Օրվա լրահոսը

Նույնիսկ Սերժ Սարգսյանի կողմից քննադատվող տարբերակը Նիկոլի Արցախը հանձնելու ու հազարավոր զոհեր տալու հետ համեմատ՝ դրախտ էր. Էդուարդ Շարմազանով

2020-ի հունվարին Փաշինյանը Կապանում գաղտնազերծել է Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը, որտեղ հստակ է Արցախի կարգավիճակի հստակեցումը պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի բռնցքամարտիկներն իմացել են աշխարհի առաջնությունում իրենց առաջին մրցակիցների անունները

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանն ու մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը մրցավայր տարել են ամբողջական կազմով թիմ։ Այսօր կայացել է վիճակահանությունը եւ բռնցքամարտիկներն իմացել են իրենց առաջին մրցակիցների անունները։

ԱԱԾ աշխատակիցները հանդիպել են Ռուբեն քահանային, ով Փաշինյանի մասնակցությամբ պատարագ պետք է մատուցի. 24News

24News-ը կապ է հաստատել քահանայի հետ, հասկանալու արդյոք այդ խոսակցությունները ճի՞շտ են և ինքը պատրաստվո՞ւմ է արդյոք ընդունել Նիկոլ Փաշինյանին: «Բացառվում է, ես 25 տարի տվել եմ Վեհափառի անունը և պիտի տամ, քանի գործող Հայրապետ է, ինչպես նաև Սրբազանի անունը (խմբ. – Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի)»,-նշեց նա:

Ի դեմս երիտասարդների ունենք մեր երկրի զարգացման համար ահռելի ներուժ․ Գագիկ Ծառուկյան

«Ուզում եմ ընդգծել, որ անձամբ եմ ուսումնասիրում ստացված հայտերն ու անկեղծորեն տպավորված եմ մեր երկրի ապագան կերտող երիտասարդների գրագետ, նորարական, հեռատես և հետաքրքիր գաղափարներով». Գագիկ Ծառուկյան

«Սարսափելի է պատկերացնել, որ բացի ԱԺ-ում տափակ հումորներ եւ դատարկ ստեր խոսելուց, նա նաեւ հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի բանագնացն է». Աշոտյանը` Ռուբինյանին

«Երեկվանից նիկոլական քարոզիչները լծվել են Փաշինյանի վրայից արյունաբեր դավաճանի խարանը մաքրելու գործին։ Անիրատեսական, անիմաստ զբաղմունք, քանզի բանակցային փաթեթների երեկվա հրապարակումից հետո նրանց դավաճանությունը դառը, բայց պարզ ճշմարտություն է»։

Վիգեն Էուլջեքչյանի ազատ արձակման հարցը Լիբանանի ուշադրության կենտրոնում է

Լիբանանի արտաքին գործերի նախարար Յուսեֆ Ռաջջիի հետ հանդիպման ընթացքում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Միջին Արևելքի պատասխանատու, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին բարձրացրել է Բաքվում ապօրինաբար գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի շուտափույթ ազատ արձակման հարցը։

Ուրալի ադրբեջանական համայնքի ղեկավարը կալանավորվեց

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ ադրբեջանցու դեմ մի քանի բողոքներ են ներկայացվել, այդ թվում՝ հայրենակիցներից, որոնցից մեկը պնդել է, թե ձերբակալվածն իրենից թանկարժեք մեքենա է գնել, սակայն գումարը չի վճարել։

Սեյրան Օհանյանի խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվեց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանը` Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին դատարանից։ Նշենք, որ այսօր  կայացել է  Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի գործով դատական նիստը, որի ընթացքում էլ դատարանը որոշել է վերացնել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար,

«Կարապետյանների ընտանիքը տասնամյակներ շարունակ հոգատար է եղել մարզի բոլոր երեխաների նկատմամբ». Ալեքսան Ալեքսանյանը` Արեն Մկրտչյանին

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը արձագանքել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին։ «Երբ դու փոքր էիր, քո ընտանիքի մեծերից մեկը Լոռվա մարզի մանկապարտեզներից մեկի տնօրենն էր։ Ինչպես միշտ, այդ մանկապարտեզի սաները Տաշիր բարեգործական հիմնադրամից նվերներ էին ստանում։ Քեզ մի խորհուրդ տամ. ավելորդ մտահոգ արտահայտություններ անելուց առաջ ավելի լավ է՝ մեծերի հետ մի հատ զրուցիր»

Ազգային-հոգեւոր համակարգի բաղադրիչներն՝ ըստ Բագրատ Սրբազանի գրքի

«Այս գիրքը ազգային-հոգեւոր համակարգի խտանյութ է՝ էսենցիա», — ասաց Աբրահամ Գասպարյանը։

