Օրվա լրահոսը

Ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբայրը

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբայրը՝ «Միկշին»-ի սեփականատեր Տիգրան Հարությունյանը, ձերբակալվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։ «Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով վատնմանն

Կալանավորվել է ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի բժիշկը, ևս 5 անձ ձերբակալվել է

Հակակոռուպցիոն կոմիտեից «Sputnik Արմենիա»-ին հայտնել են. «Ի պատասխան հայտնում ենք, որ հիվանդության սիմուլիացիայի եղանակով և կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից կաշառքի դիմաց ազատելու, դրանց կատարմանն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ կաշառք ստացած՝ ՀՀ ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի բժիշկը, ում նկատմամբ որպես խափանման

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական հետապնդում իրականացնելը և նրանց բանտարկելը Տեղեկատվական վեճերի խորհուրդը դիտարկում է որպես անհամաչափ միջոցներ

Նրանց արարքը՝ վիրավորանքը, պետք է իրավական գնահատականի արժանանա միայն քաղաքացիական օրենսդրության շրջանակում։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 6-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Նալբանդյան փողոցում՝ Նալբանդյան փողոց – Սայաթ – Նովայի պողոտա –խաչմերուկից մինչև Նալբանդյան – Մոսկովյան փողոցների խաչմերուկ երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Երևանի քաղաքապետարան

«Միջազգային հանրությունը քարտ-բլանշ տվեց Ալիեւին՝ տեսնելով, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում գնալ բանակցությունների»․ Լեւոն Զուրաբյան

«Բոլորին հիմարի տեղ է դնում, իսկ հիմարը ինքն է։ Գիտելիքներ չունենալով՝ ձեռնամուխ է եղել երկիրը ղեկավարելուն։ Միայն մի անգրագիտությունը բավական էր երկիրը նման վիճակի հասցնելու համար»

Ֆրանսիական Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և Հայաստանին

Ակբա բանկը, Ֆրանսիական զարգացման գործակալության դուստր ձեռնարկություն Պրոպարկոն Կենտրոնական բանկում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ ամփոփել են համագործակցության ընթացքում ձեռքբերումները և քննարկել ապագա ծրագրերը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Ակբա բանկի՝ կորպորատիվ կառավարման ոլորտում գրանցած հաջողությունները, բանկի միջազգային չափանիշներին համապատասխան կառավարման մոդելը, ինչպես նաև կայուն աճի հնարավորությունները։ «Միջազգային մակարդակով ճանաչված Ֆրանսիական զարգացման գործակալությունը վստահություն է հայտնում

Թուրքիան՝ ջրի սթրես ունեցող երկրների շարքում

Հաշվետվությունը նաև կոչ է անում Թուրքիային ուժեղացնել տարածաշրջանային ջրային դիվանագիտությունը, քանի որ անդրսահմանյան ջրերը, ինչպիսիք են Եփրատ-Տիգրիս, Նեղոս և Ինդոս գետերի ավազանները, ստանում են ռազմավարական մեծ նշանակություն։

Հայաստանի աղետալի թուլացումը, Արցախի կորուստը, հինգ հազար զինվորների մահն ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի խղճի վրա է․ Լեւոն Զուրաբյան

Ապրիլին ստացած պլանը չի հրապարակել, պլան, որը հաստատում է խաղաղություն, ապաշրջափակում, միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում Արցախի ամբողջ պարագծով, մենք ստանում էինք խաղաղություն՝ պահպանելով Քելբաջարը եւ Լաչինը։

Գարեգին Երկրորդը Եկեղեցու օրինական, կանոնական և լիիրավ գահակալն է. Խորեն եպիսկոպոս Առաքելյան

Հրապարակային անկշիռ խոսքը կամ չփաստարկված մեղադրանքները ոչ մի կանոնական հետևանք չեն կարող ունենալ

Փոխարժեքի տարբերությունը դատախազությունը դիտարկում է որպես «ապօրինի եկամուտ». 24News

Եթե այսօր դատարաններում լուրջ դեմքերով քննարկվում են հաշվարկներ, որտեղ պարզ փոխարժեքի տարբերությունը հայտարարվում է «ապօրինի գումար», ապա պետք է հնչեն շատ հստակ հարցեր:

Օպերային դիվա Ալբինա Շագիմուրատովան և մաեստրո Էդուարդ Թոփչյանը գոհ էին երևանյան համերգից

Aravot.am-ի հետ զրույցում, Ալբինա Շագիմուրատովան ասաց. «Ես Մոսկվայի կոնսերվատորիայի հինգերորդ կուրսի ուսանողուհի էի, երբ Իրինա Արխիպովան ժյուրիի նախագահն էր։ Իմ առաջին մրցույթը և առաջին մրցանակ… Դա մեծ խթան էր  կարիերայիս համար։

