ընթացքում, 39 քաղաքացիների մոլորեցնելով, նրանց «Իդրամ» հավելվածներին հասանելիություն ստանալու,

«Էդ ո՞նց ստացվեց, որ Քոչարյանի որդին էր միլիոնատեր, պարոն Հրաչյա Հակոբյան, դուք ինչի՞ միլիոնատեր չեք, ապաշնորհի մեկն եք էլի»․ թեժ քննարկում՝ ԱԺ-ում

«Պարոն Կոնջորյան, դուք չեք նեղվո՞ւմ, որ էս մարդիկ էսքան խոսում են, ընդդիմությունից՝ Լուսավորից եկել եք, ՔՊ խմբակցության ղեկավար եք դարձել, ասեք թող մի քիչ իրենց համեստ պահեն, ամեն անգամ կարելի՞ է ձեզ այդպես վիրավորել»։

Եվրոպացիներն իրենք իրենց բացահայտել են. Զախարովան՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու Երևանին ուղղված ԵՄ կոչի մասին

Sputnik Արմենիա. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Մարիա Զախարովան Կայա Կալասին և Մարթա Կոսին անվանել է «բրյուսելյան վամպիրներ», որոնք «մոտենում են նորմալ մարդկանց և առաջարկում են կծել նրանց, որպեսզի նրանք դառնան իրենց նման»: «Այս հայտարարությունը ապացուցում է, որ ԵՄ-ի միակ նպատակը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները փչացնելն է: Նրանք արդեն դա չեն ել թաքցնում:

Արաբական աշխարհի հետ կապերի ամրապնդումը ՀՀ-ին տեղադրում է նոր գլոբալ Արևելքի հետ ուղիղ երկխոսության գոտում. Արմեն Գևորգյան  

Սկիզբը՝ այստեղ: Հայաստանի և արաբական աշխարհի համագործակցության մասին (մաս3) «+1» դոկտրինի նոր գործնական առանցքներ՝ տնտեսություն, տեխնոլոգիաներ, լոգիստիկա, ռազմաարդյունաբերական համալիր Հիմա՝ ամենակարևորը։ Առանց դրա այս հոդվածը կլիներ պարզապես մտորումների շարք։ Տնտեսություն. Ներդրումներ, տեխնոլոգիաներ, կառավարում Արաբական ներդրումները աշխարհի կապիտալի և տեխնոլոգիաների ամենամեծ աղբյուրներից մեկն են։ Բայց ավելի կարևոր է, որ արաբական ներդրումները միշտ հետևում են «բավարար ֆինանսներ

Սոցիալիստական ինտերնացիոնալն Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունել

Նոյեմբերի 28-ից 30-ը Մալթայում, իշխող Partit Laburista կուսակցության հյուրընկալմամբ, Սոցիալիստ ինտերնացիոնալի (Ընկերվար միջազգայնական) Խորհուրդը գումարել է խորհրդի նիստեր։ Նախքան Խորհրդի նիստը, կազմակերպության մի շարք կոմիտեներ, ինչպես նաև նախագահությունն անցկացրել են ժողովներ։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացնող Մարիո Նալբանդյանը մասնակցել է խորհրդի եւ կազմակերպության ֆինանսական եւ վարչական կոմիտեի նիստերին եւ, որպես Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, Նախագահության նիստին եւ

ԵԱՀԿ նախարարական համաժողովի բացմանը Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել գործընկերների, այդ թվում՝ Հաքան Ֆիդանի հետ

ԵԱՀԿ 32-րդ նախարարական համաժողովի բացման արարողության ժամանակ Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել մասնակից պետությունների գործընկերների, այդ թվում՝ Հաքան Ֆիդանի հետ: ՀՀ ԱԳՆ    

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը մերժեց 2019 թվականի առաջարկը․ Լեւոն Զուրաբյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու Ռուբեն Ռուբինյանը ստում են

«Այն մարդը, որը իր կառավարման 7,5 տարիների ընթացքում Ադրբեջանի հետ 10 ռազմական բախում է ունեցել, ժողովրդին ասում է, որ ինքը խաղաղություն է բերել»

«Հորդորում ենք գումար չփոխանցել». զեղծարարները ներկայացել են որպես Կենտրոնական բանկի աշխատակից

Վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։ Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում և չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում: Եթե զանգահարում են կամ որևէ

Զեկույցը եզրակացնում է՝ վերադարձի իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը նշում է իր երկամյա գործունեությունը՝ նվիրված Վերադարձի Իրավունքի պաշտպանությանը Երկու տարի առաջ՝ 2023 թ. դեկտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը հիմնեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության

Ի՞նչ էր նախատեսում արցախյան կարգավորման 2019 թվականի առաջարկը եւ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի գտնում Քի Ուեսթի փաստաթուղթը․ Լեւոն Զուրաբյան

Քաղաքական գործիչը պնդում է՝ Իլհամ Ալիեւը պատրաստ է եղել 2019-ի պլանը ստորագրել, դա անգամ հրապարակային է ասել՝ ռուսաստանյան հեռուստաալիքի եթերում

5 կասկածյալից 2-ը քույրեր են. մանրամասներ Բրյուսովի անվան համալսարանում ուսանողուհիների միջև վիճաբանությունից. Shamshyan.com

5 կասկածյալից 2-ը քույրեր են. մանրամասներ Բրյուսովի անվան համալսարանում ուսանողուհիների միջև վիճաբանությունից. Shamshyan.com Shamshyan.com. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դեկտեմբերի 4-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի խումբ ուսանողուհիների միջև տեղի ունեցած վիճաբանության փաստով: Ժամը 13:50-ի սահմաններում համալսարանում անձնական հարցերի

Կոռուպցիայի դեմ պայքարը իրավական կամ քաղաքական խնդիր չէ, այլ մեր պետության ապագայի հարց. Վահե Մկրտչյան

Խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը

Ես ակնկալիք չունեմ, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին ունենա ինձ հավատարիմ կաթողիկոս. Նիկոլ Փաշինյան

Ո՞րն է ավելի մեծ մեղք՝ զավակ ունենալը, թե ուրիշների զավակներին կյանքից զրկելը՝ նման հարց ուղղեց լրագրողը Նիկոլ Փաշինյանին:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031