ՀՀ-ն ու ԵՄ-ն շեշտել են մայիսին կայանալիք Հայաստան-ԵՄ գագաթաժողովի կարևորությունը՝ որպես երկկողմ գործընկերության հետագա ամրապնդման ևս մեկ ձեռքբերում

ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն:

Բագրատ Սրբազանը գրել է Եկեղեցի-բժշկագիտություն կապերի մասին

Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո Եկեղեցին հատուկ նշանակություն է տվել բժշկագիտությանը։ Հայերեն են թարգմանվել Հիպոկրատի, Արիստոտելի, Պլատոնի գործերը։ Բժշկագիտությանն են անդրադարձել հայ մտածողներ, ինչպիսիք են Մխիթար Հերացին, Մխիթար Սեբաստացին, Մխիթար Գոշը եւ Ամիրդովլաթ Ամասիացին։

Դավիթ Հարությունյանի բառերով ասած՝ իր գործով թվաբանական աշխարհում գոյություն չունեցող իրավիճակ է առաջացել

Ըստ հայցի գլխավոր դատախազության ընդդեմ Դավիթ Հարությունյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հակակոռուպցիոն դատարանում Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ նախորդ դատական նիստում պատասխանող Դավիթ Հարությունյանը հարցեր էր բարձրացրել, որոնց պատասխանելու անհրաժեշտությամբ պայմանավորված դատախազությունը ժամանակ էր խնդրել։ Այսօրվա նիստում էլ արդարադատության նախկին նախարարի բարձրացված հարցերին մեծամասամբ հստակ պատասխաններ չհնչեցին։ Նիստի ավարտից

Խաղաղությունը պարզապես պատերազմի բացակայությունը չէ։ Այն երկխոսություն է և վստահություն կառուցելու համբերատարություն. Արարատ Միրզոյան

Այսօր մենք բախվում ենք նոր  սպառնալիքների։ Հիբրիդային հարձակումները՝ ապատեղեկատվական քարոզարշավները, կիբերհարձակումները, հանրային կարծիքի մանիպուլյացիայի և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ վստահության թուլացման փորձերը, դարձել են առօրյա իրականություն։ Այս սպառնալիքներն ուղղված են ժողովրդավարական հասարակությունների բաց լինելը շահագործելուն։

«Ձեզ պետք է, որպեսզի Ամենայն հայոց կաթողիկոսն Արցախի ու գերիների մասին ընդհանրապես չխոսի»․ Աննա Գրիգորյան

«Ես հիմա էլ եմ ասում՝ բա մարդը «Բենթլի» ունենա, «Մերսեդես» ունենա, միլիոններ ունենա, անշարժ գույքեր ունենա, սիրուհիներ ունենա ու հանրությանը հաշվետվություն չտա՞, խելագա՞ր եք»։

Կարևորվել է էներգակիրների ոլորտում փոխշահավետ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրումը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպան Նարիման Ալ-Մուլլային

«Երբ դուք սեռական օրգանների հիշատակումներով խոսք եք տարածում, եւ իմ միջազգային գործընկերներն ինձ ասում են՝ մի՞թե սա ձեր վարչապետն է, ես գետինն եմ մտնում»

«Այդ դեպքը տեղի է ունեցել այդ թվում այն պատճառով, որ այդ թվում՝ ձեր գովական համայնքի ղեկավարներից մեկը, երբ կառավարության սուբվենցիոն ծրագրով Գյումրիում շատրվանը միացնում էին, միացրել էր доля воровская երգը»։

ԱԱԾ-ականները՝ Գյումրու Հակոբ Մծբնեցի եկեղեցո՞ւմ․ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի թեման փակված չէ

Չնայած տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ 2 տարի ազատազրկման դատապարտված Միքայել Սրբազանի առաջնորդած Շիրակի թեմը միասնականորեն դեմ է կանգնել՝ խոչընդոտելով այն պատարագի մատուցումը, որտեղ չպիտի հնչեցվի Վեհափառի անունը, հենց նոր տեղեկություններ ստացանք, որ Անի թաղամասի եկեղեցի են այցելել ԱԱԾ-ականներ, որոնք հանդիպել են Տեր Ռուբենի հետ։

CaseKey x Բիբլոս Բանկ Արմենիա ռազմավարական գործընկերությունը՝ 2025-ի գալայի կենտրոնում

CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2025-ի գալա միջոցառումն ավանդաբար տեղի ունեցավ Դիլիջանում՝ ՀՀ ԿԲ ուսումնահետազոտական կենտրոնում։ CaseKey մրցույթը յուրահատուկ ձևաչափ է, որի մասնակիցներն աշխատում են իրական բիզնես խնդիրների վրա, ներկայացնում են ռազմավարական լուծումներ ու հաստատում օգտակար ծանոթություններ տարբեր ոլորտներում առաջնորդների հետ։ «CaseKey-ի պես նախաձեռնությունների միջոցով Բիբլոս Բանկ Արմենիան շարունակում է նպաստել Հայաստանում կրթության դիվերսիֆիկացմանը։ Մեր