ԱՄՆ-ում համաժողովին դեսպան Մկրտչյանի մասնակցությամբ քննարկվել են էներգետիկայի ոլորտի հարցեր

Դեկտեմբերի 3-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովին, որը կազմակերպվել էր ամերիկյան առաջատար էներգետիկ խորհրդատվական ընկերության՝ U.S. Energy Stream-ի կողմից։ Համաժողովին մասնակցել են ԱՄՆ Էներգետիկայի քարտուղար Քրիս Ռայթը, ԱՄՆ կոնգրեսականներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև էներգետիկ ոլորտում ամերիկյան մասնավոր կազմակերպություններ։ Համաժողովին քննարկվել են էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն

Հովհաննես Բաչկովը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Այսօր Դուբայում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է ամբողջական կազմով:

Ժամանակն է, որ ժողովուրդը համախմբվի. «Մեր ձևով» շարժման էջում նոր տեսանյութ է հրապարակվել

«Մեր ձևով» շարժման էջում նոր տեսանյութ է հրապարակվել. «Հայ ժողովրդի համար նույնիսկ ամենասուրբ վայրում Նիկոլին հաջողվեց եղբայրական պառակտում հրահրել։ Հայ ժողովրդի համար նույնիսկ ամենասուրբ վայրում Նիկոլին հաջողվեց ավանդույթները խախտել։ Նիկոլը մտածում է միայն իր մասին և պառակտում է մեր ժողովրդին: Կարապետյանը մտածում է քո մասին և միավորելու է մեր ժողովրդին: Ժամանակն է, որ մեր ժողովուրդը համախմբվի։

Ակնկալում ենք ԵՄ կոնկրետ ներդրումային ծրագրերը եւ մասնակցությունը. Նիկոլ Փաշինյան

Աշխատում են փաստաթղթերի TRIPP route նախագծի ռազմավարական շրջանակը ճշգրտելու ուղղությամբ:

Հեռուստալրագրողի մահվան գործով մեղադրյալը հայտնել էր, որ այդ օրը նավարկությունը թույլատրելի է եղել

Դատարան ներկայացած վկան հայտնել էր, որ ռաֆտինգը «Վիզիթ Լոռի» ընկերության մի մասն է կազմում, դրսում իրենք տուրիստներին առաջարկում են նաեւ փաթեթներ։ Նշել էր, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը սերիալ էր նկարում, եւ պետք էր, որպեսզի գետի վրա անվտանգություն ապահովվի։ Ընկերությունն անվճար էր տրամադրել, նմանատիպ ծառայությունները եւ նկարահանումները անվճար են, քանի որ դա գովազդ է երկրի համար։ Ըստ «Վիզիթ Լոռի» ՍՊ ընկերության պատասխանատուի՝ կազմակերպությունը

10 կգ թմրամիջոցը ՀՀ տեղափոխելու դեպքով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ինչպես արդեն հայտնել ենք, 2025 թվականի հոկտեմբերի 9-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված վարութային և ապացուցողական, ինչպես նաև ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարազգի երկու քաղաքացի պատրաստվում են հոկտեմբերի 28-ին մաքսանենգ ճանապարհով ՀՀ բերել և 50 հզր ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել առանձնապես խոշոր չափերով՝ 10

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին, 7-ի գիշերը և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը , 8-ին շրջանների զգալի մասում, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի,

«ՀՀ սահմանային պաշտպանությունը շուրջ 100 կմ ավելացել է, դրանից ելնելով պետք է որոշումներ ընդունենք»․ Սեյրան Օհանյան

«Քիչ առաջ պարոն Օհանյանը մեզ մեղադրեց Արցախը կորցնելու մեջ։ Պարոն Օհանյան, մենք Արցախը կորցել ենք շատ վաղուց»։

Մեր այդ պահվածքի ֆոնին զարմանալու չէ այն ամենը, ինչ մեզ հետ եղավ վերջին 5 տարում. Դանիել Իոաննիսյան

«Դա հնարավոր կլիներ միայն մի դեպքում, եթե մենք կամավոր վերադարձնեինք այդ շրջանները, բայց մեր բոլոր իշխանություններն ու ընդդիմությունները (բացի 2017-ին ՀԱԿ-ից) ամեն ինչ անում էին, որ դա չլինի»

Սերը հայ գրականության նոր խոսքում. կայացավ Տիգրան Բաղդասարյանի «Սիրեցավ» գրքի շնորհանդեսը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում 2025 թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ Տիգրան Բաղդասարյանի «Սիրեցավ» գրքի շնորհանդեսը, որը համախմբել էր ընթերցասերների, մշակույթի ոլորտի ներկայացուցիչների եւ այլ հյուրերի։ Միջոցառման բացումն արեց գրքի հեղինակը՝ Տիգրան Բաղդասարյանը՝ հանդես գալով ողջույնի եւ շնորհակալական խոսքով. «Ողջունում եմ բոլորիդ եւ ուրախ եմ ձեզ ներկա տեսնել ինձ համար շատ կարեւոր այս միջոցառմանը։ Շնորհակալ եմ ընկերներիս,

Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հայաստանյան շուկայում առաջին անգամ թողարկել է անժամկետ պարտատոմսեր՝ 3.5 միլիարդ ՀՀ դրամ և 9 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով։ Դրամային պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքը կազմում է 13.75%, իսկ դոլարային պարտատոմսերինը՝  8.3%։ Այս նոր գործիքի ներդրումը նշանակալի իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի համար. այն ներդրողներին հնարավորություն է տալիս երկարաժամկետ հեռանկարում կանոնավոր եկամուտ ստանալ։ Անժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը

2019-ին համանախագահներն առաջարկել են կարգավորման տարբերակ, որը երաշխավորում էր հայկական Արցախ, պատերազմի, զոհերի բացառում. Վահե Հովհաննիսյան

Եթե Հայաստանում լիներ կենսունակ հասարակություն, հիմա Երևանում կլիներ նախահեղափոխական վիճակ։ Հանրությունը պատասխանատվության կկանչեր իշխանություններին։

Յուրաքանչյուր 3-րդ ուսուցիչը կամավոր ատեստավորված է. Ժաննա Անդրեասյան

2023-ից համակարգը հասանելի է բոլոր դասարանների բոլոր ուսուցիչներին

Տնտեսական աճի դանդաղում, բարձր մակարդակի պակասուրդ, աճող պարտքի բեռ. «Լույս» հիմնադրամ

«Լույս» հիմնադրամն անդրադառնում է ՀՀ 2026թ. պետական բյուջեին։ Տնտեսական աճը շարունակում է դանդաղման միտում ունենալ։ 2024-2025թթ. տնտեսական աճի տեմպերը զգալիորեն ավելի ցածր են նախորդ տարիներին գրանցված բարձր ցուցանիշներից, որոնք պայմանավորված էին արտաքին դրական գործոններով՝ մարդկանց և կապիտալի ներհոսքով, ինչպես նաև վերաարտահանմամբ։ ՀՀ կառավարության կանխատեսումների համաձայն՝ ՀՀ տնտեսական աճը կկայունանա 5.4%-ի շուրջ, ինչը նաև համահունչ է

«Պարոն Պապիկյան, անթույլատրելի է, որպեսզի սահմանին կանգնած զինծառայողը ստանա զգալի ցածր աշխատավարձ, քան պարեկը»․ քննարկվեց զինծառայության ժամկետի կրճատման նախագիծը

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ իր ելույթում ասաց․ «Մեր այսօրվա քննարկումն այն մասին է, որ խաղաղությունը եկել է, խաղաղությունն այսօր է։ Եվ դա իր արտացոլումն է գտնում այդ թվում՝ մեր պաշտպանական գերատեսչության ընդունած քաղաքականության վրա՝ ծառայության ժամկետը կրճատելով եւ դարձնելով 18 ամիս»։

Պետությանը վերադարձված՝ ավելի քան 174 միլիոն դոլարի գույք և դրամական միջոցներ. ներկայացրել է դատախազության կատարված աշխատանքները

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից երկուսով գույքեր են ամրացվել Պաշտպանության նախարարությանն ու Շրջակա միջավայրի նախարարությանը: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկություն է տրամադրել Դատախազության կողմից, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին վերադարձված

«Բանալիներ հավաքողը». Հակոբ Ղազանչյանի նոր նախագիծը՝ Նորա Արմանիի եւ «Գալյա Նովենց» թատերական դպրոցի իր կուրսի հետ

Բեմադրիչը պատրաստվում է իր կուրսի հիմքի վրա մասնավոր թատրոն հիմնադրել «Բանալիներ հավաքողը» ճանաչված բեմադրիչ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի բեմադրած  հերթական  հետաքրքիր ներկայացումն է, հերթականը, բայց ոչ սովորականը: Գլխավոր դերում Նորա Արմանին է, պիեսի հեղինակը Սամվել Մարտիրոսյանն է: Ներկայացումը ձեւաչափով մենաներկայացում է, բայց բեմադրությանը իրենց մունջ խաղով յուրատեսակ գույն են հաղորդում «Գալյա Նովենց»  թատերական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031