«Նախկին արտգործնախարարին կանչել եմ, եկել հեքիաթներ է պատմել, ես տեսել եմ, որ իր պատմած հեքիաթները իմ առաջ դրած թղթի հետ կապ չունեն»

«Ժողովուրդ ջան, սա Ղարաբաղի հարցի մասին չէ, Ղարաբաղի հարց չկա, Ղարաբաղի հարցը լուծվել է 1996 թվականին, հիմա գնում է հարցը, թե Հայաստանը ում գրպանում պետք է լինի։ Եվ մենք այսօր ունենք լրջագույն պատմական ձեռքերում՝ ՀՀ-ն ոչ մեկի գրպանում չէ»։

Թուրքիայի և Բելառուսի միջև առևտրային համագործակցության արձանագրություն է ստորագրվել

«Անկարայի առևտրի պալատի» (ATO) գլխավորությամբ անցկացվել է Անկարա-Մինսկ աշխատանքային համաժողով, ինչի շրջանակներում կողմերն ուշադրություն են հրավիրել Թուրքիայի և Բելառուսի միջև առկա առևտրաշրջանառության ծավալների պոտենցիալին: Համաժողովում, որտեղ երկու երկրների միջև կնքվել է առևտրային և տնտեսական հարաբերությունների զարգացումը հետապնդող և լավ նպատակ ենթադրող արձանագրություն, ելույթ է ունեցել «ATO»-ի գործադիր խորհրդի ղեկավար Գյուրսել Բարանը: Նա տեղեկացրել է, որ

«Եթե գիտեիք, որ Արցախը Ադրբեջանի կազմում է լինելու, ՀՀ քաղաքացիներին ինչո՞ւ խաբեցիք․ 2021-ին Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին էիք խոսում»

«Իսկ ի՞նչն է այդտեղ տարօրինակ, որ վախեցել եմ։ Ես միշտ էլ վախեցել եմ սխալվելուց, էսօր էլ եմ վախենում, միայն խելագարը կարա չվախենա էդ պատասխանատվությունն իրականացնելուց ու սխալվելուց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը

Թուրքական մամուլի համաձայն՝ սահմանը տեխնիկապես հնարավոր է բացել 2026-ի սկզբին

«Bloomberg»-ի փոխանցմամբ՝ Թուրքիան վերադարձել է 31 տարի փակ մնացող Հայաստանի հետ ցամաքային սահմանը պայմաններով բացելու քննարկմանը։ Աղբյուրի գնահատմամբ՝ գործընթացն ակտիվացվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս ստորագրված խաղաղության հռչակագրից հետո, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտակա ընտրությունների ֆոնին։ Թուրքական մամուլը և մասնավորապես «The Turkish Post»-ն անդրադարձել է թեմային։ Ըստ թուրքական մամուլի՝ Անկարան դիտարկում է

«Կապանի օդանավակայանի թռիչքների ի՞նչ խնդիր կա, մտահոգություններ ունենա՞նք ինքնաթիռի մասով»

«Կապանի օդանավը հերթական տեխնիկական զննության մեջ է գտնվում, թռիչքները կշարունակվեն, որեւէ խնդիր չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել կապերը ՀՀ-ում և Իրանում գործող ազատ տնտեսական գոտիների միջև

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ազատ առևտրի, արդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Ռեզա Մասրուրի հետ: Քննարկվել են երկկողմ օրակարգի՝ տնտեսական բնագավառի հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել կապերը Հայաստանում և Իրանում գործող ազատ տնտեսական գոտիների միջև: Իրանում ՀՀ դեսպանություն    

Ձկնաբուծարանի անվան տակ Եղեգնուտում ապօրինի արդյունահանում էր իրականացվում. 5 անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի տարածքում նույն գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը, ունենալով միայն ձկնաբուծարան կառուցելու թույլտվություն և չունենալով ընդերքօգտագործման իրավունք, իրականացնում է ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանում։ Ստուգմամբ պարզվեց նաև, որ 36-ամյա տղամարդը խառնուրդը վաճառում է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության, որն էլ խառնուրդը

Գյումրու կոմունիստական իշխանությունը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի նվիրած տոնածառից․ կտեղադրվի հին տոնածառը

Տոնածառի թեման այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստի օրակարգում էր։

Փայտանյութ ապօրինի տեղափոխելու 105 դեպք է հայտնաբերվել

Շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտումը շարունակում է մնալ ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Պարեկային ծառայության աշխատակիցներն էլ իրենց հերթին են աջակցում այս պայքարին՝ իրենց լուրջ ներդրումն ունենալով գործին։ Այս օրերին հատկապես ակտիվ է պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ստուգել են փայտ տեղափոխող 1233 տրանսպորտային միջոց.

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031